Երևան, 09.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ խճճվում ես այլևայլությունների մեջ և սուտ օրակարգի հետևում, թե իբր եկեղեցի ես «փրկում» կամ «մաքրում»․ այլևս լսում եք, բայց չեք հասկանում, նայում եք, բայց չեք տեսնում․ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երբ խճճվում ես այլևայլությունների մեջ և սուտ օրակարգի հետևում, թե իբր եկեղեցի ես «փրկում» կամ «մաքրում»․ այլևս լսում եք, բայց չեք հասկանում, նայում եք, բայց չեք տեսնում, այս մասին գրել է Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը։

«Ժամեր առաջ լսեցի տեր Տարոն քահանա Հունանյանի հարցազրույցը, ով սուտ էր որակել «Ազատություն» ռադիոկայանին հոկտեմբերի 8-ին տված իմ հարցազրույցը՝ կապված իր ծառայության վայրը լքելու հետ, և չէի կարող չարձագանքել, առավել ևս, որ նշել էր, թե «չի չարանում»՝ անգամ խոստանալով աղոթել հոգուս փրկության համար։ Ես՝ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Սամվել վարդապետ Մխիթարյանս, թեմն առաջնորդում եմ 2024թ․-ի մայիսի 27-ից։ Հարցազրույցում տեր Տարոնի կողմից նշվեց, որ արձակուրդ ստացել է 1,5 տարի առաջ, այն էլ՝ անժամկետ (մեջբերումը՝ «Ազատություն» ռ/կ-ին տված իր հարցազրույցից), Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից, ինչը բացարձակ սուտ է, քանի որ 1,5 տարի առաջ Բագրատ սրբազանն այլևս չէր հանդիսանում Տավուշի թեմի առաջնորդը։ Այդ իսկ պատճառով քահանան չէր կարող ստանալ արձակուրդ առանց իմ հաստատման։

Եթե տեր Տարոն քահանան ցանկանում է փաստացի առաջնորդվել ըստ հրամանների և իր կողմից տրված զեկուցագրի, ապա նշեմ, որ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրամանով տեր Տարոն քահանա Հունանյանը 2022 թվականի մարտի 18-ից ազատվել է Գեղարքունյաց թեմից և ծառայության է կոչվել Տավուշի թեմում։ Նույն թվականին իմ՝ իբրև Հաղարծին վանքի վանահոր, խնդրանքով, տեր Տարոն քահանա Հունանյանը Տավուշի թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից նշանակվեց ոչ միայն Հաղարծին վանքի լուսարարապետ, ինչպես ինքն է տեղեկացնում, այլ նաև Դիլիջան համայնքի Թեղուտ և Հաղարծին գյուղերի հոգևոր հովիվ։

Տեր Տարոն քահանա Հունանյանի՝ ծառայության վայրից բացակայելու հետ կապված ոչ մի խնդիր չի եղել մինչև 2022 թվականի հոկտեմբերի 26-ը։ Այս ամսաթվից սկսած հաճախակիացան տեր հոր բացակայությունները՝ մեզ վերջերս հայտնի դարձած խնդիրների պատճառով։ Հավաստում եմ, որ 2023թ․-ի Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին՝ հունվարի 5-ին անգամ, լուսարարապետ տեր հայրը վանք հասավ, երբ արդեն սկսվել էր Սուրբ պատարագը։ Տեր հայրը 2023թ․-ին գրեթե չներկայացավ ծառայության․ միայն մի քանի ամսվա կտրվածքով՝ 2023թ․-ի օգոստոսի 1-ից մինչև 2024թ․-ի փետրվարի 7-ը, տեր հայրը վանքից բացակայել է 116 օր։ Սա թեև իմ՝ իբրև վանահոր, խնդիրն էր, սակայն գտնվում էր թեմի առաջնորդի տիրույթում։ 2024թ․-ի մայիսի 27-ից, իբրև Տավուշի թեմի Առաջնորդության փաստացի պատասխանատու և արդեն իսկ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ, խոսել եմ տեր Տարոնի հետ, այն էլ՝ ոչ առանձին, նաև խոսել եմ իրեն շատ հարազատ մեր հոգևոր եղբայրների հետ, սակայն՝ անարդյունք, և մինչ օրս նա ծառայության վայրում չէ (ք․ Իջևան, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի)։ Այս մասին գիտեն և կարող են վկայել Հաղարծին վանքի և Իջևան քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մեր հավատացյալները, որոնք ներկա են Տավուշի թեմի հոգևոր կյանքից ներս։

Իսկ թե ինչու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և Կարգապահական հարցերի հանձնախումբն իրեն նոր է հիշել, ինչպես նշում է տեր Տարոն քահանան, ապա նրան ավելի վաղ չեն հիշել այն պարզ պատճառով, որ ես մինչ այդ նրա առնչությամբ դրսևորել եմ հոգևոր կամք ու նրան ընդառաջելու ցանկություն և մինչև սույն թվականի սեպտեմբերի 14-ը նրա բացակայությունների համար, իբրև Առաջնորդական տեղապահ, ես ոչ մի դիմում չեմ ներկայացրել Վեհափառ Հայրապետին կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և Կարգապահական հարցերի հանձնախմբին՝ կարծելով, թե նա կկարողանա կարգավորել անձնական խնդիրները (որոնք, ի դեպ, այդպես էլ չկարգավորվեցին) և կվերադառնա ծառայության։ Նրա հետ կապված միակ մեղավորությունս այս է։

Իսկ ինձ համար եղբայրաբար աղոթելու փոխարեն ձեզ համար աղոթեք՝ այս քայքայիչ գործելաոճի և պարզ հավատացյալներին գայթակղության տանելու համար։

«Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթեոս 7:5)»,-գրել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Լևոն Քոչարյանի հանդիպումն ուսանողների հետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման հարցերը Վթար է․ գազ չի լինելու Ռուսաստանը բանակցություններում առավելություն և ավելի ուժեղ դիրք ունի. Թրամփ «Լիվերպուլը» հունվարին կվաճառի Սալահին Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և պնդում է, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին․ Էդմոն ՄարուքյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավելի քան 150 ռուսաստանցիներ մնացել են Երևանում՝ չվերթի՝ 16 ժամ տևած ուշացման պատճառով. SHOT Հանրապետությունում ձյուն է տեղում Միհրան Հարությունյանը վերադառնում է MMA Դատարանը մերժել է ողբերգական վթարի մասնակից ոչ սթափ վարորդին կալանավորելու միջնորդությունը Թուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Գեղարքունիքի պարեկները ապօրինի զենք-զինամթերքի և թմրամիջոցի դեպք են բացահայտել Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքինՎթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի թունելում, բախվել են «Renault» և «MAN» բեռնատարներ, «Volkswagen Vento», վիրավոր կա Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինԳործատուները կկարողանան աշխատողներին մինչև 1 միլիոն ռուբլի վճարել առանց հարկերի՝ երեխայի ծննդյան դեպքումՀայաստանում չկա իրական քաղաքացիական հասարակություն․ Արմեն Մանվելյան«Սպազմատոն»-ի վնասակար ազդեցությունները. ինչ պետք է իմանալ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4044 վարորդ Արցախը կորցնելուց հետո, սփյուռքը օդի մեջ է. Սեպուհ Գազարյան Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. Ի՞նչ է հայտնի Տեսախցիկը ֆիքսել է տղամարդու վայրէջքը՝ բարձրահարկ շենքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹՁու գնելիս ուշադրություն դարձրեք այս նշանին․ ԻՐԱԶԵԿՈՒՄ12,000 կամավորներ արդեն միացել են մեր Շարժմանը. «Մեր ձևով»Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդները Տղամարդը ծեծել և կոտրել է կնոջ քիթը՝ ջեռոցը լավ չմաքրելու համար․ մանրամասներ․ ՖՈՏՈՇԱՐՔԶարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովինՀայ շախմատիստները «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի առաջատարներն են Ունենք դիրքեր, որտեղ մեր զինվորները փաստացի պատանդառված են. Ավետիք ՔերոբյանԱբսուրդ է պնդելը, որ թոշակառուն փողը ծախսել չի կարող․ Ավետիք Չալաբյան Ավանեսյանը՝ սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակի մասինՄայր Աթոռը աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումները Ո՞վ է պատասխանատու Միհրան Հակոբյանի դեմ հարձակման համար Ինչ գույնի հագուստ կրել այս Ամանորի գիշերըԱդրբեջանական բենզինն ու իշխանական նարատիվները Չորս միավորի առավելությունը շատ լավ է, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու. Ֆլիկ Չի կարող լինել ժողովրդի համար ավելի թանկ և կարևոր արժեք, քան պետականությունն է. Մհեր ԱվետիսյանԳերմանիան էլ «տորթի» իր բաժինն է ուզում Հարավային Կովկասում Ընդամենը մեկ շաբաթում Շարժմանը միացող անհատ կամավորների թիվը 10.000-ից դարձավ 12.000 կամավոր. Նարեկ ԿարապետյանԻշխանության սխալների հետևանքով մենք արդեն շատ ենք վճարել. «Մեր ձևով»Միհրան Հակոբյանի դեմ իրականացված բորենիության մասին Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ի վերջո, «չոր նախաճաշը» օգտակա՞ր է, թե՞ վնասակար. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, չի հաջողվել փրկել 20-ամյա երիտասարդի կյանքըԵվրոպան վատ ճանապարհով է գնում, և մենք չենք ուզում, որ այն այդքան շատ փոխվի. Թրամփ Եղնիկներ և վերանդա. Ծաղկաձորում դռներն են բացել Մուլտի Գրանդ ռեզորթն ու Ռոյալ Սքայ ռեստորանը