Երևան, 09.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոչ միայն անհատի, այլև գլոբալ անվտանգային խնդիր. զեղծարարությունները «կատարելագործվում» են, իսկ դրանց դեմ պայքարի միջոցնե՞րը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեխնոլոգիական առաջընթացի մեր ժամանակաշրջանում, երբ կապի միջոցները և թվային գործիքները զարգանում են հսկայական արագությամբ, հասարակությունները կանգնում են ոչ միայն նոր հնարավորությունների, այլև նոր սպառնալիքների առաջ։ Զեղծարարություններն այսօր հասել են աննախադեպ մասշտաբների՝ իրենց խոր և բազմաշերտ դրսևորումներով, պայմանավորված նորագույն տեխնոլոգիաների, տվյալների փոխանակման ու մշակման կարողությունների, արհեստական բանականության և ինտերնետային համաշխարհային ցանցի տարածմամբ։ Եթե նախորդ տասնամյակներում զեղծարարությունները հիմնականում սահմանափակվում էին ֆիզիկական միջավայրով՝ փաստաթղթերի, ստորագրությունների կամ տարբեր ծառայությունների կեղծմամբ, ապա այսօր սա դարձել է գլոբալ, անտեսանելի ու սահմաններ չճանաչող երևույթ, որի ամենավտանգավոր առանձնահատկությունն այն է, որ ցանկացած մարդ՝ անկախ իր գտնվելու վայրից, կարող է հայտնվել զոհի կարգավիճակում։

Այս համատեքստում համաշխարհային մակարդակով օրեցօր ավելանում են զեղծարարության այնպիսի տեսակները, որոնց հիմքում նորագույն տեխնոլոգիաներն են։ Արհեստական բանականության զարգացման արդյունքում հնարավոր է ստեղծել սինթետիկ տեսանյութեր կամ ձայներ, որոնք անբաժանելիորեն նման են իրականին՝ հնարավոր դարձնելով ոչ միայն մարդկանց խաբելը, այլև նրանց հեղինակության, ֆինանսական կամ անձնական անվտանգության տեսանկյունից լրջագույն վնաս հասցնելը։ Դիփֆեյք տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է գեներացնել տեսանյութեր, որտեղ հայտնի մարդիկ, պաշտոնյաներ կամ շարքային քաղաքացիներ «երևում» են իրականում չկատարված գործողություններ կատարելիս, որոնք կարող են օգտագործվել շանտաժի, շորթման, քաղաքական մանիպուլ յացիաների, հանրային կարծիքի վրա ազդելու և այլ նպատակներով։ Սինթետիկ ձայների գեներացիան ևս նոր սպառնալիք է՝ թույլ տալով զանգահարել մարդկանց ու ներկայանալ որպես նրանց հարազատ, գործակից, բանկի աշխատակից կամ պաշտոնյա՝ համոզելով տրամադրել կարևոր տվյալներ, կատարել փոխանցումներ կամ բացել գաղտնաբառեր։

Այս ամենին գումարվում է այն իրողությունը, որ զեղծարարության հնարքներն անընդհատ կատարելագործվում են. նոր գործիքներն ու մեթոդները արագորեն տարածվում են ամբողջ աշխարհով մեկ, և որևէ երկրի սահմանային ռեժիմը կամ իրավական դաշտը այլևս չեն կարող հանդիսանալ բավարար խոչընդոտ։

Որևէ անձ, գտնվելով աշխարհի մի ծայրում, կարող է ընդամենը վայրկյանների ընթացքում կեղծել փաստաթղթեր, կազմակերպել ֆիշինգային կամ ֆարմինգային հարձակումներ, սոցիալական ինժեներության միջոցով մոլորեցնել հազարավոր մարդկանց և կիրառել նրանց դեմ զանազան սխեմաներ՝ առանց իր ինքնությունը բացահայտելու վտանգի։

Սա համաշխարհային խնդիր է, որի դեմ պայքարը պահանջում է ոչ միայն ազգային, այլև միջազգային համագործակցություն, կրթություն, իրավական հստակություն և տեխնոլոգիական լուծումների մշտական նորացում։

Հայաստանում այս թեման հատկապես ակտուալ է՝ հաշվի առնելով երկրին բնորոշ մի շարք առանձնահատկություններ։ Այսօր արդեն նաև մեր երկրում են հազարավոր մարդիկ դառնում զեղծարարների զոհ՝ տարբեր թվային սխեմաների միջոցով։ Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ հասարակության լայն շերտերը չունեն թվային հիգիենայի, տեղեկատվական անվտանգության և կիբեռպաշտպանության մասին բավարար գիտելիքներ։ Շատերը չեն կարողանում տարբերել իրականը կեղծից, չեն ճանաչում վտանգավոր հղումները, չեն կարողանում գնահատել իրենց տվյալների արժեքը, ինչի հետևանքով հեշտությամբ են տրամադրում իրենց անձնական ու ֆինանսական տվյալները՝ բանկային քարտի տվյալներ, օգտագործվող գաղտնաբառեր, անձնագրային կամ սոցիալական ցանցերի մուտքանուններ և այլն։

Ֆիշինգը՝ որպես ամենատարածված զեղծարարական մեթոդ, Հայաստանում օրեցօր ավելի վտանգավոր դրսևորումներ է ստանում։ Զեղծարարները հաճախ ստեղծում են կեղծ կայքեր, որոնք արտաքինից գրեթե չեն տարբերվում իրական բանկային կամ պետական կայքերից, ուղարկում են զանգվածային կամ անհատական էլեկտրոնային նամակներ կամ հաղորդագրություններ, որոնց միջոցով խաբում են օգտատերերին՝ ստիպելով մուտքագրել իրենց գաղտնի տվյալները։ Այս մեթոդի «զարդարանքն» այն է, որ հաճախ ուղերձները գրվում են գրագետ հայերենով, օգտագործում են պաշտոնական լոգոներ, ինչը մեծացնում է վստահությունը։

Ֆարմինգը ևս տարածված երևույթ է. այստեղ արդեն տրաֆիկը վերահղվում է կեղծ կայքի, իսկ օգտատերը, առանց կասկածելու, մուտքագրում է իր տվյալները, որոնք անմիջապես հայտնվում են խարդախների ձեռքում։

Սոցիալական ինժեներությունը ևս դարձել է զեղծարարության համատարած գործիք։ Զանգահարելով քաղաքացիներին, ներկայանալով տարբեր ծառայությունների աշխատակից, նույնիսկ՝ պաշտոնյաներ կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, խաբեբաները հոգեբանական ճնշման կամ վստահության մթնոլորտի ձևավորման միջոցով ստիպում են արագ որոշումներ կայացնել, ինչի արդյունքում քաղաքացին տրամադրում է իր տվյալները կամ կատարում փոխանցումներ։

Անընդհատ զարգանում են նաև խարդախության այլ մեթոդներ։ Օրինակ՝ ավելանում են կեղծ վարկային առաջարկները, կեղծ մրցանակախաղերը, կեղծ ներդրումային հարթակները, որտեղ մարդկանց առաջարկում են հեշտությամբ գումար վաստակել կամ նվերներ ստանալ։

Իսկ վերջերս արձանագրված դեպքերից մեկը, որի ժամանակ նույնիսկ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ստորագրությունն է կեղծվել, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ զեղծարարները պատրաստ են ավելի հեռու գնացող քայլերի՝ օգտագործելով տեխնոլոգիաներ, գրաֆիկական ծրագրեր, անգամ արհեստական բանականություն՝ իրենց նպատակներին հասնելու համար։

Այս ամենը մի կողմից էլ բացահայտում է իրավական ու վերահսկողական համակարգերի թերիությունը։ Հայաստանում զեղծարարությունների խնդրի առանձնահատկություններից մեկն այն է, որ համապատասխան կառույցները հիմնականում արձագանքում են արդեն իրականացված դեպքերին։ Հաճախ զեղծարարության մասին հաղորդագրությունները տարածվում են միայն այն ժամանակ, երբ մի քանի տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ արդեն դարձել են զոհ։ Այս իրավիճակը պայմանավորված է ինչպես ռեսուրսների սահմանափակությամբ, այնպես էլ թվային գրագիտության պակասով, իրավական դաշտի թերիությամբ և հանրային իրազեկման մեխանիզմների ոչ բավարար արդյունավետությամբ։ Մարդիկ տեղեկանում են ռիսկերի մասին միայն այն ժամանակ, երբ վտանգն արդեն իրագործվել է։ Բացի այդ, զեղծարարներին հայտնաբերելու և պատժելու գործընթացը հաճախ չափազանց դանդաղ է, ինչը խոչընդոտում է կանխարգելման և հանրային վստահության բարձրացման հնարավորությունը։

Այս իրավիճակում անհրաժեշտ է արմատապես փոխել մոտեցումները և կառուցել այնպիսի միջավայր, որը դժվարացնում, եթե ոչ՝ անհնարին է դարձնում զեղծարարության իրականացումը։ Նախ՝ պետք է էապես բարձրացնել հանրային իրազեկվածությունը, ներդնել կրթական ծրագրեր՝ սկսած դպրոցներից մինչև մեծահասակների ուսուցում, որոնք կսովորեցնեն քաղաքացիներին տարբերել վտանգավոր հաղորդագրությունները, ճանաչել կեղծված կայքերը, չթողնել իրենց տվյալները անծանոթ հարթակներում, չհավատալ հեշտ հարստանալու խոստումներին, չբացել կասկածելի հղումները։ Պետք է զարգացնել թվային գրագիտությունը՝ որպես ժամանակակից հասարակության կենսագործունեությանն ուղղված անհրաժեշտություն։ Երկրորդ հերթին պետք է ամրացնել իրավական դաշտը, ապահովել խիստ պատժամիջոցներ ոչ միայն զեղծարարների, այլև նրանց օժանդակողների նկատմամբ, ներդնել արագ արձագանքման և տեղեկատվության փոխանակման համակարգեր, որոնք թույլ կտան կանխել խարդախության տարածումը նախքան զանգվածային զոհերի ի հայտ գալը։ Չպետք է անտեսել նաև տեխնոլոգիական միջոցները՝ տվյալների պաշտպանության համակարգերը, երկաստիճան նույնականացումը, հեռակառավարման ծրագրերի և հակավիրուսների կիրառումը, բանկերի ու պետական կառույցների կողմից մշտական մոնիտորինգի իրականացումը։ Միաժամանակ, պետք է խրախուսել միջազգային համագործակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, նորարարական լուծումների ներգրավման, միջազգային փորձի կիրառման և համատեղ կիբեռհանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Հակառակ դեպքում, եթե չկան համակարգային, արագ ու համապարփակ քայլեր, զեղծարարները շարունակելու են օգտվել հասարակության խոցելիությունից, փորձելու են նորանոր մեթոդներ, կատարելագործելու են իրենց սխեմաները՝ ի վնաս ոչ միայն առանձին քաղաքացիների, այլև երկրի տնտեսության, պետական ինստիտուտների, հանրային վստահության։ Նկատի ունենանք, որ զեղծարարության վտանգը ներկայումս ոչ միայն անհատի, այլև երկրի անվտանգության խնդիր է, ու դրա դեմ պայքարը պահանջում է միասնական, ճկուն, շարունակական ջանքեր՝ պետական, մասնավոր և հանրային բոլոր մակարդակներում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Լուսնի վրա առաջին «ինքնազարգացող քաղաքը» կարող է հայտնվել 10 տարուց Էլ պակաս ժամանակահատվածում․ Մասկ Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Սուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթք Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտում 41-ամյա Լինդսի Վոնին օլիմպիական մրցուղուց ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց Հայաստան հաջորդ այցելության ժամանակ ինձ կձերբակալեն. ԼապշինԿատուն ավելին է հասկանում, քան թվում է. հետազոտություն Հայաստանը ռուսաստանցիների միջազգային գործուղումների ամենապահանջված ուղղությունների թվում է«Մանչեսթեր Սիթիի» կամային հաղթանակը «Լիվերպուլի» նկատմամբ (տեսանյութ) Ակնկալվում է նարնջի համաշխարհային բերքի աճ Թուրքիայի սահմանից մինչև Հայաստանի սահման ճանապարհների հիմնական հատվածները պատրաստ կլինեն 2030-ին. ԿոբախիձեՎենսի խոսնակը հայտնել է նրա Երևան և Բաքու այցի ժամանակացույցը Ուկրաինայում հակամարտությունը շների հակադարձ էվոլյուցիայի պատճառ է դարձել Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹրամփը դեղերի զեղչերի կայք է գործարկել Թույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանՎաղն Իրանի խորհրդարանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմայով փակ նիստ տեղի կունենա«Ուրարտուն» պարտվեց «Չժեցյանին» Թրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԱնվտանգության երաշխիքների շրջանակներում Ուկրաինայում ամերիկյան զnրքեր չեն լինի. Ուկրաինայի արտգործնախարարԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ ԿարապետյանՊուտինը զրուցել է Լուկաշենկոյի հետ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնում Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանԲաժանումից հետո Լեպսը հիասթափված է կանանցից. «Թո՛ղ գրողի ծոցը գնա ամեն ինչ» Ո՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշով Սամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԹրամփը կոչ է արել ընդունել «Ամերիկայի փրկության մասին» օրենքը Ուկրաինան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը Կուբայում երկրաշարժ է տեղի ունեցել Զինակից ընկերոջը ծեծի է ենթարկել մաքրություն չկատարելու համար Երեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (լուսանկարներ) Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունԻնդոնեզիան նախատեսում է սահմանափակել արմավի յուղի արտահանումը Իրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըՎրաստանը 2025թ. Հայաստան է վերարտահանել ավելի քան 22 մլն դոլարի նավթամթերքներ Սննդամթերքների գլոբալ կորուստները 2026թ. կարող են կազմել 540 մլրդ դոլար Ինչպես հրավիրել ժամադրության փետրվարի 14-ին՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի և չփչացնել ամեն ինչ11 ֆուտբոլիստ արդեն երաշխավորել է իր տեղը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների ցանկը՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համարՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համարՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Գերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում