Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին՝ հայ իրականության միջազգային հնչեղության նշան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ միջազգային հետաքրքրություն է առաջացրել՝ առաջին անգամ լայնորեն ներկայացնելով Հայաստանն այն դիտանկյունից, որը երկար ժամանակ դուրս էր Արևմուտքի ուշադրությունից։ Հարցազրույցում հնչած թեմաներից առավել մեծ արձագանք է ունեցել Հայաստանում զանգվածային ձերբակալությունների, քաղաքական հետապնդումների և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանությունների վարած քաղաքականության անդրադարձը։

Ամերիկյան լրատվական շրջանակներում զարմանքով է ընդունվել այն փաստը, որ ժողովրդավարական կարգեր հայտարարած երկրի վարչապետը կալանավորում է ազգային բարերարի՝ Եկեղեցին պաշտպանելու համար։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, ըստ Նարեկ Կարապետյանի, բացարձակապես քաղաքական և գաղափարական հիմք ունի․ այն ուղղված է ոչ թե հանցագործության կանխարգելման, այլ ազգային ինքնության և հոգևոր արժեքների դեմ մղվող լայն հակաշարժի տրամաբանությանը։ Միացյալ Նահանգները և մի շարք միջազգային կառույցներ ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ փորձելով հասկանալ՝ ինչու է երկիրը, որն իրեն հռչակել է ժողովրդավարական ու եվրոպական ուղու հետևորդ, իրականում վերածվել քաղաքական հաշվեհարդարի և վախի մթնոլորտի տարածման տարածքի։

Հարցազրույցից հետո իշխանական քարոզչամեքենան անմիջապես փորձեց նսեմացնել դրա նշանակությունը՝ տարածելով կեղծ տեղեկություններ այն մասին, թե հարցազրույցը վճարված է եղել։ Այդ պնդումները, սակայն, մերկապարանոց էին․ «Մեր Ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հրապարակավ հերքեց դրանք՝ հայտարարելով, որ հարցազրույցի համար ոչ մի դրամ չի վճարվել, և այն կազմակերպվել է բացառապես լրագրողական և հանրային հետաքրքրությունից ելնելով։ Նա նաև ընդգծեց՝ եթե իշխանությունները ցանկանում են խոսել վճարված հարցազրույցների մասին, ապա նախ պետք է բացահայտեն, թե պետական բյուջեից վերջին յոթ տարիներին որքան գումար է ծախսվել Նիկոլ Փաշինյանի արտաքին քարոզչական նյութերի և հարցազրույցների կազմակերպման վրա՝ տարբեր արևմտյան հրատարակություններում։

Թաքեր Կարլսոնը, հիշեցնենք, ժամանակակից ամերիկյան մեդիայի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է՝ հայտնի իր անկաշկանդ հարցազրույցներով և աշխարհաքաղաքական իրադարձությունների խորքային վերլուծությամբ։ Նրա զրուցակիցների թվում եղել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը և այլ քաղաքական առաջնորդներ։ Այս համատեքստում Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ոչ միայն ընդգծում է «Մեր Ձևով» շարժման հասած ազդեցությունը և գաղափարական կշիռը, այլև վկայում է, որ հայաստանյան իրականության հանդեպ միջազգային հետաքրքրությունը սկսել է նոր որակ ստանալ՝ դուրս գալով տեղական քարոզչական սահմաններից և բարձրանալով համաշխարհային մեդիա ֊ մակարդակ։

Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագին Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Եգորյանի հաղթանակը՝ 5:0 Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու համար Մեծ մարդ, Մեծ բժիշկ, Մեծ Հայրենասեր...Լույսերի մեջ լինես, Բժիշկ ջան. Հրանտ Թոխատյան Մենք դիտարկում ենք նավթի եւ նավթամթերքների՝ Հայաստան արտահանման հնարավորությունը․ Հաջիեւ Անսպասելի էվոլյուցիա. շների ուղեղը մեծանում է՝ ընտելացման դասական տեսություններին հակառակ «Բարսելոնան» պարտության մատնեց «Բետիսին»՝ 5:3 Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Երևանի քաղաքապետարանը հրավիրում է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։30-ի դրությամբ Թրամփը հայտնել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանՀաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ ԵՄ-ը 120 մլն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի սոցցանցը․ ԱՄՆ-ը արձագանքել է Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Իշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցել«40 անց եմ, բայց դա չի նշանակում, որ ծեր եմ ու ոչ մի բանի պետք չեմ». Ռաֆայել ԵրանոսյանԱրդարությունը հաղթելու է, և իրենք արդարացված դուրս են գալու. Ամենայն Հայոց Կաթողիկոս Եգիպտոսը կոչ է արել շտապ միջազգային ուժեր տեղակայել Գազայի հատվածում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում․ հնչել են կրակոցներ Հատնի է` երբ ու որտեղ տեղի կունենան Արտավազդ Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիում Նրա թողած ավանդը բժիշկների տարբեր սերունդների համար դեռ երկար կմնա. նախարար Հայաստանն ընդունում է միայն TRIPP-ը, ոչ թե «միջանցքը». Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևեին Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՄենք վերահաստատում ենք մեր ուխտն առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և անվերապահ հավատարմությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող քահանաներ Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կա 4 տուժած «Սպարտակ» մարզադաշտում տեղի է ունեցել լազերային շոու ի հիշատակ Նիկիտա Սիմոնյանի «Warner Bros. Discovery» մեդիակորպորացիան համաձայնել է վաճառել իր հոսքային և ստուդիական ակտիվները «Netflix»-ին