Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արմեն Գևորգյանն արձագանքել է «Առաջարկ Հայաստանին». ինչպես է պատկերացնում ՀՀ անվտանգությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջարկով ներկայացնում եմ փոփոխվող աշխարհում և ստեղծված իրականության պայմաններում ՀՀ անվտանգության երկարաժամկետ և բազմաշերտ ստրատեգիական պլանավորման շուրջ իմ պատկերացումները։

I. «Անվտանգության կուտակման» դոկտրին. ընդհանուր սկզբունքներ

Հայաստանի անվտանգությունը չպետք է դիտարկել որպես ստատիկ վիճակ, այլ՝ որպես պետության դիմադրողականությունն ու անվտանգությունը ձևավորող ռեսուրսների, շերտերի և առավելությունների անընդհատ կուտակման գործընթաց։ Անվտանգության կուտակման դոկտրինը երկարաժամկետ ռազմավարություն է, որի միջոցով Հայաստանը ստեղծում է ազգային և տարածաշրջանային դիմադրողականության ամուր համակարգ՝ ոչ թե ակնթարթային դաշինքների և հռչակագրերի միջոցով, այլ՝ անվտանգության նոր շերտերի հետևողական ավելացման՝ ռազմականից և տնտեսականից մինչև մշակութային և քաղաքակրթական։ Յուրաքանչյուր նոր քայլ ամրապնդում է նախորդը, և ոչ՝ փոխարինում դրան։ Սա «+1»- ի տրամաբանությունն է, և ոչ՝ «-1»-ի։ Բազմաշերտ մոտեցումների վրա հիմնված այս դոկտրինը թույլ է տալիս քայլ առ քայլ ստեղծել մի համակարգ, որտեղ սպառնալիքները չեզոքացվում են, իսկ ռիսկերը վերածվում են նոր հնարավորությունների։

Անվտանգության նման դոկտրինը և Արցախի կորստից հետո Հայաստանի (ստանձնելիք) առաքելությունը` երկրի համար հիմք են ստեղծում ոչ միայն աշխարհաքաղաքական փոթորիկների մեջ չտարրալուծվելու, այլև՝ որպես քաղաքակրթական և քաղաքական միավոր ամրապնդվելու համար, առանց պատրանքների, բայց՝ հստակ ռազմավարությամբ։

• Ռազմավարական նպատակ. Հայաստանի առավելությունների ֆիքսում և զարգացում: Հայաստանը պետք է դառնա մի պետություն, որը չի վախենա իր փոքրությունից, այլ փոքրությունը կվերածի առավելության՝ կոմպակտություն, ճկունություն, մտավոր կապիտալ, գլոբալ ցանցեր: Այն պետք է կամուրջ դառնա տարբեր ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Արևմուտքի միջև, և օգտագործի իր աշխարհագրությունը որպես ռազմավարական առավելության գործոն, այլ ոչ՝ որպես խոցելիություն:

Փոքր ազգերը կարող են կառուցել դիմադրողականության սեփական ճարտարապետությունը: Հայաստանի համար սա նշանակում է՝ մնալ Հայկական աշխարհի միջուկը, ամրապնդել սփյուռքը, զարգացնել սեփական մրցակցային առավելությունները և մտորել ազգային պետության նոր առաքելության մասին:

Հիմնական տարրը կլինի բազմաշերտ երաշխիքների համակարգը, որը ստացվում է տարբեր ազդեցության կենտրոնների միջոցով:

Հենց այդ պատճառով էլ Վաշինգտոնի համաձայնագրերը խաղաղություն չեն, այլ՝ Հայաստանի անվտանգության մեջ պոտենցիալ ներդրում: Ավելին, դրանք պետք է արդյունավետորեն օգտագործվեն: Բայց միայն դրանց և դրանց հանրային առաջխաղացման վրա հույս դնելը նշանակում է՝ ապրել խաղաղության մշտական պատրանքների մեջ:
 
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Աղոթք ռազմական հերթապահության ժամանակՇատ ավելին, քան սխալը.... «Փաստ»Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ»Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ»Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»Մհեր Սարգսյանը՝ Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոն Ռուսաստանի փոխարտգործնախարարը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Մահացել է Վանո Սիրադեղյանի եղբայրը Եկեղեցին Աստծո ու մեր ազգի տունն է․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով․ Գևորգ Պապոյան BTS խմբի անդամը հայտնել է, որ դիտել է Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմը «Մենք բաժանված էինք, որ սկսվեց Աննայի և Սոսի կապը». Արման Մարգարյան Պրեմիեր լիգա․ Ամենաթանկ կազմ ունեցող ակումբները Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրшնտ Գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև գամմա-բռնկումը. Յոթ ժամ՝ վայրկյանների փոխարեն Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Պրավոբերեժնի» շուկայում բաց հրդեհի հետևանքով կա զոհ․ ՌԴ (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը 1990-ականների «Շագիվալեևսկիե» հանցախմբի առաջնորդները Կոմիում կկանգնեն դատարանի առջև Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Սահմանագոտու տարբեր հատվածներում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԳորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է Տարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն «Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է Հայտնի է, թե Արման Ծառուկյանն ում հետ է մենամարտելու Հայաստանում Ողբերգական վթար՝ Արարատում, բախվել են ՊՆ-ում հաշվառված «Կամազ» ու «ՎԱԶ 2106», 1 մարդ մահացել էՍպիտակի ոստիկանները 38-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար․ Աբրահամյան Այսօր եկեղեցու դեմ Բերիայի մեթոդներն են կիրառվում․ Ավետիք Չալաբյան Հոգեբանական թեստ. ընտրեք ըմպելիքը և պարզեք ձեր անհանգստության մակարդակը