Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առաջիկա 3 ամիսներին պատմական հնարավորություն կա՝ օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին. Օկամպո

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Առաջիկա 3 ամիսներին պատմական հնարավորություն կա՝ օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին։ Այս մասին հայտարարել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

Նա իր հոդվածում, մասնավորապես, գրել է. «Աշխարհով մեկ սփռված հայություն, սա ձե՛ր ժամն է:

Առաջիկա երեք ամիսների ընթացքում մենք ունենք պատմական հնարավորություն՝ օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին և ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչումը։

Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրումների ժամկետն ավարտվում է 2026 թվականի հունվարի 31-ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ցանկություն է հայտնել արժանանալու Նոբելյան Խաղաղության մրցանակին, կարող է դիտարկվել 2026 թվականի մրցանակի հավակնորդների շարքում, և հայերը կարող են աջակցել նրա առաջադրմանը։ Իրականում, ամբողջ աշխարհում ավելի քան 45 հայ կարող են ունենալ նրան առաջադրելու իրավասություն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փաստացի, խոչընդոտում է Դոնալդ Թրամփի հնարավոր ճանապարհը դեպի Նոբելյան Խաղաղության մրցանակ՝ հրաժարվելով ազատ արձակել հայ գերիներին և հերքելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։

Ալիևի գործողությունները հակասում են Թրամփի ներքաշած և պաշտպանած քաղաքականությանը:

2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն ու Հայաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագրեր, որոնք վերահաստատեցին Ամերիկայի հանձնառությունը՝ պաշտպանելու Հայաստանին ադրբեջանական սպառնալիքներից։ Թեև համաձայնագրում գերիների հարցը բացահայտ կերպով չի հիշատակվել, այնուամենայնիվ, օվալաձև աշխատասենյակում վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Թրամփը հրապարակավ հայտարարեց, որ հանձնառու է ազատ արձակել «Բաքվում բանտարկված քրիստոնյաներին»: Նա ավելացրեց, որ եթե ինքը խնդրի նախագահ Ալիևին ազատ արձակել նրանց, «Ալիևը չի մերժի»:

2025 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ուղղված նամակում հաստատեց, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է խրախուսել երկու կողմերին էլ, որ թույլ տրվի  կայուն խաղաղության շրջանակներում իրականացվի էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

Միևնույն ժամանակ, Ալիևն ինքը հայտարարել է, որ Թրամփը «արժանի է մրցանակին» և կառաջադրի նրան։ Սակայն Նոբելյան կոմիտեն նույնիսկ չի կարող քննարկել Թրամփի թեկնածությունը, քանի դեռ Ադրբեջանը չի ազատել հայ պատանդներին և չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, որոնք զոհ են դարձել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ էթնիկ զտում իրականացնելով ողջ հայ բնակչությանը՝ իրենց նախնիների հողերում: 2023 թվականի սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականը զգուշացրեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ ցեղասպանության վտանգի մասին:

Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) կոչ արեց Ադրբեջանին ապահովել, որ «մնալու ցանկություն ունեցող անձինք ազատվեն ուժի կամ սպառնալիքի կիրառումից, որը կարող է նրանց հանգեցնել փախուստի»: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարեց, որ «Ադրբեջանում կամայականորեն ձերբակալված բոլոր անձինք, այդ թվում՝ էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն»:

Նախագահ Ալիևը համառորեն թաքցնում է հանցագործությունները։ Անցյալ տարի՝ COP 29-ի քարոզարշավի ժամանակ, 120 երկրներից 6500 հայերի միասնականության շնորհիվ բացահայտվեց Ալիևի փորձը՝ իր գագաթնաժողովը «Խաղաղության COP» անվանելու՝ միաժամանակ ժխտելով առկա հանցագործությունները։ Ճշմարտությունը բացահայտելու մեր համատեղ ջանքերը փոխեցին պատմության ընթացքը. արևմտյան առաջնորդների մեծ մասը հրաժարվեց մասնակցել գագաթնաժողովին, իսկ Ալիևնը բացման խոսքում հրապարակավ բողոքեց մեր քարոզարշավից:

Այժմ մենք պետք է նորից գործենք և համախմբենք ամբողջ աշխարհի հայերին:

Ես առաջարկում եմ գործարկել նոր համաշխարհային արշավ՝ խաղաղության, ճշմարտության և արդարության համար՝ կենտրոնանալով մեկ հստակ հաղորդագրության վրա։

Եթե Ալիևը իսկապես ցանկանում է աջակցել Թրամփի Նոբելյան Խաղաղության մրցանակին, նա պետք է․

  1. Ազատ արձակի Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին։
  2. Կնքի խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ և դուրս բերի իր զորքերը։
  3. Ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների միջազգային պաշտպանությունը։

Դուք կարող եք աջակցել կամ հակադրվել Թրամփի թեկնածությանը, բայց այս արշավը անխուսափելիորեն կբացահայտի Ալիևի իրական նպատակը։

Միայն Ալիևը կարող է ստեղծել այդ հնարավորությունը, որ Նոբելյան կոմիտեն գնահատի Թրամփի դերը դարավոր հակամարտության ավարտի գործում:

Միցաի՛ր արշավին

Եկեք համախմբվենք՝ օգտագործելով հետևյալ երեք հեշթեգերը՝

#NobelPeacePrize

#FreeArmenianHostages

#RespectNagornoKarabakhRights

Օգտագործեք սրանք՝ ձեր ձայնը, մտքերն ունվիրումը ճշմարտության ու խաղաղության հանդեպ արտահայտելու համար։ Քննարկեք, հրապարակեք և ակտիվ մասնակցեք ամեն օր՝ մինչև հունվարի վերջը։ Յուրաքանչյուր հայի ձայն կարևոր է։

Արշավի ընթացքում մենք՝

  • Կբացահայտենք, թե ինչպես է գործում Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրման գործընթացը։
  • Կուսումնասիրենք նախադեպերը՝ Քիսինջերից մինչև Բեգին և Արաֆատ։
  • Կվերլուծենք Թրամփի 2025 թվականի առաջադրումը, որը ներկայացրել է իրավունքի պրոֆեսոր Անատ Ալոն-Բեքը։
  • Կներգրավենք Թրամփի կողմնակիցներին և քննադատներին։
  • Կխորհրդակցեք թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեցող ավելի քան 45 հայ գործիչների հետ։
  • Կկիսվենք Նոբելյան փորձագետների մտքերով։
  • Կտրամադրենք թարմացումներ ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության բանակցությունների վերաբերյալ։
  • Կհետևենք ԵՄ դիրքորոշումներին
  • Կհետևենք Բաքվում պատանդների դեմ իրականացվող դատավարություններին։
  • Կհղենք հարցումներ ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին և հատուկ զեկուցողներին:

Միասին մենք կարող ենք իրազեկությունը վերածել գործողության, իսկ գործողությունը՝ արդյունքների»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Վաշինգտոնյան հուշագիրը. անորոշ ճանապարհ դեպի վտանգավոր ճակատագիր Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ»Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ «Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Աղոթք ռազմական հերթապահության ժամանակՇատ ավելին, քան սխալը.... «Փաստ»Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ»Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ»Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»Մհեր Սարգսյանը՝ Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոն Ռուսաստանի փոխարտգործնախարարը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Մահացել է Վանո Սիրադեղյանի եղբայրը Եկեղեցին Աստծո ու մեր ազգի տունն է․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով․ Գևորգ Պապոյան BTS խմբի անդամը հայտնել է, որ դիտել է Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմը «Մենք բաժանված էինք, որ սկսվեց Աննայի և Սոսի կապը». Արման Մարգարյան Պրեմիեր լիգա․ Ամենաթանկ կազմ ունեցող ակումբները Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրшնտ Գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև գամմա-բռնկումը. Յոթ ժամ՝ վայրկյանների փոխարեն Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Պրավոբերեժնի» շուկայում բաց հրդեհի հետևանքով կա զոհ․ ՌԴ (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը 1990-ականների «Շագիվալեևսկիե» հանցախմբի առաջնորդները Կոմիում կկանգնեն դատարանի առջև Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Սահմանագոտու տարբեր հատվածներում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԳորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է Տարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն «Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է Հայտնի է, թե Արման Ծառուկյանն ում հետ է մենամարտելու Հայաստանում Ողբերգական վթար՝ Արարատում, բախվել են ՊՆ-ում հաշվառված «Կամազ» ու «ՎԱԶ 2106», 1 մարդ մահացել էՍպիտակի ոստիկանները 38-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել