Երևան, 13.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դատարանում վենդետա է եղել․ սպանվածի եղբայրը դանակահարել է մեղադրյալին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

MediaHub-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 27-ին արտառոց դեպք էր եղել։ Դատարանում մեղադրյալին դանակահարել էր սպանվածի հարազատը։ MediaHub-ի տեղեկություններով՝ Վանաձորի դատարանում մեղադրյալի աթոռին նստած 22–ամյա Էրիկ Դ․-ին դանակահարել էր սպանվածի խորթ եղբայրը վենդետայի համար։ Ի սկզբանե, ԶԼՄ-ներում տարածվեց, որ դանակահարողը սպանվածի մայրն է, սակայն, մեր աղբյուրները մեզ տեղեկացրեցին, որ խորթ եղբայրն է դանակահարել, սակայն, թե ինչպես է դանակով ներս մտել՝ պարզ չէ։

«Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել դանակահարված 22-ամյա Էրիկ Դ.-ի կյանքը։

Իսկ ի՞նչ էր եղել․ դեռ մեկ տարի առաջ չորս հոգի, նախնական տեղեկություններով, սպանել էին 21–ամյա Հայկ Մաղաքյանին։
MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դատարանում դանակահարողը կալանավորվել է։ «Սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձը կալանավորվել է»,- նշեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ 2024 թ․ հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին էր դիմել Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Ֆ․ Գ․-ն և հայտնել, որ հուլիսի 9-ին, ժամը 16։00-ի սահմաններում իր թոռնիկը՝ 21-ամյա Հայկ Մ․-ն, դուրս էր եկել տնից՝ Դիլիջան կամ Սևան մեկնելու և ընկերների հետ հանգստանալու նպատակով, սակայն մի քանի օր ինքը իր թոռնիկից ոչ մի տեղեկություն չուներ, ինչպես նաև նրա գտնվելու վայրը իրեն հայտնի չէր։ Նույն օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները գործի էին անցել՝ սկսելով որոնողական աշխատանքներ, սակայն այն արդյունք չէր տվել։ Օրեր անց ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Մինչ որոնողական աշխատանքները շարունակվում էին, քննիչներին հաջողվում է տեղեկանալ, որ տեղի է ունեցել սպանություն ու օրերի ընթացքում պարզում են՝ որտեղ է ենթադրյալ վայրը, որտեղ սպանությունը կատարելուց հետո թաքցրել են մահացածի մարմինը, ապա հայտնաբերում են մոխրացած ամբողջովին քայքայված դի։ 

Նշված զարհուրելի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Ստեփանավանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Գ․ Ն․-ին, 31-ամյա Գ․ Ն․-ին, 18-ամյա Յու․ Մ․-ին և 21-ամյա Է․ Դ․-ին։ Պարզվել է, որ նշված անձինք հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը սպանել են Հայկ Մ․-ին և հետքերը թաքցնելու նպատակով դին հրկիզել են, ապա ավտոմեքենայով տեղափոխել են Ստեփանավանից մոտ 1,5-2 կմ հեռավորության վրա ու թաքցրել հողի և քարերի տակ։ Կասկածյալները ոստիկանության Ստեփանավանի բաժնից ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ բոլորի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով, որոնց կալանավորելու համար քննչական մարմինը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Մարիաննա Արամյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Հին Երևանից մինչև ընտանեկան հիշողություններ. Ազգային պատկերասրահը բացվել է «Հնչող պատկերներ» ցուցահանդեսը՝ նվիրված Մարկ Գրիգորի Աղասյանի 100-ամյակին Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլը»․ Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտը ելույթ կունենա 5-րդ համարի ներքոԷլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պատվոգրեր ու խրախուսական պարգևներ՝ ոչ օլիմպիական մարզաձևերը ներկայացնող մարզիկներին և մարզիչներին «Ատլետիկոն» Մետրոպոլիտանոյում պարտության է մատնել «Վալենսիային» Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային Իսրայելը և նրա կողմնակիցները պետք է վճարեն Գազայի հատվածի վերակառուցման համար․ ՄԱԿ-ի զեկուցող Ծառուկյանը կանխատեսել է, թե առաջիկայում ում հետ է անցկացնելու տիտղոսային մենամարտ Դեկտեմբերի 12-ին Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում Սոճուտ հանգստի համալիրում մեկնարկել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային գրասենյակի նախաձեռնած երիտասարդական հավաքը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը պարզաբանել է՝ ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 16-ամյա պատանիներն ու 19-ամյա երիտասարդը հագուստի գողություններ են կատարել Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին Վահագնի «մեղավորությունն» իր ակտիվ և ըմբոստ կեցվածքի և իշխանության այլանդակությունները չհանդուրժելու մեջ է. Տիգրան ԱբրահամյանԿամբոջան փակել է Թաիլանդի հետ սահմանը Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Ջերմուկում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին 24 ժամ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Գործող վարչախմբի քաղաքականությունը բերում է նոր զիջումների. Ավետիք Չալաբյան Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան բերման ենթարկվածներ«Հայրենիքի» զարգացման հերթական փուլը. Արթուր Վանեցյան«ՀայաՔվեն» այլևս պարզապես միավորում չէ․ այն վերածվում է նոր քաղաքական ուժի․ Արմեն Մանվելյան Սիսիանի թիվ 4 դպրոցից 13-ամյա աշակերտը «ձախ անրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՄահացել է «Դիմակը» ֆիլմի դերասան Փիթեր ԳրինըՄկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էՀիվանդը մեղադրել է հայտնի վիրաբույժին իր քիթը աղավաղելու մեջՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան Սահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն ՄանվելյանՎաղը Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությամբ պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենը գործելու է մինչև 01:00-ն «Լուսավոր Հայաստանը» կմասնակցւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵկեղեցու դեմ արշավը մեզ շեղում է իրական խնդիրներից. Մենուա Սողոմոնյան Հայկական ճշմարտությունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են թշնամու նարատիվներին. Էդմոն ՄարուքյանԱրամուսում ամուսիններին սպանելուց առաջ զենքով մտել է դպրոց․ նոր մանրամասներ Թոշակառու գնդապետը ստիպված տաքսի քշի, որ նախարարուհին 200 հազար դոլար արժողությամբ տուն առնի՞. Արշակ ԿարապետյանԿատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչԳիտության ճակատագիրը չի կարող որոշվել առանց գիտնականների․ Ատոմ Մխիթարյան Ֆիկտիվ տնտեսական աճի մասին. Աշոտ Ֆարսյան Մինչև -10 աստիճան ցուրտ կլինիԱմենաթունդ խմիչքներից մեկը. թո՞ւյն, դեղամիջո՞ց, թե՞ ապերետիվ. «Փաստ»Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Ճապոնացիները Չինաստանում իրականացրել են զանգվածային սպանդ. «Փաստ»Զինծառայող էր մաhացել․ նոր մանրամասներ Հայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «ԱԼԴԵ» կուսակցության նախագահ Սվենյա Հահնի շնորհավորական ուղերձը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը Զուտ խորհրդանշական ժեստեր. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նոր «խողովակային ընտրությունը». «Փաստ»Մեր թոշակառուները լքված են իշխանության կողմից․ Հրայր Կամենդատյան Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր