Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ուղիղ հինգ տարի առաջ նոյեմբերի 9-ի երեկոյան պարզ դարձավ, որ ՔՊ-ի ղեկավարն ու ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գործնականում միանձնյա որոշում է ընդունել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարություն ստորագրելու մասին: Եվ ստորագրեց այն: Այդ շրջանում Հայաստանում գրեթե բոլոր ոչ իշխանական ուժերն ու շրջանակները նշված փաստաթուղթը բնորոշեցին որպես «կապիտուլ յացիոն հայտարարություն»: Բայց հինգ տարի անց հասել ենք մի հանգրվանի, որ շատերն այսօր օբյեկտիվորեն խոսում են այն մասին, թե ներկա իրողությունների ստվերում այն՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը նույնիսկ ավելի նպաստավոր է թվում, քան, ասենք, ընթացիկ «խաղաղության օրակարգը»՝ իր փաշինյանական ու ալիևյան հավելվածներով:

Մեր թշնամու՝ Հայաստանն «առանց տանկերի», այսպես՝ ավտոզբոսանքով գրավելու մասին հիմա խոսող Ալիևի համար նոյեմբերի 9-ը տոն ու ցնծություն է, իսկ Հայաստանը պարտության տարած, Արցախը, որպես պետական կազմավորում ու որպես հայկական բնօրրան, աղետի մատնած Փաշինյանի ու ՔՊ-ի համար, կարելի է կարծել, «պարտությամբ հպարտանալու», «վերջապես ինքնիշխան լինելու» և նմանատիպ անհեթեթաբանություններով «փայլատակելու» հնարավորություն:

Առավել ևս հիմա արդիական են հարցադրումները, թե ինչո՞ւ բանը հասավ պատերազմի, ինչո՞ւ հայկական կողմն այդ պատերազմում պարտություն կրեց և ունեցավ նման ծանր կորուստներ: Ոչ պակաս կարևոր է նշված հարցերին առանց ավելորդ հույզերի, ինչպես ասվում է՝ սառը գլխով հստակ պատասխանելը:

Ինչո՞ւ բանը հասավ պատերազմի: Եթե խիստ հակիրճ, ապա 2020 թվականի պատերազմը ուղիղ հետևանքն էր 2018 թվականի մայիսից Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի վարած արտաքին արկածախնդիր և անպատասխանատու քաղաքականության: Դրա հիմնական դրսևորումները հետևյալն էին. հակառուսական, հակաիրանական, հակաչինական քայլեր, հայտարարություններ, գործողություններ: Ըստ էության՝ Հայաստանի անմիջական, բնական և հնարավոր դաշնակիցերի հետ հարաբերությունների եթե ոչ խզում, ապա առնվազն՝ թուլացում:

Բայց հիմնական պահը Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի տապալումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության «տորպեդահարումն» էր: Փաշինյանը բանակցային գործընթացը նախ փոխարինեց Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ուղիղ առնչությունների՝ լիներ դա, պատկերավոր ասած, Դուշանբեի վերելակում, թե անձնական հանձնակատարների միջոցով ծրարներ փոխանակելով կամ տարբեր գագաթաժողովների շրջանակում հանդիպումներով (օրինակ՝ Մյունխենում): Հիմնական պահն այն է, որ Փաշինյանը հայտարարեց, թե բանակցություններն սկսում է իր կետից («զրոյական կետից), որ ինքն իրավասու չէ Արցախը ներկայացնել, և պետք է փոխել բանակցությունների մասնակիցների ֆորմատը: Իսկ որ հիմնականն է՝ Փաշինյանը մերժեց 2019, ապա նաև 2020-ի առաջին կեսում ներկայացված կարգավորման առաջարկները (ԼՂՀ շուրջ եղած 5 շրջանների հանձնում, խաղաղապահ ուժերի տեղակայում, Արցախի կարգավիճակի վերջնական որոշում ու ճանաչում):

Փաշինյանի այս մերժողական, իբր «ուլտրա-հայրենասիրական», ձևական «ոչմիթիզական» մոտեցումը 2019-2021 թվականներին կամ դրանց միջակայքում դարձավ գործելակերպ, այդ թվում՝ բուն 44-օրյա պատերազմի շրջանում:

Ավելին, 2019 թվականի օգոստոսին Համահայկական խաղերի բացման առթիվ հենց Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դրանով նա ոչ միայն հազարավոր մեր հայրենակիցներից միանգամայն ընկալելի հույզեր գողացավ, այլև գործնականում «գնդակահարեց» բանակցային գործընթացը: Դրանից անմիջապես օգտվեցին թե՛ Բաքուն, թե՛ Անկարան, որոնք հետևողականորեն մղվում էին ռազմական ագրեսիայի՝ Հայաստանի ու Արցախի դեմ՝ «Հայկական հարցը» մեկընդմիշտ փակելու իրենց ռազմավարական անփոփոխ ծրագրին համահունչ:

Գործնականում, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ունեին բոլոր հնարավորությունները՝ պատերազմական ընթացքից խուսափելու, խնդիրը խաղաղ կարգավորելու համար, բայց արեցին ամեն ինչ, որ բանը հասնի պատերազմի: Եվ հասան: Ավելին, հիմա արդեն հանրահայտ է, որ բուն պատերազմի նախաշեմին անտեսվեցին ՀԱՊԿ-ի առաջարկությունը՝ համատեղ զորավարժությունների հետ կապված, և նախազգուշացումները՝ սպասվող պատերազմի բնույթի վերաբերյալ: Անտեսվեցին ՀՀ ԳՇ վերլուծությունն ու զգուշացումները՝ միաժամանակ Ադրբեջանին և Թուրքիային դիմակայելու գործնական անհնարինության մասին:

Իսկ արդեն բուն պատերազմի կառավարումը ՀՀ իշխանությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա մերձավոր շրջապատի, իրականացրեցին որքան հնարավոր է՝ վատ, անտաղանդ, սխալ: Կարելի է կարծել, որ ամեն ինչ արվեց... հանուն պարտության:

Միակ ուղղությունը, որտեղ հաջողեցին Փաշինյանն ու նրա թիմը... քարոզչությունն էր: Գրեթե 44 օր շարունակ ոչ միայն Հայաստանի հանրությունը, այլև ամբողջ հայությունը պահվեց խստագույն տեղեկատվական բլոկադայի ու բացարձակ անտեղյակության մեջ, կերակրվեց «հաղթելու ենք, զգետնեցինք, գյոռբագյոռ արեցինք» ու նմանատիպ ստերով:

Հիմա արդեն հայտնի է, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վ.Պուտինի միջնորդությամբ հնարավոր էր կանգնեցնել հայկական զինուժի համար արդեն իսկ աննպաստ ընթացող պատերազմը: Հայտնի է նմանապես, որ հաջողվել էր Ալիևին համոզել (որքան էլ դա դժվար պետք է լիներ, քանի որ շահեկան դիրքում գտնվողին դյուրին չէ համոզել, որ կանգ առնի), բայց պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժել է Փաշինյանը: Հոկտեմբերի 19-ի դրությամբ մենք դեռ 5000 զոհ չունեինք, դեռ Շուշին չէր հայտնվել թշնամական վերահսկողության տակ, դեռ, դեռ...

Բայց Փաշինյանը մերժել էր՝ իբր, որ իրեն դավաճան չասեն: Իբր ինքը «մինչև վերջ կռիվ տվող է»: Իսկ իրականում այդ հերթական արկածախնդրությունը էլ ավելի մեծ կորուստներ արժեցավ Արցախին, Հայաստանին ու հայությանը: Ամենից ծանրը՝ մարդկային կորուստներ արժեցավ:

Դա չխանգարեց, որ նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը փիարվի, թե «կյանքեր է փրկել», բայց հոկտեմբերի 19-ից հետո, ասենք՝ նաև դեռ պատերազմից առաջ նա առանց վարանելու գնաց հազարավոր կյանքեր կործանելու ճանապարհով: Իսկ հետո կանգնեց ու հայտարարեց, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի...»:

Մեծ հաշվով, ինչպես պատերազմը, այնպես էլ պարտությունն ու կրած ծանր կորուստները շատ ավելի ցավալի են նաև այն գիտակցումից, որ այդ ամենը կարող էր և չլինել: Կարող էր չլինել, եթե չլիներ փաշինյանական իշխանությունը՝ իր արկածախնդրությամբ, անպատասխանատվությամբ, ու նաև՝ պրոֆեսիոնալ անպիտանելիությամբ: Սրանք՝ շատ մեղմ ասած:

Այնպես որ, նրանք, ովքեր շատ են սիրում հպարտանալ պարտությամբ, ովքեր շատ են ուզում նորանոր կորուստներ ունենալ, կարող են շարունակել կառչած մնալ Փաշինյանի ստերից ու կտերից, «կրուտիտներից» ու մանիպուլ յացիաներից: Բայց պետք է գոնե հասկանալ, որ պարտության ու աղետի քայլող խորհրդանիշին կառչելով՝ անհնար է ունենալ խաղաղություն, անվտանգություն և ապահով ապագա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Գեղարքունիքում 2-ամյա տղան քացախաթթու է խմել․ երեխան հիվանդանոցի ճանապարհին մաhացել էՄանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Տղամարդը դանակահարել է TCK-ի զինծառայողիՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանիցՉինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ Պայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Իրանը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքները պատերազմի վերսկսման դեպքում ԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին «Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԼույս չի լինելու Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունը կարող է հայտնվել վտանգի տակ. ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են Ճապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել