Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մարդիկ հոգնել են պատերազմներից, բոլորի համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել. սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունները հայ հասարակությանը հավաստիացնում են, որ խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան, այն հաստատված է, ավելին՝ «լայնորեն քայլում է»։ Բայց բավական է Ադրբեջանի նախագահի մեկ հարցազրույց, մամուլի ասուլիս, ելույթ, անգամ մեկ ձևակերպում, որ վերստին համոզվենք՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։ Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ նախ պետք է հասկանալ, թե, այսպես կոչված, խաղաղության գործընթացը ինչի՞ մասին էր, արդյոք դասական քաղաքագիտությունը սրա վերաբերյալ ունի՞ տեսակետ, թե՞ ինչոր նոր հեծանիվ ենք հորինելու։ «Եթե դիտարկենք քաղաքագիտության և կոնֆլիկտաբանության դիտանկյունից, ապա, պայմանական ասենք, սա խաղաղություն է իշխող էլիտաների և ոչ թե ժողովուրդների միջև։ Ինչպե՞ս է այն արտահայտվում։ Ամենափոքր էլեմենտները նույնիսկ խոսում են այն մասին, որ սա պահի ազդեցությամբ կնքված փաստաթուղթ է, որն այդ պահին որոշակի շահեր է վերաձևում։ Մասնավորապես, մինչև օգոստոսի 8-ի հռչակագրի ստորագրումը և այլն, մեր հասարակությունը տեղյակ չէր՝ ինչ և ինչպես է տեղի ունենալու։ Սա վկայում է այն մասին, որ հասարակությունը մասնակիցը չի եղել, այսպես կոչված, խաղաղության գործընթացի, և սա ինդիկատոր է այն մասին, որ ժողովուրդների միջև խաղաղության մասին խոսել ուղղակի հնարավոր չէ։ Խոսել կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման մասին՝ քաղաքագիտական անգրա գիտություն կլի նի, որովհետև կոնֆլիկտի բուն առարկան, խնդիրը լուծված չէ։ Կոնֆլիկտը կարելի է համարել սառեցված, բայց ոչ երբեք լուծված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Նա հիշեցնում է՝ մոտավորապես 70 տարի՝ Խորհրդային Միության իշխանության տարիներին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակ ամրագրելով և Արցախի հայությանը որոշակի իրավունքներ վերապահելով՝ խնդիրը չէր լուծվել, այն սառեցվել էր։ «Հիմա նույն գործընթացն է առանց էական բացառության։ Կոնֆլիկտը սառեցվել է, կոնֆլիկտածին երևույթը՝ մնացել։ Եթե կոնֆլիկտածին երևույթը մնացել է, նշանակում է՝ հարատև խաղաղություն ասելն արդեն իսկ քաղաքագիտական անգրագիտություն է հատկապես կոնֆլիկտաբանության տեսանկյունից։ Հետևաբար, եթե վերլուծելու լինենք վաշինգտոնյան փաստաթուղթը, այն ժամանակավորապես ֆիքսել է Հարավային Կովկասում հաստատված ստատուս քվոն, որի առանցքում դրվել են կոմունիկացիոն շահերը։ Քաղաքական շահերը Հայաստանի Հանրապետության դիտանկյունից սպասարկված չեն, ժողովրդագրական շահերը Հայաստանի Հանրապետության դիտանկյունից սպասարկված չեն, արդարություն հաստատված չէ։ Ուստի, խաղաղություն ասվածը մեծ ճոխություն կլինի այս պարագայում։ Ադրբեջանում սա հրաշալի հասկանում են։ Քանի որ ադրբեջանական իշխանությունները խնդիր չունեն հասարակությանը խաբելու խաղաղության մասին կենացներով, այլ խնդիր ունեն բացառապես միջազգային հանրությանը համոզելու, որ իրենք խաղաղարար կողմ են, դրանով պայմանավորված ցանկացած պահի ցանկացած հայտարարություն կարող են անել՝ առանց էապես մտահոգվելու, թե ներքին լսարանի շրջանում ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ։ Այլ է Հայաստանի Հանրապետության պարագայում։ Հայաստանի իշխանությունները, որպես իրենց քաղաքական հաղթաթուղթ, օգտագործել և օգտագործում են խաղաղությունը. իբրև թե այս իշխանությունը հայ ժողովրդին բերել է խաղաղություն։ Եվ սա է պատճառը, որ ամեն առիթով Հայաստանի իշխանությունները փորձում են արդարացնել Ադրբեջանի ռազմատենչ, երբեմն ծավալապաշտական հայտարարությունները՝ նույնիսկ մեղադրելով հայ ժողովրդին իր ազգային տենչերի, արդարության ընկալման մեջ և այլն։ Այն վարքագիծը, որը որդեգրել է Հայաստանի իշխանությունը, ավելին չէ, քան ցանկությունը՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ներկայացնելու, որ իրենք հայ ժողովրդի համար բերել են խաղաղություն, հակադրելու այլ ուժերի միջև խաղաղության և, այսպես կոչված, պատերազմի կուսակցությունների թեզը, համոզելու ժողովրդին, որ եթե իրենք չընտրվեն ընտրություններում, ապա կլինի պատերազմ։ Իսկ հետպատերազմական վիճակում գտնվող հասարակությունը (կամ հետկոնֆլիկտային, չնայած հետկոնֆլիկտային չէի ասի, որովհետև դեռևս կոնֆլիկտի հանգուցալուծում չունենք), որը ենթարկվել է բազմաթիվ հոգեբանական ազդեցությունների, տեսել է տեղեկատվական պատերազմից մինչև ակտիվ պատերազմի փուլեր, հոգնել է պատերազմներից, և իր համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել։ Սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները։ Նույնիսկ եթե վաղն Ադրբեջանը, Աստված մի արասցե, հարձակվի Հայաստանի վրա, մեր երկրի իշխանությունները դա այնպես են մեկնաբանելու, որ մեղավորը դարձյալ մենք ենք»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ այն թեզերը, որոնք այսօր գեներացվում են, բացառապես իշխող քաղաքական ուժի անձնական և խմբային շահերին են վերաբերում։ «Մյուս կողմից՝ Ադրբեջանի հայտարարությունները ոչ թե հիփոթետիկ, օդում ասված հայտարարություններ են, այլ վաղուց արմատավորվող, ադրբեջանական քաղաքական իշխող էլիտայի կողմից հովանավորվող թեզեր են։ Պատահական չէր, որ Ալիևը Սևանի մասին իր հայտնի հայտարարությունն անում էր Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում։ Նաև հրահանգեց, որ պետք է Հայաստանի տեղանունների ադրբեջանականացման ուղղությամբ ադրբեջանցի գիտնականները կատարեն ավելի մեծ աշխատանք, ինչը, բնականաբար, վերբալ, նաև վիզուալ մակարդակում Հայաստանի Հանրապետության տարածքների յուրացման առաջին էտապն է, որը մենք տեսել ենք Արցախի պարագայում, և հիմա հաջորդիվ փորձելու են դա լեգիտիմացնել միջազգային գիտական, այնուհետև քաղաքական հարթակներում, իսկ վերջին փուլը, ցավոք, գիտենք, որն է լինում»,-ասում է քաղաքագետը։

Խաղաղության քարոզին զուգահեռ՝ Հայաստանի իշխանությունները ներհասարակական՝ անասելի չափերի հասնող ատելություն են գեներացնում, թշնամանք Եկեղեցու և հոգևորականների, հասարակական ու քաղաքական գործիչների նկատմամբ։ Եկեղեցու պարագայում այն հանդիպում է հանրության հակազդմանը, որը գուցե բնազդային մակարդակով է զգում տեղի ունեցողի խորքային պատճառները։ «Եթե առանձին վերցրած Եկեղեցին դիտարկենք, գուցե պատկերը մի փոքր այլ լինի, բայց պետք է ավելի լայն և խոր դիտարկենք։ Այդ պարագայում կտեսնենք, որ այստեղ խնդիրը ոչ թե պարզապես Եկեղեցուն է վերաբերում ինքնին, այլ, ընդհանրապես, հայության մոբիլ իզացիոն ռեսուրսին։ Մեր թշնամիների թիվ մեկ խնդիրը դեռևս մինչև պատերազմը եղել է այն, որ մեր մեջ տեսակետների և պատկերացումների տարաբաժանում սերմանեն, որին արդեն հաջորդելու է եկել պառակտված ազգին շատ հեշտ հաղթելու իրենց ռազմավարական ծրագիրը։ Գրեթե բոլոր տեսաբանները հիմնավորված են համարում, որ որևէ պետություն կամ հասարակություն նվաճելու համար նախ և առաջ պետք է այդ հասարակությունը պառակտել, ներքին թշնամական խմբեր ստեղծել և դրանց միջոցով քայքայիչ աշխատանքներ տանել։ Քայքայիչ աշխատանքներին հաջորդում է պառակտված հասարակությունը գրավելը, բայց նաև վստահ լինելը, որ այդ պարագայում ներքին դիմադրության ռեսուրսը չափազանց սակավ կլինի»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Նոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյան