Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնի հյուրերն ու դերասանները ետնաբեմում. «Քին» ներկայացման նախադիտումը՝ դրամատիկական թատրոնում

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ Գրիգորի Գորինի «Քին» ներկայացման փակ նախադիտումը: Բեմադրության հեղինակը ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյան Հարությունյանն է: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Հրաչյա Հարությունյանը, Լիդիա Գրիգորյանը, Մարիամ Ադամյանը, Լևոն Հախվերդյանը, Նարինե Պետրոսյանը, Վլադիմիր Մսրյան կրտսերը և այլք: 

«Քին»-ը ներկայացում է դերասանի, բեմի և իրական կյանքի բարդ փոխհարաբերության մասին։
Այս պատմությունը ոչ միայն անցյալից է, այլ նաև ներկայից՝ այն մասին, թե ինչպես ենք մենք մեզ ներկայացնում աշխարհին և որտեղ է սկսվում մարդկայինի իսկական սահմանը։

Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացման փակ դիտմանն ու զրուցել դերասանների հետ:

Դերասանուհի Մարիամ Ադամյանն, ով մարմնավորում է Էմի Գոսուիլլին, պատմում է, որ ներկայացման ստեղծման գործընթացը տևել է շուրջ մեկ տարի.

«Մեկ տարի աշխատել ենք այս ներկայացման վրա։ Պատմական դրամա է, իսկ ինձ համար պատմականը միշտ գրավիչ է։ Մարդը իր դրսևորումներով նույնն է՝ դարերն են փոխվում, հագուստներն են փոխվում, բայց ցանկությունները, մտքերը, զգացմունքները մնում են նույնը։ Դա հենց ներկայացման հետաքրքրությունն է»։

Դերասանուհին նշեց, որ կերպարների բազմաշերտությունն է ներկայացումը դարձնում կենդանի.

«Ներկայացման մեջ յուրաքանչյուր կերպար շատ դիպուկ է, հետաքրքիր, և նույնիսկ մենք մեր կոլեգաներին միանգամայն նոր վիճակում ենք տեսնում»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ Ադամյանը: Նա առանձնացրեց իր համագործակցությունը Հրաչյա Հարությունյանի հետ՝ անկեղծանալով, որ նրա հետ միշտ հաճելի է աշխատել, բայց նաև բարդ ու պատասխանատու:

«Սա արդեն երրորդ գործն է, որ միասին անում ենք։ Ինձ համար մեծագույն հաճույք է նրա հետ աշխատելը։ Միաժամանակ դա պատասխանատվություն է, որովհետև նա շատ մանրակրկիտ է աշխատում։ Բայց հենց այդ գործընթացն է, որ օգնում է աճել»։

Դերասանուհի Լիդիա Գրիգորյանը մարմնավորում է Աննա Դեմբիին: Նշում է, որ ներկայացումը միաժամանակ և՛ պատմական է, և՛ կենսագրական.

«Գործը պատմում է ողբերգակ դերասան Էդմունդ Քինի մասին։ Այստեղ բոլոր կերպարներն այնքան ցցուն են, որ յուրաքանչյուր դերասանի համար տալիս են լայն հնարավորություն՝ ստեղծելու, բացվելու, ցույց տալու վարպետությունը։ Սա դերասանի համար կարելի է ասել՝ երազանքի նյութ է:

Մարդիկ հաճախ մտածում են, որ դերասանն ամեն ինչ պարզապես խաղում է։ Բայց հենց այս ներկայացումը ցույց է տալիս, որ բեմի մարդը կյանքում չի խաղում։ Իրական խաղը շատ հաճախ կյանքում է՝ մարդկանց հարաբերություններում, ինտրիգներում։ Իսկ բեմը մեր ամենաանկեղծ տարածքն է»,- անկեղծացավ Լիդիա Գրիգորյանը ։

Նրա խոսքով՝ ներկայացման ուղերձները շատ են, յուրաքանչյուր հանդիսատես իրենն է գտնելու:

Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Մհեր Սարգսյանը՝ Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոն Ռուսաստանի փոխարտգործնախարարը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Մահացել է Վանո Սիրադեղյանի եղբայրը Եկեղեցին Աստծո ու մեր ազգի տունն է․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով․ Գևորգ Պապոյան BTS խմբի անդամը հայտնել է, որ դիտել է Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմը «Մենք բաժանված էինք, որ սկսվեց Աննայի և Սոսի կապը». Արման Մարգարյան Պրեմիեր լիգա․ Ամենաթանկ կազմ ունեցող ակումբները Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրшնտ Գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև գամմա-բռնկումը. Յոթ ժամ՝ վայրկյանների փոխարեն Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Պրավոբերեժնի» շուկայում բաց հրդեհի հետևանքով կա զոհ․ ՌԴ (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը 1990-ականների «Շագիվալեևսկիե» հանցախմբի առաջնորդները Կոմիում կկանգնեն դատարանի առջև Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Սահմանագոտու տարբեր հատվածներում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԳորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է Տարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն «Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է Հայտնի է, թե Արման Ծառուկյանն ում հետ է մենամարտելու Հայաստանում Ողբերգական վթար՝ Արարատում, բախվել են ՊՆ-ում հաշվառված «Կամազ» ու «ՎԱԶ 2106», 1 մարդ մահացել էՍպիտակի ոստիկանները 38-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար․ Աբրահամյան Այսօր եկեղեցու դեմ Բերիայի մեթոդներն են կիրառվում․ Ավետիք Չալաբյան Հոգեբանական թեստ. ընտրեք ըմպելիքը և պարզեք ձեր անհանգստության մակարդակըԾնվել է 2023-ի պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը՝ ԱլբերտինանԱղցաններ, որոնք պարտադիր են 2026 թվականի սեղանինԻ՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՉկա գործ` կա կալանք, կա քաղաքական հետապնդում. Արամ Վարդևանյան Բաքուն գնալով լկտիանում է Մանկավարժականի պրոռեկտորն ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել ռեկտորի դեմ. ի՞նչ է բացահայտվելՄերձիշխանական Արարատ նյուզը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել. Մարիաննա Ղահրամանյան