Երևան, 05.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միջուկային զենքի գործոնի հետագիծը ժամանակակից միջազգային հարաբերություններում. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգը գտնվում է ռազմավարական անկայունության և ուժի հավասարակշռության հիմնովին վերափոխվող փուլում, որտեղ միջուկային գործոնը կրկին դառնում է գերտերությունների մրցակցության և գլոբալ անվտանգության ճարտարապետության կենտրոնական տարրը։

Վերջին ամիսների զարգացումները, մասնավորապես Ռուսաստանի կողմից միջուկային ներուժ ունեցող նոր սպառազինական համակարգերի փորձարկումները և Միացյալ Նահանգներում միջուկային փորձարկումների վերսկսման մասին որոշումները, ազդանշան են այն մասին, որ միջազգային համայնքը մտնում է ռազմավարական հակամարտության և հզորության ցուցադրման նոր, անհամեմատ վտանգավոր շրջան։

Չնայած ներկայիս փուլը որոշակիորեն բնութագրվում է Սառը պատերազմի ժամանակաշրջանի տրամաբանության վերադարձով, սակայն այն արդեն տեղի է ունենում շատ ավելի բարդ տեխնոլոգիական և աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում։ Ու այս գործընթացը պետք է դիտարկել նաև միջազգային համակարգի կառուցվածքային փոփոխությունների, հզորության բաշխման նոր լոգիկայի և անվտանգության ընկալման փոխվող պարադիգմաների շրջանակում։

Ռուսաստանի Դաշնությունը վերջին շրջանում իրականացրել է մի շարք փորձարկումներ, որոնք ցույց են տալիս նրա միջուկային «տրիադայի» արդիականացման ծրագրերի ակտիվ փուլի անցումը, որը ներառում է հիպերձայնային հրթիռային համակարգերի, ստորջրյա անօդաչու սարքերի և նոր սերնդի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումները, որոնք նախագծված են հատուկ միջուկային մարտագլուխներ տեղափոխելու համար։ Ընդ որում, այս զարգացումների էությունը ոչ թե պարզապես ռազմական արսենալի քանակական աճն է, այլ որակապես նոր տեխնոլոգիական լուծումների ներդրումը, որոնք նպատակ ունեն անգործունակ դարձնել հակառակորդի հրթիռային պաշտպանության համակարգերը։

ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, ամերիկյան հրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը Եվրոպայում, Վաշինգտոնի կողմից ռազմավարական զենքերի հսկողության մի քանի հիմնարար պայմանագրերից միակողմանի դուրս գալը, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի սրումը և Արևմուտքի կողմից պատժամիջոցների ռեժիմի ընդլայնումը Մոսկվայում ստեղծել են ռազմավարական անվստահության մթնոլորտ և համոզվածություն, որ միակ ճանապարհը՝ ընդդիմանալու ամերիկյան ռազմական և քաղաքական ճնշմանը, ուժեղ և արդիական միջուկային զենքի պահպանման մեջ է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ ընդունելու ռազմավարական անհավասարակշռությունը, և որ Մոսկվան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պահպանելու իր անվտանգությունը և ռազմավարական փոխզսպման ունակությունները։ Այս տրամաբանության մեջ միջուկային զենքը դիտվում է ոչ միայն որպես պաշտպանական միջոց, այլ նաև որպես քաղաքական գործիք, որը թույլ է տալիս Ռուսաստանին պահպանել իր՝ գերտերության կարգավիճակը, ապահովել իր շահերը հետխորհրդային տարածքում և կանխել Արևմուտքի ռազմական միջամտությունը այն տարածաշրջաններում, որոնք Մոսկվան համարում է իր ազդեցության գոտի։

Այսպիսով՝ միջուկային ներուժով նոր սպառազինական համակարգերի փորձարկումները ունեն ոչ միայն ռազմատեխնիկական, այլ նաև խոր քաղաքական և հոգեբանական նշանակություն։ Դրանք ուղղված են ուղերձ հղելու թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանի ներքին լսարանին՝ ցույց տալով, որ երկիրը պահպանում է իր ռազմավարական ուժը և կարող է արդյունավետ պատասխան տալ ցանկացած արտաքին մարտահրավերի։

Միացյալ Նահանգների պատասխան քայլերը, ներառյալ միջուկային փորձարկումների վերսկսման մասին որոշումները, արտացոլում են Վաշինգտոնի աճող մտահոգությունները ռազմավարական հավասարակշռության վերաբերյալ և ցանկությունը՝ վերահաստատել իր միջուկային ներուժի առավելությունները։ Դեռևս Սառը պատերազմի ավարտից հետո Միացյալ Նահանգները դադարեցրել էր լայնածավալ միջուկային փորձարկումները՝ ստորագրելով Համապարփակ միջուկային փորձարկումների արգելման պայմանագիրը, չնայած այն հանգամանքին, որ այս պայմանագիրը երբեք չի վավերացվել ամերիկյան Սենատի կողմից։ Այնուամենայնիվ, տասնամյակների ընթացքում Վաշինգտոնը պահպանել է միջուկային զենքի արսենալի անվտանգությունը և արդյունավետությունը հիմնականում համակարգչային մոդելավորման և լաբորատոր փորձարկումների միջոցով։

Բայց այժմ, երբ Ռուսաստանը և Չինաստանը ակտիվորեն զարգացնում են իրենց միջուկային ունակությունները և փորձարկում են նոր տեխնոլոգիաներ, երբ հին պայմանագրերի ռեժիմը փլուզվում է, և երբ արձանագրվում են ռազմավարական միջավայրի արագ փոփոխություններ, ամերիկյան ռազմավարական համայնքում աճում է համոզվածությունը, որ անհրաժեշտ է վերսկսել փորձարկումները՝ ապահովելու միջուկային զենքի արսենալի արդյունավետությունը, գործի դնելու նոր տեխնոլոգիաներ և ուղարկելու հստակ ուղերձ Մոսկվային և Պեկինին, որ Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել իր ռազմավարական շահերը և պահպանել միջուկային փոխզսպման մարտավարությունը։

Այս զարգացումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ միջազգային հարաբերությունների համակարգը արդեն իսկ բնութագրվում է խոր անվստահությամբ, ռազմավարական մրցակցությամբ և բազմաթիվ հակամարտությունների սրացումով։

Միջուկային զենքի դերի վերաիմաստավորումը ժամանակակից միջազգային հարաբերություններում արտացոլում է նաև ավելի խորը փոփոխություններ հզորության բնույթի և միջազգային կարգի ընկալման մեջ։ Սառը պատերազմի ավարտից հետո կարճ ժամանակահատվածում, երբ տիրապետում էր լիբերալ միջազգայնացման լավատեսությունը, շատերը հավատում էին, որ միջազգային համագործակցությունը, տնտեսական փոխկախվածությունը և միջազգային ինստիտուտների ուժեղացումը աստիճանաբար կնվազեցնեն ռազմական ուժի նշանակությունը և կստեղծեն ավելի խաղաղ և կանխատեսելի աշխարհակարգ։ Միջուկային զենքը այս տեսլականում դիտվում էր որպես անցյալի մնացորդ, որը աստիճանաբար կդառնա ոչ կարևոր նոր միջազգային իրականության համար։ Բայց քսանմեկերորդ դարի իրական զարգացումները ցույց տվեցին, որ միջուկային ուժի գործոնը ոչ միայն չի դադարել լինել միջազգային հարաբերությունների կարևորագույն տարր, այլև այն լրացուցիչ աշխարհաքաղաքական նշանակություն է ձեռք բերել, երբ փոխզսպումը, հավասարակշռությունը և ռազմավարական հակակշռումը մնում են այն հիմնական տրամաբանական մոտեցումները՝ ձևավորելով պետությունների վարքագիծը։

Ավելին, բազմաբևեռ աշխարհում, որտեղ մեծ տերություններ մրցում են ազդեցության և ռեսուրսների համար, միջուկային զենքը դառնում է անգամ կարգավիճակի գործիք, որը սահմանում է, թե որ պետությունն է գերտերություն և որ պետությունն է, որ ունի ազդեցություն համաշխարհային մակարդակի որոշումների կայացման գործընթացներում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ հրշեջներին հաջողվել է կանխել Բամբակաշատ գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 15-19-ը կգործուղվի ԿատարԲեքսթեյջ լուսանկարներ «Մարդամեկը» սիթքոմի նկարահանման հրապարակից Մեր խնդիրն այժմ Ռուսաստանում կայացած հանդիպման ժամանակ հնչածի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալն է. Զելենսկի Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը պատմական պահ է. Թրամփ Բռնցքամարտի ԱԱ․ 3 հայ բռնցքամարտիկ սկեցին հաղթանակով Visa-ն կսկսի գործել Սիրիայում Բաքվում «դատվող» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության փաստաբանները խնդրել են արդարացնել նրանց Բեննու աստերոիդի նմուշներում հայտնաբերվել են խորհրդավոր «տիեզերական մաստակ» և կյանքի համար անհրաժեշտ շաքարներ Մհեր Ավետիսյանը Տավրիչեսկի պալատում հանդես է եկել «Հայրենական մեծ պատերազմը ԱՊՀ ժողովուրդների հավաքական հիշողության մեջ․ Հաղթանակի 80-ամյակին» նվիրված միջազգային կոնֆերանսումՊուտինն ասել է, թե ով է մեղավոր ԽՍՀՄ փլուզման համար 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսինների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանին Միրզոյանը Հադադի հետ է հանդիպել Իսպանիան, Նիդերլանդները և Իռլանդիան կբոյկոտեն «Եվրատեսիլը» Իսրայելի պատճառով ԱԱ. Արարատ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով Հայաստանն ու Պորտուգալիան պատրաստ են խորացնել քաղաքական և տնտեսական կապերը Վրաստանը ՌԴ քաղաքացիներից բժշկական ապահովագրություն կպահանջի՝ երկիր մուտք գործելու համար Պուտինը` ԽՍՀՄ վերականգնման մասին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը՝ Վայոց Ձորում․ մարզում բացվեցին շարժման երկու գրասենյակներԸնդունվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը. ինչ է այն նախատեսում Արտառոց դեպք Երևանում․ տղամարդ է դանակահարվել, կասկածյալը վիրավորի կինն է «Hyundai Elantra»-ն վերածվել է մոխրակույտի, իսկ «Mercedes»-ը դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանն ակնկալում է, որ 2026 թվականին Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի․ Ամիրբեկով Որևէ մեկին չփոխանցե՛լ անձնական կամ բանկային տվյալներ․ ԿԲ-ն զգուշացնում է Ձյուն կտեղա՞․ ինչ եղանակ սպասել դեկտեմբերի 5-ից 8-ը Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը «ԹՐԻՓ ուղուց» հետո հաջորդ կարևոր օղակն է, որը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը․ Միրզոյան Պետության կողմից տներ կառուցելն ու արցախցիներին տրամադրելն ամենաճիշտ տարբերակն է․ Արցախի ՄԻՊ Սպիտակի «Cloud Dancer» երանգը հայտարարվել է 2026 թվականի տարվա գույն Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը. Վրաստանի ԱԳ նախարար ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի անունով WhatsApp հավելվածում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն Վեց տարվա ընթացքում առաջին անգամ երկնքում ձևավորվում է մոլորակների արեգակնային շքերթ Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Անահիտ Մանասյանը ՄԹ դեսպանին է ներկայացրել ՄԻՊ աշխատանքի կարևոր ուղղությունները Արցախի ժողովրդի պայքարի երկու տարին. Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել Երևանում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենա․ վնասը կազմել է 1 մլն Օնլայն վարկեր ձևակերպելու միջոցով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած անձը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում Սարգիս Փարսադանյանը որոնվում է որպես անհետ կորած Պուտինը ժամանել է Հնդկաստան․ ո՞վ է դիմավորել (տեսանյութ) Արտառոց դեպք, աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ ընկերը գողացել է ոսկյա վզնոցը և խաչը․ Shamshyan Օտարերկրյա հետախուզվող է հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում Կցրտի․ առաջիկա եղանակը«Մեգամոլ»-ում իրականացվել է «Պարելով գողություն չեն անում» օպերացիան, գողություն կատարողները պարային ստուդիայից են․ Shamshyan Մեր պետությունը չի կայանում նաև ամենաթողության պատճառով․ Արմեն Մանվելյան Չինաստանը մեծ թվով ռազմակшն նավեր է տեղակայում Արևելյան Ասիայի ջրերում. Reuters Ռազմարդյունաբերությունը կանգ է առել, անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում․ Ավետիք Քերոբյան Պետությունը ուրիշ զբաղմունք չունի՞, մի թղթի հիման վրա գործ եք հարուցում. Գ. Ծառուկյան Որ ճաշատեսակներն են պարտադիր 2026 թվականի սեղանին