Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թրամփի «Trip»-ը և խաղաղության պատրանքը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Trip»-ը ներկայացվեց որպես նոր հույս՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և տարածաշրջանային խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սակայն արդյո՞ք այն իսկապես ճանապարհ է դեպի կայունություն, թե ընդամենը հերթական դիվանագիտական բեմականացում՝ անձնական հեղինակության բարձրացման համար։ Այս հարցը վերջին ամիսներին դարձել է թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային քննարկումների առանցքը։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում շեշտում է, որ Վաշինգտոնի համաձայնագրից որևէ իրական ակնկալիք գոյություն չի ունեցել անգամ դրա ստորագրման պահին․ փաստաթուղթը իրավական ուժ չուներ, երաշխավորող կողմ չկար, իսկ գործընթացը ավելի շատ հիշեցնում էր Թրամփի քարոզչական ակցիա, քան լուրջ դիվանագիտական նախաձեռնություն։ «Մարդն իր նոբելյան մրցանակի հարցն էր լուծում։ Երբ խնդիր առաջացավ, պարզապես ասաց՝ կզանգեք։ Սա արդեն ամեն ինչ ասում է փաստաթղթի լրջության մասին»,- ընդգծում է նա։

Էլիբեկովայի դիտարկմամբ, փաստաթղթի ստորագրումից ընդամենը օրեր անց Ալիևը վերադարձավ իր հին, միլիտարիստական հռետորաբանությանը՝ խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին և սպառնալով Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Դա հստակ ցույց տվեց, որ այսպես կոչված համաձայնագրի շուրջ ձևավորված «խաղաղության պատրանքը» որևէ հիմք չուներ։ Հայաստանի իշխանությունների փորձերը դա բացատրել դիրքորոշումների տարբերությամբ, փորձագետը գնահատում է որպես անլուրջ և քաղաքականապես անպատասխանատու մոտեցում։ «Եթե կան տարաձայնություններ, դրանք պետք է շտկվեն ստորագրումից առաջ, ոչ թե հետո արդարացումներ փնտրելով»,- ասում է նա։

Փորձագետը նաև ընդգծում է, որ նման փաստաթղթերը երբեք չեն եղել պատերազմը կանխելու գործիք․ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ևս իր գործառույթը չկատարեց։ Հայաստանը կատարեց իր պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտեց բոլոր պայմանները՝ գերիների վերադարձից մինչև Լաչինի միջանցքի փակումը։ Այսօր էլ նույն սխալն է կրկնվում․ հույս են կապում արտաքին հովանավորի կամ ստորագրության հետ՝ մոռանալով, որ անվտանգությունը միայն սեփական ուժերով է կառուցվում»։

Էլիբեկովայի գնահատմամբ, Ադրբեջանի վարած քաղաքականությունը հստակ ցույց է տալիս, որ պատերազմական ռիսկերն իրական են և աճող․ «Ալիևի հռետորաբանությունը ուղեկցվում է կոնկրետ գործողություններով՝ ինտենսիվ զորավարժություններով, արտասահմանից զենքի գնումներով, ռազմական արդյունաբերության զարգացման ծրագրերով։ Ադրբեջանի ռազմական բյուջեն գալիք տարում աճելու է գրեթե 4 տոկոսով։ Սա միլիտարիզացիայի բացահայտ պրոցես է։ Իսկ Հայաստանի իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրական խոսքերը մարդկանց զգոնությունը բթացնելու փորձ են»։

Խիստ քննադատության է ենթարկվում նաև այն, թե ինչպես են հայ պաշտոնյաները արձագանքում Ալիևի հայտարարություններին՝ երբ վերջինս Սևանը անվանում է Գյոյչա և հայկական տեղանուններին տալիս ադրբեջանական տարբերակներ։ «Երբ ասում են՝ դա Ադրբեջանի ներքին լսարանի համար է, դա որևէ կերպ արդարացում չէ։ Ներքին լսարան հասկացությունը չի գործում տեղեկատվության դարաշրջանում, երբ ամեն ինչ թարգմանվում է և հասնում բոլորին։ Իսկ եթե դա իսկապես ներքին լսարանի համար է, ուրեմն այդ լսարանը պահանջ ունի հայատյաց հռետորաբանության, ինչը խոսում է Ադրբեջանի հասարակության վտանգավոր մթնոլորտի մասին։ Երկու դեպքում էլ դա անընդունելի է»,- ընդգծում է նա։

Այս ամենի ֆոնին ակնհայտ է դառնում, որ «Trip»-ը ոչ թե խաղաղության ճանապարհ է, այլ դիվանագիտական ներկայացում, որի նպատակը քաղաքական շահ է՝ ոչ թե անվտանգություն։ Եթե որևէ դաս կարելի է քաղել վերջին տարիների փորձից, դա այն է, որ արտաքին ստորագրությունները երբեք չեն եղել հայ ժողովրդի անվտանգության երաշխիք։ Խաղաղությունը չի հաստատվում փաստաթղթերով, այլ ազգային կամքով, պաշտպանունակությամբ և պետականության գիտակցությամբ։ Առանց դրա, ցանկացած «խաղաղության համաձայնագիր» մնում է միայն պատրանք՝ վտանգավոր և կործանարար պատրանք։

Մահացել է Վանո Սիրադեղյանի եղբայրը Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով․ Գևորգ Պապոյան BTS խմբի անդամը հայտնել է, որ դիտել է Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմը «Մենք բաժանված էինք, որ սկսվեց Աննայի և Սոսի կապը». Արման Մարգարյան Պրեմիեր լիգա․ Ամենաթանկ կազմ ունեցող ակումբները Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրшնտ Գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև գամմա-բռնկումը. Յոթ ժամ՝ վայրկյանների փոխարեն Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Պրավոբերեժնի» շուկայում բաց հրդեհի հետևանքով կա զոհ․ ՌԴ (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը 1990-ականների «Շագիվալեևսկիե» հանցախմբի առաջնորդները Կոմիում կկանգնեն դատարանի առջև Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Սահմանագոտու տարբեր հատվածներում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԳորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է Տարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն «Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է Հայտնի է, թե Արման Ծառուկյանն ում հետ է մենամարտելու Հայաստանում Ողբերգական վթար՝ Արարատում, բախվել են ՊՆ-ում հաշվառված «Կամազ» ու «ՎԱԶ 2106», 1 մարդ մահացել էՍպիտակի ոստիկանները 38-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար․ Աբրահամյան Այսօր եկեղեցու դեմ Բերիայի մեթոդներն են կիրառվում․ Ավետիք Չալաբյան Հոգեբանական թեստ. ընտրեք ըմպելիքը և պարզեք ձեր անհանգստության մակարդակըԾնվել է 2023-ի պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը՝ ԱլբերտինանԱղցաններ, որոնք պարտադիր են 2026 թվականի սեղանինԻ՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՉկա գործ` կա կալանք, կա քաղաքական հետապնդում. Արամ Վարդևանյան Բաքուն գնալով լկտիանում է Մանկավարժականի պրոռեկտորն ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել ռեկտորի դեմ. ի՞նչ է բացահայտվելՄերձիշխանական Արարատ նյուզը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել. Մարիաննա ՂահրամանյանԻնչո՞ւ է ուռուցք ձևավորվում երիտասարդների օրգանիզմումԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկՆոր ապտակ Նիկոլ Փաշինյանին՝ Արևմուտքից