Երևան, 14.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանի չոր նավահանգիստ է ժամանել առաջին բեռնատար գնացքը Ռուսաստանից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանից առաջին բեռնատար գնացքը ժամանել է Իրանի Ափրին չոր նավահանգիստ, հայտնել է Իրանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչությունը։

Այս առաքումը կարեւոր հանգրվան է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում լոգիստիկ ծառայությունների զարգացման գործում։

Սուլֆատային ցելյուլոզով բեռնված 62 քառասուն ոտնաչափ երկարությամբ բեռնարկղերից բաղկացած գնացքը Հյուսիսային երկաթուղու փորձարկման հրապարակից անցել է միջանցքի արեւելյան երթուղով եւ հասել Իրանի Ափրին չոր նավահանգիստ։ Տարանցման ժամանակը կազմել է 13 օր, հայտնել է գերատեսչությունը։

Ինչպես նշվել է հայտարարության մեջ, առաքումը դեպի Ափրին «ՌԵՈւ լոգիստիկի» կողմից Հյուսիս-Հարավ միջանցքում ինտեգրված լոգիստիկ լուծումներ ստեղծելու եւ խթանելու համակարգված աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ Որպես այս երթուղու «Ռուսական երկաթուղիներ» հոլդինգային ընկերության նշանակված օպերատոր՝ ընկերությունը ակտիվորեն զարգացնում է արեւելյան երթուղին, որն անցնում է Ղազախստանով եւ Թուրքմենստանով՝ ապահովելով ուղիղ երկաթուղային ծառայություններ դեպի Իրան ուղղությամբ։ «Այս առաքումը մեր ռազմավարության գործնական իրականացումն է նոր լոգիստիկ երթուղիների եւ կանոնավոր ծառայությունների մշակման եւ փորձարկման համար՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հիման վրա»,- նշել է «ՌԵՈւ լոգիստիկի» գործադիր տնօրեն Օլեգ Պոլեեւը։ «Մենք տեսնում ենք այս երթուղու նկատմամբ հաճախորդների աճող հետաքրքրությունը եւ պատրաստ ենք նրանց առաջարկել հուսալի եւ առաջավոր տեխնոլոգիական լուծումներ արտահանման, ներմուծման եւ տարանցման համար»։

Ափրինը ժամանակակից մուլտիմոդալ լոգիստիկ հաբ է, որը գտնվում է Իրանի Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքների հատման կետում։ Իրանում ամենամեծ լոգիստիկ նախագիծը մեկնարկել է միայն 2025թ․ մայիսին, բայց աստիճանաբար հասնում է նախատեսված հզորությանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Խաղաղության աղոթքԱվարտվեց շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը Զգուշացում քաղաքացիներին․ խուճապի չմատնվել Թրամփը ԱՄՆ դաշնակիցներին խորհուրդ է տվել հեռանալ Իրանից Ցավում ենք, որ կարող են այսպես ստել՝ Եկեղեցու «բարենորոգումից» մղված. Տեր Նշան քահանա Պանֆյորով Երևանում ձյուն է տեղում․ Հայհիդրոմետի տնօրենը տեսանյութ է հրապարակել Սաստիկ բուք է Գյումրի-Կապս-Ամասիա հատվածում (տեսանյութեր) Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ իրավիճակը ավտոճանապարհներին 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր Ուկրաինան աջակցում է ԱՄՆ դիրքորոշմանը Իրանի հարցում․ Զելենսկի «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Հայաստանը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում ԱՄՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Ռուբիո հանդիպումը «Ռեալի» 3 աստղեր չէին ընդունում Խաբի Ալոնսոյի գաղափարները Հնարավոր է՝ փետրվարի 28-ին վերադառնամ և գոտեմարտ անցկացնեմ․ Արման Ծառուկյանը նշել է, թե ում հետ Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ նոր ռազմական հարվածների uպառնալիքներն անընդունելի են. ՌԴ ԱԳՆ Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսում Գազայում զոհվել է ավելի քան 100 երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ Ձյուն կգա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Ձնագնդիով խփելnւ համար վեճ է ծագել երկու պատանու միջև, որն ավարտվել է դանակահարությամբ․ ՆԳՆ Ակնալիճ գյուղի 44-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք էր պահում Անդրեի նախկին կինն ու դուստրը կարողացել են լքել ԱՄՆ-ը և վերադառնալ Ռուսաստան ՆԳՆ կիբեռոստիկանությունը 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք է կանխվել «Ինտերի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել Կան դժվարանցանելի ճանապարհներ. Ճանապարհային դեպարտամենտ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Ուգանդան ընտրություններից առաջ անջատում է ինտերնետը 1 զոհ, 1 վիրավոր․ բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mitsubishi»-ն Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանՎերջին 80 տարիների ընթացքում ոչ մի երկիր չի հասել այնպիսի բացարձակ հաղթանակի, որքան Ադրբեջանը. Ալիև Թրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՌուսաստանի միջազգային պահուստները մեկ շաբաթում աճել են 11 միլիարդ դոլարով Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս անհայտ որոնվող 18-ամյա տղայի մարմինը Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցում. Սպասվում է ձյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով Արծաթի գինն առաջին անգամ գերազանցել է 87 դոլարը մեկ տրոյական ունցիայի դիմաց Բացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր. 4 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Նրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Կատարը զգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական սրացման աղետալի հետևանքների մասին Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆ «Starlink» տերմինալներ և այլն, «լրտեսական սարքավորումների» խմբաքանակ է առգրավվել․ Իրան Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգըԴանակահարություն՝ Գյումրիում. տուժածը 16 տարեկան է, հարվածողը՝ 17 18-ամյա Միխայել Դոլգովը հայտնաբերվել է մաhացած. ի՞նչ է եղել Հայաստան ներթափանցող ցիկլոնի մասին. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Այնթապ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Բոլորը ծիծաղեցին, երբ քննիչն ու դատախազն ասացին՝ տնային կալանքի դեպքում Սամվել Կարապետյանը կլքի Հայաստանը. պաշտպան Ո՞ւր է շտապում Վերաքննիչ դատարանը. պաշտպանը` Կարապետյանի խափանման միջոցի դեմ բողոքի մասին Սամվել Կարապետյանի գործով իրավական հիմք չկա. Փաստաբան