Երևան, 15.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանն ամեն ինչ արել է Արցախն Ադրբեջանին հանձնելու համար. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս իր հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե Հայաստանի կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսները հեռանան Ղարաբաղից: «Ղարաբաղի կորուստն ուղղակի հետևանք է Պրահայում ստորագրած հայտարարության, ո՞ւր է Մակրոնը, ո՞ւր է Շառլ Միշելը, ո՞վ է դրանց տեղը հիմա հիշում»,- նշել էր նա։

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է. «Փաշինյանն ու ՔՊ-ն 2018 թվականին իշխանության են բերվել օտար ուժերի կողմից մի քանի նպատակով։ Առաջինը՝ Արցախն ամեն գնով հանձնել Ադրբեջանին: Երբ Մոսկվան 44-օրյա պատերազմի օրերին մի քանի անգամ, երբ դեռ Արցախը հայկական էր, Շուշին հայկական էր, փորձում էր կանգնեցնել պատերազմը, Փաշինյանը մերժել է Մոսկվայի առաջարկությունը։ Ռուս խաղաղապահներն Արցախում կարողացել են կայունացնել իրավիճակը, սակայն ՓաշինյանԱլիև կուլիսային պայմանավորվածության արդյունքում, Արևմուտքի հրահանգով Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ինչի արդյունքում Բաքուն ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, իսկ ռուս խաղաղապահները ստիպված եղան հեռանալ Արցախից»։

Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ արել են, որ Արցախը հայաթափվի, իսկ Արցախից, ապագայում նաև ՀՀ-ից հեռանան ռուսական զորքերը, ՀՀ-ում զրոյանա ռուսական ռազմա-քաղաքական ազդեցությունը, կարծում են հեղինակները։ Երկրորդ նպատակը, ըստ նրանց, ինչի համար Փաշինյանն ու քպական կլանը բերվել են իշխանության, ՀՀ-ՌԴ դաշինքի խզումն է և ՀՀ-ի տեղափոխումը Արևմուտքի, իսկ դե-ֆակտո՝ թուրքական ազդեցության գոտի։ «Փաշինյանն ու թիմը ՀՀ-ից կերտում են «Արևմտյան Ադրբեջան», իսկ ՀՀ քաղաքացիներին դա ներկայացնում են որպես «Իրական Հայաստան»։ Քպականները ցանկանում են ամեն գնով վերարտադրվել 2026 թվականին, որպեսզի շարունակեն ՀՀ-ից կերտել թուրքական վիլայեթ:

Հիմա «Զանգեզուրի միջանցքը» դեռ չի բացվել, ինչպես նաև ՀՀ-ից դուրս չեն բերվել ռուսական զորքերը։ Իսկ դա նշանակում է, որ Արևմուտքն ամեն ինչ անելու է, որպեսզի Փաշինյանը մնա իշխանության: Ալիևն ու Էրդողանն էլ իրենց հերթին ամեն ինչ կանեն Փաշինյանի զրոյական վարկանիշը բարձրացնելու համար, օրինակ՝ կբացեն հայթուրքական սահմանն ու ընտրությունների նախաշեմին կվերադարձնեն Բաքվում պահվող հայ ռազմագերիներին»,գրում է ալիքն ու հավելում, թե պատահական չէ, որ Արևմուտքը լռում է, երբ Փաշինյանը ոստիկանության միջոցով ցրում է ընդդիմության ցույցերը, հալածում է Հայ Առաքելական եկեղեցուն, բանտերն է նետում ընդդիմադիրներին։

Վերջում հեղինակներն ամփոփում են, որ ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն՝ ցանկանո՞ւմ են նրանք ունենալ հայրենիք, թե՞ պատրաստ են ապրել «Արևմտյան Ադրբեջանում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անչափ հուզիչ տեսանյութ․ 5 տարվա գերությունից հետո Վիգենի և Լինդայի առաջին հանդիպումը Գողության և մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքներով հետախուզվող 71-ամյա տղամարդուն հայտնաբերել են Զաքյան փողոցում Հայաստանում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին Ուժեղ Հայաստան լինելու է․ Ռուբեն ՄխիթարյանՁեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ․ Արսեն ՎարդանյանԻշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան Որքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Արտակարգ իրավիճակ՝ Դավիթ Բեկ փողոցում. բեռնատարը բախվել է միանգամից մի քանի մարդատարների Ձեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ ԿարապետյանՊաշտոնական թվերի ֆոնին Հայաստանում աղքատությունը շարունակում է աճել․ Նաիրի ՍարգսյանԱմենինչ լսել էինք, բայց 4-րդ կարգի բանա՞կԱսք թալանչիների մասին․ Էդմոն Մարուքյան Մակերեսային, էմոցիոնալ գնահատականներով մենք չենք կարողանալու ճիշտ դիագնոզ նշանակել՝ ի՞նչ է կատարվում մեզանում, և հետևաբար չենք կարողանալու գտնել ճիշտ լուծումներ․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում թոշակառուները իրենց ծերությունը վայելելու փոխարեն գոյատևման պայքար են մղում․ «Մեր ձևով» Շտապ հեռացրեք Ասրյան Էդիկին, ինքը շարքային զինվորական էլ չի կարող լինել․ պահեստազորի փոխգնդապետ Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ Պապիկյա՛ն, քարտուղարիդ և ընտանիքիդ զորակոչի, հետո ուրիշների կանանց անցի․ պահեստազորի փոխգնդապետ Բլոգերին թմրանյութերի ազդեցության տակ ու վիրավոր գտել են փողոցիցՄեկ արտաքին ուժից կախվածությունը պետությանը տանում է փակուղի․ Ավետիք ՉալաբյանԱվտոբուսը վրաերթի էր ենթարկել հետիոտնի․ մանրամասներ Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն՝ Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում Մահացել է Գագիկ Եգանյանը Ամիօ վերաֆինանսավորում․ 1 վարկ, քիչ տոկոսներ 5 ամենահզոր ռազմանավերը, որոնք կտիրեն ծովերին 2026 թվականինԱռաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե Մելիքյան Իշխանության նպատակը Եկեղեցու միասնությունը խարխլելն է․ Մենուա ՍողոմոնյանՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Գիտնականները հիպերտոնիայի վերաբերյալ սենսացիոն հայտնագործություն են արել 2022 թ․ ադրբեջանական առաջխաղացումից հետո դիրքային հավասարակշռությունը խախտված է․ Ավետիք ՔերոբյանՆԱՍԱ-ն տիեզերքից գրանցել է Երկրի վերևում տարօրինակ երևույթ. ի՞նչ է դաՀայաստանում չպետք է լինեն կարիքավոր բազմազավակ ընտանիքներ. «Մեր ձևով» շարժումԵ՞րբ է Հայաստանը լքելու ԵԱՏՄ-ն Ոչ խելացի բանակցելու արդյունքում՝ մենք բաց ենք թողնում պատմական հնարավորություն. Էդմոն ՄարուքյանԻրանը փակել է օդային տարածքը և միայն հատուկ չվերթներ է ընդունում Սփյուռքը Հայաստանի ամենահզոր ազգային դաշնակիցն է․ Արեգ ՍավգուլյանԼպիրշության մրցավազք. պաշտոնյաներն ահռելի պարգևավճարներ են ստացել Ինչպես «մոդայիկ» դարձան լայն, ծալքավոր օձիքները և ինչու անհետացան . «Փաստ»Բաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում է Որոշ հասցեներում ջուր չի լինի երկար ժամանակ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒՆՎԱՐԻ).Լեռնային Ղարաբաղ է մտցվել խորհրդային բանակ, հայտարարվել է արտակարգ դրություն. «Փաստ»ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը. Նոր խնդիր հայաստանցիների համար Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան» նախագծի ակունքները. «Փաստ»ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի պահանջով այսօր նիստ կանցկացնի «Իրանում ստեղծված իրավիճակի» վերաբերյալ Սևաքարցիները հին Նոր տարին նշեցին նոր հանդիսությունների սրահում Դաշնակցային հռետորաբանությունից դեպի վերահսկվող սառեցում. «Փաստ»