Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ամեն ջանք ներդնում են վերարտադրվելու համար, որպեսզի պատասխանատվության չենթարկվեն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ ուզում ես հաշտվել հարևանիդ հետ, որի հետ ինչ-որ պատճառով բավականին երկար ժամանակ է, ինչ վիճել եք, սկսում ես տարաբնույթ քայլեր անել կամ էլ, ինչպես ժողովուրդն է ասում, կրակի վրա յուղ չլցնել։ Պետությունների պարագայում խոսքը շատ ավելի խորքային գործողությունների մասին է՝ լիակատար հաշտության հասնելու համար։ Իրականության մեջ, վստահաբար, կան օրինակներ, երբ դա անելը գրեթե անհնար է։ Հիմա երկու հարևաններից մեկը՝ Ադրբեջանն, անընդհատ յուղ է լցնում կրակի վրա, անգամ հիմա, երբ իբր երկու երկրների ղեկավարները խաղաղություն են հաստատում։ Իր ողջ էությամբ Ադրբեջանը ցույց է տալիս, թե որն է իր պատկերացրած խաղաղությունը, Իլհամ Ալիևը մեկ հայտարարությամբ հօդս է ցնդեցնում Փաշինյանի՝ խաղաղության օրակարգի բոլոր միֆերը։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ «ՀայաՔվեն» քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանը իրական խաղաղության չի պատրաստվում և իրական խաղաղություն չի ուզում մի քանի պատճառներով։ «Առաջին պատճառն այն է, որ Իլհամ Ալիևը, որը բռնապետ է և բռնապետական երկրի ղեկավար, խնդիր ունի իր պետության տնտեսական ցածր ցուցանիշները, սոցիալական վատ վիճակը կոմպենսացնել ազգայնամոլական տրամադրություններով, և դրանք, իհարկե, ուղղված են ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի։ Բաքվում տեղի ունեցած վերջին շքերթը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։ Մյուս հանգամանքն այն է, որ երբ ուսումնասիրում ենք վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական հատկացումները, բյուջեի մեջ ռազմական բաղադրիչի տեսակարար կշռի աճը, դա նույնպես ցույց է տալիս, որ այդ երկիրը սիստեմատիկ ձևով պատրաստվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի կամ ստիպելու, որ Հայաստանը հերթական կապիտուլ յացիան ընդունի։ Երրորդ հանգամանքն այն է, որ Ադրբեջանի ազգակերտման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Այդ պետության մեջ մարդկանց շրջանում շարունակվում է կեղծ և արհեստական ազգային ինքնություն ներարկելու գործընթաց։ Այդ գործընթացը կառուցվում է «ընդդեմ հայերի» սկզբունքի հիման վրա, այսինքն՝ նրանց ազգային ինքնությունը կառուցվում է ոչ թե հանունի, այլ ընդդեմի սկզբունքով, և այդ ընդդեմը մենք ենք՝ հայ ժողովուրդը։ Հայաստանում այդ ամեն ինչին զուգահեռ տեղի է ունենում հակառակը։ Հայաստանում ազգային ինքնության վերախմբագրում է տեղի ունենում, որի էությունն ազգային հպարտությունը թուլացնելն է, այն, որ մատաղ սերունդը չկարևորի իր ազգային ինքնությունը և թվացյալ խաղաղության մեջ ապրի իբրև սպառող։ Մեզ մոտ այդ ամենն ընթանում է ավելի շատ դեպի սպառողական հասարակություն։ Այս երկու գործընթացները խորացնում են անհավասարակշռությունը։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև այսօրվա պատերազմները զուտ զորքերի միջև տեղի ունեցող պատերազմներ չեն։ Զորքերի միջև ռազմական բախումների հարցում շատ կարևոր է դառնում հասարակական համախմբվածության հանգամանքը։ Ադրբեջանի պարագայում տեսնում ենք հետևողական քայլեր հանրային համախմբում իրականացնելու համար, որը ուղղված է Հայաստանի դեմ։ Հայաստանի պարագայում տեսնում ենք հանրությանը պառակտելու, բոլոր հնարավոր միավորող գաղափարները, ինստիտուտները կազմաքանդելու գործընթաց, ինչը վերջին ամիսներին հատկապես դրսևորվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ տարվող արշավով և ավելի ու ավելի խորացնում է պառակտվածությունը հայ ժողովրդի մեջ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։

Թվում է՝ իշխանության քայլերը հստակ են, նորություն չեն, ինչպես նշվում է, ամեն ինչ ասվել ու քննարկվել է։ Թվում է՝ ասվել են բոլոր հնարավոր ու անհնարին ստերը, հնչել են տարաբնույթ մանիպուլ յացիաները, բայց Նիկոլ Փաշինյանը մեկ էլ հայտարարում է, թե «սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ 44-օրյա պատերազմից ի վեր Հայաստանը բացառապես կորցնողի դերում է եղել, այդ ամենը տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ։ Ո՞ւմ համար են հնչում այս մանիպուլացնող հայտարարությունները։ «Մեր հայրենակիցների մի մասը, ցավոք, գտնվում է այն վիճակում, երբ իրականությունը պատկերացնում է, ընդունում ոչ թե այնպիսին, ինչպիսին այն կա, այլ այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում ընկալել, ընդունել։ Սա կոչվում է ցանկալին իրականության տեղ ընդունելու մոտեցում։ Նա կարողանում է հեշտությամբ մանիպուլացնել մեր ազգաբնակչության այդ հատվածին, որովհետև բոլորն էլ ուզում են, որ խաղաղություն լինի, մարդիկ ուզում են հանգիստ, ստեղծագործական աշխատանքով զբաղվել և ապրել։ Նա ուսումնասիրում է այդ ամենը, գիտի՝ մարդկանց քանի տոկոսն է իրականությունը իրականության տեղ ընկալում, քանի տոկոսն է իրականությունը ցանկալիի տեղ ընկալում, և հետևողականորեն աշխատում է։ Սա կարճաժամկետ մարտավարություն է իր կողմից, որպեսզի մինչև ընտրությունները հնարավորինս պահպանի եղած տրամադրությունները, որ մարդիկ մինչև ընտրություններն առնվազն հավատան, որ խաղաղություն է լինելու։ Ի դեպ, այդ հարցում ադրբեջանցիներն իրեն աջակցում են, նրանք, այսպես կոչված, ֆորա են տալիս վերարտադրվելու համար, և այդ պատճառով է նաև, որ ինչ-որ մի կարճ ժամանակամիջոց լարումներ տեղի չեն ունենում, բայց մենք կարճ հիշողություն չունենք։ Նույն ձևով կարող ենք հիշել, օրինակ՝ 2018 թվականը։ Այդ տարվա սեպտեմբերին, երբ Դուշամբեում հանդիպեցին վերելակի մեջ, խնդրեց Ալիևին, որպեսզի ինչ-որ մի ժամանակ լարումներ չլինեն սահմանում, Ալիևը կատարեց իր խնդրանքը և ձեռք բերեց կառուցողական կողմի իմիջ, բայց, միևնույն ժամանակ, պահանջներ դրեց, որ Արցախը հանձնի։ Տեսանք արդյունքը, որ ընդամենը մի քանի ամիս՝ մինչև 2019 թվականի գարունը տևեց, այսպես կոչված, «խաղաղություն» վիճակը, որից հետո նորից շարունակվեցին սրացումները՝ հասնելով պիկին 2020 թվականի հուլիսին, այնուհետև՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Պարզ է, չէ՞, որ Ալիևը նույն Ալիևն է, ադրբեջանական հասարակությունը նույն հասարակությունն է, և «խաղաղության» կարճատև գործընթացը չի կարող երկար շարունակվել, քանի դեռ խորքային փոփոխություններ տեղի չեն ունեցել ադրբեջանական հասարակության ինքնության մեջ, քանի դեռ նրանք շարունակում են մեր հանդեպ թշնամություն տածել, քանի դեռ այդ թշնամությունը բորբոքվում է նրանց իշխանությունների կողմից «Արևմտյան Ադրբեջան» արհեստական թեզի, մեր տարածքներն ադրբեջանական անուններով կոչելու և նրանց վրա հավակնություններ ներկայացնելու գործընթացի շրջանակներում»,նշում է մեր զրուցակիցը։

Պատահական չէ, որ, շատերի հավաստմամբ, Նիկոլ Փաշինյանի համար 2026 թվականին իշխանության մնալը կյանքի ու մահվան կռիվ է լինելու։ «Նրանք գիտեն, որ շատ կոպիտ ձևով խաբել են մեր բնակչությանը, մեր հայրենակիցներին, ինչ խոստումներ տվել են, ոչ մեկը չեն իրականացրել։ Հակառակը՝ խոստացել են անվտանգություն, բայց ավելի վտանգված ենք, քան երբևէ, խոստացել են Արցախի կարգավիճակին ուղղված քայլեր, բայց Արցախն ամբողջությամբ այս պահին ժամանակավորապես կորցրել ենք, խոստացել են ժողովրդավարություն, բայց Հայաստանը խորանում է բռնապետության ճիրանների մեջ, խոստացել են բարեկեցություն, բայց այսօր թոշակառուները, որոնք ամենամեծ խավն են Հայաստանում՝ 502 հազար մարդ, 2018 թվականի համեմատ ավելի վատ վիճակում են ապրում, և նրանց կենսաթոշակը շատ հեռու է նվազագույն սպառողական զամբյուղից։ Հասկանում են, որ այս ամենի համար պատասխան են տալու։ Հասկանում են, որ մեղավորություն ունեն պատերազմի սանձազերծման, այդքան մեծ թվով զոհեր ունենալու հարցում, մեծ մեղավորություն ունեն այն հարցում, որ կարող էին կանխել պատերազմը, բայց դա չարեցին պոպուլիստական նկատառումներից ելնելով։ Հասկանում են, որ պատասխանատվություն գալու է դրա համար, և անում են ամեն ինչ, որ այն չգա։ Ամեն ջանք ներդնում են, որ վերարտադրվեն՝ որպես իշխանություն, որպեսզի ամբողջ իրավապահ, դատական համակարգը վերցնեն իրենց տոտալ վերահսկողության տակ, որ իրենք պատասխանատվության չենթարկվեն, շարունակեն կառավարել։ Իրենք Հայաստանը ավտորիտարիզմից վերածելու են բռնապետության։ Մեր խնդիրն է այս ընտրություններում անել ամեն ինչ՝ թույլ չտալու նման զարգացումը»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Գեղարքունիքում 2-ամյա տղան քացախաթթու է խմել․ երեխան հիվանդանոցի ճանապարհին մաhացել էՄանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Տղամարդը դանակահարել է TCK-ի զինծառայողիՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանիցՉինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ Պայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել