Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որոմը նման է ցորենի, ուղղակի թունավոր է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լսում ես նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հարցազրույցները, ասուլիսները, կամ Լևոն ՏերՊետրոսյանի գրառումներն ես ընթերցում ու անխուսափելիորեն հանգում ես մտորումների, որոնք անխուսափելիորեն հանգում են համեմատությամբ, թեպետ շատերը կարող են հակադարձել, թե նշված պետական գործիչների համար կարող է նույնիսկ վիրավորական լինել զուտ համեմատությունը Նիկոլ Փաշինյանի հետ:

Նախկին նախագահները խոսում են, ու իրենց խոսքը հավասարակշիռ է, ասելիքը՝ ծանրակշիռ, պահվածքը՝ չափած-ձևած, իրական քաղաքական, պետական գործչի կեցվածքով են ներկայացնում: Ավելին, խոսում են առանց ավելորդ արտահայտությունների, հասկանում ես՝ իրենց խոսքի արժեքն ու կշիռն իմացող գործիչներ են: Արտահայտվում են առանց վիրավորական ու հիստերիկ ելևէջների: Ներկայացրած տեսակետները, գնահատականները կշռադատված են ու հիմնավորված: Համարժեք վերլուծում են առկա իրողությունները:

Դե, իսկ հիմա մի հատ ՔՊ-ի ղեկավար ու ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին նայեք. անվայել բառապաշար, ջղագրգիռ ժեստիկուլ յացիա ու տոնայնություն, բղավոցներ, հակասական ու մանիպուլ յատիվ հայտարարություններ...

Չէ՛, իսկապես ոչ մի կերպ համեմատելի չեն: Անգամ եզր չկա համեմատելու:

Այո, նախկին նախագահներին մեզանից յուրաքանչյուրը կարող է իր վերաբերմունքն ունենալ, իր համակրանքներն ու հակակրանքները: Անվիճելի է, որ բոլոր նախկին նախագահներն էլ իրենց պաշտոնավարման շրջանում ունեցել են սխալներ, թերացումներ, բացթողումներ, իհարկե՛, ունեցել են: Ընդ որում՝ ոչ քիչ: Բայց եթե նույնիսկ այդ բոլոր սխալներն ու թերությունները մի տեղում հավաքենք, ապա Փաշինյանի սխալները, իսկ դրանք ավելին են, քան պարզապես սխալները, տասնապատիկ, հարյուրապատիկ կգերազանցեն բոլոր նախկինների գործածները:

Վերադառնանք, սակայն, Փաշինյանի գործունեությանը, որովհետև այսօր մեր երկիրն ու ժողովուրդը այս շարունակատագնապ վիճակում է հենց նրա այդ գործունեության պատճառով: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ նրա տարերքը քաոս, խառնաշփոթ ստեղծելն է (կարևոր չէ, թե ինչ ոլորտում կամ հարցի շուրջ), ապա այդ պղտոր ջրերում իր քաղաքական ձկնորսությամբ զբաղվելը, դիվիդենտներ կամ միավորներ շահելը, հասարակության հիմնականում մարգինալ հատվածից «հույզեր քամելը»:

Բայց կան և այլ բնութագրական հատկանիշներ: Նիկոլ Փաշինյանը երբեք չի բերում լուրջ վերլուծության ու իրողությունների վրա հիմնված լուծումներ, լուծման տարբերակներ: Փաշինյանը գերազանց է այլ հարցում. նա միշտ բերում է պրոբլեմներ, հարուցում է պրոբլեմներ: Փաշինյանը ստեղծում է պրոբլեմ, հետո դրա վրա ավելացնում է մեկ այլ պրոբլեմ, հետո՝ էլի մի պրոբլեմ, հանրագումարում ստանալով թնջուկ ու «բոլոլա», ինչպես ասում էր մի «պայծառատես» վարորդ:

Կապ չունի, ընդ որում, խոսքը սոցիալտնտեսակա՞ն խնդրի մասին է, պաշտպանակա՞ն, իրավակա՞ն, ֆինանսակա՞ն, թե՞ արտաքին-քաղաքական: Հարուցում է մի պրոբլեմ, ու մինչ հանրությունը փորձում է հասկանալ է, թե իր գլխին էլ ի՞նչ նոր գլխացավանք բերեցին Փաշինյանն ու ՔՊ-ն, վերջիններս արդեն բերում են մեկ ուրիշ պրոբլեմ-գլխացավանք:

Վերցնենք թեկուզ, այսպես ասած, «Եկեղեցու հարցը»: Կան հստակ ու փաստարկված տեսակետներ, թե հատկապես ինչու է Փաշինյանը պատերազմ սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ, ու մեր թերթն էլ ոչ մեկ անգամ անդրադարձել է այդ թեմային:

Բայց այս անգամ հարցին այլ կողմից մոտենանք: Տեսեք, արդեն մոտ կես տարի է, ինչ հասարակության ակտիվ հատվածը ներքաշվել է ՀԱԵ հոգևորականների, այսպես ասենք՝ բարեվարքության, անձնական կյանքի հետ կապված քննարկումների մեջ: Դա՝ Փաշինյանի «շնորհիվ»: Ինչ էլ ասվի, չես կարող բացարձակապես անտեսել երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձնավորության հայտարարությունները:

Եվ հանրային դաշտը կես տարի կենտրոնացած է դրա վրա: Ի լրումն, արդեն մոտ մեկ ամիս է, ամեն կիրակի ուշադրության առարկա է դառնում, թե Փաշինյանը ո՞ր գործող եկեղեցին է պղծելու քպաոստիկանական գործողությամբ, կամ ի՞նչ քպական մեկն է քահանայի հանդերձով բեմականացված ներկայացում ցուցադրելու:

Այսինքն, երկրում այլևս ոչ մի կարևոր խնդիր չկա՞: Կառավարությունը բոլոր հարցերը լուծե՞լ է, այլևս դարդուցավ չկա՞, մնացել է հոգևորականների անկողիններն ու կենցաղային աղբի տոպրակները փորփրե՞լը, այն էլ՝ վարչապետի ու «առաջին շարքի» քպականների ու նրանց մերձավորների մակարդակո՞վ: Ի՞նչ կապ ունեն հոգևորականների բարեվարքության կամ չբարեվարքության խնդիրները, օրինակ՝ երկրի տնտեսական վիճակի, ժողովրդի սոցիալական վիճակի, գների շոշափելի աճի հետ: Ո՛չ մի:

Ի՞նչ կապ ունեն հոգևորականների անձնական կյանքի հարցերը Հայաստանի պաշտպանունակության, բանակի մարտունակության, բանակի սպառազինության, սահմանների պաշտպանվածության խնդիրների հետ: Ո՛չ մի: Ի՞նչ կապ ունեն այդ խնդիրները, ենթադրենք, հանցագործությունների շոշափելի աճի կամ, ասենք՝ տնտեսական մրցակցության անկման, տնտեսության օլիգարխացման հետ: Երիցս՝ ո՛չ մի:

Շա՞տ է ուզում Փաշինյանը, թող հրաժարական տա, դիմի հոգևոր աստիճան ստանալու համար, Հայոց պատմությունից, հայերենից ու գրաբարից գրավոր քննություն հանձնի, հագնի սքեմը, վերցնի բուրվառն ու խաչը, ու՝ առա՜ջ... Ինչպես ասվում է՝ «աղոթի՛ր, Նիկողայոս, աղոթի՛ր...»:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այն, որ կառավարության ղեկավարը և նրա գլխավորած կառավարությունը չեն կարողանում կատարել իրենց պարտավորություններն ու պարտականությունները, դրժում ու ոտնահարում են իրենց իսկ տված, փաստաթղթավորված խոստումները, այ դա է առաջնայինը: Դրա պատճառով են մեր երկիրն ու ժողովուրդն այս օրին ու վիճակին հասել: Ա՛յ, նման կառավարությունը պետք է պաշտոնաթող, եթե կուզեք՝ պաշտոնալույծ լինի՝ դրա համար օրենքով սահմանված եղանակներով ու ճանապարհով: Իսկ երբ պաշտոնաթող լինեն, որքան ուզում են, թող ամեն մեկն իր անկյունում սաղմոս կարդա...

Առհասարակ, իրական պետական գործիչը որոնում է խնդիրների լուծումներ՝ պետության ու ժողովրդի համար: Իսկ պոպուլիստդեմագոգները որոնում ու գտնում են իրենց չգործունեությունն արդարացնելու պատրվակներ, պատճառներ, «կռուտիտներ» ու այդպես շարունակ:

Փաշինյանիզմը պետության համար նույնն է, ինչ որոմը՝ արտի: Ի դեպ, բոլորը, կարծում ենք, գիտեն, որ որոմը մոլախոտ է, բայց երևի միայն բուսաբանները կիմանան, որ որոմը հենց հացազգի է ու շփոթության աստիճան նման է ցորենի, ուստի, երբեմն դրան «կեղծ ցորեն» են անվանում: Այդպես է, սակայն բանն այն է, որ որոմը թունավոր է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը կվերափոխվի. «Փաստ»Կրոն և իշխանություն. հայկական կրոնական դաշտի տեսանելի ու անտեսանելի կողմերըՏատիկը մի քանի ամիս ծեծել է թոռնիկին՝ դաստիարակչական նպատակներովՎաշինգտոնյան հուշագիրը. անորոշ ճանապարհ դեպի վտանգավոր ճակատագիր Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ»Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ «Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Աղոթք ռազմական հերթապահության ժամանակՇատ ավելին, քան սխալը.... «Փաստ»Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ»Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ»Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»Մհեր Սարգսյանը՝ Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոն Ռուսաստանի փոխարտգործնախարարը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Մահացել է Վանո Սիրադեղյանի եղբայրը Եկեղեցին Աստծո ու մեր ազգի տունն է․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով․ Գևորգ Պապոյան BTS խմբի անդամը հայտնել է, որ դիտել է Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմը «Մենք բաժանված էինք, որ սկսվեց Աննայի և Սոսի կապը». Արման Մարգարյան Պրեմիեր լիգա․ Ամենաթանկ կազմ ունեցող ակումբները Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրшնտ Գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև գամմա-բռնկումը. Յոթ ժամ՝ վայրկյանների փոխարեն Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Պրավոբերեժնի» շուկայում բաց հրդեհի հետևանքով կա զոհ․ ՌԴ (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը 1990-ականների «Շագիվալեևսկիե» հանցախմբի առաջնորդները Կոմիում կկանգնեն դատարանի առջև Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Սահմանագոտու տարբեր հատվածներում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԳորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է Տարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն «Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է