Երևան, 06.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Համացանցում հայտնվել է համակարգչային վիրուսի առաջին նախատիպը. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Անգոլա՝ Անկախության օր, Լեհաստան՝ Անկախության օր, Լատվիա՝ Լաչփլեսիսի օր, ԱՄՆ՝ Վետերանների օր, Բելգիա և Ֆրանսիա՝ Հաշտեցման օր, Չինաստան՝ Ամուրիների օր, Բելգիա՝ Կանանց օր, Գերմանիա և Նիդերլանդներ՝ Փառատոնի առաջին օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1762 – ծնվել է աստվածաբան, լեզվաբանբառարանագիր, թարգմանիչ, Մխիթարյան միաբանության խորհրդական Մկրտիչ Ավգերյանը:

1797 – ծնվել է թարգմանիչ, եկեղեցական և մշակութային գործիչ Գևորգ Հյուրմյուզյանը։

1920 – հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական զորքերը վերսկսել են ռազմական գործողությունները Քալթաղչայի և Ագինի ուղղությամբ և ստիպել հայկական զորքերին՝ նահանջել դեպի ԱլեքսանդրապոլՂարաքիլիսա երկաթուղին, պատերազմի ավարտը փաստացի որոշվել է, հայկական բանակը ցանկություն չի ունեցել կռվել, դասալքությունը հասել է հսկայական չափերի։

1920 – վախճանվել է բուսաբան Գևորգ Ազնավուրը։

1923 – ծնվել է տեսաբան ֆիզիկոս Միքայել Տեր-Միքայել յանը։

1933 – ծնվել է ջութակահար և դիրիժոր Զարեհ Սահակյանցը։

1959 – ծնվել է ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանը։

1981 – վախճանվել է հայազգի խորհրդային երաժշտագետ Գեորգի Խուբովը։

1983 – վախճանվել է հայ մեծագույն երաժիշտներից մեկը՝ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանը:

2003 – Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում անցկացված «Ազգային գրականությանը՝ ազգային պաշտպանություն» խորագրով հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է ավելի քան 100 հազար դոլար:

2019 – Սիրիայում ահաբեկիչները սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Աբրահամ քահանա Պետոյանին:

2020 – Արցախի հողերը հանձնելու դեմ հանդես եկող բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ, փակվել է Բաղրամյան պողոտան: Ազգային ժողովի դարպասները, որոնք 2018 թ. իշխանափոխությունից հետո բացվել էին քաղաքացիների համար, զոդելով փակվել են:

2021– Կապան- Գորիս ճանապարհին ադրբեջանցիների դրած մաքսակետում սկսել են մաքսային և անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

ԱՇԽԱՐՀ

1312 – վախճանվել է պարսիկ բանաստեղծ-սուֆիստ, Մավլևի սուֆիստական օրդենի հիմնադիր Սուլթան Վալադը։

1493 – ծնվել է ֆիզիկոս, բուսաբան, ալքիմիկոս և աստղագետ Պարացելսը։

1579 – ծնվել է ֆլամանդացի նկարիչ Ֆրանս Սնայդերսը։

1821– ծնվել է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Դոստոևսկին:

1831 – մահապատժի է ենթարկվել ամերիկացի ստրուկ, 1831 թվականին Վիրջինիայում տեղի ունեցած ստրուկների ապստամբության ղեկավար Նաթ Տերները։

1837 – Ռուսաստանում սկսել է գործել առաջին երկաթուղին, որը կապել է Սանկտ Պետերբուրգը Ցարսկոյե սելոյի հետ։

1842 – Պլզենում առաջին անգամ ստեղծել են նոր գարեջրի տեսակ՝ «Պիլզեները»։

1843 – Դանիայում առաջին անգամ հրատարակվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Անճոռնի ճուտիկը» հեքիաթը։

1889 – Վաշինգտոնը դարձել է ԱՄՆ-ի 42րդ նահանգը։

1917– Ռուսաստանում վերացվել են կոմս և բարոն ազնվական տիտղոսները:

1918 – Անտանտի երկրների և Գերմանիայի միջև կնքված հրադադարի պայմանագրով ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը:

1936 – Անգլիայում աշխարհում առաջին անգամ հեռուստատեսությամբ հաղորդվել է եղանակի տեսությունը։

1937 – ճապոնա-չինական պատերազմի ժամանակ ճապոնական բանակը գրավել է Շանհայը։

1962 – ծնվել է ամերիկացի դերասանուհի, նախկին մոդել Դեմի Մուրը։

1974 – ծնվել է ամերիկացի կինոդերասան Լեոնարդո դի Կապրիոն:

1974 – նույն օրը իրարից անկախ աշխատող ամերիկյան փորձարարական երկու խումբ հայտարարել է նոր էլեմենտար մասնիկի հայտնագործման մասին, որը հետագայում ստացել է մեզոն անվանումը։

1975 – Անգոլան անկախացել է Պորտուգալիայից:

1983 – համացանցում հայտնվել է համակարգչային վիրուսի առաջին նախատիպը, կալիֆորնիացի ուսանող Ֆրեդ Կոենը հաջողությամբ ավարտել է իր կուրսային աշխատանքը՝ համակարգչային այնպիսի ծրագրի՝ վիրուսի ստեղծումը, որն ունակ է ինքնաբազմանալ և տարածվել համացանցով։

2004 – վախճանվել է Պաղեստինի նախագահ Յասեր Արաֆաթը։

2016 – վախճանվել է խորհրդային և ռուսական ֆիզիկոս-տեսաբան, ակադեմիկոս Լեոնիդ Կելդիշը։

2022 – Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ուկրաինական բանակը մտել է Խերսոն քաղաք և Դնեպրի ամբողջ աջ ափը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետը ծեծի է ենթարկել ռեժիմի աշխատակցին Ռուսաստանը և Հնդկաստանը սկսում են համագործակցություն անօդաչու թռչող սարքերի ոլորտում Երմակի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է վուդու տիկնիկ, բազմաթիվ հայելիներ և տարօրինակ սրբապատկերներ Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ կհայտարարի Գազայում խաղաղության գործընթացի 2-րդ փուլի մեկնարկի մասին Անկարայում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ–թուրքական սահմանի բացման հնարավորությունից Կոտայքի մարզում «Kia»-ն կողաշրջվել է Արման Թաթոյանը առաջարկ է ներկայացրել Ալիևին Երևանյան միջազգային թատերական 3-րդ փառատոնը, հյուրերն ու հետաքրքիր դրվագները Ճակատ ճակատի բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր Հայաստանի կալանավայրերը լի են դատավճիռ չունեցող մարդկանցով․ Ավետիք Չալաբյան Հովհաննես Բաչկովը տեխնիկական նոկդաունով հաղթեց մրցակցին Մի շարք երկրներ հրաժարվել են «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթից՝ Իսրայելի մասնակցության պատճառով ՀՀ ԶՈՒ-ում անցկացվել է սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արժանացել է ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակին Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել դեկտեմբերի 6-ից 10-ը Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար34-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավոր կա Եվրահանձնաժողովը տուգանել է X-ին 120 միլիոն եվրոյով Հայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջատար համալսարանների ցուցահանդես և շնորհանդես Կապանի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը Արմավիրի պարեկները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի Հրդեհի ահազանգ. Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվում Կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է․ Էդմոն ՄարուքյանԾեծկռտուք՝ գիշերային ակումբում. բերման ենթարկվածների մեջ Հնդկաստանի քաղաքացիներ են․ նոր մանրամասներ «Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասինԵվս մեկ տեսանյութ Վայոց Ձորի մարզ իրականացրած աշխատանքային այցից․ «Մեր ձևով»Հովիկ Աբրահամյանը կապ չունի 5330 հա հողատարածքի վարձակալության հետԲեռլինը կործանիչներ է տեղակայում Լեհաստանում՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումից հետոԿարագուլյանի և Թովմասյանի մասնակցությամբ «Անորան» դարձել Է Google-ի որոնման ամենանորաձև ֆիլմը ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել 2024 թվականի սեպտեմբեր ամսից․ ՀՎԿԱԿ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում երիտասարդների համար հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփվել են․ Իվետա ՏոնոյանԱրամ Ա Վեհափառ Հայրապետը կմեկնի Կիպրոս Մրգաշատ գյուղում այրվել է անասնակեր ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է Դատարան են հանձնվել Զորականում անչափահասին առևանգած մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը «Ո՞նց կարելի էր ստանալ այսպիսի պլան և չընդգրկել բանակցություններում». ընդդիմությունը վստահ է՝ կարելի էր խուսափել պատերազմիցԱրտառոց դեպք՝ Երևանում Դպրոցներում վիրուսները գլուխ են բարձրացրել․ դասարանում 28 երեխայից 4 հոգի է դասի եկել ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրմավիրի պարեկները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի․ Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավար Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ առաջնահերթություններից․ Վահագն Խաչատուրյանը՝ Սյունիքի մարզպետին 10 հազար դոլար․ Երևանում անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք է բացահայտվել Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ Ինչի մասին է վկայում ձեռքի քորը«Եթե ձեր ընտրած մասնագիտությունը թեկուզ աննկատ ծառայի մարդկանց, ձեր գործը կդառնա աղոթք». «Դասավանդիր հանուն Հայաստանի»-ն փոխում է կրթության որակըԴիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ