Երևան, 09.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Վերջին մեկ տարում նոր ստեղծագործություններ չեմ ներկայացրել, քանի որ կյանքիս այս փուլում, երգիչ լինելուց բացի, նաև Ռոբերտի հայրն եմ: Ինձ համար հայրությունը նոր աշխարհ է, փորձում եմ որպես ծնող շատ ներգրավված լինել ամբողջ ընթացքի մեջ։ Հենց այս զբաղվածությունից ելնելով էլ նոր երգեր դեռ չկային, սակայն որպես արտիստ անընդհատ շրջագայում եմ։ Գրեթե բոլոր համայնքերում ելույթ եմ ունենում։ Ուրախությամբ կարող եմ փաստել, որ հաճախ եմ այցելում նաև մարզեր․ վերջերս եղել եմ Աբովյանում, Կապանում, Մարտունիում։ Քաղաքները շատ էին։ Կարևոր երաժշտական իրադարձություններից մեկն էլ այն է, որ ես այժմ ունեմ երաժշտական բենդ։ Նույնիսկ ակումբային ելույթ ենք ունեցել, ինչը ժողովրդական երգի համար անսովոր է։ Բացի այդ, ձայնագրել ենք նոր ալբոմ։ Աշխատանքներ շատ են արվել, պարզապես նոր երգերի դադար էր»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգիչ Սևակ Ամրոյանը։



Նրա խոսքով՝ այժմ աշխատում է նոր երգերի վրա․
«Նոր երգերից մեկի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է ԴերՀովան։ Այս երգի վրա սկսել էինք աշխատել դեռ «Ազգային երգիչ» նախագծի շրջանակում, որտեղ Ավետի հետ ժյուրի էինք։ Համոզված եմ, որ այն մեծ հաջողություն կունենա։ Ավետը նաև «Յարխուշտա» երգի խոսքերի հեղինակն է: Զուգահեռաբար աշխատում եմ նաև մի հին համշենական երգի վրա, որը ներկայացնելու եմ նոր գործիքավորմամբ»,- նշեց Ամրոյանը։



Խոսելով նոր համագործակցությունների մասին՝ Սևակը պատմեց, որ ինքն ու Սոնա Ռուբենյանը քննարկել են զուգերգով հանդես գալու տարբերակը․

«Մենք նույն ճանապարհն ենք անցել, միասին շատ ենք երգել, ինչը մինչ օրս հաճախ անում ենք։ Նման քննարկում ունեցել ենք, երկուսս էլ ցանկություն ունենք, սակայն դեռ գործնական փուլի չենք անցել։ Առհասարակ, ես կողմ եմ նորություններին ու փորձարկումներին։ Օրինակ՝ «Հայսուպերսթար 6» մեգաշոուի ժամանակ Սուրեն Առուստամյանի հետ «Կռունկը» ներկայացրինք բլյուզային տարբերակով։ Նման փորձարկումներ «Կռունկի» և «Դլե յամանի» հետ արել էինք դեռ տարիներ առաջ։ Սիրում եմ ոչ ստանդարտ համագործակցություններ․ կարևորը՝ ճաշակով լինի։ Ի վերջո, նույն ժողովրդական և աշուղական երգերը տարիներ առաջ հենց ես էի առաջիններից, ով ներկայացրեց նոր գործիքավորմամբ։ Դա համարձակ քայլ էր այն ժամանակ, սակայն հետո շատ տարածվեց։ Հիմա արդեն երաժշտական այլ նորության կարիք կա»,- նշեց մեր զրուցակիցը:



Սևակ Ամրոյանը չի բացառում, որ իր և Սուրեն Առուստամյանի համագործակցությունը կունենա շարունակություն․
«Տեսահոլովակի մտքեր ունենք․ վաղուց էինք այդ մասին մտածում։ Պարզապես մեր միակ խնդիրը տարբեր երկրներում բնակվելն է։ Սուրենը Միացյալ Նահանգներում է ապրում, ես՝ Հայաստանում։ Սուրենը և՛ լավ ընկեր է, և՛ տաղանդավոր երաժիշտ։ Շատ ուրախ եմ այս համագործակցության համար»։

Օրերս մեկնարկեց «Երկու աստղ» հեռուստանախագիծը, որի ամենաանսպասելի զույգերից մեկը Սևակ Ամրոյանի ու ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի զույգն է։



«Երբ «Առաջին ալիքից» ստացա առաջարկը, սկզբում ինձ դժվար էր պատկերացնել այդ բեմում լինելը, քանի որ ժանրային առումով շատ է տարբերվում իմ երաժշտությունից։ Թեմատիկ երեկոներ են, սակայն Նազիկ Ավդալյանի գործոնն իր դերն ունեցավ։ Թե ինձ, թե Նազիկին հարցրել էին՝ արդյո՞ք միմյանց հետ կերգենք, և երկուսս էլ սիրով համաձայնել էինք: Ես ասացի, որ Նազիկի դեպքում սիրով կմասնակցեմ նախագծին, քանի որ շատ եմ հարգում Նազիկին՝ որպես կին, որպես չեմպիոն և որպես մարդ, ով անցել է բարդ ճանապարհ։ Նույնը նա էր ասել իմ մասին»,-պատմեց Սևակ Ամրոյանը:



Սևակը և Նազիկը մինչ այդ անձամբ ծանոթ չէին, սակայն հետաքրքիր զուգադիպությամբ Սևակին ավելի վաղ առաջարկ էր արվել «Մեդալի հակառակը կողմը» ֆիլմի նկարահանող թիմից․

«Այս մասին դեռ չէի խոսել՝ առաջին անգամ եմ պատմում։ Ես ստացել էի «Մեդալի հակառակը կողմը» ֆիլմում Նազիկի ամուսնուն մարմնավորելու առաջարկը։ Վստահ չէի, որ կկարողանամ որպես դերասան հանդես գալ, սակայն հետո ափսոսում էի, որ հրաժարվել եմ նման ֆիլմում նկարահանվելու հնարավորությունից։ Մտածում էի՝ կարելի էր փորձել։ Երբ արդեն «Երկու աստղի» շրջանակում հանդիպեցի Նազիկին, պատմեցի այդ մասին։ Նա ասաց, որ հենց ինքն ու պրոդյուսերն էին ինձ ընտրել այդ դերի համար։ Ֆիլմում չստացվեց, բայց ստացվեց այս նախագծում համագործակցել, ինչի համար շատ ուրախ եմ։ Առհասարակ, այս նախագծում լինելը նոր աշխարհ է ինձ համար, որը կապ չունի իմ երաժշտական միջավայրի հետ։ Կարծում եմ՝ հեռուստադիտողին շատ ենք զարմացնելու, քանի որ ռոք երգող ու պարող Սևակ Ամրոյան դեռ չէին տեսել, ոչ էլ երգող՝ Նազիկ։ Բոլորին լավ ելույթներ եմ մաղթում։ Տեսնենք՝ ինչպես կստացվի»,- ամփոփեց երգիչը։ 

Հետևեք մեզ՝ այստեղ

Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և պնդում է, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին․ Էդմոն ՄարուքյանԱվելի քան 150 ռուսաստանցիներ մնացել են Երևանում՝ չվերթի՝ 16 ժամ տևած ուշացման պատճառով. SHOT Հանրապետությունում ձյուն է տեղում Միհրան Հարությունյանը վերադառնում է MMA Դատարանը մերժել է ողբերգական վթարի մասնակից ոչ սթափ վարորդին կալանավորելու միջնորդությունը Թուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Գեղարքունիքի պարեկները ապօրինի զենք-զինամթերքի և թմրամիջոցի դեպք են բացահայտել Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքինՎթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի թունելում, բախվել են «Renault» և «MAN» բեռնատարներ, «Volkswagen Vento», վիրավոր կա Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինԳործատուները կկարողանան աշխատողներին մինչև 1 միլիոն ռուբլի վճարել առանց հարկերի՝ երեխայի ծննդյան դեպքումՀայաստանում չկա իրական քաղաքացիական հասարակություն․ Արմեն Մանվելյան«Սպազմատոն»-ի վնասակար ազդեցությունները. ինչ պետք է իմանալ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4044 վարորդ Արցախը կորցնելուց հետո, սփյուռքը օդի մեջ է. Սեպուհ Գազարյան Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. Ի՞նչ է հայտնի Տեսախցիկը ֆիքսել է տղամարդու վայրէջքը՝ բարձրահարկ շենքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹՁու գնելիս ուշադրություն դարձրեք այս նշանին․ ԻՐԱԶԵԿՈՒՄ12,000 կամավորներ արդեն միացել են մեր Շարժմանը. «Մեր ձևով»Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդները Տղամարդը ծեծել և կոտրել է կնոջ քիթը՝ ջեռոցը լավ չմաքրելու համար․ մանրամասներ․ ՖՈՏՈՇԱՐՔԶարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովինՀայ շախմատիստները «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի առաջատարներն են Ունենք դիրքեր, որտեղ մեր զինվորները փաստացի պատանդառված են. Ավետիք ՔերոբյանԱբսուրդ է պնդելը, որ թոշակառուն փողը ծախսել չի կարող․ Ավետիք Չալաբյան Ավանեսյանը՝ սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակի մասինՄայր Աթոռը աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումները Ո՞վ է պատասխանատու Միհրան Հակոբյանի դեմ հարձակման համար Ինչ գույնի հագուստ կրել այս Ամանորի գիշերըԱդրբեջանական բենզինն ու իշխանական նարատիվները Չորս միավորի առավելությունը շատ լավ է, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու. Ֆլիկ Չի կարող լինել ժողովրդի համար ավելի թանկ և կարևոր արժեք, քան պետականությունն է. Մհեր ԱվետիսյանԳերմանիան էլ «տորթի» իր բաժինն է ուզում Հարավային Կովկասում Ընդամենը մեկ շաբաթում Շարժմանը միացող անհատ կամավորների թիվը 10.000-ից դարձավ 12.000 կամավոր. Նարեկ ԿարապետյանԻշխանության սխալների հետևանքով մենք արդեն շատ ենք վճարել. «Մեր ձևով»Միհրան Հակոբյանի դեմ իրականացված բորենիության մասին Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ի վերջո, «չոր նախաճաշը» օգտակա՞ր է, թե՞ վնասակար. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, չի հաջողվել փրկել 20-ամյա երիտասարդի կյանքըԵվրոպան վատ ճանապարհով է գնում, և մենք չենք ուզում, որ այն այդքան շատ փոխվի. Թրամփ Եղնիկներ և վերանդա. Ծաղկաձորում դռներն են բացել Մուլտի Գրանդ ռեզորթն ու Ռոյալ Սքայ ռեստորանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Փաստ»Կաթողիկոսի կողմից արցախցիների իրավունքների բարձրաձայնումը խանգարում է վարչապետին․ Վահե ԴարբինյանԳիտնականը պետք է ունենա աճելու հնարավորություն․ ինչպե՞ս կանխել ուղեղների արտահոսքը. Ատոմ ՄխիթարյանԻնչպես պաշտպանել երեխային սեզոնային վիրուսներիցՉափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը. Ռոբերտ ԱմստերդամԻնչպե՞ս են ամերիկյան, իրանական և ռուսական շահերը համակեցության մեջ լինելու. «Փաստ»