Երևան, 09.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաշինգտոնյան հուշագրի թաքնված վտանգները

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը, որը ներկայացվում է որպես խաղաղության նոր էջ, իրականում կարող է ունենալ լուրջ և երկարաժամկետ բացասական հետևանքներ Հայաստանի համար։ Ինչպես «Փաստ»-ի հետ զրույցում ընդգծում է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը, փաստաթուղթը խաղաղություն չի երաշխավորում, քանի որ այն չունի իրական զսպող մեխանիզմներ, պարտադրող նորմատիվ հիմքեր կամ պատժամիջոցներ՝ պայմանների խախտման դեպքում։

Կոստանյանի խոսքով՝ Վաշինգտոնում ընդամենը խորհրդանշական, դիվանագիտական քայլ է արվել, որն ավելի շատ քաղաքական հռչակագիր է, քան պարտադիր ուժ ունեցող համաձայնագիր։ «Փաստաթղթի հիմնական շեշտադրումը տնտեսական ու տրանսպորտային ինտեգրացիայի վրա է, սակայն դա դեռևս մնում է որպես հռչակագրային մանդատ՝ ԱՄՆ-ի «քավորությամբ»։ Եթե այս համաձայնությունը չունի վերահսկողության ու պատժամիջոցների գործիքակազմ, ապա այն չի կարող զսպել Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները Հայաստանի նկատմամբ»,– նշում է նա։ Կոստանյանի համոզմամբ՝ այս պայմաններում ամեն բան կախված է ոչ թե իրավական, այլ քաղաքական կամքից, իսկ Բաքվի գործողությունները հստակ վկայում են՝ տարածքային հավակնությունները շարունակվում են։

Նա նաև ընդգծում է, որ համաձայնագիրը կարող է կարճաժամկետ հիմքով նվազեցնել լայնամասշտաբ ռազմական սցենարների հավանականությունը, սակայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգության երկարաժամկետ կայունությունը։ «Այս փաստաթուղթը չի նախատեսում ո՛չ մոնիթորինգի, ո՛չ էլ պատժամիջոցների համակարգ, ինչի հետևանքով Ադրբեջանը շարունակում է բացահայտ կերպով պահանջել Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ և հնչեցնել պատմական տարածքների վերադարձի մասին ուլտիմատումներ»,- հավելում է Կոստանյանը։

Նախկին պատգամավորը նաև փաստում է, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում աճող բռնաճնշումները և ընդդիմադիրների դեմ քրեական գործերի ակտիվացումը ուղիղ կապ ունեն առաջիկա ընտրական գործընթացների հետ։ «Քաղաքական հետապնդումները վախի դրսևորում են։ Իշխանությունը փորձում է չեզոքացնել բոլոր այն դեմքերին, ովքեր կարող են հասարակական դժգոհությունը ձևավորել և վերածել քաղաքական բեկման։ Սակայն այս ամենը արդեն գրանցվում է միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից՝ որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում։ Human Rights Watch-ի և Amnesty International-ի զեկույցներում նշվում է, որ Հայաստանում ձերբակալությունները քաղաքական բնույթ ունեն, ինչը խաթարում է պետության հեղինակությունն ու նվազեցնում քաղաքացիների վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ»,- նշում է նա։

Խոսելով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող արշավի մասին՝ Կոստանյանը շեշտում է, որ այն միտված է հասարակության բարոյական հիմքերի քայքայմանը։ «Եկեղեցու դեմ հարձակումներն ունեն երկու նպատակ՝ քանդել հավաքական ընդդիմության բարոյական հենասյուները և վարկաբեկել եկեղեցու ազդեցությունը։ Կարգալույծ քահանայի կողմից եկեղեցու շինության զավթումն ու հոգևորականների վարկաբեկման դեպքերը իշխանության կողմից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ են։ Սա նաև իշխանական մանևր է՝ արտաքին սպառնալիքների թեման ծածկելու և ընտրական մթնոլորտը վերահսկելու համար։ Սակայն եկեղեցու վրա հարձակվողը, ի վերջո, քաղաքական առումով պարտվող է»,- ընդգծում է Կոստանյանը։

Անդրադառնալով բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը՝ Կոստանյանը դա գնահատում է որպես նախազգուշացում մյուս ազդեցիկ գործարարներին։ «Կարապետյանի կալանքը ունի հստակ քաղաքական ենթատեքստ։ Սա ուղերձ է բոլորին՝ չհակադրվելու գործող իշխանությանը։ Սակայն Փաշինյանի այս քայլը լուրջ վնաս կհասցնի Հայաստանի միջազգային հեղինակությանը և ներդրումային միջավայրին։ Բիզնեսի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը վանում է ներդրողներին, նվազեցնում վստահությունը երկրի տնտեսության նկատմամբ։ Եթե ընդդիմությունը կարողանա ճիշտ կառուցել հանրային աշխատանքը, ապա իշխանության այս վտանգավոր քաղաքականությունն անխուսափելիորեն բերում է լայն հասարակական դիմադրության ալիքին»,- եզրափակում է Աննա Կոստանյանը։

«Լիվերպուլը» հունվարին կվաճառի Սալահին Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և պնդում է, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին․ Էդմոն ՄարուքյանԱվելի քան 150 ռուսաստանցիներ մնացել են Երևանում՝ չվերթի՝ 16 ժամ տևած ուշացման պատճառով. SHOT Հանրապետությունում ձյուն է տեղում Միհրան Հարությունյանը վերադառնում է MMA Դատարանը մերժել է ողբերգական վթարի մասնակից ոչ սթափ վարորդին կալանավորելու միջնորդությունը Թուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Գեղարքունիքի պարեկները ապօրինի զենք-զինամթերքի և թմրամիջոցի դեպք են բացահայտել Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքինՎթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի թունելում, բախվել են «Renault» և «MAN» բեռնատարներ, «Volkswagen Vento», վիրավոր կա Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինԳործատուները կկարողանան աշխատողներին մինչև 1 միլիոն ռուբլի վճարել առանց հարկերի՝ երեխայի ծննդյան դեպքումՀայաստանում չկա իրական քաղաքացիական հասարակություն․ Արմեն Մանվելյան«Սպազմատոն»-ի վնասակար ազդեցությունները. ինչ պետք է իմանալ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4044 վարորդ Արցախը կորցնելուց հետո, սփյուռքը օդի մեջ է. Սեպուհ Գազարյան Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. Ի՞նչ է հայտնի Տեսախցիկը ֆիքսել է տղամարդու վայրէջքը՝ բարձրահարկ շենքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹՁու գնելիս ուշադրություն դարձրեք այս նշանին․ ԻՐԱԶԵԿՈՒՄ12,000 կամավորներ արդեն միացել են մեր Շարժմանը. «Մեր ձևով»Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդները Տղամարդը ծեծել և կոտրել է կնոջ քիթը՝ ջեռոցը լավ չմաքրելու համար․ մանրամասներ․ ՖՈՏՈՇԱՐՔԶարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովինՀայ շախմատիստները «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի առաջատարներն են Ունենք դիրքեր, որտեղ մեր զինվորները փաստացի պատանդառված են. Ավետիք ՔերոբյանԱբսուրդ է պնդելը, որ թոշակառուն փողը ծախսել չի կարող․ Ավետիք Չալաբյան Ավանեսյանը՝ սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակի մասինՄայր Աթոռը աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումները Ո՞վ է պատասխանատու Միհրան Հակոբյանի դեմ հարձակման համար Ինչ գույնի հագուստ կրել այս Ամանորի գիշերըԱդրբեջանական բենզինն ու իշխանական նարատիվները Չորս միավորի առավելությունը շատ լավ է, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու. Ֆլիկ Չի կարող լինել ժողովրդի համար ավելի թանկ և կարևոր արժեք, քան պետականությունն է. Մհեր ԱվետիսյանԳերմանիան էլ «տորթի» իր բաժինն է ուզում Հարավային Կովկասում Ընդամենը մեկ շաբաթում Շարժմանը միացող անհատ կամավորների թիվը 10.000-ից դարձավ 12.000 կամավոր. Նարեկ ԿարապետյանԻշխանության սխալների հետևանքով մենք արդեն շատ ենք վճարել. «Մեր ձևով»Միհրան Հակոբյանի դեմ իրականացված բորենիության մասին Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ի վերջո, «չոր նախաճաշը» օգտակա՞ր է, թե՞ վնասակար. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, չի հաջողվել փրկել 20-ամյա երիտասարդի կյանքըԵվրոպան վատ ճանապարհով է գնում, և մենք չենք ուզում, որ այն այդքան շատ փոխվի. Թրամփ Եղնիկներ և վերանդա. Ծաղկաձորում դռներն են բացել Մուլտի Գրանդ ռեզորթն ու Ռոյալ Սքայ ռեստորանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Փաստ»Կաթողիկոսի կողմից արցախցիների իրավունքների բարձրաձայնումը խանգարում է վարչապետին․ Վահե ԴարբինյանԳիտնականը պետք է ունենա աճելու հնարավորություն․ ինչպե՞ս կանխել ուղեղների արտահոսքը. Ատոմ ՄխիթարյանԻնչպես պաշտպանել երեխային սեզոնային վիրուսներիցՉափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը. Ռոբերտ Ամստերդամ