Երևան, 06.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը hպարտությամբ հայտնում է, որ Լուսինե Եղիազարյանը պաշտոնապես միացել է հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին։ Այս որոշումը նոր փուլ է հիմնադրամի ռազմավարական զարգացման ճանապարհին, որի նպատակը Հայաստանի տաղանդավոր պատանիներին աջակցելն է՝ երաժշտական կրթության և մշակութային զարգացման ոլորտներում։

Լուսինե Եղիազարյանը  փորձառու ղեկավար է, խորհրդի անդամ, ռազմավարության մշակման և ֆինանսների մասնագետ։ Նա SADA Systems ընկերության Գլխավոր ֆինանսական տնօրենն է և նպաստում է հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ որպես սահմանափակ վենչուրային գործընկեր և մի շարք նորարարական ստարտափների հրեշտակ ներդրող։

Լուսինե Եղիազարյանը հանդիսանում է Ամերիկյան համալսարանի (AUA) Հոգաբարձուների խորհրդի անդամ և ընդգրկված է խորհրդի զարգացման հանձնաժողովում։ Վերջին 15 տարիների ընթացքում նա եղել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի (AIWA SF) համահիմնադիր, փոխնախագահ և գործադիր հանձնաժողովի անդամ։ 2022թ. փետրվարից մինչև 2025թ. հոկտեմբեր՝ Լուսինե Եղիազարյանը եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի խորհրդի անդամ՝ նշանակալի ներդրում ունենալով նվագախմբի ինստիտուցիոնալ գործունեության և միջազգային նախաձեռնությունների զարգացման գործում։ Նա շարունակում է աջակցել նվագախմբին՝ որպես խորհրդատու և կապող օղակ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ:

Հիմնադրամի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանը նշում  է «Ինձ համար մեծ ուրախություն է, որ Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի գործունեությանը: Սա հատկապես նշանակալի է ինձ համար, քանի որ խորապես համոզված եմ՝ նրա գիտելիքներն ու հմտությունները ծառայելու են տաղանդավոր հայ երեխաների կրթության և երաժշտական զարգացման առաջմղմանը։ Նրա մասնակցությունը կարևոր քայլ է մեր ամենամեծ նպատակներին հասնելու ճանապարհին»։

 

Լուսինե Եղիազարյանը նշում է «Ինձ համար մեծ պատիվ է դառնալ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ։ Խորապես հավատում եմ, որ միայն համակարգված աջակցությունը, կրթությունը և բաց հնարավորությունները կարող են լիովին բացահայտել մեր երիտասարդ երաժիշտների ներուժը։ Ես իմ բոլոր ջանքերն ուղղելու եմ այս տաղանդների առաջխաղացմանը՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում»։

 

Հիմնադրամի մասին

 «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հիմնադրվել է 2019թ. մաեստրո Սերգեյ Սմբատյանի կողմից, ով հանդիսանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը:

Հիմնադրամի ռազմավարական առաքելությունն է ստեղծել կայուն կրթական և մշակութային էկոհամակարգ Հայաստանի և սփյուռքի երիտասարդ տաղանդների համար՝ ապահովելով նրանց համար մասնագիտական աճի և միջազգային ճանաչման անհրաժեշտ պայմանները։

Հիմնական ուղղություններն ու արդյունքները՝

  • 500+ վարպետության դասեր աշխարհահռչակ երաժիշտների հետ
  • 13+ կրթական ուղևորություններ և միջազգային ակադեմիաներ
  • 250+ օտար լեզուների դասեր
  • 40+ թանգարանների և մշակութային կենտրոնների այցելություններ
  • 200+ համերգների և փառատոների այցելություններ
  • 400+ բեմական ելույթներ
  • 90+ տաղանդավոր երեխաներին ամսական կրթաթոշակներ

Հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, որը նախագահում է Մաեստրո Սերգեյ Սմբատյանը, միավորում է մշակույթի, բիզնեսի և բարեգործության առաջատար ներկայացուցիչներին։ Խորհրդի անդամներն են՝

  • Մհեր Աբրահամյան - «ԱյԴի Բանկ»-ի Վարչության նախագահ
  • Անդրանիկ Գրիգորյան - «Կոնվերս Բանկ»-ի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ
  • Նարեկ Վարդանյան - The Crowdfunding Formula (TCF) ընկերության համահիմնադիր և Գործադիր տնօրեն
  • Լուսինե Եղիազարյան - SADA ընկերության Գլխավոր ֆինանսական տնօրեն և Խորհրդի անդամ

 

Երմակի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է վուդու տիկնիկ, բազմաթիվ հայելիներ և տարօրինակ սրբապատկերներ Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ կհայտարարի Գազայում խաղաղության գործընթացի 2-րդ փուլի մեկնարկի մասին Անկարայում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ–թուրքական սահմանի բացման հնարավորությունից Կոտայքի մարզում «Kia»-ն կողաշրջվել է Արման Թաթոյանը առաջարկ է ներկայացրել Ալիևին Երևանյան միջազգային թատերական 3-րդ փառատոնը, հյուրերն ու հետաքրքիր դրվագները Ճակատ ճակատի բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր Հայաստանի կալանավայրերը լի են դատավճիռ չունեցող մարդկանցով․ Ավետիք Չալաբյան Հովհաննես Բաչկովը տեխնիկական նոկդաունով հաղթեց մրցակցին Մի շարք երկրներ հրաժարվել են «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթից՝ Իսրայելի մասնակցության պատճառով ՀՀ ԶՈՒ-ում անցկացվել է սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արժանացել է ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակին Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել դեկտեմբերի 6-ից 10-ը Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար34-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավոր կա Եվրահանձնաժողովը տուգանել է X-ին 120 միլիոն եվրոյով Հայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջատար համալսարանների ցուցահանդես և շնորհանդես Կապանի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը Արմավիրի պարեկները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի Հրդեհի ահազանգ. Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվում Կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է․ Էդմոն ՄարուքյանԾեծկռտուք՝ գիշերային ակումբում. բերման ենթարկվածների մեջ Հնդկաստանի քաղաքացիներ են․ նոր մանրամասներ «Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասինԵվս մեկ տեսանյութ Վայոց Ձորի մարզ իրականացրած աշխատանքային այցից․ «Մեր ձևով»Հովիկ Աբրահամյանը կապ չունի 5330 հա հողատարածքի վարձակալության հետԲեռլինը կործանիչներ է տեղակայում Լեհաստանում՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումից հետոԿարագուլյանի և Թովմասյանի մասնակցությամբ «Անորան» դարձել Է Google-ի որոնման ամենանորաձև ֆիլմը ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել 2024 թվականի սեպտեմբեր ամսից․ ՀՎԿԱԿ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում երիտասարդների համար հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփվել են․ Իվետա ՏոնոյանԱրամ Ա Վեհափառ Հայրապետը կմեկնի Կիպրոս Մրգաշատ գյուղում այրվել է անասնակեր ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է Դատարան են հանձնվել Զորականում անչափահասին առևանգած մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը «Ո՞նց կարելի էր ստանալ այսպիսի պլան և չընդգրկել բանակցություններում». ընդդիմությունը վստահ է՝ կարելի էր խուսափել պատերազմիցԱրտառոց դեպք՝ Երևանում Դպրոցներում վիրուսները գլուխ են բարձրացրել․ դասարանում 28 երեխայից 4 հոգի է դասի եկել ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրմավիրի պարեկները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի․ Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավար Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ առաջնահերթություններից․ Վահագն Խաչատուրյանը՝ Սյունիքի մարզպետին 10 հազար դոլար․ Երևանում անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք է բացահայտվել Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ Ինչի մասին է վկայում ձեռքի քորը«Եթե ձեր ընտրած մասնագիտությունը թեկուզ աննկատ ծառայի մարդկանց, ձեր գործը կդառնա աղոթք». «Դասավանդիր հանուն Հայաստանի»-ն փոխում է կրթության որակըԴիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ Ժողովրդի կամքը հիմա աննախադեպ կերպով ճնշվում է․ Մենուա ՍողոմոնյանՄեծ մենաշնորհները պետք է ազգայնացվեն, դրանք պատկանում են ժողովրդին․ Հրայր Կամենդատյան