Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2020թ․ հոկտեմբերի 12-ին Փաշինյանի մոտ էինք, հարցրել եմ՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը, ասել է՝ Ռուսաստանը․ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլը չէ՞ր Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ Ալիևն ընդունել է, որ Ղարաբաղն այլևս Ադրբեջանի կազմում չի լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Եթե Արցախն արդեն նախկինները տվել էին, ինքը, իր տիկինն ու իր ամբողջ սվիտան շաբաթը մեկ ուղղաթիռով ի՞նչ գործ ունեին Արցախում, ո՞նց էր ինքը Շուշիում ինագուրացիա անում, ո՞նց էր որդուն ուղարկում Արցախ, ո՞նց էր իր ԱԺ նախագահը ղեկավարում Արցախ-Հայաստան բարեկամության խումբը։

Կամ եթե Սերժ Սարգսյանի բանակցածը վատն էր, դու չե՞ս ասել, արա՛, ես սկսում եմ իմ բանակցային կետից, իսկ դա նշանակում է, որ դրանից հետո ինչ եղել է, քո պատասխանատվության ներքո է։

Նիկոլ Փաշինյան, դու ես 2020թ․ նախ ընթերցել Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթուղթը, ապա ասել՝ երբ ուզենաս, կվերադառնաս այդ փաստաթղթին, դե վերադարձի՛ր։

Ես ծանոթ եմ 2019թ․ բանակցային փաստաթղթին։ 2021թ․ հունվարի 13-ին Պոպովը գաղտնազերծել է այն։ Նա ասել է, որ ՄԽ համանախագահ երկրները չեն առաջարկել հենց այնպես տարածքներ հանձնել, Արցախը ստանում է միջանկյալ կարգավիճակ, Արցախի կառավարումն իրականացնում են Արցախի իշխանությունները, 5 շրջանները հանձնվում են, տեղակայվում են խաղաղապահ ուժեր, Քելբաջարի և Լաչինի շրջանները մնում են, նրանց հարցը որոշվում է հանրաքվեով, Արցախը Հայաստանի հետ Լաչինով անխափան կապ պետք է ունենար, Արցախն իրավունք էր ունենում անդամակցել այն բոլոր միջազգային կազմակերպություններին, որտեղ ՄԱԿ-ի անդամ երկիր լինելը պարտադիր չէ։

2020թ․ հոկտեմբերի 12-ին Փաշինյանի մոտ էինք։ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ Հադրութը հանձնված է, Փաշինյանն ասաց՝ չկա տենց բան, Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ես պնդում եմ, որ տրված է Հադրութը։ Կանչեց իր աշխատակազմի ղեկավար Աղաջանյան Էդուարդին, գնացին, մի կես ժամ հետո եկան, խուճուճ մի բան ասացին՝ թե իբր Հադրութը հանձնված է, բայց գյուղերում մարտեր են ընթանում։ Նման մի բան։

Ես ասել եմ այդ օրը, որ պատերազմի մեջ մեղավոր է ինքը՝ իր հակապետական գործունեությամբ, բայց այս պահին դադարեցնում ենք մեր ընդդիմադիր գործունեությունը ու ամեն ինչ կանենք, որ հաղթենք այդ պատերազմում։ Ասել եմ՝ ամեն ինչի պատասխանատուն դու ես՝ հաղթանակն էլ է քոնը, պարտությունն էլ է քոնը, պետությունն ինչ կասի՝ կանենք։

Հարցրել եմ՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը, ասել է՝ Ռուսաստանը, որովհետև Ֆրանսիան ուզում է, բայց ազդեցությունը չի հերիքում։ Ես էլ ասել եմ՝ գնա՛, խնդրի՛ր Պուտինին, թող դադարեցնի պատերազմը։ Ո՛չ այո ասաց, ո՛չ՝ ոչ, ու գնաց։ Հոկտեմբերի 19-ին էլի կանչեց։ Մեզ թվաց՝ համաձայն է ստեղծել մի մարմին՝ կազմված նախկին նախագահներից, ԱԳ նախարարներից կազմված, ովքեր պետության այդ ծանր պահին կարող են օգնել, իրավիճակի մեջ բեկում կարող են մտցնել։ Բայց այդ օրը ես նրան տեսա սարսափելի իրավիճակում, շատ վատ հոգեվիճակում։

Ասաց՝ Պուտինը զանգել է, ասել՝ կարող է կանգնեցնել պատերազմը, Ալիևը համաձայն է, ես էլ եմ համաձայն։ Ասել եմ՝ ի՞նչ առաջարկ կա, ասել է՝ սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում ասել եմ՝ 5+2, Լավրովի պլանի մոդիֆիկացված տարբերակը, այլ տարբերակ չի քննարկվել։

Հիմա ասում եմ՝ այդ օրը Փաշինյանի ասած 5+2-ի մեջ Հադրութ, Շուշի ու Ստեփանակերտ չէին մտնում։ Արա, բա էդ օրը բոլորիս ասել էիր՝ բացառապես Ռուսաստանի շնորհիվ է, որ Ադրբեջանն ամբողջ Արցախը չի գրավել, բա ի՞նչ եղավ։ Հոկտեմբերի 19-ին մեզ ասում ես՝ համաձայնել ես դադարեցնել պատերազմը, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, ասում ես՝ կասկա-բան հավաքեք, գնացեք պատերազմ… Հլը էդ օրն Իշխան Սաղաթելյանն էլ ասաց՝ քեզ թափ տուր, հավաքի, դուխով գնա, էդ վիճակով չգնաս բանակցությունների… Ես էլ ասել եմ՝ մենք քեզ 42 000 ք/կմ երկիր ենք փոխանցել, մտածիր՝ դու քեզնից հետո ի՞նչ ես փոխանցելու։

Հետո արդեն նոյեմբերի վերջում Պուտինն ասաց՝ Փաշինյանը հրաժարվեց կանգնեցնել պատերազմը, երբ Արցախն աննշան տարածքային կորուստներ ուներ դեռ։ Նկատենք նաև, որ եթե այդ ժամանակ կանգնեցներ պատերազմը, 2.500 զինվոր իր ընտանիքի կողքին կլիներ…

Ասում է՝ Ղարաբաղը թոկ էր Հայաստանի վզին, ու ամեն ինչ արեց, որ այդ թոկը կտրի։

Հիշում եք՝ երբ Ուկրաինան համաձայնել էր դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գնաց Կիև ու թույլ չտվեց դա անել։ Ինձ թվում է՝ նման մի բան էլ այստեղ է եղել։ Հավաքական Արևմուտքը թույլ չի տվել դադարեցնել պատերազմը, ինչպես որ նույն հավաքական Արևմուտքն այստեղ 2018թ․գունավոր հեղափոխություն արեց։

Ընդդիմադիրներին սարքել են ռուսական ազդեցության գործիչներ, երբ իր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ իրենցից պրոռուսական իշխանություն չի եղել, իսկ Փաշինյանը Պուտինին նայում էր այնպես, ինչպես Աֆրոդիտեն՝ Զևսին։

Պուտինը Նիկոլ Փաշինյանին փրկեց և այն ժամանակ, երբ ասաց՝ նա դավաճան չէ, և դրանից հետո՝ 2021թ․ Դիմադրության շարժման ժամանակ ու դրանից հետո։

Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքներից մեկը Նիկոլի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևի այն հայտարարությունն էր, թե «փակ դռների հետևում ինձնից պահանջում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը», իսկ Փաշինյանին ինչ հրամայում է՝ անում է։

Ասում է՝ զենք ունեմ․ զենք ունես, գնա, Ադրբեջանի՝ 240 կմ օկուպացրած տարածքներդ ազատիր։ Ես ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանն ատոմային զենք էլ ունենա, մեկ է, պարտվելու է թուրքերին։

ՔՊ-ի մոտ խուճապ է։ Ալիևն ինչո՞ւ պիտի պատերազմի Նիկոլի դեմ, ինչ ասում է՝ սա անում է։ Ալիևը պատերազմի է պատրաստվում ՀՀ-ում ազգային ուժերի դեմ։ Իրենք էլ իրենց հետախուզության տվյալներն ունեն, չէ՞, ասում են՝ Նիկոլը վարկանիշ չունի, վիճակ չունի, բա որ չվերընտրվեց… Այ դրա համար է զինվում Ադրբեջանը։ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն։ Ինքն էլ է դա հասկանում, Ալիևն էլ, Էրդողանն էլ։ Դրա համար շտապում են։ Դեռ տալու բան կա։ Նիկոլը, բացի տալուց, ուրիշ բան կարողանո՞ւմ է անել։

Հայաստանի Հանրապետության թիվ մեկ խնդիրը եղածը պահելն է, իսկ Փաշինյանով դա անհնար է։

Հայաստանում ամեն ժամ կարող է բան փոխվել․ այսօր լռություն է փոթորկից առաջ։ Մեզ պետք է բոլոր օրինական եղանակներով ազատվել Փաշինյանից։

Դավիթ Համբարձումյանի կալանավորումը քաղաքական պատճառներով էր։ Ոչ մի ապացույց չկա, որ Դավիթ Համբարձումյանը հանցանք է գործել։ 3 ամիս ավել տվեցին, որ գաղութում լինի 4 անչափահաս երեխաների հայրը, Մասիս համայնքում մեծ հարգանք վայելող մարդը։

Զարմանալի չէր, որ գունավոր հեղափոխություն անելիս Նիկոլի կողքից քայլում էր քաղհասարակությունն ու ամեն ինչով աջակցում, ավելի զարմանալի էր, որ իշխանության ներսից են նրան պաշտոն խոստացել։

Մեր իշխանությունը չի եղել սրբերի իշխանություն, բայց, այո՛, կրկնում եմ՝ 2018թ․ Հայաստանում եղել է գունավոր հեղափոխություն, որի գլխավոր շահառուները եղել են հավաքական Արևմուտքը, ինչպես նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Այդ մասին առնվազն 2 անգամ ասել է Ալիևը։

Նիկոլ Փաշինյանը փորձելու է իր բոլոր հակառակորդներին կամ կալանավորել, կամ մասնակի չեզոքացնել։ Եթե ուղիղ եթերում ինձ 1000 հոգի իշխանությունից ծեծեն ու կալանավորեն, Արևմուտքը ձայն չի հանի։

Ժողովուրդը պետք է դուրս գա հուսահատությունից»,-գրել է նա։

Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով․ Գևորգ Պապոյան BTS խմբի անդամը հայտնել է, որ դիտել է Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմը «Մենք բաժանված էինք, որ սկսվեց Աննայի և Սոսի կապը». Արման Մարգարյան Պրեմիեր լիգա․ Ամենաթանկ կազմ ունեցող ակումբները Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրшնտ Գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև գամմա-բռնկումը. Յոթ ժամ՝ վայրկյանների փոխարեն Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Պրավոբերեժնի» շուկայում բաց հրդեհի հետևանքով կա զոհ․ ՌԴ (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը 1990-ականների «Շագիվալեևսկիե» հանցախմբի առաջնորդները Կոմիում կկանգնեն դատարանի առջև Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Սահմանագոտու տարբեր հատվածներում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԳորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է Տարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն «Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է Հայտնի է, թե Արման Ծառուկյանն ում հետ է մենամարտելու Հայաստանում Ողբերգական վթար՝ Արարատում, բախվել են ՊՆ-ում հաշվառված «Կամազ» ու «ՎԱԶ 2106», 1 մարդ մահացել էՍպիտակի ոստիկանները 38-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար․ Աբրահամյան Այսօր եկեղեցու դեմ Բերիայի մեթոդներն են կիրառվում․ Ավետիք Չալաբյան Հոգեբանական թեստ. ընտրեք ըմպելիքը և պարզեք ձեր անհանգստության մակարդակըԾնվել է 2023-ի պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը՝ ԱլբերտինանԱղցաններ, որոնք պարտադիր են 2026 թվականի սեղանինԻ՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՉկա գործ` կա կալանք, կա քաղաքական հետապնդում. Արամ Վարդևանյան Բաքուն գնալով լկտիանում է Մանկավարժականի պրոռեկտորն ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել ռեկտորի դեմ. ի՞նչ է բացահայտվելՄերձիշխանական Արարատ նյուզը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել. Մարիաննա ՂահրամանյանԻնչո՞ւ է ուռուցք ձևավորվում երիտասարդների օրգանիզմումԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկՆոր ապտակ Նիկոլ Փաշինյանին՝ Արևմուտքից Վրաստանը կկառուցի ամենամեծ արևային էլեկտրակայանը 2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են