Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շենգավիթի N 143 մանկապարտեզում արձանագրված չարաշահումներիի փաստերով քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ստացված համապատասխան հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ և 436-րդ հոդվածների 1-ին մասերով, ինչպես նաև 256 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Վարույթով ներկայումս իրականացվում է նախաքննություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Խոսքը Կաշառք ստանալու, կաշառք տալու և իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի մասին է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մանկապարտեզում աղաղակող խախտումներ էին բացահայտվել՝ գրանցված մի շարք կեղծ հաստիքներ, աշխատավարձերի եւ երեխաների համար նախատեսված սննդամթերքի յուրացման դեպքեր։ Մանկապարտեզի նկուղում հայտնաբերվել էին արկղեր, որոնցում թաքցված էին թռչնամիս, կարագ, ձեթ, ջեմ եւ այլ մթերքներ, որոնք պարբերաբար դուրս են բերվել մանկապարտեզի տնտեսվարի կողմից: Հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով՝ Ռուզաննա Դանիելյանը եւ տնտեսվարը ներկայացրել էին ազատման դիմումներ եւ ազատվել աշխատանքից։ Դեռևս այն ժամանակ վարչական շրջանի աշխատակազմը ծնողներին հավաստիացրել էր, որ հետամուտ կլինեն դեպքի լիարժեք բացահայտմանը եւ մեղավորների՝ հատկապես տնօրենի, պատասխանատվության անխուսափելիությանը։ Սակայն բացահայտված չարաշահումները ոչ միայն այդպես էլ իրավական գնահատական չէին ստացել եւ երեխաների սննդի յուրացումների դեպքերը քննության առարկա չէին դարձել, այլ Ռուզաննա Դանիելյանն իր ազատման գործընթացի իրավաչափությունը հասցրել էր վիճարկել քաղաքացիական դատարանում եւ վերականգնել իր «խախտված» աշխատանքային իրավունքը: Քաղաքացիական գործով դատարանը բավարարել էր նախկին տնօրենի հայցը` հաշվի առնելով, որ նա ազատման դիմումից երեք օր անց դիմել էր վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին, որպեսզի հետ վերցնի իր դիմումը, սակայն թաղապետը այդ դիմումին ընթացք չի տվել և Դանիելյանի ներկայացրած առաջին դիմումի հիմքով նրան ազատել աշխատանքից։

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մանկապարտեզի նախկին տնօրենի վերադարձով մտահոգված ծնողներն ու աշխատակիցները ստորագրահավաք էին կազմակերպել և հոկտեմբերի 27-ին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ տեղեկացնելով մանկապարտեզի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանի պաշտոնավարման ընթաքում տեղի ունեցած չարաշահումների, մանկապարտեզում արձանագրված ակնառու խախտումների մասին իրավապահ մարմիններին ժամանակին պատշաճ հաղորդում չներկայացրած, ինչպես նաև Ռ. Դանիելյանին զբաղեցրած պաշտոնից ազատման գործընթացը ոչ պրոֆեսիոնալ իրականացրած Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Նույն օրը աշխատակիցները և ծնողները դիմել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Մարդու իրավուքնների պաշտպան Անահիտ Մանասյանին: Շուրջ 270 սան ունեցող Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզի աշխատակիցներից շուրջ 30-ը և ավելի քան 200 ծնողներ միացել են ստորագրահավաքին՝ հայտնելով, որ չեն ցանկանում, որպեսզի նման սկանդալային բացահայտումներից հետո Ռ. Դանիելյանը վերադառնա նախկին աշխատանքին:

Քաղաքապետարանից ծնողներին և աշխատակիցներին հորդորել էին առերևույթ հանցագործության մասին տվյալները ներկայացնել իրավապահ մարմիններին, ինչից հետո մանկապարտեզի աշխատակիցները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Հետևեք մեզ՝ այստեղ

Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ»Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ «Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Աղոթք ռազմական հերթապահության ժամանակՇատ ավելին, քան սխալը.... «Փաստ»Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ»Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ»Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»Մհեր Սարգսյանը՝ Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոն Ռուսաստանի փոխարտգործնախարարը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Մահացել է Վանո Սիրադեղյանի եղբայրը Եկեղեցին Աստծո ու մեր ազգի տունն է․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով․ Գևորգ Պապոյան BTS խմբի անդամը հայտնել է, որ դիտել է Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմը «Մենք բաժանված էինք, որ սկսվեց Աննայի և Սոսի կապը». Արման Մարգարյան Պրեմիեր լիգա․ Ամենաթանկ կազմ ունեցող ակումբները Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրшնտ Գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև գամմա-բռնկումը. Յոթ ժամ՝ վայրկյանների փոխարեն Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Պրավոբերեժնի» շուկայում բաց հրդեհի հետևանքով կա զոհ․ ՌԴ (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը 1990-ականների «Շագիվալեևսկիե» հանցախմբի առաջնորդները Կոմիում կկանգնեն դատարանի առջև Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Սահմանագոտու տարբեր հատվածներում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԳորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է Տարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն «Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է Հայտնի է, թե Արման Ծառուկյանն ում հետ է մենամարտելու Հայաստանում Ողբերգական վթար՝ Արարատում, բախվել են ՊՆ-ում հաշվառված «Կամազ» ու «ՎԱԶ 2106», 1 մարդ մահացել էՍպիտակի ոստիկանները 38-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն Մանվելյան