Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաղարշապատը որոշելու է՝ կմնա՞ Եկեղեցին հարվածի տակ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այս կիրակի՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Իշխանական կուսակցության համար այս ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեն՝ միանգամայն հասկանալի պատճառով․ համայնքի տարածքում գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմ սանձազերծելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն սկսեց արագորեն կորցնել ժողովրդի աջակցության վերջին մնացորդները։ ՔՊ-ի վարկանիշն այնքան է անկում ապրել, որ դրա մասին սկսել են խոսել անգամ քաղաքականությունից հեռու մարդիկ։ Փաշինյանի թիմին շտապ անհրաժեշտ դարձավ ստեղծել հասարակական աջակցության պատրանք՝ Եկեղեցու դեմ հալածանքների հարցում, և ՔՊ-ի հաղթանակը Էջմիածնում և նրա շրջակայքում թույլ կտար այդ պատրանքը ձևավորել։ Ավելին, եթե համայնքում ձևավորվի պրոփաշինյանական, այսինքն՝ հակաեկեղեցական համայնքային իշխանություն, դա հնարավորություն կտա Փաշինյանին ուժեղացնել ճնշումը Եկեղեցու վրա և նույնիսկ իրականացնել նրա բռնի զավթումը, մինչդեռ եթե ցանկացած այլ քաղաքական ուժի ներկայացուցիչներ գլխավորեն համայնքը, կձգտեն իշխանական կամայականություններից պաշտպանել Մայր Աթոռը։

Այսպիսով, ակնհայտ է, որ իշխանական կուսակցությունը լուրջ պայքարի մեջ է մտել Վաղարշապատի համար։ «Քաղաքացիական պայմանագիրը» չի խորշում նաև ապօրինի նախընտրական մեթոդներից։ Այսպես, ՔՊ-ի օգտին ընտրողների ձայների գնման մեջ մեղադրվում է Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Ամբարձումյանը․ սակայն նա ազատ է արձակվել՝ ստորագրելով չհեռանալու մասին պարտավորագիր և ենթարկվելով տնային կալանքի։ Իշխանությունը «յուրայիններին» չի նեղացնում։

Մենք առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ի ներկայացուցիչները փորձում են համոզել Փաշինյանին, որ նախընտրական շրջանում չայցելի Էջմիածին, որպեսզի Վաղարշապատի իշխանամետ թեկնածուները կարողանան ստեղծել վարչապետից անկախ լինելու պատրանք։ Այնուամենայնիվ, ինչպես երևում է, ոչինչ չի օգնի իշխանական կուսակցությանը՝ հաղթել Վաղարշապատում, եթե, իհարկե, չստացվի այնպես, որ համայնքի բնակիչները ընտրություններին նորմալ մասնակցություն չապահովեն։ Այո, ՔՊ-ի տրամադրության տակ կան որոշակի թվով անձինք, որոնք կքվեարկեն այնպես, ինչպես անհրաժեշտ է Փաշինյանին՝ Եկեղեցու դեմ հալածանքներն ուժեղացնելու համար։ Բայց նրանց թիվը սահմանափակ է, և եթե համայնքի բնակիչները հասկանան, թե որքան բան է այժմ կախված իրենցից և կիրակի օրը գնան ընտրությունների, ՔՊ-ի թեկնածուները շանս չեն ունենա։

Վաղարշապատի բնակիչներին դիմել է նաև քաղաքագետ Արթուր Խաչիկյանը․ «Սիրելի վաղարշապատցիներ, ընտրեք ում ուզում եք, ակտիվորեն մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք ձեր ընտրյալ թեկնածուին։ Միայն մի խնդրանք․ եթե դուք ձեր ձայնը տաք այս խմբին, որը կանգնած է թեկնածուներից մեկի հետևում, դա նշանակում է, որ շարունակվելու է հարձակումը մեր Եկեղեցու վրա, էլ ավելի լկտի ձևով կազմաքանդվելու է մեր Եկեղեցին, մեր հայրենիքը, որը արդեն կամաց-կամաց մեր ձեռքից գնում է։ Սա մի հնարավորություն է, մի շանս է ձեզ համար՝ փրկել և՛ Վաղարշապատը, և՛ ամբողջ Հայաստանը։ Եվ լավ հիշե՛ք, թե ինչ խոստումներ էին տվել մեզ 2018 թվականին, և այդ խոստումներն ինչ դարձան»։

Այն, ինչ տեղի կունենա կիրակի օրը, իսկապես կարևոր է և մեծապես որոշիչ Հայ առաքելական եկեղեցու ճակատագրի համար։ Եթե համայնքի ավագանիում մեծամասնությունը լինի ընդդիմության ձեռքում՝ անկախ այն բանից, թե որ կուսակցությունից են այդ մարդիկ, նրանք կապահովեն Եկեղեցու պաշտպանությունը։

Այդ օրը Վաղարշապատի բնակիչների վրա մեծ պատասխանատվություն է դրված։ Բարեբախտաբար, նրանք դա արդեն լավ հասկանում են։

Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ»Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ «Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Աղոթք ռազմական հերթապահության ժամանակՇատ ավելին, քան սխալը.... «Փաստ»Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ»Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ»Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»Մհեր Սարգսյանը՝ Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոն Ռուսաստանի փոխարտգործնախարարը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Մահացել է Վանո Սիրադեղյանի եղբայրը Եկեղեցին Աստծո ու մեր ազգի տունն է․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով․ Գևորգ Պապոյան BTS խմբի անդամը հայտնել է, որ դիտել է Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմը «Մենք բաժանված էինք, որ սկսվեց Աննայի և Սոսի կապը». Արման Մարգարյան Պրեմիեր լիգա․ Ամենաթանկ կազմ ունեցող ակումբները Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրшնտ Գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև գամմա-բռնկումը. Յոթ ժամ՝ վայրկյանների փոխարեն Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Պրավոբերեժնի» շուկայում բաց հրդեհի հետևանքով կա զոհ․ ՌԴ (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը 1990-ականների «Շագիվալեևսկիե» հանցախմբի առաջնորդները Կոմիում կկանգնեն դատարանի առջև Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Սահմանագոտու տարբեր հատվածներում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԳորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է Տարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն «Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է Հայտնի է, թե Արման Ծառուկյանն ում հետ է մենամարտելու Հայաստանում Ողբերգական վթար՝ Արարատում, բախվել են ՊՆ-ում հաշվառված «Կամազ» ու «ՎԱԶ 2106», 1 մարդ մահացել էՍպիտակի ոստիկանները 38-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն Մանվելյան