Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ազատազրկման դատապարտվածը դեռ ազատության մեջ է. պաշտպան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի մահվան գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանը շարունակում է ազատության մեջ լինել, դատավճիռն էլ մինչ օրս չի ուղարկվել կողմերին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տուժողի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը։
Նա բացատրեց՝ Արամ Նավասարդյանը կարող է արգելանքի վերցվել միայն այն դեպքում, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի, իսկ այս դատավճիռը դեռևս կատարման ենթակա չէ։

Թեպետ օգոստոսի 18-ին դատարանը որոշեց Արամ Նավասարդյանին ազատազրկել 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն չփոխեց նրա խափանման միջոց բացակայելու արգելքը, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

«Դատավճիռը դեռևս կողմերին չի ուղարկվել այս պահի դրությամբ, կողմերին ուղարկվելուց հետո այն բնականաբար բողոքարկվելու է և դատական վերանայման առարկա է դառնալու։ Եթե բոլոր դատական ատյաններում, այսինքն՝ հետագայում վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում դատավճիռը մնա անփոփոխ, նոր միայն օրինական ուժի մեջ է մտնելու, և այդ ժամանակ պատժի կրման, դատավճռի կատարման հարց է բարձրացվելու։ Քանի դեռ դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, վաղեմության ժամկետի ընթացքը դեռ հոսում է»,- բացատրեց Ասլանյանը։

Նրա խոսքով՝ եթե գործընթացը շարունակվի ձգձգվել և դատավճիռն օրինական ուժի մեջ չմտնի մինչև 2027թ․ ապրիլի վերջ, այսինքն՝ Սոնա Մնացականյանի մահվան 5-րդ տարելիցը, կստացվի, որ Արամ Նավասարդյանն էլ կազատվի պատժից վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Ինչու՞ դատավոր Կարեն Ֆարխոյանը մինչ օրս չի ուղարկել դատավճիռը կողմերին․ կոնկրետ այս հարցում փաստաբանը դիտավորություն չի կարող տեսնել, որովհետև դատարանները ծանրաբեռնված են, և դատավճիռներ կան, որոնք 3-6 ամիս հետո են ուղարկվում կողմերին։ Սակայն Ասլանյանն ընդգծում է՝ արդեն 4 տարի է՝ ասում է, որ իշխանության միջամտությամբ գործը ձգձգվում է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Արցախի հարցը լուծված չէ՝ միջազգային իրավունքին համարժեք լուծում պետք է ստանա. Ավետիք Չալաբյան «Բարի էր, կամեցող, աշխույժ, բազմաթիվ երազանքներ ուներ». հրետանավոր Լևոն Ստեփանյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով «Մեր ձևով» շարժմանը միացել է 13.000 կամավոր Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը կվերափոխվի. «Փաստ»Կրոն և իշխանություն. հայկական կրոնական դաշտի տեսանելի ու անտեսանելի կողմերըՏատիկը մի քանի ամիս ծեծել է թոռնիկին՝ դաստիարակչական նպատակներովՎաշինգտոնյան հուշագիրը. անորոշ ճանապարհ դեպի վտանգավոր ճակատագիր Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ»Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ «Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Աղոթք ռազմական հերթապահության ժամանակՇատ ավելին, քան սխալը.... «Փաստ»Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ»Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ»Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»Մհեր Սարգսյանը՝ Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոն Ռուսաստանի փոխարտգործնախարարը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Մահացել է Վանո Սիրադեղյանի եղբայրը Եկեղեցին Աստծո ու մեր ազգի տունն է․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով․ Գևորգ Պապոյան BTS խմբի անդամը հայտնել է, որ դիտել է Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմը «Մենք բաժանված էինք, որ սկսվեց Աննայի և Սոսի կապը». Արման Մարգարյան Պրեմիեր լիգա․ Ամենաթանկ կազմ ունեցող ակումբները Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրшնտ Գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև գամմա-բռնկումը. Յոթ ժամ՝ վայրկյանների փոխարեն Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Պրավոբերեժնի» շուկայում բաց հրդեհի հետևանքով կա զոհ․ ՌԴ (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը 1990-ականների «Շագիվալեևսկիե» հանցախմբի առաջնորդները Կոմիում կկանգնեն դատարանի առջև Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Սահմանագոտու տարբեր հատվածներում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԳորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է Տարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին