Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արագորեն շարժվում ենք դեպի կոնսենսուս Երևանի և Բաքվի հետ. Փաշինյանը շատ լուրջ ռիսկերի է դիմում. Ուրալօղլու

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Զանգեզուրի միջանցքի»  և Ալիջանի սահմանային անցակետի նախագծերը կվերաիմաստավորեն Թուրքիայի դերը տարածաշրջանային առևտրային ցանցում։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» ուղղակիորեն կկապի Թուրքիան և Ադրբեջանը՝ ստեղծելով նոր առևտրային երթուղի Ասիայից դեպի Եվրոպա։

«Դա կկրճատի հեռավորությունները, կնվազեցնի ծախսերը և կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային առևտրային հզորությունը»,- ասել է թուրք նախարարը։

Ուրալօղլուն հայտնել է, որ նախապատրաստական ​​աշխատանքներ են սկսվել հայ-թուրքական սահմանին տեղակայված Ալիջանի սահմանային անցակետում։

 «Մենք ավարտել ենք մեր ծրագրերը, դրանց թվում՝ կամրջի ներկայիս վիճակի գնահատումը և դրա վերակառուցումը։ Արագորեն շարժվում ենք դեպի կոնսենսուս՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Խաղաղության գործընթացի ավարտից հետո Ալիջանի անցակետը ևս կբացվի»,- հավելել նա։

Նախարարը հայտնել է նաև Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հետ հանդիպման մասին։

«Այստեղ լուրջ կարգավորման գործընթաց է ընթանում։ Այլ կերպ ասած, Հայաստանի վարչապետը ցուցաբերում է զգալի նախաձեռնողականություն և լուրջ ռիսկերի է դիմում։ Մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացին։ Պատրաստել ենք կոնկրետ ծրագրեր, ներառյալ՝ Ալիջանի սահմանային դարպասի մոտ կամրջի ներկայիս վիճակի գնահատումը և նորի կառուցումը»,- նշել է Ուրալօղլուն։

«Մենք բառացիորեն արագորեն շարժվում ենք դեպի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև կոնսենսուսի։ Երբ դա Աստծո կամքով տեղի ունենա, մենք այդ դուռն էլ կբացենք»,- ասել է նա։

Ըստ նախարարի՝ այդ զարգացումը կբարձրացնի «Զանգեզուրի միջանցքի» արդյունավետությունը և ավելի արդյունավետ կդարձնի Չինաստանից Մեծ Բրիտանիա առևտրային ուղին։

Նա հավելել է, որ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը կկապի «Զանգեզուրի միջանցքը» և կամրապնդի Միջին (Անդրկասպյան) տրանսպորտային միջանցքը։

 «Կարս-Իգդիր-Դիլուջու գիծը ամենակարևոր նախագծերից մեկն է, որը կձևավորի ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի ապագան»,- ընդգծել է Ուրալօղլուն։

Նախարարը նշել է նաև, որ «Զարգացման ճանապարհային նախագիծը» (Development Road Project), որը մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպական երկրների շրջանում, կապահովի անխոչընդոտ ճանապարհային և երկաթուղային մուտք դեպի բոլոր եվրոպական երկրներ՝ Բասրայի Ֆաո նավահանգստից մինչև Լոնդոն։

«Այս ռազմավարական միջանցքը կկրճատի համաշխարհային առևտրային ուղիները, կբարձրացնի Թուրքիայի լոգիստիկ ներուժը և կամրապնդի տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան»,- նշել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը կվերափոխվի. «Փաստ»Կրոն և իշխանություն. հայկական կրոնական դաշտի տեսանելի ու անտեսանելի կողմերըՏատիկը մի քանի ամիս ծեծել է թոռնիկին՝ դաստիարակչական նպատակներովՎաշինգտոնյան հուշագիրը. անորոշ ճանապարհ դեպի վտանգավոր ճակատագիր Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ»Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ «Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Աղոթք ռազմական հերթապահության ժամանակՇատ ավելին, քան սխալը.... «Փաստ»Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ»Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ»Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»Մհեր Սարգսյանը՝ Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոն Ռուսաստանի փոխարտգործնախարարը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Մահացել է Վանո Սիրադեղյանի եղբայրը Եկեղեցին Աստծո ու մեր ազգի տունն է․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով․ Գևորգ Պապոյան BTS խմբի անդամը հայտնել է, որ դիտել է Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմը «Մենք բաժանված էինք, որ սկսվեց Աննայի և Սոսի կապը». Արման Մարգարյան Պրեմիեր լիգա․ Ամենաթանկ կազմ ունեցող ակումբները Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրшնտ Գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև գամմա-բռնկումը. Յոթ ժամ՝ վայրկյանների փոխարեն Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Պրավոբերեժնի» շուկայում բաց հրդեհի հետևանքով կա զոհ․ ՌԴ (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը 1990-ականների «Շագիվալեևսկիե» հանցախմբի առաջնորդները Կոմիում կկանգնեն դատարանի առջև Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Սահմանագոտու տարբեր հատվածներում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԳորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է Տարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն «Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է