Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աբովյանում 24-ամյա տղային սպանած անձը 14 տարի առաջ էլի մարդ է սպանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աբովյան քաղաքում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության  դեպքի առիթով ենթադրյալ մարդասպանը 14 տարի առաջ էլի մարդ է սպանել։

Նախ՝ ամենասկզբից

Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում 2 անձ հարձակվել էին 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա, դանակի հարվածներ հասցրել, ինչի հետեւանքով նա մահացել էր։ Դանակահարությունը տեղի էր ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության – Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։

Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Սակայն սպանություն կատարող անձիք, որոնք եղբայրներ են, դեռ չեն հայտնաբերվել, նրանց իրավապահները փնտրում են ու փնտրում։

Ճակատրագրական Գինու փառատոնը

Սպանված երիտասարդի հարազաներից մեկը՝ Գ.Զեյնալյանը, հրապարակային անդրադառնալով նրա սպանությանը, ասել էր. «Ամիսներ առաջ՝ Գինու փառատոնի օրը, Սարգիսը կանգնել էր իր հավատքի ու քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Երբ ամբոխի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։ Այդ պահից նա դառնում է նրանց քենի թիրախը։ Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին։ Եվ նոյեմբերի 10-ին՝ Հանրապետության փողոցում, նրան խփեցին մեջքից… որովհետև դեմից չէին համարձակվի։ Սարգիսին կարող էին միայն մեջքից խփել։ Նրա կյանքը խլեցին նրանք, ովքեր վախենում էին անգամ աչքերին նայել»։

Դատելով հարազատի հրապարակային գրառումից՝ ամիսներ առաջ 24-ամյա Սարգիսի ու ենթադրյալ մարդասպան Աշոտ Սոխրաբյանցի միջեւ Գինու փառատոնին վեճ է եղել ու միջադեպը այնքան է խորացել, որ ավարտը եղավ ճակատագրական։ Ենթադրյալ մարդասպանը 14 տարի առաջ էլի մարդ է սպանել։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Աշոտ Սոխրաբյանցին 2011 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, նրան ասել է, թե աշխատանքի բերումով մեկնում է Գորիս քաղաք և տանը չի գիշերելու և 07-10-2011թ. ժամը 23-30-ի սահմաններում գնալով տուն, բնակարանում հանդիպել է իր կնոջը և Արթուր Դովլաթյանին, նրանց ուղղությամբ կրակել է ատրճանակով, ապա ծալովի դանակով հարվածներ է հասցրել Ա.Դովլաթյանին և սպանել նրան։

Այս արարքի համար նա ազատազրկման է դատապարտվել 11 տարով։ Առաջին ատյանի դատարանի որոշումները բողոքարկվել էին ինչպես Վերաքննիչ, այնպես էլ Վճռաբեկ դատարան անփոփոփոխ էին թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Եվ ահա 11 տարի անց նա մի քանի տարի առաջ հայտնվեց ազատության մեջ ու խլեց 24 տարեկան տղայի կյանքը։

Հետևեք մեզ՝ այստեղ

«Մեր ձևով» շարժմանը միացել է 13.000 կամավոր Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը կվերափոխվի. «Փաստ»Կրոն և իշխանություն. հայկական կրոնական դաշտի տեսանելի ու անտեսանելի կողմերըՏատիկը մի քանի ամիս ծեծել է թոռնիկին՝ դաստիարակչական նպատակներովՎաշինգտոնյան հուշագիրը. անորոշ ճանապարհ դեպի վտանգավոր ճակատագիր Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ»Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ «Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Աղոթք ռազմական հերթապահության ժամանակՇատ ավելին, քան սխալը.... «Փաստ»Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ»Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ»Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»Մհեր Սարգսյանը՝ Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոն Ռուսաստանի փոխարտգործնախարարը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Մահացել է Վանո Սիրադեղյանի եղբայրը Եկեղեցին Աստծո ու մեր ազգի տունն է․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով․ Գևորգ Պապոյան BTS խմբի անդամը հայտնել է, որ դիտել է Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմը «Մենք բաժանված էինք, որ սկսվեց Աննայի և Սոսի կապը». Արման Մարգարյան Պրեմիեր լիգա․ Ամենաթանկ կազմ ունեցող ակումբները Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրшնտ Գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև գամմա-բռնկումը. Յոթ ժամ՝ վայրկյանների փոխարեն Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Պրավոբերեժնի» շուկայում բաց հրդեհի հետևանքով կա զոհ․ ՌԴ (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը 1990-ականների «Շագիվալեևսկիե» հանցախմբի առաջնորդները Կոմիում կկանգնեն դատարանի առջև Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Սահմանագոտու տարբեր հատվածներում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԳորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է Տարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն