Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արագ մենթորության միջոցառումը նոր թափ է հաղորդում Ucom Fellowship ծրագրի «կանաչ» նորարարություններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը արագ մենթորության (Speed-Mentoring)  ձևաչափով հատուկ միջոցառում էին կազմակերպել Ucom Fellowship ինկուբացիոն ծրագրի 2025 թվականի մասնակիցների համար։ Շրջակա միջավայրի խնդիրների հաղթահարմանը միտված նախագծերի հեղինակները հնարավորություն ունեցան հանդիպելու կայուն զարգացման, բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտների առաջատար մասնագետների հետ՝ իրենց տեխնոլոգիական և շրջանաձև տնտեսության վրա հիմնված նախաձեռնությունները զարգացնելու նպատակով։

Մասնակիցները ստացել են նպատակային խորհուրդներ բիզնեսի ընդլայնման, բնապահպանական ծրագրերի մշակման, ինչպես նաև հաղորդակցության, մարքեթինգի, ռազմավարական պլանավորման և դրամահավաքի գործընթացների ամրապնդման ուղղություններով։ Մենթորներին միացել էր նաև Ucom-ի Հասարակայնության կապերի և հաղորդակցության թիմը՝ տրամադրելով մասնագիտացված աջակցություն ռազմավարական հաղորդակցության, հաղորդագրությունների մշակման և հանրային ներգրավվածության հարցերում։

«Ucom Fellowship ծրագիրը մեզ համար պարզապես ուսումնական նախաձեռնություն չէ, այլ հարթակ՝ հայկական կանաչ նորարարությունները կյանքի կոչելու համար։ Մենք փոխանցում ենք փորձ, ուղղորդում և ոլորտային գիտելիք, որոնք կարող են արագացնել աճը և գաղափարները վերածել գործնական լուծումների։ Այդ պատճառով էլ շարունակելու ենք աջակցել այն նախագծերին, որոնք արձագանքում են բնապահպանական մարտահրավերներին և նպաստում երկրի կայուն զարգացմանը», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom Fellowship ծրագիրը, որը Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ նախաձեռնությունն է, նպատակ ունի հզորացնել շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը միտված նորարարական մոտեցումները և աջակցել դրանց վերածմանը կենսունակ, շուկային պատրաստ նախագծերի։

«Ucom Fellowship-ը նախատեսված է ոչ միայն տեսական գիտելիք փոխանցելու, այլև նորարարներին ուղղակի կապ տալու ոլորտի մասնագետների հետ։ Այս մենթորական հանդիպումը կարևոր քայլ էր՝ նրանց գաղափարները զարգացնելու և վերածելու կենսունակ, արդյունավետ նախագծերի», - նշել է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

2025 թվականի ծրագրի համար ընտրվել էին տասը մասնակիցներ, որոնք ներկայացրել էին նախագծեր կանաչ նորարարության, շրջանաձև տնտեսության, կայուն էներգետիկայի, թափոնների նվազեցման, էկո-տուրիզմի, կենսաքայքայվող նյութերի, կրթական տեխնոլոգիաների և արհեստական բանականությամբ օպտիմիզացված լուծումների ոլորտներում։

Այս նախաձեռնությունն ընդգծում է երկու կազմակերպությունների համատեղ հանձնառությունը՝ կամրջելու տեսական գաղափարներն ու շուկային պատրաստ, կայուն լուծումները՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը գլոբալ «կանաչ» տնտեսության ոլորտում։

Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ «Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Աղոթք ռազմական հերթապահության ժամանակՇատ ավելին, քան սխալը.... «Փաստ»Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ»Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ»Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»Մհեր Սարգսյանը՝ Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոն Ռուսաստանի փոխարտգործնախարարը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Մահացել է Վանո Սիրադեղյանի եղբայրը Եկեղեցին Աստծո ու մեր ազգի տունն է․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով․ Գևորգ Պապոյան BTS խմբի անդամը հայտնել է, որ դիտել է Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմը «Մենք բաժանված էինք, որ սկսվեց Աննայի և Սոսի կապը». Արման Մարգարյան Պրեմիեր լիգա․ Ամենաթանկ կազմ ունեցող ակումբները Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրшնտ Գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև գամմա-բռնկումը. Յոթ ժամ՝ վայրկյանների փոխարեն Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Պրավոբերեժնի» շուկայում բաց հրդեհի հետևանքով կա զոհ․ ՌԴ (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը 1990-ականների «Շագիվալեևսկիե» հանցախմբի առաջնորդները Կոմիում կկանգնեն դատարանի առջև Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Սահմանագոտու տարբեր հատվածներում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԳորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է Տարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն «Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է Հայտնի է, թե Արման Ծառուկյանն ում հետ է մենամարտելու Հայաստանում Ողբերգական վթար՝ Արարատում, բախվել են ՊՆ-ում հաշվառված «Կամազ» ու «ՎԱԶ 2106», 1 մարդ մահացել էՍպիտակի ոստիկանները 38-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար․ Աբրահամյան