Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՄԻԵԴ–ը երկարաձգել է Բաքվում պահվող հայ գերիների մասին տեղեկություններ տրամադրելու ժամկետը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկարաձգել է Ադրբեջանում պահվող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու համար սահմանված ժամկետը. Սպուտնիկ Արմենիային այս մասին հայտնել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից` պատասխանելով գրավոր հարցմանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը։

«Եվրոպական դատարանը նոյեմբերի 7-ին երկարաձգել է սահմանված ժամկետը։ Ըստ այդմ` Ադրբեջանի կողմից համապատասխան տեղեկությունները Եվրոպական դատարան կներկայացվեն մինչև սույն թվականի նոյեմբերի 18-ը։ Հաշվի առնելով վերագրյալը՝ այս պահի դրությամբ ՀՀ կառավարությանը հասանելի չէ հայցվող տեղեկությունը»,- հայտնել են գրասենյակից։

Միևնույն ժամանակ հավելել են, որ Եվրոպական դատարանի կողմից քննարկվող տեղեկատվությունը ՀՀ կառավարությանը տրամադրելու պայմաններում այն կարող է ենթակա չլինել հրապարակման. նման պարագայում հաշվի է առնվում այդ տեղեկություններում որոշ տվյալների պաշտպանության հնարավոր անհրաժեշտության հանգամանքը։

Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներն ավելի քան 4 ամիս է՝ հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։

Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո:

Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Մհեր Սարգսյանը՝ Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոն Ռուսաստանի փոխարտգործնախարարը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Մահացել է Վանո Սիրադեղյանի եղբայրը Եկեղեցին Աստծո ու մեր ազգի տունն է․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով․ Գևորգ Պապոյան BTS խմբի անդամը հայտնել է, որ դիտել է Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմը «Մենք բաժանված էինք, որ սկսվեց Աննայի և Սոսի կապը». Արման Մարգարյան Պրեմիեր լիգա․ Ամենաթանկ կազմ ունեցող ակումբները Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրшնտ Գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև գամմա-բռնկումը. Յոթ ժամ՝ վայրկյանների փոխարեն Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Պրավոբերեժնի» շուկայում բաց հրդեհի հետևանքով կա զոհ․ ՌԴ (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը 1990-ականների «Շագիվալեևսկիե» հանցախմբի առաջնորդները Կոմիում կկանգնեն դատարանի առջև Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Սահմանագոտու տարբեր հատվածներում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԳորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է Տարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն «Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է Հայտնի է, թե Արման Ծառուկյանն ում հետ է մենամարտելու Հայաստանում Ողբերգական վթար՝ Արարատում, բախվել են ՊՆ-ում հաշվառված «Կամազ» ու «ՎԱԶ 2106», 1 մարդ մահացել էՍպիտակի ոստիկանները 38-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար․ Աբրահամյան Այսօր եկեղեցու դեմ Բերիայի մեթոդներն են կիրառվում․ Ավետիք Չալաբյան Հոգեբանական թեստ. ընտրեք ըմպելիքը և պարզեք ձեր անհանգստության մակարդակըԾնվել է 2023-ի պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը՝ ԱլբերտինանԱղցաններ, որոնք պարտադիր են 2026 թվականի սեղանինԻ՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՉկա գործ` կա կալանք, կա քաղաքական հետապնդում. Արամ Վարդևանյան Բաքուն գնալով լկտիանում է Մանկավարժականի պրոռեկտորն ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել ռեկտորի դեմ. ի՞նչ է բացահայտվելՄերձիշխանական Արարատ նյուզը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել. Մարիաննա Ղահրամանյան