Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2026 թվականին զորային բժշկական ծառայությունը կհամալրվի զրահապատ սանիտարական նոր մեքենաներով. ՊՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պաշտպանության նախարարությունն արձագանքել է Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ այսօր ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությանը։

«Բուժակների համահայկական ասոցիացիան, որի բարձրաձայնած այսպես կոչված խնդիրներին անդրադառնում էր պատգամավորը, չնայած այն հանգամանքին, որ ունի կարգախոս՝ «Միշտ բանակի կողքին», իր ստեղծման օրից մինչև հիմա, երբևէ, ո՛չ որպես կազմակերպություն, ո՛չ որպես նրա անդամ, բանակի վերաբերյալ որևէ հարցով ՊՆ իրավասու ստորաբաժանումներին չեն դիմել։

Նշված կազմակերպությունը կամ դրա անդամներից որևէ մեկը երբևէ հանդես չեն եկել որևէ առաջարկով, խնդրի քննարկման նախաձեռնությամբ կամ պարզաբանում ստանալու խնդրանքով՝ ի տարբերություն նմանատիպ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների։

Զինված ուժերի թե՛ հոսպիտալային, թե՛ զորամասային օղակներում դեղորայքով և բժշկական նշանակության այլ նյութական միջոցներով ապահովվածությունն իրականացվում է պլանավորված կարգով։ Այդ գործընթացի շրջանակում դեղորայքը ձեռք է բերվում, պահպանվում և զորամասերին հատկացվում բացառապես պիտանիության բավարար ժամկետով։ Զորամասերի բժշկական ծառայություններում, որտեղ օգտագործվում է հատկացված դեղորայքը, լիովին բացառված է պիտանիությունը սպառած ժամկետով դեղորայքի տրամադրումը զինծառայողներին կամ դրանցով բուժման կազմակերպումը։

Տարբեր պատճառներով (համաճարակային կայուն իրավիճակ, կանխարգելիչ աշխատանքների արդյունքում արձանագրված հիվանդացության ցածր մակարդակ և այլն) զորամասերի բուժկետերում առկա որոշ դեղեր, որոնք պարտադիր պետք է մշտապես գտնվեն պահեստում՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար, կարող են ծախսվել կանխատեսվածից քիչ կամ ընդհանրապես չծախսվել (օրինակ՝ դեղարկղերում առկա ուժեղ ցավազրկողներ, վիրակապական նյութեր և այլն)։ Այդ պարագայում ժամկետը սպառած դեղորայքը վերադարձվում է, փոխարինվում նոր ժամկետով դեղորայքով, իսկ ժամկետը սպառած դեղորայքը սահմանված կարգով խոտանում է լիցենզավորված կազմակերպությունը։

Զինված ուժերի զորային բժշկական ծառայությունում կիրառվող տրանսպորտային միջոցները շտապօգնության մեքենաներ չեն, այլ բարձր անցողունակությամբ սանիտարական տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են բանակային դիրքերից կամ զորամասերից տուժածների և հիվանդների տեղափոխությունը որակավորված բուժօգնության փուլեր (հոսպիտալներ, քաղաքացիական կամ մարզային բուժհաստատություններ) արագ կազմակերպելու համար։

Զորամասերի բուժծառայությունների ավտոտրանսպորտային պարկը պարբերաբար թարմացվում է, փոխարինվում ավելի հարմարավետ մեքենաներով։ Մինչև տարեվերջ նախատեսվում է զորամասերին բաշխել ևս 30 սանիտարական ավտոմեքենա, իսկ 2026 թվականին նախատեսվում է զորային բժշկական ծառայությունը համալրել զրահապատ սանիտարական նոր մեքենաներով։

Հավելենք նաև, որ պաշտպանության նախարարությունը մշտապես բաց է ցանկացած բարձրացված խնդրի վերաբերյալ քննարկումների, ճշտում-ճշգրտումների, պարզաբանումների, ինչպես նաև դրանք լուծելու համար:

Հետևեք մեզ՝ այստեղ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով․ Գևորգ Պապոյան BTS խմբի անդամը հայտնել է, որ դիտել է Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմը «Մենք բաժանված էինք, որ սկսվեց Աննայի և Սոսի կապը». Արման Մարգարյան Պրեմիեր լիգա․ Ամենաթանկ կազմ ունեցող ակումբները Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրшնտ Գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև գամմա-բռնկումը. Յոթ ժամ՝ վայրկյանների փոխարեն Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Պրավոբերեժնի» շուկայում բաց հրդեհի հետևանքով կա զոհ․ ՌԴ (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը 1990-ականների «Շագիվալեևսկիե» հանցախմբի առաջնորդները Կոմիում կկանգնեն դատարանի առջև Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Սահմանագոտու տարբեր հատվածներում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԳորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է Տարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն «Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է Հայտնի է, թե Արման Ծառուկյանն ում հետ է մենամարտելու Հայաստանում Ողբերգական վթար՝ Արարատում, բախվել են ՊՆ-ում հաշվառված «Կամազ» ու «ՎԱԶ 2106», 1 մարդ մահացել էՍպիտակի ոստիկանները 38-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար․ Աբրահամյան Այսօր եկեղեցու դեմ Բերիայի մեթոդներն են կիրառվում․ Ավետիք Չալաբյան Հոգեբանական թեստ. ընտրեք ըմպելիքը և պարզեք ձեր անհանգստության մակարդակըԾնվել է 2023-ի պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը՝ ԱլբերտինանԱղցաններ, որոնք պարտադիր են 2026 թվականի սեղանինԻ՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՉկա գործ` կա կալանք, կա քաղաքական հետապնդում. Արամ Վարդևանյան Բաքուն գնալով լկտիանում է Մանկավարժականի պրոռեկտորն ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել ռեկտորի դեմ. ի՞նչ է բացահայտվելՄերձիշխանական Արարատ նյուզը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել. Մարիաննա ՂահրամանյանԻնչո՞ւ է ուռուցք ձևավորվում երիտասարդների օրգանիզմումԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկՆոր ապտակ Նիկոլ Փաշինյանին՝ Արևմուտքից Վրաստանը կկառուցի ամենամեծ արևային էլեկտրակայանը