Երևան, 11.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում սուրճի օգտագործումը գրեթե 80 անգամ ավելի բարձր է, քան թեյինը. Արմեն Մուրադյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում սուրճի օգտագործումը գրեթե 80 անգամ ավելի բարձր է, քան թեյինը․ Մեր երկրում՝ տարեկան մեկ անձի հաշվարկով, սպառում ենք գրեթե 8կգ սուրճ, մինչդեռ թեյի (հատկապես սև) ընդհանուր օգտագործումը նույն հաշվարկով կազմել է ընդամենը 0.1կգ, գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Ցուրտ եղանակին, հատկապես ուղեկցող կամ սկսվող մրսածության դեպքում մեր առաջին ըմպելիքը դառնում է թեյը: Մինչդեռ, թեյը ոչ միայն ըմպելիք է, այլև մշակութային, սոցիալական և երբեմն՝ հոգևոր խորհրդանիշ, որը տարբեր ժողովուրդների մոտ ունի իր ծիսակարգը, ձևն ու նշանակությունը։ Թեյի պատմությունը սկսվում է շուրջ 5000 տարի առաջ Չինաստանում, երբ, ըստ լեգենդի, կայսր Շեն Նունը նկատեց, որ եռացրած ջրի մեջ ընկած թեյի տերևները տալիս են բույր և էներգիա։ Այնուհետև թեյը տարածվեց Չինաստանից դեպի Ճապոնիա, ապա՝ դեպի Հնդկաստան և Հարավարևելյան Ասիա,17-րդ դարում՝ Եվրոպա և հետագայում՝ ամբողջ աշխարհ։

Չինաստանում թեյը համարվում է կյանքի փիլիսոփայություն՝ «Չայի ճանապարհ» և կան թեյի հարյուրավոր տեսակներ՝ կանաչ, ուլուն, սպիտակ, սև, փու-երհ։ Թեյախմությունը անցկացվում է հանգիստ միջավայրում՝ շեշտը դնելով հոտի, համի և պատրաստման արվեստի վրա։

Ճապոնիայում թեյը ազգային մշակույթի մաս է կազմում՝ հայտնի որպես Chanoyu կամ Սադո` «թեյի ճանապարհ»։ Ճապոնական արարողությունը հանդիսավոր է՝ յուրաքանչյուր շարժում ունի խորհրդանշական իմաստ (հարգանք, մաքրություն, ներդաշնակություն), այստեղ օգտագործվում է փոշիացված կանաչ թեյ՝ matcha, որը վերջերս լայն կիրառում է ստացել նաև Հայաստանում:

Հնդկաստանում թեյը (chai) ամենօրյա ըմպելիք է։ Ամենահայտնի ձևը՝ Masala chai՝ սև թեյն է՝ կաթով, դարչինով, կոճապղպեղով, մեխակով և շաքարով։ Այստեղ թեյը նաև սոցիալական շփման միջոց է՝ մատուցվում է հյուրերին և փողոցային տաղավարներում։

Իր թեյախմությամբ հայտնի հաջորդ երկիրը Մեծ Բրիտանիան է, որտեղ թեյը դասական անգլիական ավանդույթ է՝ «afternoon tea»։ Սև թեյը խմում են կաթով կամ կիտրոնով՝ թխվածքաբլիթների կամ բուտերբրոդների հետ։ Թեյախմությունը երբեմն ընկալվում է որպես էթիկետի և հանգստի խորհրդանիշ։

Հայկական մշակույթում թեյը համարվում է ընտանեկան և հյուրասիրական ավանդույթ, այն սովորաբար սև կամ կանաչ տեսակի է՝ կիտրոնով, մեղրով, տարբեր մուրաբաներով, երբեմն՝ խոտաբույսերով (լավանդա, ուրց, մասուր, անանուխ, եղեսպակ)։ Մեր տատիկների «բույսերի թեյերը» համարվում են նաև բնական բուժման միջոցներ՝ մրսածության, նյարդային լարվածության, մարսողական խնդիրների դեպքում։

Այնուամենայնիվ, Հայաստանում թեյը՝ հատկապես խոտային կամ բնական հավելումներով, առավելապես օգտագործվում է մրսածության ժամանակ հաճախ որպես օժանդակ միջոց։ Կարևոր է հասկանալ՝ ինչն է իրականում բուժում, իսկ ինչը՝ պարզապես թեթևացնում ախտանիշները։

«Մրսածությունը» սովորաբար պայմանավորված է վիրուսներով (օր.՝ ռինովիրուս, կորոնավիրուս, ադենովիրուս), այն հիմնականում ինքնանահանջող հիվանդություն է, այսինքն՝ սովորաբար անցնում է 5–7 օրվա ընթացքում առանց յուրահատուկ բուժման։ Այս պարագայում բուժման նպատակն է՝ մեղմել ախտանիշները, պահպանել օրգանիզմի ջրային հավասարակշռությունը և ապահովել հանգիստ ու համապատասխան իմուն պատասխան։

Թեյը մրսածության դեպքում չի ոչնչացնում վիրուսները, սակայն այն կարող է ունենալ մի շարք օգտակար ազդեցություններ, որոնք օգնում են արագ ապաքինվել։

1. Հիդրատացում (ջրային հավասարակշռություն). թեյը հեղուկ է, իսկ մրսածության ժամանակ օրգանիզմը կորցնում է շատ հեղուկ՝ քրտինքի, բարձր ջերմության կամ քթահոսքի պատճառով, բավարար հեղուկը օգնում է կարգավորել ջերմությունը և պահել լորձաթաղանթները խոնավ։

2. Որոշ բույսեր, որոնք պարունակում են կենսաբանական ակտիվ նյութեր /ուրց, մասուր, անանուխ, եղեսպակ, սամիթ, կիտրոնախոտ/ ունեն հակաբակտերիալ և հանգստացնող հատկություններ։ Օրինակ` կոճապղպեղի թեյը կարող է մեղմել կոկորդի ցավը և խթանել արյան շրջանառությունը։ Մեղրով և կիտրոնով թեյը` մեղրը ունի որոշակի հակամանրէային հատկություն, իսկ կիտրոնը՝ վիտամին C-ի աղբյուր է։

3. Տաք գոլորշին թեթևացնում է քթային շնչառությունը (հատկապես անանուխով կամ էվկալիպտով թեյերը)։

4. Հանգստացնող ազդեցություն` թեյի տաքությունը և բույրը հանգստացնում են նյարդային համակարգը, օգնում են քնել և վերականգնել ուժերը։

Բայց, այնուամենայնիվ պետք է հիշել, որ թեյը չի կարող փոխարինել դեղորայքային բուժմանը, եթե կա բարձր ջերմություն, ծանր հազ կամ բակտերիալ վարակ, նաև չի կարելի շատ տաք թեյ խմել, այն կարող է գրգռել կոկորդը։ Մեղրով թեյը չի տրվում մինչև 1 տարեկան երեխաներին, քանի որ մեղրը կարող է պարունակել բոտուլիզմի հարուցիչներ, որոնք այս տարիքում կարող են դառնալ հիվանդության պատճառ։

Հայաստանում, եթե համեմատենք սուրճի և թեյի օգտագործման տվյալները, ապա հարկ է նշել, որ մենք գերադասում ենք սուրճը, տարեկան մեկ անձի հաշվարկով սպառելով գրեթե 8կգ սուրճ, մինչդեռ թեյի (հատկապես սև) ընդհանուր օգտագործումը նույն հաշվարկով կազմել է ընդամենը 0.1կգ։ Այս տվյալներից հետևում է, որ Հայաստանում սուրճի օգտագործումը գրեթե 80 անգամ ավելի բարձր է, քան թեյինը։

Իհարկե, ըմպելիքը նախասիրություն է և համային նախընտրանք, բայց օրվա մեկ բաժակ սուրճը, հատկապես ցուրտ եղանակին կարելի է փոխարինել թեյով, հատկապես կանաչ կամ սպիտակ, որոնք համարվում են ամենաառողջարարներից, իրենց հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ, օգնում են ճարպերի այրմանը, օժտված են հակաբորբոքային հատկություններով, առողջարար են սիրտ-անոթային համակարգի համար: Կանաչ և սպիտակ թեյերը համարվում են ամենաառողջարարները, բայց լավագույն թեյը կախված է ձեր նպատակներից ու առողջական վիճակից։

Հետևեք մեզ՝ այստեղ

«Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Աղոթք ռազմական հերթապահության ժամանակՇատ ավելին, քան սխալը.... «Փաստ»Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ»Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ»Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»Մհեր Սարգսյանը՝ Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոն Ռուսաստանի փոխարտգործնախարարը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Մահացել է Վանո Սիրադեղյանի եղբայրը Եկեղեցին Աստծո ու մեր ազգի տունն է․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով․ Գևորգ Պապոյան BTS խմբի անդամը հայտնել է, որ դիտել է Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ֆիլմը «Մենք բաժանված էինք, որ սկսվեց Աննայի և Սոսի կապը». Արման Մարգարյան Պրեմիեր լիգա․ Ամենաթանկ կազմ ունեցող ակումբները Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրшնտ Գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև գամմա-բռնկումը. Յոթ ժամ՝ վայրկյանների փոխարեն Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Պրավոբերեժնի» շուկայում բաց հրդեհի հետևանքով կա զոհ․ ՌԴ (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը 1990-ականների «Շագիվալեևսկիե» հանցախմբի առաջնորդները Կոմիում կկանգնեն դատարանի առջև Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Սահմանագոտու տարբեր հատվածներում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԳորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է Տարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն «Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է Հայտնի է, թե Արման Ծառուկյանն ում հետ է մենամարտելու Հայաստանում Ողբերգական վթար՝ Արարատում, բախվել են ՊՆ-ում հաշվառված «Կամազ» ու «ՎԱԶ 2106», 1 մարդ մահացել էՍպիտակի ոստիկանները 38-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար․ Աբրահամյան Այսօր եկեղեցու դեմ Բերիայի մեթոդներն են կիրառվում․ Ավետիք Չալաբյան