Երևան, 18.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ երկրի իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման տակ և բառի բուն իմաստով չի կատարում իր անմիջական գործառույթները, ակնհայտ է: Արդյունքում իրավապահ համակարգը ուղղակի չի կատարում իր անմիջական գործառույթները: Ամեն օր ենք դրանում համոզվում:

Ու, գիտեք, սա այն դեպքը չէ, որ մեկ անգամ արձանագրեցինք, և վերջ՝ կարող ես արդեն համակերպվել այդ վիճակի հետ: Դա ոչ մի կերպ համակերպվելու չէ:

Ասենք՝ օրը ցերեկով բանուկ փողոցում, բազմաթիվ մարդկանց աչքի առաջ դանակահարում են, սպանում են երիտասարդի, ապա թողնում և հեռանում: Ամեն օր լրահոսում տարբեր տեղեկություններ են սպանությունների, վեճերի, «տուրուդմփոցի»:

Մյուս կողմից՝ պարբերաբար սոցցանցերում հատնվում են տեսանյութեր, որոնցում արտացոլված է երթևեկության հետ կապված խայտառակ վիճակը: Ասենք, ինչո՞ւ տեսանյութեր: Մեզանից ո՞վ նման տեսարանների ականատես չի դարձել, մանավանդ վերջին շրջանում: Աջուձախ «ճռռացնում» են: Դա դեռ՝ գլուխը՝ քարին, անիվը՝ «բորդյուրին»: Բա որ չարամտորեն խախտում են կանոնները, թափով մտնում հանդիպակաց երթևեկության գոտի, ստեղծում կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգ թե՛ իրենց, թե՛ երթևեկության այլ մասնակիցների համար:

Ո՞ւր են փառաբանված, իշխանական սատելիտ ու «իրավապաշտպան» դիրքավորվողների գովաբանած պարեկները, ոստիկանները՝ բարեփոխյալ, թե անբարեփոխ: Ահռելի գումարներ են ծախսվել, դրամաշնորհների, տարբեր ֆինանսավորումների տեսքով, ի՞նչ է արվել: Ոչինչ: Պարեկային ծառայությունը իշխանության «գովազդային դեմք» էին դարձրել: Ամբողջ բարեփոխումներն ուղղված են, կրկնենք, մեկ անձի սպասարկմանը:

Իսկ ի՞նչ են անում, ընդհանրապես, իրավապահները: Ընդդիմադիրներին են լրտեսում: Հոգևորականներին են լրտեսում: Ընդդիմադիր բլոգերի են առևանգում: Հետո ընդդիմադիրների ու հոգևորականների վրա գործեր են սարքում, «ասֆալտին փռում», դատում: Կարգալույծ քահանայի, այսինքն՝ ոչ հոգևորականի կողմից հակաեկեղեցական միջոցառման «մասսովկա» են ապահովում: Փաշինյանի կարճ տեսանյութերում պատահական անցորդի, ուղևորի, հեծանիվ քշողի դեր են կատարում:

Այդքանից հետո էլ ի՞նչ «հիմնական գործառույթ»: Ո՞վ դրա ժամանակն ու հավեսը կունենա: Մանավանդ, որ «անմիջական գործառույթների» համար նրանց չեն պարգևավճարում: Փաշինյանական իշխանավարման հատկապես վերջին տարիների համար, ի դեպ, միանգամայն հիմնավորված, առանձին փորձագետներ գործածում են ոստիկանապետություն բնորոշումը: Զավեշտն այն է, որ այդ ոստիկանապետությունը 1 անձի համար է բառացիորեն: Աջուձախ, իբր, ոստիկաններ ու պարեկներ են: Բայց ամեն օր՝ դանակահարություն, գողություն, ծեծկռտուք, սպանություն, դժոխային երթևեկություն: Իսկ որտեղ իրականում պետք է լինեն, չկան...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Գերմանական արդյունաբերությունը ԵՄ-ին կոչ է արել չզիջել Թրամփին Բաթումում ձերբակալվել է սեռական շահագործման համար հետախուզվող Թուրքիայի քաղաքացին Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում Թոփուրիան մեկ բառով պատասխանել է, թե ինչպես կավարտի մենամարտը Ծառուկյանի դեմ Խոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ զոհվել է առնվազն 3 մարդ, կան վիրավորներ«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵս չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Երկու իրականություն Բախվել են «Opel Zafira»-ն և «Volkswagen Passat»-ը. 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Օրբանն ընդունել է Թրամփի առաջարկը՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին. Սիյարտո Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զnհվել է առնվազն 5,000 մարդՄենք թույլ չենք տա, որ մեզ շանտшժի ենթարկեն. Շվեդիայի վարչապետը՝ Թրամփին Դաշնակիցները պետք է ավելին անեն միասին՝ Արկտիկայի տարբեր մասերում ՌԴ-ի կողմից ներկայացվող սպառնшլիքին հակազդելու համար. Սթարմերը՝ Թրամփին Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով. եղանակը Հայաստանում Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Հարգելի Ուրսուլա «Ֆայզեր» ֆոն դեր Լեյեն, մի՛ սադրեք հայրիկ Թրամփին. Կիրիլ Դմիտրիև Անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռՀունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները«Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել». Չարենցավանում բահերով ու ցախավելով մաքրում են ձյունը՝ Փաշինյանի այցին ընդառաջ «Բորուսիան» հաղթեց «Սանկտ Պաուլին»․ Լեվերկուզենի «Բայերը» զիջեց «Հոֆենհայմին» Կենդանակերպի այս նշաններին սպասվում է անսպասելին. շուտով անձնական կյանքում փոփոխություններ կլինեն Նորավանից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՆեթանյահուն հայտարարել է, որ Գազայի կառավարման խորհրդի կազմը համաձայնեցված չէ Իսրայելի հետ Ավստրիայում երկու ձնահոսքերի հետեւանքով զոհվել է 5 մարդ Իրաքը վերադարձրել է Այն ալ-Ասադ ավիաբազայի լիակատար վերահսկողությունը ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Կոմիտասի պողոտայում բախվել են «BYD»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ բախվելով խանութի ապակե պատուհանին Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա. Աշոտ Ղազարյան Ֆիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում պատարագների ժամանակացույցը Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցում է, շուտով կվիրահատվիԵրևանում ձյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել Ուժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Վրաստանում Բելառուսի երկու քաղաքացիներից առգրավել են մինչեւ 6 կիլոգրամ թմրանյութ. նրանց սպառնում է ցմահ բանտարկություն