Երևան, 18.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նիկոլ Փաշինյանը փորձում է Վաղարշապատում բոնուսային մեթոդներով տարած հաղթանակը ներկայացնել որպես քարտ-բլանշ, որից օգտվելով՝ կարող է հարձակվել Եկեղեցու վրա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Վաղարշապատի ընտրություններում իշխանական թեկնածուի հաղթանակի առիթով հղված շնորհավորանքի մեջ աչքի է զարնում մեկ պարբերություն՝ ուղղված ժողովրդին. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։ Թվում է, թե նորություն չկա այս ձևակերպման մեջ՝ նույն անհարգալից վերաբերմունքը Վեհափառի նկատմամբ, սեփական ցանկությունների արտահայտումը, բայց մյուս կողմից, կարծես, այս ընտրություններում գրանցած հաղթանակի թաքնված տողատակն է բացահայտվում։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս դիտարկումներին իր մեկնաբանությունն ունի. «Նիկոլ «անհողի» այդ մանիպուլ յատիվ փորձերը՝ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով հարձակվելու Հայ առաքելական սուրբ եկեղեցու և նրա առաջնորդի դեմ, ուղղակի զավեշտալի են։ Ո՞վ է ասել, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին միայն վաղարշապատցիներինն է, ու Վաղարշապատի բնակիչները պետք է որոշեն, թե ով պետք է լինի Կաթողիկոս։ Երկրորդ՝ եթե այդ տեսանկյունից ենք նայում, նա Վաղարշապատ խոշորացված համայնք ասելով՝ նկատի ունի գյուղերը, որոնք դիտավորյալ է միացրել Էջմիածնին, և հենց քաղաք Էջմիածինը։ Էջմիածնում նա պարտություն է կրել։ Ըստ Նիկոլի, ստացվում է, որ Էջմիածնի կողքի գյուղերն են որոշելու, թե մեր Կաթողիկոսը ով է լինելու։ Ո՞վ է Նիկոլին թույլ տվել, որ նա մանիպուլ յատիվ մեթոդներով փորձի Վաղարշապատում Դոնթի բանաձևով տարած հաղթանակն այս կերպ ներկայացնել։ Իշխանական թեկնածուն ունի 48,5 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ 51,5 տոկոսը փաստացի նրան դեմ է քվեարկել։ Նախկին իշխանությունների կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի բացերից օգտվելով՝ փորձում է իրեն հաղթանակած ներկայացնել։ Բայց դա էլ կապ չունի։ Եթե նույնիսկ Նիկոլը ստանար 90 տոկոս ձայն Վաղարշապատում, ո՞վ է ասել, որ միայն վաղարշապատցին կամ էջմիածնեցին է որոշելու, թե ով է լինելու Կաթողիկոս։ Այդ մարդը չի ըմբռնում կամ լավ էլ ըմբռնում է, բայց մանիպուլ յատիվ ձևերով փորձում է կեղծել իրականությունը՝ փորձելով ցույց տալ, որ, ասենք, վաղարշապատցիներն են որոշելու՝ ով է լինելու Կաթողիկոսը։ Սա աբսուրդ է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Հիշեցնում է՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդին որոշում են եկեղեցականները: Ի տարբերություն բողոքական կամ աղանդավոր եկեղեցիների, որտեղ իրենց կրոնական առաջնորդին որոշում են փողոցից եկած մարդիկ, Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Կաթոլիկ եկեղեցին իրենց առաջնորդներին որոշում են հոգևոր խորհուրդների միջոցով։ «Օրինակ՝ Կաթոլիկ եկեղեցին որոշում է կարդինալների ժողովի արդյունքում, մեր Եկեղեցին որոշում է հոգևոր խորհրդի միջոցով։ Կապիտուլ յանտ, աղանդավոր Նիկոլը, որն իշխանության գալուց հետո բացարձակ չի թաքցրել իր աղանդավոր էությունը և իր ֆեյսբուքյան էջում մի քանի անգամ տեղադրել է «Կյանքի խոսք» աղանդի քարոզչի քարոզները և գովազդել դրանք, հիմա փորձում է Վաղարշապատում Դոնթի բանաձևով, այսինքն՝ բոնուսային մեթոդներով տարած հաղթանակը ներկայացնել որպես քարտ-բլանշ, որից օգտվելով՝ կարող է հարձակվել Եկեղեցու վրա։ Չգիտեի, որ Ախուրյանի ՏԻՄ ընտրությունների արդյունքում, ասենք, ախուրյանցին է որոշելու՝ բացե՞լ հայ-թուրքական սահմանը, թե՞ չէ, որովհետև Հայաստանը Թուրքիային կապող միակ երկաթգիծն անցնում է Ախուրյան խոշորացված համայնքի տարածքով։ Կամ Բագրատաշենի բնակիչներն են որոշելու՝ հայ-վրացական սահմանը անցանելի՞ է լինելու, թե՞ չէ, ու եթե չցանկանան, կփակեն։ Կամ երևանցին է որոշելու նախարարների՝ պաշտոններին նշանակման հարցը, որովհետև բոլոր նախարարությունները Երևանում են գտնվում։ Դե, իսկ Մեղրիի բնակիչները կարող են ոտքի կանգնել և ասել, որ չեն ուզում հայիրանական սահմանը բաց լինի, եկեք փակենք, և մի քանի հազար մեղրեցիներով փակեն միջպետական սահմանը։ Նիկոլը սա է փորձում ասել, և դրա համար մեր ընդդիմադիրներն ու նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցին պետք է հանրությանը հասկացնեն, որ դա ուղղակի զավեշտալի և ծիծաղելի է։ Էջմիածինը պարտվեց Վաղարշապատին, Էջմիածինը պարտվեց գյուղերին։ Էջմիածնի շրջակա գյուղական բնակավայրերն են որոշում, թե ով պետք է լինի Էջմիածնի քաղաքապետ, և նույն գյուղացիների որոշման արդյունքում փորձ է կատարվում մանիպուլ յատիվ մեթոդներով առաջ տանել հակաեկեղեցական արշավը։ Նիկոլը լավ կլինի իր խոստումները կատարի։ Նա կարգալույծ եղած Ստյոպիկի շուրթերով ասում էր, որ տասը հազարանոց զանգված կհավաքի։ Նույնիսկ դա չի կարողացել հավաքել ո՛չ Հովհաննավանք 1-ի, ո՛չ Հովհաննավանք 2-ի, ո՛չ Թալինի հակաեկեղեցական կեղծ պատարագներում։ Նույնիսկ եթե այդքան էլ հավաքի, դա չի նշանակում, որ այդ տասը հազարն է որոշելու Հայ առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդի ով լինելը։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներն այն հայերն են, ովքեր սփռված են ամբողջ աշխարհով մեկ։ Ասենք, աշխարհում կա 11 միլիոն հայ, լավ, թող 11 միլիոնից 8 միլիոնը լինեն Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, 3 միլիոնն էլ լինեն ոչ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Հիմա ի՞նչ, ստացվում է, որ Նիկոլի կարծիքով, Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանին ձայն տված տասնհինգ հազա՞րն են որոշելու, թե մեր Կաթողիկոսն ով է լինելու»,-նշում է մեր զրուցակիցը։ Միևնույն ժամանակ ընդգծում է, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել։ «Մարդիկ կոնկրետ տեղերում, ուղիղ եթերների հեռարձակման ժամանակ ֆիքսում էին դեպքեր, որ ծրարի մեջ 7-րդ համարի երկու քվեաթերթիկ կար։ Բազմաթիվ էին ուղղորդումները հատկապես գյուղական վայրերում և այլն։ Բայց այս ամենի մեջ զավեշտն այն է, որ հայ ժողովուրդը պետք է ձեռքերը ծալած նստի ու թույլ տա, որ տասնհինգ հազար հոգու ձայներով որոշվի, թե մեր Կաթողիկոսը ո՞վ է լինելու»,հավելում է նա։

Մյուս կողմից՝ ակնհայտ էր, և այդ մասին հայտարարեց նաև Նիկոլ Փաշինյանը, որ սա 2026 թվականի համապետական ընտրությունների նախերգանքն էր։ Դիտորդական կազմակերպությունների, լրագրողների, վստահված անձանց կողմից ֆիքսված բոլոր խախտումների կրկնությունը՝ էլ ավելի կատարելագործված ձևով, տեսնելո՞ւ ենք առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ «Նա տարբեր տեղերում տարբեր ձևաչափով է խախտումներ կատարում։ Օրինակ՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններում մեծ թիվ էին կազմում Գյումրիում գրանցված, բայց իրականում Գյումրիում չապրող՝ հիմնականում ջավախահայերը։ Ցավոք, այդ պրակտիկան «նախկինների» օրոք է արմատավորվել, բայց Նիկոլը դա ոչ միայն չկանխեց, այլ նաև էլ ավելի հուժկու մեթոդներով սկսեց կիրառել։ Մեկ դիտարկում էլ անեմ։ Երևանում ունեն քաղաքապետ, բայց Երևանում չտոնեցին քաղաքապետի ընտրվելն այն ձևով, ինչ Վաղարշապատում։ Այլ բնակավայրերում էլ համայնքապետեր ունեն, բայց ոչ մի տեղ այդպես չտոնեցին նրանց ընտրվելը, իսկ Վաղարշապատում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հավաքելով 48,5 տոկոս, իսկ բոնուսներով՝ 50 տոկոսից ավելի ձայներ, նման կերպ տոնելով «հաղթանակը»՝ փաստում են՝ նախկինում իրենք բոլոր տեղերում պարտվել են։ Երբեք այդպես հուժկու ձևով, այդպիսի ցնծությամբ չեն տոնել իրենց հաղթանակը։ Հաղթանակը կարող է ջախջախիչ լինել միայն մեկ պարագայում, եթե ընտրողների 51 տոկոսից ավելին ձայն տա մեկ ուժի։ Այս ընտրությունների պարագայում պետք է հաշվի առնենք ևս մեկ կարևոր հանգամանք. ընտրություններին մասնակցել է ընդհանուր ընտրողների ընդամենը 45 տոկոսը։ Դա էլ է ցուցիչ։ Ի տարբերություն գյումրեցիների, երբ ընտրողների մեծ մասը Գյումրիում չէ շատ դեպքերում, հիմնականում արտերկրում են ապրում, Արարատյան դաշտավայրի և հատկապես Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչների մեծ մասը շարունակում է ապրել Հայաստանի Հանրապետությունում, և, փաստորեն, այդ ընտրողների մեծ մասը արհամարհեց ընտրությունները։ Հիմա Նիկոլը, 2026 թվականին պատրաստվելով, ամեն ինչ անելու է, որ այս իրավիճակը գոնե պահպանի՝ թույլ չտալով «Մեր ձևով» շարժմանը գրանցվելու և մասնակցելու ընտրություններին, որովհետև «Մեր ձևով» շարժումը կարող է շատ մեծ խնդիրներ ստեղծել։ Իսկ այլ քաղաքական ուժերը շատ հարմար ընդդիմություն կդառնան Նիկոլի համար, եթե շարունակեն չաշխատել իրենց սխալների վրա»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՀորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Ջերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Գերմանական արդյունաբերությունը ԵՄ-ին կոչ է արել չզիջել Թրամփին Բաթումում ձերբակալվել է սեռական շահագործման համար հետախուզվող Թուրքիայի քաղաքացին Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում Թոփուրիան մեկ բառով պատասխանել է, թե ինչպես կավարտի մենամարտը Ծառուկյանի դեմ Խոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ զոհվել է առնվազն 3 մարդ, կան վիրավորներ«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵս չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Երկու իրականություն Բախվել են «Opel Zafira»-ն և «Volkswagen Passat»-ը. 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Օրբանն ընդունել է Թրամփի առաջարկը՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին. Սիյարտո Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զnհվել է առնվազն 5,000 մարդՄենք թույլ չենք տա, որ մեզ շանտшժի ենթարկեն. Շվեդիայի վարչապետը՝ Թրամփին Դաշնակիցները պետք է ավելին անեն միասին՝ Արկտիկայի տարբեր մասերում ՌԴ-ի կողմից ներկայացվող սպառնшլիքին հակազդելու համար. Սթարմերը՝ Թրամփին Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով. եղանակը Հայաստանում Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Հարգելի Ուրսուլա «Ֆայզեր» ֆոն դեր Լեյեն, մի՛ սադրեք հայրիկ Թրամփին. Կիրիլ Դմիտրիև Անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռՀունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները«Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել». Չարենցավանում բահերով ու ցախավելով մաքրում են ձյունը՝ Փաշինյանի այցին ընդառաջ «Բորուսիան» հաղթեց «Սանկտ Պաուլին»․ Լեվերկուզենի «Բայերը» զիջեց «Հոֆենհայմին» Կենդանակերպի այս նշաններին սպասվում է անսպասելին. շուտով անձնական կյանքում փոփոխություններ կլինեն Նորավանից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՆեթանյահուն հայտարարել է, որ Գազայի կառավարման խորհրդի կազմը համաձայնեցված չէ Իսրայելի հետ Ավստրիայում երկու ձնահոսքերի հետեւանքով զոհվել է 5 մարդ Իրաքը վերադարձրել է Այն ալ-Ասադ ավիաբազայի լիակատար վերահսկողությունը ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Կոմիտասի պողոտայում բախվել են «BYD»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ բախվելով խանութի ապակե պատուհանին Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա. Աշոտ Ղազարյան Ֆիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում պատարագների ժամանակացույցը Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցում է, շուտով կվիրահատվիԵրևանում ձյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել