Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավո... ԲԼՈԳ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019-ին ունենք հրադադարի ռեժիմի խախտումների քանակի մեջ զգալի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 28.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Արաքս» հանդիսության սրահից 9 քաղաքացի է հոսպիտալացվել Երեւանի ավագանիում Հենրիկ Հարթենյանին կփոխարինի Պավել Սարգսյանը Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Ազգային բանակի օրը Նիկոլն այսօրվա լայվի ժամանակ առաջին անգամ փորձեց արդարանալ. Գեւորգ Գեւորգյան Ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում Ղազախստանում արտասահմանյան գրանցում ունեցող, այդ թվում ՀՀ-ից ներկրված ավտոմեքենաները ժամանակավոր պետհամարանիշներ կստանան ՍԴ-ն վերիշխանական մարմին է, որի դիրքորոշումները պետք է լրիվ այլ պրիզմայով դիտարկվեն. Արամ Վարդեւանյան Դանակահարություն Վարդենիսում. կա 2 տուժած Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը Թող մեր ժողովրդի հաղթանակները լինեն նաեւ տնտեսության, գիտության, մշակույթի, դիվանագիտության ոլորտներում. Սեյրան Օհանյան Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից. ԱԳՆ

Ողջ ճշմարտությունը դիմակների վնասակար հատկությունների մասին. Գեորգի Ավետիսյանի սյունյակը

Հարգելի ընթերցող: Այսօրվանից սկսում ենք Գեորգի Ավետիսյանի սյունակը, որը նվիրված է մեկ առողջություն գաղափարին: Սյունակի միջոցով կփորձենք ներկայացնել, օրվա խնդիրները, փարատել մարդկանց վախը այս կամ այն հիվանդության կամ վտանգի վերաբերյալ և կխոսենք սնունդի ճիշտ ընտրության մասին: Մենք միշտ վախենում ենք նրանից, ինչից տեղյակ չենք:
 
Ի՞նչ անենք
 
Առաջինը, ինչի մասին կուզեմ խոսել, դրանք բժշկական դիմակներն են:
 
Հիասթափեցնեմ իմ դիմակով ման եկող ընթերցողներին: Իրականում այն դիմակները, որ սովորաբար նկատում ենք փողոցում քայլող մարդկանց դեմքերին, չեն կարող պաշտպանել H1N1 վիրուսի՝ մարդու օրգանիզմ թափանցելուց, այն պարզ պատճառով, որ H1N1 վիրուսի չափսերը տատանվում են 80-120 նմ, իսկ այդ դիմակի վրա առկա անցքերը մի քանի անգամ ավելի մեծ են, քան վիրուսի չափսերը:
 
Ասեմ ավելին, նման դիմակները խորհուրդ է տրվում օգտագործել ոչ ավելի, քան մեկ անգամ, քանի որ օրվա ընթացքում դիմակի մակերեսին հավաքվում են միլիոնավոր մանրէներ: Պատկերացրեք, ինչ մեծ կոնցենտրացիայի վարակ կա դիմակի արտաքին մակերեսին:
 
Այդ դիմակները հանում եք, դնում եք գրպանը, ձեռքով հպվում եք արտաքին մակերեսին, որից հետո կարող եք արդեն սեփական ձեռքով վարակել ինքներդ ձեզ այլ ախտածին մանրէներով: Այսինքն, եթե նույնիսկ որոշել եք կրել, փոխեք այն ամեն օր, հանելուց բռնեք միայն թելերից և դրեք, ասենք, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հետո գրպանը, կամ պայուսյակը, իսկ, իհարկե, նախընտրելի է ամեն հանելուց հետո այն փոխել: Խորհուրդ է տրվում օգտագործել N95 դիմակները:
 
Առողջ եղեք և մի վախեցեք:
 
website by Sargssyan