Երևան, 18.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական մրցակցության հնարավորությունների արհեստական սահմանափակումը՝ Փաշինյանի «միակ փրկությո՞ւն». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ՔՊ ղեկավարը հայտարարեց, թե 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան այն սահմանագիծը, երբ նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչները պետք է վերջնականապես հեռացվեն քաղաքական գործընթացներից: Ավելին, նա նշեց, թե «մարդիկ զզվել են «ներկա-նախկինից»:

Մեր հասարակության մեջ տասնամյակներ շարունակ ներքին թշնամանք ու ատելություն սերմանող անձնավորությունը, ի դեպ, զուգահեռաբար սկսել է խոսել «քաղաքական բարեկրթության», վիրավորական խոսքից հրաժարվելու և անձնական ապաշխարության մասին: Շշմելու բան է, չէ՞...

Բայց դա հարցի հուզական կողմն է, ու պարզապես արձանագրենք և կենտրոնանանք նրա հայտարարությունների «նյութական» կողմերի վրա, որն առավել հետաքրքիր է:

Ի՞նչ է պարզորոշ ակնարկում Փաշինյանը՝ խոսելով նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչներին քաղաքականությունից հեռացնելու մասին: ՔՊ-ի ղեկավարը այդպիսով քարոզչաքաղաքական հիմքեր է նախապատրաստում՝ ընդդիմադիր հիմնական ուժերին և լիդերներին ընտրություններից առաջ չեզոքացնելու համար: Դա կարող է լինել այս կամ այն քաղաքական ուժի մասնակցությունը ընտրություններին «չարտոնելը», այսինքն՝ չգրանցելը, քրեական նոր վարույթներ «կարելը» և այլն:

Ըստ էության, Փաշինյանի ասածը մի կողմից «փորձնական խայծ» է՝ պարզելու համար, թե ինչ արձագանք կլինի, իսկ մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ «մոլդովական տարբերակը» Հայաստանում կիրառելու, այսինքն՝ մրցակից ուժերին ընտրություններից առաջ մեկուսացնելու, քաղաքական մրցակցային դաշտը նեղացնելու հիմքեր է ձևավորում: Պատահական չէ, որ Փաշինյանը վերստին հիշել է «գործակալների» թեման: Նույն «դաշտից» են նաև Փաշինյանի ու նրա քարոզիչների խոսակցությունները ընդդիմադիրների հասցեին, թե վերջիններս «վնասում» են ազգային անվտանգությանը, Ռուսաստանի կամ չգիտես, թե էլ ում հետ կապեր ունեն, այս, այն:

Կարճ ասած՝ «մոլդովական սցենարի» ավելի խիստ տարբերակի հիմքերն է գցում:

Զուգահեռ այս թեմայով հենց իշխանություններին հարողները, նրանց սատելիտները՝ 0,1-0,9 տոկոսանոց «քաղաքական ուժերի», մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներն են աղմկում: Նրանց դեպքում հասկանալի է՝ եթե հիմնական ուժերը չմասնակցեն, մեկ էլ տեսար՝ իրենք խմբով մի 5 տոկոս տարան ու ձեռք բերեցին պատգամավորի մի քանի բաղձալի մանդատ:

Մի խոսքով, իշխանությունների ու նրանց սատելիտների ցանկությունն է, որ, օրինակ՝ Քոչարյանը չմասնակցի ընտրություններին, Սամվել Կարապետյանը չմասնակցի, Սերժ Սարգսյանը չմասնակցի, Գագիկ Ծառուկյանը չմասնակցի:

Բայց ոնց որ «ժողբաստիոնից» էինք խոսում, հը՞: Ուրեմն, որոշողը միմիայն ընտրողն է, հասարակությունն է: Դուք ո՞վ եք, ընդհանրապես: Ընտրություններով չի որոշվո՞ւմ: Ու ոչ միայն ընտրություններով, ի դեպ: Եթե նշված (նաև՝ չնշված) գործիչներ կան, որոնց հրապարակային խոսքը հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր մարդկանց է հետաքրքրում, եթե նրանց կոչով հրապարակներ ու փողոցներ են լցվում, դուք այդ ո՞վ եղաք, որ որոշեք, թե ով զբաղվի քաղաքականությամբ, ով՝ ոչ, ով մասնակցի կամ չմասնակցի որևէ ընտրության կամ այլ քաղաքական գործընթացի:

Եթե հասարակությունը ընդունում է այս կամ այն ուժին, ուրեմն՝ դա է ճիշտը:

Կրկնենք, հասկանալի է, իհարկե, որ «կես տոկոսանոցներն» ուզում են մի կերպ «պլստալ» խորհրդարան, ինչով կկատարվի մանկության իրենց երկնագույն երազանքը: Հասկանալի է նաև, որ Փաշինյանը ցանկանում է ամեն գնով պահել իշխանությունը, որպեսզի երբևէ չկանգնի պատասխանատվության առաջ: Բայց ի՞նչ կապ ունեն նրանց ցանկությունները Հայաստանի շահերի, ժողովրդի ցանկությունների և հավաքական նպատակադրումների հետ:

Փաշինյանն էլ, նրա օտարերկրյա շահառուներն էլ հրաշալի հասկանում են, որ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների դեպքում ՔՊ-ն (Փաշինյանը) վերարտադրվելու գրեթե ոչ մի շանս չունի: Ուստի, հնարավոր է՝ նաև օտարերկրյա շահառուների խորհրդով, Փաշինյանը ցանկանում է քաղաքական մրցակցության հնարավորությունն արհեստականորեն սահմանափակել: Դա իրեն վերարտադրվելու շանս կտա: Եթե Փաշինյանը վստահ լիներ, որ առանց բռնաճնշումների, հետապնդումների ու հալածանքների, առանց ահաբեկումների ու ոստիկանական տեռորի, առանց ռեպրեսիվ մարմինների միջամտության, առանց անօրինականությունների կարող էր ինքնավերարտադրվել, նման հուսահատ քայլերի չէր դիմի:

Վերջապես՝ զավեշտական է հնչում Փաշինյանի հայտարարությունը «նախկին-ներկայի» պահով: Դա այն քարոզչական «ուղտն» է, որին նստած նա 2018-ին մտավ ոչ միայն Հանրային ռադիոյի շենք, այլև կառավարության: Հիմա ի՞նչ, ուզում է ասել, որ ինքը ցանկանում է «պադնոժկա» անե՞լ (ոտք գցել) իր իսկ քարոզչական «ուղտին»:

Իհարկե, ոչ: Իրականում Փաշինյանը փորձում է վերախաղարկել իր՝ «սպիտակի ու սևի», «նախկինի ու ներկայի» հնարքը՝ արդեն մի փոքր այլ երանգով, արտաքուստ «հրեշտակային», իսկ իրականում միայնակ, առանց ընդդիմադիրների ընտրությունների գնալու փափագով:

Հ.Գ.-Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, օրերս ուշագրավ հանդիպում է եղել Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի մասնակցությամբ, որի ժամանակ հայաստանցի պաշտոնյաներից մեկին հորդորվել է «վերևներին» հասկացնել, որ եթե փորձեն խաղարկել «մոլդովական սցենարը», այսինքն՝ տեռորի ենթարկեն ընդգծված հակառուսական տրամադրություններ չունեցող ուժերին, թույլ չտան մասնակցել ընտրություններին, շարունակեն շահարկել Ռուսաստանի անունը մասնավորաբար «ագենտների» կեղծ թեզերով, ապա «հանկարծ» կարող են հրապարակվել ուշագրավ տվյալներ, թե իրականում ով է ում «ագենտը»...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թոփուրիան մեկ բառով պատասխանել է, թե ինչպես կավարտի մենամարտը Ծառուկյանի դեմ Խոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ զոհվել է առնվազն 3 մարդ, կան վիրավորներ«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵս չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Երկու իրականություն Բախվել են «Opel Zafira»-ն և «Volkswagen Passat»-ը. 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Օրբանն ընդունել է Թրամփի առաջարկը՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին. Սիյարտո Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զnհվել է առնվազն 5,000 մարդՄենք թույլ չենք տա, որ մեզ շանտшժի ենթարկեն. Շվեդիայի վարչապետը՝ Թրամփին Դաշնակիցները պետք է ավելին անեն միասին՝ Արկտիկայի տարբեր մասերում ՌԴ-ի կողմից ներկայացվող սպառնшլիքին հակազդելու համար. Սթարմերը՝ Թրամփին Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով. եղանակը Հայաստանում Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Հարգելի Ուրսուլա «Ֆայզեր» ֆոն դեր Լեյեն, մի՛ սադրեք հայրիկ Թրամփին. Կիրիլ Դմիտրիև Անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռՀունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները«Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել». Չարենցավանում բահերով ու ցախավելով մաքրում են ձյունը՝ Փաշինյանի այցին ընդառաջ «Բորուսիան» հաղթեց «Սանկտ Պաուլին»․ Լեվերկուզենի «Բայերը» զիջեց «Հոֆենհայմին» Կենդանակերպի այս նշաններին սպասվում է անսպասելին. շուտով անձնական կյանքում փոփոխություններ կլինեն Նորավանից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՆեթանյահուն հայտարարել է, որ Գազայի կառավարման խորհրդի կազմը համաձայնեցված չէ Իսրայելի հետ Ավստրիայում երկու ձնահոսքերի հետեւանքով զոհվել է 5 մարդ Իրաքը վերադարձրել է Այն ալ-Ասադ ավիաբազայի լիակատար վերահսկողությունը ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Կոմիտասի պողոտայում բախվել են «BYD»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ բախվելով խանութի ապակե պատուհանին Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա. Աշոտ Ղազարյան Ֆիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում պատարագների ժամանակացույցը Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցում է, շուտով կվիրահատվիԵրևանում ձյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել Ուժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Վրաստանում Բելառուսի երկու քաղաքացիներից առգրավել են մինչեւ 6 կիլոգրամ թմրանյութ. նրանց սպառնում է ցմահ բանտարկություն Փետրվարի 1-ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի․ Թրամփ Վաղը Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հանդիպումը Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչների հետՈւգանդայի նախագահը վերընտրվել է յոթերորդ ժամկետով ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու Նորավանից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին