Երևան, 18.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ադրբեջանը փորձում է պարտավորեցնող որոշակի փաստաթղթեր ստանալ Հայաստանից, որ մեր երկրի նոր իշխանությունները խնդիրներ ունենան դրանք չեղարկելու հետ կապված». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Սահմանադրության փոփոխության մասին՝ նշելով, որ դա իրականություն կդառնա ընտրություններից հետո։ Կարծես թե տարածքների հնարավոր «փոխանակման» մասին հնարավորությունը ևս թողնված է ընտրություններից հետո։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ Փաշինյանն աշխարհաքաղաքական գործարք է առաջարկում Թուրքիային և Ադրբեջանին։ «Նա փորձում է հիմնավորել, թե ինչու է այդ երկրներին անհրաժեշտ, որ ինքը շարունակի ղեկավարել երկիրը։ Սահմանադրական փոփոխություններ, անկլավների հարցեր, այսպես կոչված՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մեկնեցին Ադրբեջան և եկան։ Նա ցույց է տալիս, որ, անկախ հասարակության բացասական տրամադրվածությունից, պատրաստ է այս քայլերին էլ գնալ։ Չզարմանաք, որ, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչներին ևս հրավիրեն Հայաստան, կամ ինքը նրանց հետ հանդիպի։ Նա ունի խնդիր՝ ստանալ այդ փաստաթուղթը՝ ստորագրված «Խաղաղության պայմանագիրը», և փորձել կապիտալիզացնել այդ փաստաթուղթը մինչև ընտրությունները։ Սա է Նիկոլ Փաշինյանի մեսիջների հիմնական նպատակը։ Մյուս կողմից՝ եթե սա դիտարկենք ներհայաստանյան զարգացումների համատեքստում, բոլոր կողմերը, որոնք ներգրավված են լինելու առաջիկա ընտրություններում, սկսած նրանցից, ովքեր մասնակցելու են ընտրություններին ու իրական պայքար են տանելու, և վերջացրած նրանցով, ովքեր խանգարելու են իրական ընդդիմությանը՝ հայտարարելով, թե ընտրությունների գնալ պետք չէ, ամեն ինչ որոշված է և այլն, պետք է շատ տրամաբանական հարց տան իրենց՝ այն Հայաստանում, որն այս ուղերձների համատեքստում Նիկոլ Փաշինյանն ուրվագծում է, իրենք տեղ ունե՞ն, թե՞ ոչ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։

Նա նաև խաղում է մարդկանց էմոցիաների հետ՝ խոսելով Հայաստանի օկուպացված տարածքների վերադարձի մասին, բայց քողարկելով այն թաքնված վտանգները, որոնք կան այս գործարքի համատեքստում։ «Մի շարք պաշտոնյաներից (երեկ նաև Սուրեն Պապիկյանն է այդ մասին ասել) այն գնահատականն ենք լսել, որ մեր օկուպացված տարածքները վերադարձնելու ենք, ազատագրելու ենք սահմանագծման և սահմանազատման արդյունքում։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ Ադրբեջանում այդ խոսույթը գոնե կա՞, որ իրենք պատրաստ են Հայաստանին ինչ-որ բան զիջել։ Եթե իրապես ցանկանային ինչ-որ բան զիջել և տրամադրվածություն լիներ, Ջերմուկի հարակից տարածքները վաղուց ազատագրած կլինեին, չէ որ իրենք էլ են իրենց խոսնակների միջոցով Հայաստանին փոխանցում, որ մեր համար պատերազմն ավարտվել է։ Եթե ավարտվել է, դուրս եկեք Ջերմուկի տարածքներից։ Կամ՝ այդ դեպքում ինչո՞ւ են պետական հեռուստաալիքները Գեղարքունիքի մարզը ներկայացնում որպես «հինավուրց ադրբեջանական տարածք»։ Ինչ վերաբերում է Արծվաշենի թեմային։ Մարդիկ, որոնք 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք են հանձնել, որոնք 120 հազար մարդու առանց տուն են թողել, որոնք միլիարդավոր դոլարների զենք են փաստացի հանձնել Ադրբեջանին, փորձում են մեր ժողովրդի էմոցիոնալ լարերի վրա խաղալ, փորձում են ներկայացնել, թե «մենք Արծվաշեն վերադարձնող տղերք ենք»։ Եթե նույնիսկ այս էմոցիաները մի կողմ ենք դնում, պարզ տրամաբանությունը հուշում է հետևյալը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանից Արծվաշենը գտնվում է 15 կիլոմետր խորության վրա։ Ենթադրենք՝ իրենք այդ տարածքը տվեցին մեզ, չնայած Ադրբեջանում նույնիսկ դրա խոսույթը չկա։ Մենք կոմունիկացիաներ այդտեղ ինչպե՞ս ենք կառուցելու, մեր սահմանապահ զորքն այդտեղ ինչպե՞ս է դիրքավորվելու, և ամենակարևորը՝ եթե խոսում ենք Արծվաշենը ստանալու մասին, ապա ինչ-որ բան պետք է տանք։ Առաջինը, ինչ պետք է տանք, Տիգրանաշենն է։ Եթե Տիգրանաշենը հանձնում ենք, ապա այն եզակի ճանապարհը, որը մեզ կապում է Սյունիքի, Արցախի և Իրանի հետ, և որն անցնում է Տիգրանաշենով, փաստորեն, հանձնում ենք Ադրբեջանին։ Ընդամենը մեկ այլընտրանքային ճանապարհ է մնում։ Եվ ամենակարևորը՝ եթե ռազմական գործողություններ վերսկսվեն, իսկ Ադրբեջանը նոր ռազմական գործողությունների է պատրաստվում՝ ավելացնելով իր ծախսերը, արդիականացնելով իր բանակը, Տիգրանաշենը կարող է Ադրբեջանի համար ցատկահարթակ դառնալ Հայաստանը երկու մասի բաժանելու։ Դրա համար, երբ մարդիկ ասում են Արծվաշեն, դրա շարունակությունն էլ պետք է ասեն։ Եթե ասում ես Արծվաշեն, կողքին կա Տիգրանաշեն։ Մեզ ավելի ձեռնտու է պահպանել հենց Տիգրանաշենը»,-նշում է մեր զրուցակիցը։

Ի դեպ, ճանապարհների մասին։ Ի՞նչ զարգացումներ կան «Թրամփի ուղու» մասով։ «Դատելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններից՝ իրենք նախատեսում են, կուզեք՝ անվանեք «Թրամփի ուղի», «Զանգեզուրի միջանցք», «Խաղաղության խաչմերուկ» կամ այլ բան, գործարկել 2028 թվականի երկրորդ կեսին՝ տարեվերջին մոտ։ Դրա մասին Ալիևն էր վերջերս խոսում, Փաշինյանը մոտավորապես այդ ժամկետներն էր նշում Վրաստանում հայտնի գագաթաժողովի ժամանակ։ Այսինքն, անկախ նրանից, որ այս պահի դրությամբ ավելի շատ տեսնում ենք, որ կաբինետային քննարկումներ են ընթանում, և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում միջանցքի գործարկման ժամկետների վերաբերյալ, կարծես թե, կա կոնսենսուս»,հավելում է նա։

Մյուս կողմից՝ փորձագիտական հանրույթը հաճախ կարծիք է հայտնում, որ երբեմն շտապողականություն է նկատվում Ալիևի քայլերում։ Նա էլ ունի՞ մտավախություններ, որ հնարավոր է՝ Փաշինյանը չվերընտրվի 2026 թվականին։ «Երկար ժամանակ պետականորեն խնդիր ունեինք, ադրբեջանցիներին մեծապես ներկայացնում էինք որպես «ոչխարներ», և պետական քարոզչությունն էլ էր դա անում, բայց իրենք այնքան խելք ունեին, որ պատերազմական գործողությունների մենեջմենթը, կառավարումը հանձնեին Թուրքիային, իրենք ունեին այնքան խելք, որ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի հետ ժամանակին գնային որոշակի աշխարհաքաղաքական գործարքի։ Ադրբեջանում ամենևին էլ «ոչխարներ» չեն նստած։ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները, կարծում եմ, իրենց ևս մտածելու տեղիք է տվել։ Այս իշխանությունը, եթե չունենար Սերժ Սարգսյանի կողմից ժառանգություն թողած ընտրական օրենսգիրքը, չէր կարող վերարտադրվել։ Ադրբեջանում այս ամենը հասկանում են և փորձում են, եթե չասենք մինչև ընտրությունները կամ տարեվերջ ստանալ Տիգրանաշենը, ադրբեջանցիների տեղափոխումն ապահովել Հայաստան, ապա գոնե պարտավորեցնող որոշակի փաստաթղթեր ստանալ Հայաստանից, որ մեր երկրի նոր իշխանությունները խնդիրներ ունենան այդ պարտավորությունները չեղարկելու հետ կապված։ Կարծես սրանով է պայմանավորված Թուրքիայի և առաջին հերթին Ադրբեջանի շտապողականությունը»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

HBO-ն մշակում է «Գահերի խաղը» նոր սերիալ. Արյա Ստարկը կճամփորդի Վեստերոսից այն կողմԱրագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցՆեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՀորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Ջերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Գերմանական արդյունաբերությունը ԵՄ-ին կոչ է արել չզիջել Թրամփին Բաթումում ձերբակալվել է սեռական շահագործման համար հետախուզվող Թուրքիայի քաղաքացին Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում Թոփուրիան մեկ բառով պատասխանել է, թե ինչպես կավարտի մենամարտը Ծառուկյանի դեմ Խոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ զոհվել է առնվազն 3 մարդ, կան վիրավորներ«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵս չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Երկու իրականություն Բախվել են «Opel Zafira»-ն և «Volkswagen Passat»-ը. 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Օրբանն ընդունել է Թրամփի առաջարկը՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին. Սիյարտո Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զnհվել է առնվազն 5,000 մարդՄենք թույլ չենք տա, որ մեզ շանտшժի ենթարկեն. Շվեդիայի վարչապետը՝ Թրամփին Դաշնակիցները պետք է ավելին անեն միասին՝ Արկտիկայի տարբեր մասերում ՌԴ-ի կողմից ներկայացվող սպառնшլիքին հակազդելու համար. Սթարմերը՝ Թրամփին Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով. եղանակը Հայաստանում Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Հարգելի Ուրսուլա «Ֆայզեր» ֆոն դեր Լեյեն, մի՛ սադրեք հայրիկ Թրամփին. Կիրիլ Դմիտրիև Անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռՀունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները«Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել». Չարենցավանում բահերով ու ցախավելով մաքրում են ձյունը՝ Փաշինյանի այցին ընդառաջ «Բորուսիան» հաղթեց «Սանկտ Պաուլին»․ Լեվերկուզենի «Բայերը» զիջեց «Հոֆենհայմին» Կենդանակերպի այս նշաններին սպասվում է անսպասելին. շուտով անձնական կյանքում փոփոխություններ կլինեն Նորավանից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՆեթանյահուն հայտարարել է, որ Գազայի կառավարման խորհրդի կազմը համաձայնեցված չէ Իսրայելի հետ Ավստրիայում երկու ձնահոսքերի հետեւանքով զոհվել է 5 մարդ Իրաքը վերադարձրել է Այն ալ-Ասադ ավիաբազայի լիակատար վերահսկողությունը ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Կոմիտասի պողոտայում բախվել են «BYD»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ բախվելով խանութի ապակե պատուհանին Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա. Աշոտ Ղազարյան Ֆիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում պատարագների ժամանակացույցը