Երևան, 18.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի տեխնոլոգիական «փորձանոթը». «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տեխնոլոգիական զարգացումն այսօր, առավել քան երբևէ, կարևոր է համաշխարհային մրցակցության, տնտեսությունների փոխկապակցվածության և նորարարության դինամիկայի արագ փոփոխությունների համատեքստում։ Ժամանակակից աշխարհում ինտելեկտուալ ներուժն ու գիտելիքը դարձել են ոչ միայն տնտեսական աճի, այլև ազգային անվտանգության, միջազգային քաղաքականության և հասարակական կայունության առանցքային գործոններ։

Հայաստանը, չնայած փոքր բնակչությանը, ունի չօգտագործված ինտելեկտուալ մեծ ներուժ, որի ամբողջական բացահայտումը կարող է արմատապես փոխել երկրի զարգացման ուղին։ Այս ներուժը ոչ թե սահմանափակվում է Հայաստանի տարածքում ապրող մասնագետներով, այլև ընդգրկում է աշխարհասփյուռ հայության հսկայածավալ հնարավորությունները, որոնք ինչպես ֆինանսական, այնպես էլ փորձագիտական և կապի տեսանկյունից կարող են անգնահատելի դեր ունենալ երկրի տեխնոլոգիական վերափոխման գործում։

Եթե վերլուծենք միջազգային հաջողված փորձը, օրինակ՝ Իսրայելի ճանապարհը, ապա պարզ կդառնա, որ տեխնոլոգիական առաջընթացը հնարավոր է նաև փոքր երկրներում, եթե պետությունը կարողանում է ճիշտ օգտագործել իր մարդկային կապիտալը, ստեղծել նորարարության խթանման համար բարենպաստ միջավայր և համադրել սեփական ներուժը արտաքին հնարավորությունների հետ։ Իսրայելը տեխնոլոգիական առաջատար դառնալու համար երկար տարիներ հետևողականորեն ներդրումներ է արել կրթության, գիտահետազոտական ինստիտուտների և ստարտափ մշակույթի զարգացման մեջ, խրախուսել է վենչուրային կապիտալի ներհոսքը և պետական ու մասնավոր հատվածների համագործակցությունը։ Այս ամենը թույլ է տվել, որ այս փոքր պետությունը ոչ միայն ապահովի բնակչության բարձր կենսամակարդակ, այլև միջազգային հարթակներում ունենա կայուն դիրք՝ դառնալով տեխնոլոգիական նորարարության կարևոր կենտրոն։

Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման մասին տարիներ շարունակ խոսվել է մեծ ոգևորությամբ՝ հաճախ հիմնվելով արագ աճի տպավորիչ թվերի, ծրագրային հայտարարությունների և «փիառ արշավների» վրա։ Սակայն այդ աճը դեռևս չի վերածվել այնպիսի համակարգային արդյունքների, որոնք կարող են տնտեսության համար ստեղծել նոր հիմք՝ ապահովելով երկարաժամկետ մրցունակություն և տնտեսական անկախություն։ Խնդիրն այն է, որ հաճախ գերակշռել է ցուցադրականությունը, ոչ թե ռազմավարական մոտեցումը։ Պետական քաղաքականությունն ավելի շատ շեշտը դրել է արագ արդյունքների ու հանրային հնչեղության վրա, քան խորքային և շարունակական զարգացման։ Շատ հաճախ ՏՀՏ ոլորտի հաջողությունները ներկայացվել են որպես ազգային նվաճումներ այն պայմաններում, երբ բացակայում է համընդհանուր համապարփակ մոտեցումը, որը կարող էր երկարաժամկետ կտրվածքով ապահովել տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը։

Բացի այդ, ոլորտի ներսում առկա են նաև կառուցվածքային խնդիրներ, որոնք մասամբ պայմանավորված են պետական քաղաքականության, մասամբ էլ՝ հասարակական մենթալիտետի առանձնահատկություններով։ Շատ մասնագետներ, հատկապես բարձր որակավորում ունեցողները նախընտրում են աշխատանքային և զարգացման հնարավորություններ փնտրել արտերկրում, կամ իրենց ստարտափերը գրանցել և զարգացնել օտար երկրներում՝ առավել բարենպաստ հարկային, իրավական և ֆինանսական միջավայրի պատճառով։ Սա հանգեցնում է նրան, որ ազգային ինտելեկտուալ ռեսուրսի զգալի մասը արտահոսում է Հայաստանից, իսկ երկրում մնում է ավելի սահմանափակ ներուժ։ Միևնույն ժամանակ, բազմաթիվ հայ մասնագետներ, որոնք հաջողության են հասնում արտերկրում, հաճախ չեն կարողանում ինտեգրվել հայրենական տեխնոլոգիական միջավայրին՝ հանդիպելով կառավարչական խոչընդոտների, բյուրոկրատիայի և նորարարական նախաձեռնությունների հանդեպ անվստահության։

Եթե Հայաստանը ձգտում է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական առաջատար, պետք է արմատապես փոփոխի իր ռազմավարությունը՝ կենտրոնանալով սեփական տեխնոլոգիական արտադրանքը ստեղծելու և արտահանելու վրա։ Այս նպատակին հասնելու համար պետությունը պետք է ձևավորի խրախուսող օրենսդրական և հարկային դաշտ, որը կգրավի թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին, կխթանի ստարտափերի զարգացումը և նորարարական գաղափարների իրագործումը հենց Հայաստանում։ Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ ոչ միայն հայաստանցի, այլև սփյուռքահայ և միջազգային մասնագետները ցանկանան ներդրումներ անել, ընկերություններ հիմնել, գիտահետազոտական նախագծեր իրականացնել՝ վստահ լինելով, որ իրենց գործունեությունը խրախուսող հանգամանքներ են առկա և ոչ թե հակառակը։

Այստեղ առանցքային է միջազգային համագործակցության ուղղությունը։ Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում անհնար է մեկուսացած զարգանալ, և Հայաստանն այս առումով պետք է դառնա գլոբալ տեխնոլոգիական համակարգի լիարժեք մաս։ Արտաքին աշխարհի լավագույն փորձի և տեխնոլոգիաների ներգրավումն անհրաժեշտություն է, և այս առումով մեծապես կարևոր են այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսին է, օրինակ՝ NVIDIA-ի ներդրումը Հայաստանում՝ արհեստական բանականության տվյալների կենտրոնի ստեղծման ուղղությամբ։ Չնայած կառավարության կողմից բարձրացված աղմուկին և «արհեստական բանականության գործարան» կառուցելու վերաբերյալ «աննախադեպիզմի» հռետորաբանությանը, իրականում թեև այս քայլն ինքնին դրական է, այդուամենայնիվ, շատ փոքր է համաշխարհային տեկտոնիկ փոփոխությունների համատեքստում։

Մյուս կողմից էլ՝ այդ որոշումն ավելի շատ սփյուռքի հայերի ու ոլորտային մասնավոր նախաձեռնությունների արդյունք է, քան պետական համակարգված քաղաքականության արդյունք։ Հետևաբար, պետությունը պետք է ոչ թե բավարարվի փոքր հաջողություններով, այլ խորացնի համագործակցությունը ոչ միայն NVIDIA-ի, այլև ամերիկյան, եվրոպական, չինական և այլ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ ձևավորելով բազմաբևեռ տեխնոլոգիական գործընկերությունների ցանց։ Տեխնոլոգիական դիվերսիֆիկացիան այլևս ոչ թե ընտրության, այլ գոյության հարց է։ Մեկ կամ մի քանի ընկերության վրա հույս դնելը կամ միայն մեկ երկրի հետ տեխնոլոգիական կապերին ապավինելը կարող է կտրուկ վտանգի տակ դնել երկրի տեխնոլոգիական ինքնիշխանությունը և տնտեսության կայունությունը։ Հայաստանյան ՏՀՏ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է համագործակցել թե՛ արևմտյան, թե՛ ասիական ընկերությունների հետ, ներգրավվել միջազգային գիտահետազոտական և զարգացման կոնսորցիումներին, մասնակցել տարբեր տեխնոլոգիական պլատֆորմների աշխատանքներին և ստեղծել բազմաբնույթ արտադրանք ու ծառայություններ, որոնք կարող են լինել մրցունակ միջազգային շուկայում։

Միաժամանակ, հայկական տեխնոլոգիական ընկերությունները պետք է դուրս գան միայն ծառայություններ մատուցողի դերից՝ ստեղծելով մրցունակ արտադրանք և օգտագործելով սեփական տեխնոլոգիական լուծումները, որոնք արտերկրում կարող են ունենալ պահանջարկ։

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարություն, որը ներառում է կրթության և գիտահետազոտական ոլորտների բարեփոխումներ, մասնագիտական կրթության արդիականացում, նորարարության ինկուբատորների և տեխնոլոգիական պարկերի ստեղծում, վենչուրային կապիտալի ներգրավում, ինչպես նաև պետական ու մասնավոր հատվածների սերտ համագործակցություն։ Ցավոք, մինչ այժմ նման համակարգված ռազմավարություն չկա, կամ այն բավականաչափ հետևողականորեն չի իրականացվում։ Շատ անգամ ոլորտի հաջողությունները պայմանավորված են եղել անհատական նախաձեռնություններով, սփյուռքի աջակցությամբ, կամ միջազգային կազմակերպությունների նախագծերով, ոչ թե պետական քաղաքականության հետևողականությամբ։

Մեկ այլ կարևոր խնդիր է տեխնոլոգիական ոլորտի հանրային ընկալման և հասարակական մենթալիտետի հարցը։ Նորարարության մշակույթը պետք է դառնա հասարակական արժեք, իսկ ձախողումներն ընկալվեն որպես զարգացման անբաժանելի մաս։ Հարկավոր է խրախուսել ոչ միայն հաջողությունները, այլև փորձարկումները, ռիսկերը, նորարարական գաղափարների իրագործումը՝ ուսումնական հաստատություններից մինչև գործարար միջավայր։ Այս համատեքստում պետությունը պետք է հանդես գա ոչ միայն որպես կարգավորող, այլև խթանող, գործընկեր, աջակցող կողմ։ Օրենսդրական բարեփոխումները, հարկային արտոնությունները, ներդրումային միջավայրի բարելավումը, կրթության ոլորտի արդիականացումը և տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորումն անհրաժեշտ է դարձնել առաջնահերթություններ։

Միևնույն ժամանակ, պետք է ձևավորել արդյունավետ պետական-մասնավոր համագործակցության մոդել, որը թույլ կտա համադրել պետական ռեսուրսները, մասնավոր հատվածի նախաձեռնողականությունը և սփյուռքի ներուժը՝ ստեղծելով համազգային տեխնոլոգիական շարժում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք կա՛նք ու կլինե՛նք. Ավետիք ՉալաբյանHBO-ն մշակում է «Գահերի խաղը» նոր սերիալ. Արյա Ստարկը կճամփորդի Վեստերոսից այն կողմԱրագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցՆեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՀորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Ջերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Գերմանական արդյունաբերությունը ԵՄ-ին կոչ է արել չզիջել Թրամփին Բաթումում ձերբակալվել է սեռական շահագործման համար հետախուզվող Թուրքիայի քաղաքացին Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում Թոփուրիան մեկ բառով պատասխանել է, թե ինչպես կավարտի մենամարտը Ծառուկյանի դեմ Խոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ զոհվել է առնվազն 3 մարդ, կան վիրավորներ«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵս չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Երկու իրականություն Բախվել են «Opel Zafira»-ն և «Volkswagen Passat»-ը. 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Օրբանն ընդունել է Թրամփի առաջարկը՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին. Սիյարտո Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զnհվել է առնվազն 5,000 մարդՄենք թույլ չենք տա, որ մեզ շանտшժի ենթարկեն. Շվեդիայի վարչապետը՝ Թրամփին Դաշնակիցները պետք է ավելին անեն միասին՝ Արկտիկայի տարբեր մասերում ՌԴ-ի կողմից ներկայացվող սպառնшլիքին հակազդելու համար. Սթարմերը՝ Թրամփին Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով. եղանակը Հայաստանում Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Հարգելի Ուրսուլա «Ֆայզեր» ֆոն դեր Լեյեն, մի՛ սադրեք հայրիկ Թրամփին. Կիրիլ Դմիտրիև Անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռՀունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները«Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել». Չարենցավանում բահերով ու ցախավելով մաքրում են ձյունը՝ Փաշինյանի այցին ընդառաջ «Բորուսիան» հաղթեց «Սանկտ Պաուլին»․ Լեվերկուզենի «Բայերը» զիջեց «Հոֆենհայմին» Կենդանակերպի այս նշաններին սպասվում է անսպասելին. շուտով անձնական կյանքում փոփոխություններ կլինեն Նորավանից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՆեթանյահուն հայտարարել է, որ Գազայի կառավարման խորհրդի կազմը համաձայնեցված չէ Իսրայելի հետ Ավստրիայում երկու ձնահոսքերի հետեւանքով զոհվել է 5 մարդ Իրաքը վերադարձրել է Այն ալ-Ասադ ավիաբազայի լիակատար վերահսկողությունը ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Կոմիտասի պողոտայում բախվել են «BYD»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ բախվելով խանութի ապակե պատուհանին Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա. Աշոտ Ղազարյան Ֆիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար Դավթյան