Երևան, 18.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քարոզչապղպջակներ, որ մի քանի րոպե էլ չեն դիմանում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Փաշինյանի իշխանությունը դեռ նոր էր սկսել ՀԷՑ-ը խլելու գործընթացը, նկատել էինք, որ այս ամենը օգտագործելու են ՀԷՑում «կեղտ փնտրելու», ամենօրյա ռեժիմով այն հանրությանը ներկայացնելու համար: Կարճ ասած՝ փաշինյանական իշխանությունը ձգտելու էր այս ամենը քարոզչաքաղաքական տևական արշավի վերածել: Արշավ իսկապես էլ իրականացվում է, սակայն գնալով ավելի ու ավելի շատ մարդկանց է ակնհայտ դառնում, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն ընդամենը հերթական փուչիկն են փչում: Չնայած, դա նույնիսկ փուչիկ չէ, այլ՝ քարոզչապղպջակ(ներ):

Ըստ էության. Նիկոլ Փաշինյանը նախօրեին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի հետ քննարկում էր երկրի էներգամատակարարման առանցքային ընկերության գործերի վիճակը: Այսպես ասած՝ քննարկումը կամ ավելի քան 40 րոպե տևած հաշվետվությունը ավելի շատ վատ բեմադրված թատերական դրվագի էր նմանվում: Տեսախցիկի առաջ արմանքզարմանք էր ցուցադրվում, թե՝ «այս ինչե՜ր են կատարվել Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ում»: Օրինակ՝ զեկուցվում էր, թե այսինչ կամ այնինչ անհրաժեշտ ապրանքները ՀԷՑ-ն ավելի թանկ է ձեռք բերել, մինչդեռ կարելի էր ավելի էժան գնել: Կամ, օրինակ՝ խոսվում էր այն մասին, թե նոր բաժանորդների միացման համար նախատեսված վճարի չափը խիստ ուռճացված է, առնվազն մի 10 անգամ թանկացել է, թե բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի վերաբերյալ մի քանի տարվա տվյալներն անդառնալիորեն ու հանցավոր կերպով կորել և անհետացել են ( ի դեպ, ոչ միայն նա, այլև ՀԾԿՀ նախագահ Մեսրոպյանն է նման մի բան հայտարարել):

Մի խոսքով, ամենը այստեղ չվերաարծարծենք: Հիմնականն այն էր, որ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի և նրա նշանակած ղեկավարության կողմից չափազանց վատ է կառավարվել, իսկ այ հիմա, երբ Փաշինյանն է այդ գործն իր ձեռքը վերցրել, ամեն ինչ ուղղակի հրաշալի է, զանազան քրեական վարույթների դիմումներ են ներկայացրել, նույնիսկ քննարկում են, թե կարո՞ղ են ինչ-որ չափով սակագին վերանայել:

Ամենից հատկանշականն այն էր, սակայն, որ կարճ ժամանակ անց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ոչ պակաս հրապարակային, կետ առ կետ անդրադարձավ այս հայտարարություններին ու դիտարկումներին: Ոչ միայն անդրադարձավ, այլև կետ առ կետ հերքեց: Թեպետ, ինչո՞ւ միայն Նարեկ Կարապետյանը: Խնդրեմ, իշխանամետ «Փաստերի ստուգման հարթակը» (FIP) փորձել է պարզել սպառման տվյալների անհետացման պահը: Ի՞նչ է պարզվել: Իսկ պարզվել է այն, որ, այո, 2025 թվականի հունվարի 2-ին իսկապես էլ սերվերի հետ կապված կարճաժամկետ խնդիր է եղել, որը, սակայն, արագորեն լուծվել է, իսկ հոսանքի սպառման բոլոր հիմնական տվյալներն էլ վերականգնվել են: Դրան հապացույց՝ հիշյալ հարթակի թղթակիցը պահանջել ու ստացել է իր էներգասպառման տվյալները:

Այսինքն, ինչպես ամեն անգամ, այս դեպքում էլ տեսնում ենք, որ Փաշինյանի ու նրա զինակիցների աղմկոտ հայտարարությունները, պարզվում է, ճոխացրած են: Եթե ավելի կոպիտ չարտահայտվենք:

Կամ թեկուզ նոր բաժանորդների միացման դրվագը: Նստած քննարկում են ու ասում, թե փորձում են այնպես անել, որ ՀԷՑ-ին ֆինանսական վնաս չպատճառվի և սակագների վրա էլ այդ ծախսերը չազդեն, բայց կփորձեն մի... 30 տոկոսի չափով նվազեցնել: Բայց մի րոպե, իսկ ո՞ւր մնաց տասնապատիկ ուռճացման մասին հայտարարությունը: Եթե բազմապատիկ, կամ տասնապատիկ էր միացման վճարի չափը ուռճացված, ինչպե՞ս է, որ 30 տոկոսով կարող են այն նվազեցնել: Իսկ կարո՞ղ է պատահել, որ այդ ենթադրյալ 30 տոկոսն էլ զուտ հարկային բեռն է, ու դրա՞ հաշվին են «նվազեցում» անելու: Իսկ ո՞վ է հետո վճարելու այդ 30 տոկոսի տարբերությունը:

Այն, որ Փաշինյանը կփորձի քաղաքական նկատառումներով էլեկտրաէներգիայի սակագների վրա էլ խաղալ, արդեն նշմարվեց այն պահից, երբ ՀԾԿՀ-ն, անընկալելի պատճառներով, մերժեց «Տաշիր գրուպի» առաջարկը՝ նույն սակագները մոտ 3 դրամով նվազեցնելու մասին: ՔՊ ղեկավարը թերևս մտածել է, որ եթե նման տարբերակ կա, ապա ինչո՞ւ թողնել, որ դա արվի իր կողմից թշնամի հայտարարված Կարապետյանների կողմից, էն է՝ Փաշինյանը ՀԷՑ-ը կխլի ու ընտրություններից առաջ այդ նույնը կանի. խնդրեմ, սիրելի հպարտ ժողովուրդ, տեսնո՞ւմ ես՝ ինչ լավն եմ: Ի դեպ, այս մասին էլ էինք դեռ մեկ ամիս առաջ գրել, որ, մեր տեղեկություններով, իշխանություններն «առաջիկայում ՀԾԿՀ-ի միջոցով լիցենզիայից կզրկեն ՀԷՑ-ին, հետո՝ մոտավորապես մարտին Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին կիջեցնեն սակագինը (տարբեր հաշվարկներով՝ ընդհուպ մինչև 6 դրամով), և դա ընտրություններից առաջ կդարձնեն փիառային «դրոշակ», թե՝ եկանք, ՀԷՑ-ը փրկեցինք, սակագինն իջեցրինք և այլն: Բայց և, միևնույն ժամանակ հավելել էինք, որ «դրանից մոտ վեց ամիս անց, երբ ընտրություններն արդեն վաղուց անցյալում կլինեն, սակագինը նորից կբարձրացնեն»:

Հաջորդ, մեղմ ասած, խնդրահարույց հարցը. Փաշինյանը, որպես քրեական իրավունքի, առհասարակ՝ իրավագիտության անվիճելի գիտակ, հայտարարեց, թե ՀԷՑ-ում «փողերի լվացում» է արվել: Ըստ էության, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այդ կերպ մի կողմից՝ հրահանգավորեց իր ենթակայության տակ գտնվող իրավապահներին, մյուս կողմից՝ կանխորոշեց նույն այդ իրավապահների գործողությունները: Սա արդեն արձանագրեցին ու դրան արձագանքեցին նաև պրոֆեսիոնալ իրավաբանները: Օրինակ՝ Գոհար Մելոյանը նկատում է, որ վարչապետի կողմից որևէ անձի որևէ գործողություն հրապարակային պաշտոնական տեսաձայնագրության մեջ «փողերի լվացում» որակելը ա) իրավապահ մարմիններին ուղղված ուղղակի հրահանգավորում է, բ) անմեղության կանխավարկածի չեղարկման հերթական դրսևորում: Ընդ որում, նշված ապօրինի հրահանգը տրվում է Փաշինյանից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի միակողմանի զեկուցման վրա և առանց մյուս շահագրգիռ կողմի առարկությունները լսելու:

Մյուսը՝ ՀԷՑ-ի հետագա ճակատագրի մասին. ՀԷՑ-ը պետականացնելո՞ւ են, թե՞ նոր ներդրող են փնտրելու: Ու չնայած Փաշինյանը, բոլշևիկյան մոտեցմամբ, առաջին տարբերակն է գերադասում, բայց երևի երկրորդն ընտրեն: Դժվար է ասել, թե ՀԷՑ-ի դեպքում և ՀԷՑ-ի հետ ինչ կլինի: Ամենից հավանականն այն է, որ փաշինյանական կառավարման պայմաններում այդ ընկերությունը քայքայվի, հասնի այնպիսի վիճակի, որ եղած սակագները կրկնակի, եռակի բարձրացնելու խոսակցություններ բացվեն: Դե, Փաշինյանն ինչի դիպել է, քանդել ու քայքայել է:

Բայց ինչ էլ որ լինի, իշխանությունն արդեն իսկ ահռելի վնաս է պատճառում մեր երկրին, ավելին՝ հետևողականորեն շարունակում է այդ վնասը պատճառել:

Նախ՝ ով էլ որ լինի ենթադրյալ նոր ներդրողը, նա պետք է իմանա, որ մի օր էլ իրեն կսեփականազրկեն ու կբանտարկեն, ըստ որում՝ լրիվ հանիրավի: Սակայն կրկնենք՝ անմիջականորեն ՀԷՑ-ի հարցը դեռ մի կողմ: Հիմնականն այն է, որ այս աղմկահարույց պատմությունն ու սեփականության խլման, իրավական կամայականության, իսկ ավելի ճիշտ՝ «բեսպրեդելի» ցցուն իրողությունները տեսնելով՝ հազիվ թե որևէ խելքը գլխին ներդրող ցանկանա Հայաստանի այսօրվա իշխանության հետ կամ Հայաստանում գործ ունենալ: Իսկ դա շատ ավելի մեծ վնաս է, քան զուտ 1 ընկերություն (թեկուզ ռազմավարական նշանակություն ունեցող) խլելը կամ քայքայելը:

Ամեն պարագայում, թեպետ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քարոզչապղպջակներ բաց թողնել, բայց դրանք արդեն մի քանի րոպե էլ չեն դիմանում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցՆեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՀորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Ջերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Գերմանական արդյունաբերությունը ԵՄ-ին կոչ է արել չզիջել Թրամփին Բաթումում ձերբակալվել է սեռական շահագործման համար հետախուզվող Թուրքիայի քաղաքացին Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում Թոփուրիան մեկ բառով պատասխանել է, թե ինչպես կավարտի մենամարտը Ծառուկյանի դեմ Խոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ զոհվել է առնվազն 3 մարդ, կան վիրավորներ«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵս չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Երկու իրականություն Բախվել են «Opel Zafira»-ն և «Volkswagen Passat»-ը. 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Օրբանն ընդունել է Թրամփի առաջարկը՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին. Սիյարտո Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զnհվել է առնվազն 5,000 մարդՄենք թույլ չենք տա, որ մեզ շանտшժի ենթարկեն. Շվեդիայի վարչապետը՝ Թրամփին Դաշնակիցները պետք է ավելին անեն միասին՝ Արկտիկայի տարբեր մասերում ՌԴ-ի կողմից ներկայացվող սպառնшլիքին հակազդելու համար. Սթարմերը՝ Թրամփին Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով. եղանակը Հայաստանում Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Հարգելի Ուրսուլա «Ֆայզեր» ֆոն դեր Լեյեն, մի՛ սադրեք հայրիկ Թրամփին. Կիրիլ Դմիտրիև Անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռՀունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները«Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել». Չարենցավանում բահերով ու ցախավելով մաքրում են ձյունը՝ Փաշինյանի այցին ընդառաջ «Բորուսիան» հաղթեց «Սանկտ Պաուլին»․ Լեվերկուզենի «Բայերը» զիջեց «Հոֆենհայմին» Կենդանակերպի այս նշաններին սպասվում է անսպասելին. շուտով անձնական կյանքում փոփոխություններ կլինեն Նորավանից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՆեթանյահուն հայտարարել է, որ Գազայի կառավարման խորհրդի կազմը համաձայնեցված չէ Իսրայելի հետ Ավստրիայում երկու ձնահոսքերի հետեւանքով զոհվել է 5 մարդ Իրաքը վերադարձրել է Այն ալ-Ասադ ավիաբազայի լիակատար վերահսկողությունը ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Կոմիտասի պողոտայում բախվել են «BYD»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ բախվելով խանութի ապակե պատուհանին Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա. Աշոտ Ղազարյան Ֆիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում պատարագների ժամանակացույցը Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցում է, շուտով կվիրահատվի