Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հուսալիության և ֆունկցիոնալության չափանիշ. ինչո՞ւ են խողովակային բանալիները կոչվում նաև «գազային» կամ «շվեդական». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գազային բանալին (Газовый ключ), կարելի է ասել, անփոխարինելի գործիք է ջրմուղագործների, մոնտաժողների և այլ տարբեր վարպետների «արսենալում»: Բայց ինչո՞ւ է խողովակների հետ աշխատելու համար նախատեսված այդ գործիքը առավել հաճախ կոչվում «գազային բանալի»: Առաջարկում ենք ուսումնասիրել այս հարցը տեխնիկական և պատմական տեսանկյունից։

Նախ՝ եկեք սահմանենք տերմինաբանությունը: Գազային բանալին (ի դեպ, պետք է նաև նշել, որ այն հայտնի է նաև որպես խողովակային բանալի՝ трубный ключ, կամ լծակային բանալի՝ рычажный ключ, անուններով) գործիք է, որը նախատեսված է խողովակները, միացումները և այլ գլանաձև մասերը ֆիքսելու և պտտելու համար: Այդ գործիքի հիմնական առանձնահատկությունն ինքնաամրացման մեխանիզմն է, որքան շատ ուժ է կիրառվում բռնակների վրա, այնքան ավելի ամուր է լինում ֆիքսումը: Դա իրականացվում է գործիքի շրթունքների կառուցվածքի և լծակային համակարգի միջոցով։

Կարևոր է տարբերակել այն, որ գազային (խողովակային) բանալիները նախատեսված են խողովակների, իսկ կարգավորվող մանեկային բանալիները նախատեսված են հեղույսների (болт) և մանեկների՝ պնդօղակների (гайка) հետ աշխատելու համար: Վերջիններն, ի տարբերություն գազային բանալու, որի շուրթերը ատամնաձև են, ունեն հարթ շուրթեր և կարգավորվում են որոշակի չափի համար։

Գազային բանալիների պատմությունը անբաժանելիորեն կապված է ճարտարագիտության և արդյունաբերության զարգացման հետ։ Եվրոպայում նման բանալիների մասին առաջին հիշատակումները վերաբերում են 15-րդ դարին, բայց իրական առաջընթացը տեղի է ունեցել միայն 19-րդ դարում՝ արդյունաբերական հեղափոխության ժամանակ։ Ի սկզբանե՝ 1837 թվականին, առաջացել են կարգավորվող մանեկային բանալիները, որոնք ժամանակի ընթացքում կատարելագործվել են:

1888 թվականին շվեդ գյուտարար Յոհան Պետեր Յոհանսոնը արտոնագրել է մի կարգավորվող բանալի, որը նա անվանել է «երկաթե ձեռք» (Jarnhand): Դա էլ հենց համարվում է աշխարհում առաջին խողովակային բանալին, որը թույլ էր տալիս կլոր խողովակները հուսալի բռնել և սեղմել: Հետագայում նույն Յոհանսոնը 1892 թվականին նաև արտոնագրում է ներկայում մեզ ծանոթ դասական կարգավորվող բանալին, որը համաշխարհային ճանաչում է ստացել «շվեդական բանալի» անվանմամբ: Ընդ որում, նաև հենց Յոհանսոնի գազային բանալու կառուցվածքն է գործնականում անփոփոխ պահպանվել մինչ օրս և կազմում է բոլոր ժամանակակից գազային բանալիների հիմքը:

Հիմա վերադառնանք նրան, թե ինչու է որպես խողովակի բանալի հորինված գործիքը առօրյա կյանքում և մասնագետների շրջանում ավելի հաճախ անվանվում «գազային բանալի»: Դա ունի մի քանի պատճառ: 19-րդ և 20-րդ դարերի սկզբին գազն սկսել է լայնորեն օգտագործվել լուսավորության և ջեռուցման համար։ Գազատարների տեղադրումը և վերանորոգումը հիմնական խնդիրներից էին, որոնց համար էլ օգտագործվել էր այդ բանալին։ Արդյունքում այդ գործիքը կապվել է գազի արդյունաբերության հետ, և այդտեղից էլ դրա անվանումը։ Բացի դա, գազային բանալիները ավանդաբար ներկվում էին կարմիր։ Դա արվում էր, որպեսզի արտակարգ իրավիճակում (օրինակ՝ գազի արտահոսքի դեպքում) գազի փականը փակելու գործիքը հեշտությամբ և արագ գտնվի։

Այսպիսով, առաջ գազային բանալին հիմնականում օգտագործվում էր գազի խողովակների համար, բայց ժամանակի ընթացքում դրա կիրառումը ընդլայնվել է՝ ներառելով ջրամատակարարման և ջեռուցման համակարգերը։ Այնուամենայնիվ, «գազային բանալի» պատմական անվանումը ամուր է արմատավորվել առօրյա խոսքում։ Հետաքրքիր է, որ շատ երկրներում այդ բանալու ընդհանուր անվանումներն են նաև «շվեդկան» կամ «շվեդական բանալին»։ Այսպիսով, «գազային բանալի» անվանումը պատմական արտեֆակտ է, որը մնացել է լեզվի մեջ գազային լուսավորության և ջեռուցման լայնորեն կիրառումից ի վեր, չնայած այդ գործիքն այժմ օգտագործվում է տարբեր խողովակների վրա աշխատելու համար։ Ինժեներական տեսանկյունից գազային բանալին շվեդ մեխանիկ Յոհան Պետեր Յոհանսոնի հանճարեղ գյուտն է, որը հիմա էլ մնացել է արդիական։ Դրա կառուցվածքը, որը հիմնված է լծակի և ինքնաամրացվող բռնակի սկզբունքի վրա, հուսալիության և ֆունկցիոնալության չափանիշ է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Եգորյանի հաղթանակը՝ 5:0 Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու համար Մեծ մարդ, Մեծ բժիշկ, Մեծ Հայրենասեր...Լույսերի մեջ լինես, Բժիշկ ջան. Հրանտ Թոխատյան Մենք դիտարկում ենք նավթի եւ նավթամթերքների՝ Հայաստան արտահանման հնարավորությունը․ Հաջիեւ Անսպասելի էվոլյուցիա. շների ուղեղը մեծանում է՝ ընտելացման դասական տեսություններին հակառակ «Բարսելոնան» պարտության մատնեց «Բետիսին»՝ 5:3 Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Երևանի քաղաքապետարանը հրավիրում է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։30-ի դրությամբ Թրամփը հայտնել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանՀաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ ԵՄ-ը 120 մլն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի սոցցանցը․ ԱՄՆ-ը արձագանքել է Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Իշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցել«40 անց եմ, բայց դա չի նշանակում, որ ծեր եմ ու ոչ մի բանի պետք չեմ». Ռաֆայել ԵրանոսյանԱրդարությունը հաղթելու է, և իրենք արդարացված դուրս են գալու. Ամենայն Հայոց Կաթողիկոս Եգիպտոսը կոչ է արել շտապ միջազգային ուժեր տեղակայել Գազայի հատվածում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում․ հնչել են կրակոցներ Հատնի է` երբ ու որտեղ տեղի կունենան Արտավազդ Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիում Նրա թողած ավանդը բժիշկների տարբեր սերունդների համար դեռ երկար կմնա. նախարար Հայաստանն ընդունում է միայն TRIPP-ը, ոչ թե «միջանցքը». Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևեին Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՄենք վերահաստատում ենք մեր ուխտն առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և անվերապահ հավատարմությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող քահանաներ Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կա 4 տուժած «Սպարտակ» մարզադաշտում տեղի է ունեցել լազերային շոու ի հիշատակ Նիկիտա Սիմոնյանի «Warner Bros. Discovery» մեդիակորպորացիան համաձայնել է վաճառել իր հոսքային և ստուդիական ակտիվները «Netflix»-ին Թրամփը նամակ է հղել Իլհամ Ալիեւին․ շնորհակալություն է հայտնել նաև Փաշինյանին Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն ՄարուքյանԿապանում 2 տարեկան անգիտակից երեխա է հիվանդանոց տեղափոխվել․ մանրամասներ Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը