Երևան, 18.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոցիալական «ռեքվիեմի» կառավարություն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ երկրի բնակչության մեծ մասի ֆինանսները ռոմանսներ են երգում, կարծում ենք, մեր ընթերցողները մեզանից ոչ պակաս տեղյակ են: Չէ, սխալ ասացինք, ոչ թե տեղյակ են, այլ բոլորս էլ առարկայորեն զգում ենք դա: Փոխարենը փթթում են իշխանավորներն ու նրանց մերձավորները, այսինքն՝ նրանք էլ ռապսոդիաների տրամադրության մեջ են, որովհետև եկամուտներն ու շահույթներն անշեղորեն և անդադար աճում են: Հասկանալի է՝ «հպարտ» ու «հերոս» հարկատուների հաշվին: Ժողովրդի հաշվին:

Հասկանալի է՝ գնալով ավելի ու ավելի ընդգծված է դառնում սոցիալական բևեռացվածությունը: Հանգամանք, որ պարբերաբար ընդգծվում է անգամ Համաշխարհային բանկի՝ Հայաստանի վերաբերյալ հաշվետվություններում, որոնք այնքան էլ ընդունված չէ հանրորեն քննարկել:

Բայց հարցը զուտ «դասակարգային» հակադրությունը չէ: Երկրները, սովորաբար, հենց դրա համար էլ ունենում են կառավարություններ, որ փորձեն լուծել նման խնդիրները, վարեն այնպիսի քաղաքականություն, որ բևեռացվածությունը մեղմվի, աղքատությունը նվազի, եկամուտների արդար վերաբաշխում իրականացվի և այլն: Իսկ ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կառավարությունը: Զբաղված է Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմով, հոգևորականներին հալածելով կամ «իրենով անելով», խոշոր գործարարի ու բարերարի բանտարկելով, ՀԷՑ-ը խլելով: Մի խոսքով, ինչով ասես՝ զբաղված է, բացի նրանից, ինչով պետք է զբաղվեր: Հա, էլ ի՞նչ է անում Փաշինյանի կառավարությունը. բավական է՝ մեկը Փաշինյանին և նրա կառավարությանը հիշեցնի իրենց բուն ու անմիջական պարտականությունների մասին, հիշեցնի իրենց ահռելի աշխատավարձերի ու աստղաբաշխական պարգևավճարների մասին, նաև այն մասին, որ իրենցից բացի այլ մարդիկ էլ են ապրում Հայաստանում, անմիջապես «խաչակրաց արշավանք» է սկսվում: Այ, «ՀայաՔվե» նախաձեռնությունը, մասնավորապես այդ նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը տևական ժամանակ է, ինչ հանդես է գալիս հայտարարություններով ու պահանջով՝ կենսաթոշակները առնվազն 50 տոկոսով բարձրացնելու մասին: Մարդիկ հանգամանորեն հիմնավորում են պահանջը, նշում հնարավոր աղբյուրներն ու տարբերակները, որոնցով կարելի է այդ քայլն անել:

Ու՝ ի՞նչ: Նորմալ, բանիմաց կառավարությունը կհրավիրեր, օրինակ՝ իր կողմից էլ մի աշխատասենյակ ու փորձագետներ կտրամադրեր, կասեր՝ եկեք, նստեք, քննարկեք, աշխատեք, համոզիչ մի հայտարարի եկեք, տեսնենք, թե ինչ կարելի է անել:

Հա, բայց դա՝ նորմալ կառավարությունը կամ իշխանությունը: Փաշինյանի իշխանության ու կառավարության դեպքում դա բացառվում է: Կառավարության և իշխանության ներկայացուցիչները մի այլ կարգի բորբոքվածությամբ դիմահար «սվինամարտի» են նետվում «ՀայաՔվեի» ու նշյալ առաջարկության վրա:

Ավելին, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե մարդու թոշակը ամիսը 10 հազար դրամով բարձրացնենք, ինքը իր առողջապահական խնդիրները չի կարողանալու շատ թե քիչ պատշաճ ձևով լուծել: Սա առաջին դեպքը չէ: Նախկինում էլ նա հայտարարել էր, թե կենսաթոշակները բարձրացնելու դեպքում ամբողջ պետական ապարատը աշխատավարձ չի ստանա: Նիկոլ Փաշինյանի սոցապ նախարարն էլ ասում է՝ կենսաթոշակների մոտ 50 տոկոս բարձրացումը պետբյուջեի վրա կարող է արժենալ մոտավորապես 100 միլիարդ դրամ, որն այս պահին չկա բյուջեում: Է, որտեղի՞ց լինի: Բա իրենք ինչպե՞ս ահռելի աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանան, բա ինչպե՞ս աջուձախ անիմաստ ծախսեր անեն... Բայց պարզվում է՝ պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման համար փող կա, ու Փաշինյանը դա կանի ընտրություններից առաջ, չնայած որոշ ժամանակ առաջ ասում էր, թե «որոշումը կա, բայց վախենում ենք բարձրաձայնել»: Ինչ էլ վախեցող են, է...

Այսինքն, հենց բանը հասնում է ժողովրդի սոցիալական կարիքներին, առհասարակ՝ սոցիալական հարցեր լուծելուն, հա, ու նաև՝ պաշտպանական ծախսերին, Փաշինյանն ու ՔՊ-ն, պատկերավոր ասած, վերածվում են հեռուստաէկրանային հայտնի հակահերոս Լացկանյանների: Մի խոսքով՝ սոցիալական «ռեքվիեմի» իշխանություն-կառավարություն:

Մյուս կողմից՝ երբ օրենքի պահանջով մի 1000 կամ 2000 դրամ ավելացնում են կենսաթոշակի գումարը, այնպիսի աղմուկ են դնում, որ էլ ասելու չէ: Առհասարակ, ամենամյա ավելացումների հարցը դեռ «նախկինների» ժամանակ ամրագրված նորմ է՝ թոշակի չափը ինդեքսավորելու, այսինքն՝ գների աճի ազդեցությունը մեղմելու նպատակով: Առավել ևս, որ Հայաստանում կենսաթոշակի չափը, որպես կանոն, թոշակառուների ճնշող մեծամասնության պարագայում սպառողական նվազագույն զամբյուղի շեմին չի հասնում: Հիմա էլ է մոտ 10000 դրամով ցածր:

Փաշինյանի իշխանությունը, փոխարենը, «հետվճարային» բառն է սովորել ու դրանով փիարվում է: Խոսքն այն մասին է, որ բանկային քարտով գնումների դեպքում թոշակառուները մինչև 20 տոկոս հետվճար կարող են ստանալ, ասենք, ամիսը՝ 10000 դրամ: Դա՝ եթե կենսաթոշակի չափը 50000 լինի: Իսկ եթե 32 հազա՞ր է...

Բայց նույնիսկ այն չի հարցը, որ ոչ բոլոր թոշակառուները կարող են իրենց բանկաքարտային գնումներ թույլ տալ, ոչ բոլորն է, որ կայտառ-զվարթ ու շարժունակ են: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ թոշակների զգալի մասը «գնում է» կոմունալների, բազմակի թանկացած գույքահարկի և նման այլ ծախսերի վրա, որոնցից հետվճար չի գանձվում, ու տակը բան չի մնում: Չնայած, սրանք կարևոր հարցեր են: Բայց ամենակարևոր հարցերից մեկը վերաբերում է նրան, որ Հայաստանում գները շարունակաբար աճում են ու աճում: Առաջին անհրաժեշտության մթերքը թանկանում է: Հատ-հատ չթվարկենք, դրանց մասին բոլորն էլ գիտեն իրենց ամենօրյա գնումներից ու դրամապանակների ու բանկային քարտերի արագ դատարկվելուց: Բոլորը, բացի իշխանություններից:

Ի դեպ, իրենց գովազդած «հետվճարայինի» կամ մի 2 հազար դրամ թոշակ ավելացնելու վերաբերյալ էլ արժե մի նուրբ դիտարկում անել: Այդ բոլոր «հետվճարները», հավելումները Փաշինյանի կառավարությունը նորից հետ է քամում: Ինչպե՞ս: Այ, հենց այդպես. ապրանքների թանկացմամբ, թանկացած ուղեվարձով, երկրաչափական պրոգրեսիայով աճած գույքահարկով: Եթե 1000 տալիս են, ուրեմն արդեն ոչ միայն 5000 «քերթելու» տեղ են արել, այլև հորինել են «փուչիկ», թե ինչպես դա հանրությանը որպես մեծ լավություն ներկայացնեն:

Ականջներն առժամանակ միգուցե տաքանում են իրենց վրա կախված 8,2 տոկոսով թանկացած լապշայից, բայց մարդկանց «ոչ աչքներն է բան տեսնում, ոչ փորներն է բան մտնում»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Գերմանական արդյունաբերությունը ԵՄ-ին կոչ է արել չզիջել Թրամփին Բաթումում ձերբակալվել է սեռական շահագործման համար հետախուզվող Թուրքիայի քաղաքացին Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում Թոփուրիան մեկ բառով պատասխանել է, թե ինչպես կավարտի մենամարտը Ծառուկյանի դեմ Խոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ զոհվել է առնվազն 3 մարդ, կան վիրավորներ«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵս չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Երկու իրականություն Բախվել են «Opel Zafira»-ն և «Volkswagen Passat»-ը. 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Օրբանն ընդունել է Թրամփի առաջարկը՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին. Սիյարտո Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զnհվել է առնվազն 5,000 մարդՄենք թույլ չենք տա, որ մեզ շանտшժի ենթարկեն. Շվեդիայի վարչապետը՝ Թրամփին Դաշնակիցները պետք է ավելին անեն միասին՝ Արկտիկայի տարբեր մասերում ՌԴ-ի կողմից ներկայացվող սպառնшլիքին հակազդելու համար. Սթարմերը՝ Թրամփին Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով. եղանակը Հայաստանում Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Հարգելի Ուրսուլա «Ֆայզեր» ֆոն դեր Լեյեն, մի՛ սադրեք հայրիկ Թրամփին. Կիրիլ Դմիտրիև Անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռՀունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները«Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել». Չարենցավանում բահերով ու ցախավելով մաքրում են ձյունը՝ Փաշինյանի այցին ընդառաջ «Բորուսիան» հաղթեց «Սանկտ Պաուլին»․ Լեվերկուզենի «Բայերը» զիջեց «Հոֆենհայմին» Կենդանակերպի այս նշաններին սպասվում է անսպասելին. շուտով անձնական կյանքում փոփոխություններ կլինեն Նորավանից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՆեթանյահուն հայտարարել է, որ Գազայի կառավարման խորհրդի կազմը համաձայնեցված չէ Իսրայելի հետ Ավստրիայում երկու ձնահոսքերի հետեւանքով զոհվել է 5 մարդ Իրաքը վերադարձրել է Այն ալ-Ասադ ավիաբազայի լիակատար վերահսկողությունը ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Կոմիտասի պողոտայում բախվել են «BYD»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ բախվելով խանութի ապակե պատուհանին Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա. Աշոտ Ղազարյան Ֆիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում պատարագների ժամանակացույցը Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցում է, շուտով կվիրահատվիԵրևանում ձյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել Ուժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Վրաստանում Բելառուսի երկու քաղաքացիներից առգրավել են մինչեւ 6 կիլոգրամ թմրանյութ. նրանց սպառնում է ցմահ բանտարկություն Փետրվարի 1-ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի․ Թրամփ