Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինձ համար 2020 թվականը կանգ է առել. խենթանալու բան է այն ամենը, ինչ տեղի ունեցավ». Հայկ Խաչատրյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Մարտունի 2-ում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայկը շատ աշխույժ երեխա էր, խելացի, ընկերասեր և հյուրասեր, ծնողին և մեծին հարգող։ Ամենակարևոր հատկանիշներով էր օժտված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Հայկի մայրիկը։

Հայկը ծնունդով Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղից է։ Սովորել է Մայիս Մինասյանի անվան դպրոցում։ Դպրոցին զուգահեռ հաճախել է սպորտի, գրանցել հաջողություններ։ «Աչքի ընկնող երեխա էր։ Խելացի էր, միջոցառումների ժամանակ բանաստեղծությունը, երգն ամենառաջինն էր սովորում, այն էլ՝ առանց կարդալու։ Բայց դասերը չէր սովորում»։

Դպրոցն ավարտելուց հետո Հայկն օգնել է ընտանիքին գյուղատնտեսական աշխատանքներում։ «Շատ երազանքներ և նպատակներ ուներ, որոնք իրականություն էին դառնալու բանակից զորացրվելուց հետո։ Բոլոր նպատակները կիսատ մնացին։ Կսովորեր, կաշխատեր, քաղաքում իրեն տուն կգներ, երազանքները շատ էին։ Նա ամեն ինչի մեջ կար, շատ աշխատասեր էր։ Երբ ավարտել էր դպրոցը, ընկերների հետ հավաքվում էին, գնում աշխատանքի։ Իր տարիքի երեխաներն այլ կերպ էին մտածում, բայց նա աշխատում էր, չնայած դրա կարիքը չուներ»։

Հայկը ծառայության է զորակոչվել 2020 թվականի հունվարի 14-ին։ Ծառայում էր Իջևանի զորամասում։ «Շատ էր ուզում բանակ գնալ։ Ընկերների ծանուցագրերն արդեն տվել էին, իրենն ուշանում էր։ Ամեն օր ասում էր՝ պետք է գնամ, տեսնեմ, թե ինչու չեն տալիս։ Շատ ուրախ մեկնեց ծառայության։ Նույն կերպ նաև ծառայում էր։ Շատ հարգված էր, մի քանի անգամ գնացել եմ իր մոտ, իմ աչքով եմ դա տեսել։ Շատ լավ է ծառայել, գոհ էր ծառայությունից, ընկերներից ու հրամանատարներից։ Վերջին անգամ իրեն սեպտեմբերի 20-ին եմ տեսել։ Ընտանիքով գնացել էինք իր մոտ։ Իրենց պետք է բարձրացնեին «պոլիգոններ», ասաց. «Մա՛մ ջան, եկե՛ք, պոլիգոններ ենք գնալու, եթե ավելի ուշ գաք, էլ չենք հանդիպի»։ Որոշեցինք ու ուղևորվեցինք իր մոտ։ Սեպտեմբերի 20-ին էլ իրենց զորամասում համերգ էին կազմակերպել, թույլ չէին տալիս ներս գնալ։ Բայց իրենց հրամանատարներից մեկը կանչել էր Հայկին, իր սենյակի բանալին տվել, ասել՝ ծնողներիդ կտանես իմ սենյակ, կհանդիպեք։ Դա եղավ մեր վերջին հանդիպումը»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Հոկտեմբերի 12-ին իրենք Իջևանից դուրս են եկել։ Ճանապարհ են ընկել և ուղևորվել Արցախ։ Տարբեր թեժ կետերում են եղել՝ Եղնիկներում, Ջրականում և այլ վայրերում։ Վերջին կետը եղել է «Մարտունի 2»-ը։ Նոյեմբերի 6-ին իր ծննդյան օրն է։ Այն նշել էր ընկերների հետ, և զոհվել նոյեմբերի 8-ին։ Պատերազմի օրերին Հայկը ևս շատ ուժեղ է եղել։ Տղաները պատմում են՝ մենք գիշերը քնում էինք, Հայկն արթուն էր մնում, խրամատներ փորում»։

Հայկն անմահացել է նոյեմբերի 8-ին «Մարտունի 2»-ում։ Պատերազմի օրերին ամեն օր խոսել է ընտանիքի անդամների հետ։ «Իրեն այնպես է պահել, որ ոչինչ չեմ զգացել։ Նոյեմբերի 8-ի առավոտյան հայրիկին է զանգահարել։ Ժամը հինգին արդեն այդ դեպքը եղել է։ Նոյեմբերի 9-ին մենք իմացել ենք բոթը։ Նոյեմբերի 10-ին նա արդեն Էջմիածնի դիահերձարանում էր, հաջորդ օրն իրեն տուն ենք բերել։ Հայկիս տեսել ենք, հրաժեշտ տվել, մեր նույն սիրուն Հայկն էր։ Ծնողներն այդ օրերին երանի էին տալիս, որ իրենց երեխաներին տեսնեին»։

Վարդանաշեն գյուղն այս պատերազմում հինգ զոհ է ունեցել։ «Տղաներից մեկը Եռաբլուրում է։ Երեք տղաները նույն դասարանից էին, մի տղան՝ տարիքով ավելի մեծ»։

Հայկը երեք քույրիկների կրտսեր եղբայրն է։ «Ինձ համար 2020 թվականը կանգ է առել, ամեն ինչ կարծես երազ լինի։ Ես միշտ մտածում եմ, որ իմ Հայկը ողջ է։ Խենթանալու բան է այն ամենը, ինչ տեղի ունեցավ։ Ինձ ուժ տվողն իմ աղջիկներն են։ Հիմա ապրում եմ թոռնիկներովս։ Նոյեմբերի 17-ին ծնված թոռնիկիս Հայկ ենք անվանակոչել»։

Հ. Գ. - Հայկ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից։ Հայկը պարգևատրվել է նաև «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով։ Հուղարկավորված է Վարդանաշենի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Եգորյանի հաղթանակը՝ 5:0 Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու համար Մեծ մարդ, Մեծ բժիշկ, Մեծ Հայրենասեր...Լույսերի մեջ լինես, Բժիշկ ջան. Հրանտ Թոխատյան Մենք դիտարկում ենք նավթի եւ նավթամթերքների՝ Հայաստան արտահանման հնարավորությունը․ Հաջիեւ Անսպասելի էվոլյուցիա. շների ուղեղը մեծանում է՝ ընտելացման դասական տեսություններին հակառակ «Բարսելոնան» պարտության մատնեց «Բետիսին»՝ 5:3 Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Երևանի քաղաքապետարանը հրավիրում է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։30-ի դրությամբ Թրամփը հայտնել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանՀաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ ԵՄ-ը 120 մլն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի սոցցանցը․ ԱՄՆ-ը արձագանքել է Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Իշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցել«40 անց եմ, բայց դա չի նշանակում, որ ծեր եմ ու ոչ մի բանի պետք չեմ». Ռաֆայել ԵրանոսյանԱրդարությունը հաղթելու է, և իրենք արդարացված դուրս են գալու. Ամենայն Հայոց Կաթողիկոս Եգիպտոսը կոչ է արել շտապ միջազգային ուժեր տեղակայել Գազայի հատվածում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում․ հնչել են կրակոցներ Հատնի է` երբ ու որտեղ տեղի կունենան Արտավազդ Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիում Նրա թողած ավանդը բժիշկների տարբեր սերունդների համար դեռ երկար կմնա. նախարար Հայաստանն ընդունում է միայն TRIPP-ը, ոչ թե «միջանցքը». Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևեին Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՄենք վերահաստատում ենք մեր ուխտն առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և անվերապահ հավատարմությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող քահանաներ Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կա 4 տուժած «Սպարտակ» մարզադաշտում տեղի է ունեցել լազերային շոու ի հիշատակ Նիկիտա Սիմոնյանի «Warner Bros. Discovery» մեդիակորպորացիան համաձայնել է վաճառել իր հոսքային և ստուդիական ակտիվները «Netflix»-ին Թրամփը նամակ է հղել Իլհամ Ալիեւին․ շնորհակալություն է հայտնել նաև Փաշինյանին Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն ՄարուքյանԿապանում 2 տարեկան անգիտակից երեխա է հիվանդանոց տեղափոխվել․ մանրամասներ