Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գնաճը ձեռնտու է իշխանություններին. ինչպե՞ս կարձագանքի հանրությունը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի հոկտեմբերի դրությամբ արձանագրված 12-ամսյա գնաճը՝ 3,7 տոկոսի չափով, առաջին հայացքից կարող է թվալ չափավոր և կառավարելի, հատկապես եթե համեմատենք այն անցած տարիների կամ տարածաշրջանի այլ երկրների ցուցանիշների հետ։ Սակայն, երբ խորությամբ վերլուծում ենք այս թվի կառուցվածքը, դրա ազդեցությունը բնակչության կենսամակարդակի, սպառողական վարքագծի և երկրի տնտեսական կայունության վրա, ակնհայտ է դառնում, որ գնաճի նույնիսկ փոքր շեղումը կարող է ունենալ խոր և բազմաշերտ բացասական հետևանքներ՝ հատկապես այն դեպքում, երբ գնաճի հիմնական բեռը ընկնում է ամենախոցելի սոցիալական խմբերի վրա։

Հայաստանի կառավարությունը 2025 թվականին նպատակադրել էր, որ գնաճը չպետք է գերազանցի երեք տոկոսը, ինչը համարվում է տնտեսական զարգացման ու գնողունակության պահպանման համար անհրաժեշտ հավասարակշռված ցուցանիշ։ Բայց 0,7 տոկոսային կետի գերազանցումը իրականում զգալի ազդեցություն ունի, եթե հաշվի առնենք, որ խոսքը վերաբերում է ապրանքների և ծառայությունների այն խմբերին, որոնք կազմում են միջին և ցածր եկամտային խմբերի սպառման հիմնական զանգվածը։ Մասնավորապես, սննդամթերքի շուկայում արձանագրված 5,8 տոկոս գնաճը, որը ներառում է հացաբուլկեղենը, կաթնամթերքը, մսամթերքը և սննդամթերքի այլ հիմնական տեսակներ, հարվածում է հատկապես քաղաքացիների այն հատվածին, որի եկամուտների էական մասը ծախսվում է առաջնային ապրանքների վրա։ Մյուս կողմից էլ՝ այս ապրանքների թանկացումն անմիջականորեն ազդում է ընտանիքների սննդակարգի որակի, առողջության, երեխաների և տարեցների խնամքի վրա՝ հանգեցնելով նաև սոցիալական լարվածության և դժգոհության խորացման։

Հատկանշական է, որ գնաճի միայն պաշտոնական ցուցանիշները հաճախ չեն արտացոլում բնակչության առօրյա կյանքում զգացվող գնային ճնշումները։ Տնտեսական վերլուծաբաններն ու հասարակության լայն շրջանակները պարբերաբար նշում են, որ իրական գնաճը շատ ավելի բարձր է, քան ներկայացվում է վիճակագրական հաշվարկներում։ Երբեմն էլ գնաճի բարձր ցուցանիշը տեսանելի չէ, քանի որ դրա փոխարեն իջեցվում են ապրանքի քաշը և որակական հատկանիշները։

Այսպես, արևածաղկի յուղի դեպքում արձանագրվել է 18,6 տոկոս գնաճ, սուրճի՝ 12,6 տոկոս, կարագի՝ 12,3 տոկոս, իսկ ալյուրի ու հացի գները համապատասխանաբար աճել են 6 և 3,5 տոկոսով։ Այս ապրանքախմբերը ոչ միայն լայն սպառման են, այլև կենսական նշանակություն ունեն բնակչության մեծամասնության համար, ուստի դրանց թանկացումը հաճախ ուղղակիորեն կապված է կյանքի որակի անկման հետ։

Իսկ գնաճային ճնշումը թուլացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն պետությունը «ձեռքերը ծալած՝ նստած է» (դե, մարդիկ զբաղված են քաղաքական շոուներով, Եկեղեցու և ընդդիմության դեմ պայքարով), ինչն էլ իր հերթին տեղիք է տալիս այնպիսի տեսակետի արմատավորմանը, որ լայն սպառման ապրանքների գների բարձրացումը որոշ չափով ձեռնտու է պետությանը, քանի որ գնաճի հաշվին մեծանում են բյուջետային հարկային մուտքերը։ Որքան բարձր է ապրանքի գինը, այնքան ավելին է գանձվում ավելացված արժեքի հարկի և այլ ներքին հարկերի տեսքով, ինչը նշանակում է, որ պետական բյուջեն ստանում է լրացուցիչ ռեսուրսներ։ Սակայն այս մոտեցումը կարճաժամկետ է և պարունակում է լուրջ ռիսկեր։ Հարկային մուտքերի աճը չի կարող «փակել» բնակչության գնողունակության նվազումից, աղքատության մակարդակի բարձրացումից և սոցիալական լարվածության խորացումից բխող բացասական հետևանքները։ Բացի այդ, գնաճի հետևանքով բյուջեի իրական ծախսերը նույնպես աճում են, դրա արդյունքում իշխանությունները կարող են «հպարտանալ», թե իբր պետական ծառայությունների, աշխատավարձերի, կենսաթոշակների և այլ սոցիալական վճարների չափը որոշակիորեն ավելացրել են, բայց դրա ազդեցությունը ներկայիս թանկացումների պարագայում զրոյական է։

Սակայն հարկ է նկատել, որ գնաճի բացասական հետևանքները չեն սահմանափակվում միայն բնակչության նյութական վիճակով։ Սպառողական գների աճը հանգեցնում է տնտեսության մեջ մի շարք դոմինոէֆեկտների՝ ազդելով ինչպես մակրոտնտեսական, այնպես էլ միկրոտնտեսական մակարդակներում։ Նախ՝ գնաճը, ինչպես արդեն նշեցինք, նվազեցնում է աշխատավարձերի և կենսաթոշակների իրական արժեքը, ինչի հետևանքով քաղաքացիները ստիպված են կրճատել ոչ առաջնային ծախսերը՝ վնասելով տարբեր ոլորտների՝ մասնավորապես ծառայությունների, մանրածախ առևտրի և մշակույթի զարգացումը։ Երկրորդ խնդիրն այն է, որ գնաճը կարող է խթանել «սպառողական միտումը», երբ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ծախսել իրենց միջոցները՝ կանխատեսելով հետագա թանկացումները։ Սա խախտում է շուկայի հավասարակշռությունը, մեծացնում է պահանջարկը և նորից նպաստում գների աճին՝ ձևավորելով գնաճի փակ շրջան։

Մյուս կողմից՝ գնաճը բացասաբար է անդրադառնում նաև ներդրումային միջավայրի վրա։ Տնտեսական անկայունության և գների անկանխատեսելի աճի պայմաններում ընկերությունները (հատկապես փոքր և միջին բիզնեսը) դժվարությամբ են կարողանում պլանավորել իրենց ծախսերը, ներդրումները և արտադրողականությունը։ Սա էլ իր հերթին բացասաբար է ազդում տնտեսական աճի տեմպերի վրա և կարող է երկարաժամկետ հեռանկարում հանգեցնել գործազրկության մակարդակի բարձրացման։ Գնաճի հետևանքով նաև փոխվում է ֆինանսական շուկաների վարքագիծը. մարդիկ ավելի հաճախ նախընտրում են ներդրումներ կատարել անշարժ գույքի, ոսկու և այլ «ապահով» ակտիվների մեջ, ինչը նվազեցնում է բանկային համակարգի վարկային ակտիվությունն ու ներդրումների հոսքը արտադրող ոլորտներ։

Ինչպես նշեցինք, գնաճի ազդեցությունը հատկապես ծանր հետևանքներ է ունենում Հայաստանի սոցիալապես խոցելի խավերի վրա։ Միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար սննդամթերքի, կոմունալ վճարների, դեղորայքի և տրանսպորտի գների աճը դառնում է լուրջ բեռ։ Արդյունքում, շատերը ստիպված են կրճատել առողջապահության, կրթության, հանգստի և նույնիսկ սննդի ծախսերը, ինչը կարող է բերել աղքատության ավելի խորացման, սոցիալական բևեռացման և առողջության վատթարացման։ Այս երևույթը հատկապես նկատելի է գյուղական բնակավայրերում և մարզերում, որտեղ աշխատատեղերի պակասի, եկամուտների ցածր մակարդակի և ենթակառուցվածքների անբավարարության պայմաններում գնաճի ազդեցությունը բազմապատկվում է։

Հատուկ ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ գնաճը կարող է ունենալ ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև քաղաքական հետևանքներ։ Սպառողական գների կայուն աճը հաճախ դառնում է հանրային դժգոհության հիմնական աղբյուր, որը կարող է արտահայտվել բողոքի ակցիաներով, քաղաքական պահանջներով և իշխանությունների նկատմամբ վստահության անկմամբ (եթե կա)։ Ինչպես պատմությունն է ցույց տվել, տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, գնաճի և սոցիալական լարվածության աճի միջև գոյություն ունի ուղիղ կապ։ Հետևաբար, գնաճի կանխարգելման և զսպման քաղաքականությունը պետք է լինի ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական առաջնահերթություն՝ ուղղված երկրի ներքին կայունության պահպանմանը։

Գնաճի դեմ պայքարի հիմնական գործիքներից է դրամավարկային քաղաքականության խստացումը՝ տոկոսադրույքների բարձրացումը, փողի զանգվածի կրճատումը և վերահսկողության ուժեղացումը։ Հայաստանի Կենտրոնական բանկը, հետևելով իր նպատակային ցուցանիշին, փորձում է պահել գնաճը կառավարելի շրջանակներում՝ ճշգրտելով տոկոսադրույքները և վերահսկելով դրամական շրջանառությունը։ Սակայն այս գործիքները նույնպես ունեն իրենց սահմանափակումները։ Տոկոսադրույքների բարձրացումը կարող է զսպել գնաճը, բայց, միևնույն ժամանակ, թանկացնել վարկային ռեսուրսները տնտեսության համար՝ դանդաղացնելով տնտեսական ակտիվությունը։ Այդ պատճառով շատ կարևոր է գտնել ճիշտ հավասարակշռություն գնաճի զսպման և տնտեսական զարգացման խթանման միջև։

Վերջապես, գնաճի դեմ արդյունավետ պայքարն անհնար է առանց համակարգային, խորքային բարեփոխումների։ Պետությունը պետք է այնպիսի համալիր քայլեր ձեռնարկի, որոնք ուղղված կլինեն տեղական արտադրության խթանմանը, մատակարարման շղթաների դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության զարգացմանը և սպառողական շուկայի մրցակցային միջավայրի ձևավորմանը։ Միայն այս ճանապարհով է հնարավոր որոշակիորեն նվազեցնել արտաքին շուկաներից կախվածությունը և ապահովել գների կայունությունը։ Բացի այդ, անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել սոցիալական պաշտպանության համակարգը՝ հասցեական աջակցություն տրամադրելով առավել խոցելի խմբերին, բարձրացնելով կենսաթոշակները և նպաստները։ Եթե, իհարկե, այդպիսի ցանկություն կա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Գեղարքունիքում 2-ամյա տղան քացախաթթու է խմել․ երեխան հիվանդանոցի ճանապարհին մաhացել էՄանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Տղամարդը դանակահարել է TCK-ի զինծառայողիՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանիցՉինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ Պայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Իրանը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքները պատերազմի վերսկսման դեպքում