Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդյո՞ք ֆոկաչչան պիցցայի նախատիպն է. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆոկաչչան (իտալերեն` focaccia, լատիներեն՝ panis focacius -բառացիորեն՝ «օջախում թխված հաց») իտալական ցորենի հաց է, որը պատրաստվում է տարբեր տեսակի խմորներից. կարող է լինել կա՛մ խմորիչով խմորից, որը պիցցայի հիմքն է, կա՛մ անթթխմոր խմորից։ Ավանդական ֆոկաչչայի խմորը պարունակում է երեք բաղադրիչ՝ ալ յուր, ջուր և ձիթապտղի յուղ։

Ֆոկաչչան կարող է լինել կլոր կամ ուղղանկյուն, բարակ կամ հաստ (սովորաբար՝ բարակ)՝ կախված հացթուխի նախասիրությունից: Ֆոկաչչայի խմորին երբեմն ավելացվում է կաթ (ինչը երբեք չի արվում պիցցայի խմորի դեպքում), որը հանգեցնում է ավելի փափուկ կոնսիստենցիայի,իսկ առանց խմորիչի այն լինում է ավելի բարակ ու ավելի խրթխրթան: Ֆոկաչչան երբեմն լցոնվում է, առավել հաճախ՝ պանրով: Ֆոկաչչան կարող է լինել և՛ քաղցր, և՛ աղի:

Ֆոկաչչայի պատմությունը սկիզբ է առել հազարավոր տարիներ առաջ՝ սկսած Հին Հռոմից, որտեղ այն հայտնի էր որպես «panis focacius» («օջախի հաց»), որից էլ առաջացել է նրա ժամանակակից անվանումը։ Սկզբնապես այն թխվում էր մոխրի մեջ՝ բաց կրակի վրա։ Ֆոկաչչայի ամենավաղ նախորդները, ինչպիսիք են գարու, աշորայի և ցորենի ալ յուրից պատրաստված հարթ հացերը, թխվել են փյունիկեցիների, կարթագենցիների և հույների կողմից։ Հին Հռոմում այդ հացը պատրաստվում էր՝ թխվելով տաք քարերի վրա կամ կրակի մոխրի մեջ՝ օգտագործելով ալ յուր, ջուր, ձիթապտղի յուղ, աղ և մի փոքր խմորիչ։ Միջնադարում ֆոկաչչան դարձել է հայտնի ուտեստ կրոնական տոների ժամանակ, իսկ որոշ համայնքներում այն օգտագործվել է որպես Հաղորդության խորհրդի մաս։

Իտալիայում ֆոկաչչան համարվում է պիցցայի ամենահին ունիվերսալ տեսակը, որը հին ժամանակներում գյուղացիների և զինվորների համար տարածված սնունդ էր։ Որոշ հեղինակներ կարծում են, որ ֆոկաչչան պիցցայի նախորդն է։ Այն գրեթե նույնական է պիցցայի հետ իր պատրաստման եղանակով, բայց թխվում է արագ և բարձր ջերմաստիճանում (280–320 0C): Ինչպես և պիցցան, այն տեղադրվում է ջեռոցում և հանվում է թիակով։ Սակայն թխվելիս պիցցայի միայն եզրերն են բարձրանում, իսկ ֆոկաչչան ամբողջությամբ է բարձրանում։

Ավանդական ֆոկաչչան պարունակում է պարզ «լցոն»՝ ձիթապտղի յուղ և աղ: Ավելի ուշ ժամանակներում ի հայտ են եկել ավելի բարդ տարբերակներ, այդ թվում՝ համեմունքներով (ռեհան, օրեգանո), պանրով, լոլիկով, ձիթապտղով, սոխով, մրգերով և այլն: Լցոնների մեծ մասը ավելացվում է հացի վրա թխելուց առաջ, բացառությամբ թարմ համեմունքների՝ սխտորի և ձիթապտղի յուղի, որոնք ավելացվում են, երբ հացն արդեն թխված է և տաք։

Իտալիայի յուրաքանչյուր շրջան ունի պատրաստման իր ավանդական եղանակը: Ջենովական ֆոկաչչան բարակ հաց է՝ համեմված ձիթապտղի յուղով և աղով, երբեմն՝ սոխով: Ֆոկաչչա դի Ռեկոն (անվանվել է Լիգուրիայի Ռեկո քաղաքի անունով, որտեղ էլ ծագել է) բաղկացած է շատ բարակ խմորի երկու շերտից, որոնք լցված են պանրով (ստրաչինո) կամ երբեմն բարակ կտրատած ապխտած երշիկով, իսկ վրան դրված է կծու համեմունք (պղպեղ, սխտոր): Ֆոկաչչա Բարեզեն հարավային Իտալիայի Բարի քաղաքին բնորոշ ֆոկաչչան է, որը մատուցվում է թարմ լոլիկով և ձիթապտուղներով։ Կան նաև քաղցր տեսակներ, օրինակ՝ Ֆոկաչչա Վենետան Վենետո շրջանի բնորոշ Զատկական քաղցրավենիք է։

Այսօր այդ հացը տարածվել է ամբողջ աշխարհում և գոյություն ունի անթիվ տարբերակներով։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է (տեսանյութ) Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագին Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Եգորյանի հաղթանակը՝ 5:0 Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու համար Մեծ մարդ, Մեծ բժիշկ, Մեծ Հայրենասեր...Լույսերի մեջ լինես, Բժիշկ ջան. Հրանտ Թոխատյան Մենք դիտարկում ենք նավթի եւ նավթամթերքների՝ Հայաստան արտահանման հնարավորությունը․ Հաջիեւ Անսպասելի էվոլյուցիա. շների ուղեղը մեծանում է՝ ընտելացման դասական տեսություններին հակառակ «Բարսելոնան» պարտության մատնեց «Բետիսին»՝ 5:3 Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Երևանի քաղաքապետարանը հրավիրում է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։30-ի դրությամբ Թրամփը հայտնել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանՀաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ ԵՄ-ը 120 մլն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի սոցցանցը․ ԱՄՆ-ը արձագանքել է Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Իշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցել«40 անց եմ, բայց դա չի նշանակում, որ ծեր եմ ու ոչ մի բանի պետք չեմ». Ռաֆայել ԵրանոսյանԱրդարությունը հաղթելու է, և իրենք արդարացված դուրս են գալու. Ամենայն Հայոց Կաթողիկոս Եգիպտոսը կոչ է արել շտապ միջազգային ուժեր տեղակայել Գազայի հատվածում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում․ հնչել են կրակոցներ Հատնի է` երբ ու որտեղ տեղի կունենան Արտավազդ Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիում Նրա թողած ավանդը բժիշկների տարբեր սերունդների համար դեռ երկար կմնա. նախարար Հայաստանն ընդունում է միայն TRIPP-ը, ոչ թե «միջանցքը». Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևեին Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՄենք վերահաստատում ենք մեր ուխտն առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և անվերապահ հավատարմությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող քահանաներ Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կա 4 տուժած «Սպարտակ» մարզադաշտում տեղի է ունեցել լազերային շոու ի հիշատակ Նիկիտա Սիմոնյանի