Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետական ճնշման նոր փուլ․ իշխանության թիրախում կրկին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ զարգացումները գնալով ավելի սրվում են՝ բացահայտելով այն իրողությունը, որ գործող իշխանությունը Եկեղեցուն դիտարկում է ոչ թե որպես դարավոր ազգային ինստիտուտ, այլ որպես վերահսկելի կառույցի վերաձևման հերթական օբյեկտ։ Փաշինյանի թիմակիցների վերջին քայլերը՝ կապված Ազգային եկեղեցական խորհրդի չգումարվելու հանգամանքը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերի հետ, վկայում են առնվազն համակարգված միջամտության մասին։

Իշխանությունների նպատակը պարզ է․ ստեղծել պայմաններ, որոնց ներքո հնարավոր կլինի ճնշում գործադրել կաթողիկոսի վրա և ստիպել փոխել Եկեղեցու ղեկավարությունը։ Դա պահանջում է «հարմարեցված» հոգևոր առաջնորդ, որը կներգրավվի քաղաքական ճկունության ու իշխանական օրակարգի սպասարկման մեջ։ Բայց սա ոչ միայն ներսեկեղեցական խնդիր չէ. սա հարված է պետական-եկեղեցական հարաբերությունների հավասարակշռությանը և ազգային ինքնության կարևորագույն հիմքերից մեկին։

Եկեղեցին պատմականորեն եղել է հայկական ինքնության, մշակութային շարունակականության և արտաքին սպառնալիքներին դիմակայելու գլխավոր հենասյուներից։ Երբ պետությունը փորձում է այն վերածել կուսակցական գաղափարախոսության հավելումի, վտանգվում է ոչ թե միայն եկեղեցական ինքնավարությունը, այլ նաև ազգային անվտանգության տարրական սկզբունքները։ Եվ այսօր, երբ Հայաստանի շրջակայքում ռիսկերը մեծանում են, իշխանական ճնշումները ոչ թե ամրացնում, այլ թուլացնում են երկրի դիմակայունությունը։

Վերջին ամիսներին հոգևորականների նկատմամբ իրականացվող կալանքները դարձել են այս դինամիկայի ամենաբացահայտ դրսևորումը։ Սրբազանների նկատմամբ քրեական գործերի մեկնարկը, որոնք իրավապաշտպանների գնահատմամբ ավելի շատ քաղաքական աճպարարություն են հիշեցում, իշխանության գործող ոճի մաս են՝ վախ սերմանել, լռեցնել և վերահսկել։ Դրան զուգահեռ Եկեղեցին մնում է վերջին խոշոր ազգային ինստիտուտը, որը իշխանությանն ամբողջությամբ չի ենթարկվում, և հենց դա էլ դարձրել է այն թիրախ։

Փաստաբան Արամ Վարդևանյանի դիտարկմամբ՝ Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ի վարքագիծը բացահայտորեն ցույց է տալիս, որ գործադիր իշխանությունը համակարգված միջամտում է Եկեղեցու ներքին գործընթացներին։ Սա փաստում է ոչ միայն քաղաքական ազդեցությունը, այլև այն, որ նման միջամտություն ոչ մի եվրոպական երկրի օրակարգում գոյություն չունի։ Վարդևանյանը ընդգծում է՝ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակը հատուկ է ամրագրված, և դրա վրա ոտնձգությունները չեն կարող մնալ առանց հետևանքների։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-12-ը գումարվելիք եպիսկոպոսաց ժողովը, որի մասին արդեն հրապարակված է տեղեկատվություն, ունի որոշիչ կարևորություն՝ ինչպես իրավական, այնպես էլ ինստիտուցիոնալ հարթությունում։

Սակայն առավել մտահոգիչ է այն, որ իշխանությունների միջամտությունը ոչ թե միայն կազմակերպական է, այլ նաև ուղղակիորեն հետապնդող։ Վարդևանյանը հիշեցնում է՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանին ապօրինի կալանքի ենթարկելու փաստը կապված է նրա՝ ընդամենը Մայր Աթոռը պաշտպանող հրապարակային հայտարարության հետ։ Այս հանգամանքը վկայում է ոչ թե իրավական հիմնավորվածության, այլ քաղաքական հաշվեհարդարի տրամաբանության մասին։ Հինգ ամիս տևող կալանքը դարձել է «պատիժ» այն բանի համար, որ Եկեղեցին պաշտպանվում է ազդեցիկ շրջանակների կողմից, ինչը իշխանությունը չի հանդուրժում։

Միաժամանակ փաստաբանն ընդգծում է՝ Եկեղեցին մնում է պաշտպանված հանրության լայն շերտերի կողմից։ Քաղաքացիների արձագանքը, հավաքները, հրապարակային հայտարարությունները և հոգևորականների հանդեպ ցուցաբերվող համերաշխությունը ցույց են տալիս, որ վախ սերմանել չի հաջողվել։ Ընդհակառակը՝ այս ճնշումներն ավելի են ընդգծում Եկեղեցու դերակատարությունը որպես ազգային ինքնության համախմբող գործոն։

Այսօր, երբ իշխանությունն ընտրել է ճնշման, միջամտության և քաղաքական հաշվարկների ուղին, առավել քան երբևէ ակնհայտ է դառնում․ Մայր Աթոռը ոչ միայն հոգևոր ինստիտուտ է, այլ նաև ազգային անվտանգության, հանրային դիմադրության և պետական մտածողության վերջին գիծը, որը դեռ չի ենթարկվել իշխանական վերահսկողությանը։ Եվ որքան մեծանում է ճնշումը, այնքան ավելի պարզ է դառնում, որ խնդիրը ոչ թե Եկեղեցին է, այլ իշխանության ցանկությունը՝ վերաձևել ազգային ինստիտուտները սեփական կամքին համապատասխան։

Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող ճակատամարտը վաղուց անցել է ներքին վեճերի սահմանը․ այն դարձել է պետականության հիմնարար սկզբունքների դեմ ուղղված պայքարի կարևոր դրվագ։

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Եգորյանի հաղթանակը՝ 5:0 Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու համար Մեծ մարդ, Մեծ բժիշկ, Մեծ Հայրենասեր...Լույսերի մեջ լինես, Բժիշկ ջան. Հրանտ Թոխատյան Մենք դիտարկում ենք նավթի եւ նավթամթերքների՝ Հայաստան արտահանման հնարավորությունը․ Հաջիեւ Անսպասելի էվոլյուցիա. շների ուղեղը մեծանում է՝ ընտելացման դասական տեսություններին հակառակ «Բարսելոնան» պարտության մատնեց «Բետիսին»՝ 5:3 Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Երևանի քաղաքապետարանը հրավիրում է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։30-ի դրությամբ Թրամփը հայտնել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանՀաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ ԵՄ-ը 120 մլն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի սոցցանցը․ ԱՄՆ-ը արձագանքել է Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Իշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցել«40 անց եմ, բայց դա չի նշանակում, որ ծեր եմ ու ոչ մի բանի պետք չեմ». Ռաֆայել ԵրանոսյանԱրդարությունը հաղթելու է, և իրենք արդարացված դուրս են գալու. Ամենայն Հայոց Կաթողիկոս Եգիպտոսը կոչ է արել շտապ միջազգային ուժեր տեղակայել Գազայի հատվածում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում․ հնչել են կրակոցներ Հատնի է` երբ ու որտեղ տեղի կունենան Արտավազդ Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիում Նրա թողած ավանդը բժիշկների տարբեր սերունդների համար դեռ երկար կմնա. նախարար Հայաստանն ընդունում է միայն TRIPP-ը, ոչ թե «միջանցքը». Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևեին Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՄենք վերահաստատում ենք մեր ուխտն առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և անվերապահ հավատարմությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող քահանաներ Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կա 4 տուժած «Սպարտակ» մարզադաշտում տեղի է ունեցել լազերային շոու ի հիշատակ Նիկիտա Սիմոնյանի «Warner Bros. Discovery» մեդիակորպորացիան համաձայնել է վաճառել իր հոսքային և ստուդիական ակտիվները «Netflix»-ին Թրամփը նամակ է հղել Իլհամ Ալիեւին․ շնորհակալություն է հայտնել նաև Փաշինյանին Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն ՄարուքյանԿապանում 2 տարեկան անգիտակից երեխա է հիվանդանոց տեղափոխվել․ մանրամասներ Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին, բախվել են «Mercedes» ու «Kia Forte», 4 վիրավոր կա Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր