Երևան, 10.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՎԶԵԲ GEFF ծրագրի շրջանակում կայացել է «Կանաչ տնտեսության ֆինանսավորում» միջոցառումը, որը նվիրված էր էներգաարդյունավետ ֆինանսավորմանը և վերականգնվող էներգետիկայում ներդրումներին։ Միջոցառմանը մասնակցել են ՎԶԵԲ-ի, Կոնվերս Բանկի ներկայացուցիչները, ինչպես նաև Բանկի բիզնես հաճախորդներ։

Ներկայացվել են ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը, Կոնվերս Բանկի առաջարկները, հաճախորդների հաջողության պատմությունները, իսկ ավարտին դոնոր կազմակերպության և Բանկի ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների հարցերին։

Կանաչ ֆինանսավորումը նոր հնարավորություններ է բիզնեսի համար

ՎԶԵԲ GEFF ծրագրի ղեկավարի տեղակալ Անդրո Բութխուզին նշեց. «Վերջին տարիներին էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջարկը կայուն աճում են։ Ըստ մասնագիտական գնահատականների, միտումը կշարունակվի մի քանի գործոնի շնորհիվ։ Նախ, սա ոչ միայն ներդրում է դեպի ապագա՝ շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու լուծումների միջոցով, այլև բիզնեսի զարգացման նոր հնարավորություն է։ Կանաչ ֆինանսավորումն օգնում է նվազեցնել ծախսերը, բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը, հասանելի դարձնել բարձր տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև օգտվել բազմաթիվ խրախուսումներից»։

1.JPG (20.95 MB)

Ծրագրի՝ ֆինանական հաստատությունների հետ հարաբերությունների մենեջեր Արթուր Սարգսյանը հավելեց. «ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման ծրագիրը մեր գլոբալ նախաձեռնություններից է, որը ներկայում իրականացվում է 29 երկրում։ Դրա շրջանակում ֆինանսական կազմակերպությունները բիզնեսին առաջարկում են նոր ներդրումային հնարավորությունների բացահայտում ու օպտիմալացում, էներգախնայող և նորարարական տեխնոլոգիական լուծումներ, որոշակի ներդրումների դեպքում 10-15% խրախուսման բաղադրիչ։ 

Մենք տեսնում ենք մեծ ներուժ կանաչ ֆինանսավորման աճի համար

Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների ներգրավման և սպասարկման բաժնի պետ Սամվել Պողոսյանն ասաց. «Մեր ռազմավարության կենտրոնում այն համոզմունքն է, որ կանաչ ներդրումները ստեղծում են ինչպես էկոլոգիական, այնպես էլ տնտեսական կարևոր օգուտներ մեր հաճախորդների և երկրի համար։ Մենք ինտեգրել ենք կայունության սկզբունքները և առաջնահերթություն ենք տալիս էներգաարդյունավետ ու շրջակա միջավայրի վրա դրական ազդեցություն ունեցող նախագծերի ֆինանսավորմանը։ Դրա վկայությունն է մեր համագործակցությունը GEFF ծրագրի հետ՝ առաջարկելով թափանցիկ, երկարաժամկետ և բարձր արդյունք ապահովող գործիքներ։

2.JPG (22.15 MB)

Մենք տեսնում ենք մեծ ներուժ կանաչ ֆինանսավորման շարունակական աճի համար և նպատակ ունենք զարգացնել այս ուղղությունը՝ ներառելով ավելի նորարարական լուծումներ։ Մեր ռազմավարությունը միտված է նրան, որ կանաչ ծրագրերը դառնան ավելի արդյունավետ և հասանելի լայն շրջանակի համար՝ դրական ազդեցություն ունենալով երկրի տնտեսության ու շրջակա միջավայրի վրա»։

Նման ծրագրերի պահանջարկը մեծ է

Ital Solar ընկերության կոմերցիոն տնօրեն Դավիթ Ժամկոչյանը նշեց. «Մեր ընկերությունն արդեն երկար տարիներ է գործում այս ոլորտում՝ ունենալով հաճախորդների մեծ բազա և զգալի նախագծային պորտֆել։ Կարող եմ վստահեցնել, որ այս ծրագիրը շուկայի համար անհրաժեշտություն էր։

Նախ՝ այն բարձրացնում է վերականգնվող էներգիայի հասանելիությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ օգտատերերի համար։ Մյուս կողմից՝ ակտիվացնում է բիզնես միջավայրը և խթանում ոլորտի զարգացումը»։

3.JPG (20.56 MB)

Նրա խոսքով՝ հիմնական խոչընդոտներից մեկը տանիքների մաշվածությունն է, ինչի պատճառով առանց հավելյալ ներդրումների հնարավոր չէ վահանակների տեղադրումը։ Նա առաջարկեց, որ դոնոր կազմակերպությունն ու ֆինանսական կառույցները դիտարկեն հատուկ լուծումներ մշակելու հնարավորությունն այն հաճախորդների համար, ովքեր արևային վահականակների տեղադրման նպատակով նախ պետք է նորոգեն տանիքները։

Հաջողության փորձը ներկայացրեց նաև «Եվրոէներ գրուպ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Մաթևոսյանը՝ պատմելով ընկերության գործունեության, GEFF ծրագրի առավելությունների, կանաչ ֆինանսավորման հասանելիության ընդլայնման և ծրագրի խրախուսման հստակ մեխանիզմների մասին։

0 տոկոս հնարավոր է, եթե…

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Կոնվերս Բանկի առաջարկները GEFF ծրագրի շրջանակում։ Սամվել Պողոսյանը նշեց. «GEFF ծրագրով մենք առաջարկում ենք ֆինանսավորման լուծումներ, որոնք նախատեսված են էներգախնայող տեխնոլոգիաների, արևային համակարգերի ներդրման, ինչպես նաև էլեկտրամոբիլների ձեռքբերման համար։ Բանկը տրամադրում է շահավետ տոկոսադրույքներ, երկարաժամկետ մարման հնարավորություններ և համապատասխան նախագծերի դեպքում GEFF-ի կողմից տրամադրվող քեշբեք։

Ծրագրով սահմանված պայմանների կատարման պարագայում, քեշբեքը հաշվարկելուց հետո, դա դառնում է ՀՀ-ում լավագույն ֆինանսավորման լուծումներից մեկը՝ ստեղծելով հնարավորություն օգտվելու ֆինանսավորումից, որի փաստացի ստորին շեմը կարող է հասնել նույնիսկ 0 տոկոսի»:

Տեսանյութը՝ այստեղ.

Մանրամասն՝ այստեղ, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն «Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է Հայտնի է, թե Արման Ծառուկյանն ում հետ է մենամարտելու Հայաստանում Ողբերգական վթար՝ Արարատում, բախվել են ՊՆ-ում հաշվառված «Կամազ» ու «ՎԱԶ 2106», 1 մարդ մահացել էՍպիտակի ոստիկանները 38-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար․ Աբրահամյան Այսօր եկեղեցու դեմ Բերիայի մեթոդներն են կիրառվում․ Ավետիք Չալաբյան Հոգեբանական թեստ. ընտրեք ըմպելիքը և պարզեք ձեր անհանգստության մակարդակըԾնվել է 2023-ի պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը՝ ԱլբերտինանԱղցաններ, որոնք պարտադիր են 2026 թվականի սեղանինԻ՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՉկա գործ` կա կալանք, կա քաղաքական հետապնդում. Արամ Վարդևանյան Բաքուն գնալով լկտիանում է Մանկավարժականի պրոռեկտորն ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել ռեկտորի դեմ. ի՞նչ է բացահայտվելՄերձիշխանական Արարատ նյուզը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել. Մարիաննա ՂահրամանյանԻնչո՞ւ է ուռուցք ձևավորվում երիտասարդների օրգանիզմումԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկՆոր ապտակ Նիկոլ Փաշինյանին՝ Արևմուտքից Վրաստանը կկառուցի ամենամեծ արևային էլեկտրակայանը 2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են ԱՄՆ-ը 10% մաքսավճար է սահմանել Հայաստանից առաքանու համարԳարեգին Երկրորդը պետության պաշտոնյա չէ, նա Ամենայն Հայոց Կաթողիկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՄենք ունենք պետություն հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ. Մհեր ԱվետիսյանԻրավական տեսանկյունից անհերքելի փաստ է, որ Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման․ Արամ ՎարդևանյանՇենքեր են փլուզվել, մաhացել է առնվազն 19 մարդ, 16-ը՝ վիրավnրվել․ (լուսանկար, տեսանյութ) Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների․ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել Մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի. Պեսկովը՝ Զելենսկու էներգետիկ հրադադարի պատրաստակամության մասին Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ արշավ. Էդմոն Մարուքյան Հայաստանում գիտությունը լիարժեք չի ֆինանսավորվում․ Ատոմ ՄխիթարյանՆոստրադամուսի 2026 թվականի կանխատեսումները հայտնվել են համացանցումՓոքրիկ խմբակը կրկին ստում է և փորձում պառակտել հայ հասարակությանը. Մարիաննա ՂահրամանյանՔանի որ մենք գնում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը. Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայերի մասին Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի նոր իշխանության գերակայությունը՝ հանուն հզոր ու զարգացած Հայաստանի. Մանե Թանդիլյան Թրամփը սպառնալիքի ալիք է բարձրացրելՀՀ իշխանությունների սուրբ պարտականությունը պետք է լիներ ամեն գնով բանակցություններում պաշտպանել Արցախի ժողովրդի որոշումն ու հասնել դրա միջազգային ճանաչմանը, բայց Փաշինյանի ռեժիմը հանձնեց Արցախը. Շարմազանով Վարորդը վրաերթի է ենթարկում երկու տարեկան երեխայի․ ՏԵՍԱՆՅՈՒԹՄեր թոշակառուներին սովամահ են անում․ թոշակները պետք է անհապաղ բարձրացնել․ Հրայր ԿամենդատյանՋուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է. ՀայաՔվեՄահացել է Անուշ Ավետիսյանը Շարունակում ենք այցելել Հայաստանի համայնքներ՝ հասկանալու բնակիչների առօրյա խնդիրները. Նաիրի Սարգսյան