«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթն արդեն ամփոփման փուլում է․ Գագիկ Ծառուկյան
ԲԼՈԳ«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթն արդեն ամփոփման փուլում է։ Ինչպես ամենասկզբում խոստացել էի, 100 տոկոս երաշխավորում եմ արդար և օբյեկտիվ վերջնարդյունք։
Ուզում եմ ընդգծել, որ անձամբ եմ ուսումնասիրում ստացված հայտերն ու անկեղծորեն տպավորված եմ մեր երկրի ապագան կերտող երիտասարդների գրագետ, նորարական, հեռատես և հետաքրքիր գաղափարներով։ Ծանոթանալով առաջարկներին՝ ևս մեկ անգամ համոզվեցի՝ ի դեմս երիտասարդների ունենք մեր երկրի զարգացման համար ահռելի ներուժ:
Պրոֆեսիոնալ, ծանրակշիռ և անաչառ հանձնախումբը շուտով կհրապարակի մրցույթի արդյունքները, ինչից հետո լավագույն առաջարկների հեղինակներն արդարացիորեն կարժանանան պարգևների և հնարավորություն կունենան իրականություն դարձնելու իրենց գաղափարները՝ ի նպաստ Հայաստանի զարգացման։
Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին՝ նախաձեռնող լինելու և հետաքրքիր գաղափարներ առաջարկելու համար։
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Red Wings ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել․ օդանավում կա 425 մարդ



