Երևան, 09.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փաշինյանի վերջին շրջանի հիմնական ներքաղաքական «զբաղմունքը», կարծես, դարձել է Եկեղեցու դեմ պայքարը։ Ամենայն հայոց եկեղեցու նկատմամբ նրա համառ ճնշման վրա ծախսվում են ժամանակն ու ռեսուրսները, այնպես որ՝ օգտակար գործերի համար ոչինչ չի մնում։ Աղբանոցներն այրվում են, օդը խեղդում է, ճանապարհները քանդվում են, պաշտոնյաները գողանում են, Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում, բայց վարչապետը զբաղված է միմիայն Կաթողիկոսին նեղացնելու փորձերով։

Դժվար է ասել՝ Փաշինյանն իսկապե՞ս նույնիսկ տարրական բաները չի հասկանում, թե՞ իրեն այդպես ձեռնտու է։ Օրինակ՝ երկար ժամանակ նա կարծում էր, թե կարող է պարզապես «ազատել» Ամենայն հայոց կաթողիկոսին այնպես, ինչպես ազատում է իր քպական նախարարներին կամ այլ պաշտոնյաների: Ավելին, եղավ պահ, երբ Փաշինյանը լրջորեն հայտարարեց, թե... Կաթողիկոսն իր կողմից «կարգալույծ է արված»։

Ըստ երևույթին, օգնականները ստիպված եղան բացատրել, որ նա ո՛չ Աստված է, ո՛չ էլ Տիեզերական ժողով և նույն հաջողությամբ կարող էր «պաշտոնազրկել» Թրամփին կամ Պուտինին։ Ընտրություններից առաջ այսպիսի խայտառակությունը խելամիտ չէր։ Այդ ժամանակ էլ նա որոշեց հավաքել տասը հոգևորականների, որոնք դժգոհ էին կամ պատրաստ էին համագործակցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ, և ստիպել նրանց ստորագրել նամակ Կաթողիկոսի դեմ։ Նամակը, սակայն, որևէ ազդեցություն չունեցավ։ Օգնականները  երևի նորից բացատրեցին, որ Կաթողիկոսին հեռացնել տասը պատահական հոգևորականի ստորագրությամբ նույնն է, ինչ վարչապետին հեռացնել տասը քաղաքացու նամակով։ Հասկանալով, որ ուղղակի հեռացնել չի ստացվում, նա զուգահեռ նաև այլ ճանապարհներ էր մտածել՝ ստեղծել իր՝ «փաշինյանական» եկեղեցին՝ ասենք՝ Հովհաննավանք կենտրոնով։ Սկզբում դրա գլուխ նշանակելու էին Ստեփան Ասատրյանին, բայց նրա «ծիսակատարությունները» Հայաստանում ծաղրի առարկա դարձան։ Այդ պատճառով իշխանությունը սկսեց այլ թեկնածու փնտրել, սակայն քահանաներ, որոնք պատրաստ են համագործակցել Փաշինյանի հետ, գրեթե չկան։

Այս ամենը Փաշինյանին հերթական անգամ առարկայորեն ցույց է տալիս իր՝ արագորեն գահավիժող վարկանիշը։

Դե, իսկ օգնությունը կարող է գալ Թուրքիայից․ որպես հնարավոր տարբերակ՝ Կաթողիկոս դարձնել Ստամբուլի պատրիարք Սահակ Մաշալյանին։ Եվ տրամաբանական է․ եթե, Հայաստանի իշխանությունների պատկերացմամբ, Հայաստանը պատրաստվում է դառնալ նոր օսմանյան կայսրության նահանգ, ապա Կաթողիկոսն էլ թող լինի Ստամբուլից։

Ամենաանհանդուրժելի բանն այն է, որ Փաշինյանը չի էլ մտածում ժողովրդի կարծիքը հարցնել։ Ժողովուրդը պարզապես կանգնեցվելու է փաստի առաջ, որ իբր Հայաստանում ստեղծվել է նոր պետական եկեղեցի, որը ծառայում է Թուրքիային։ Եվ նույնիսկ կասեն, թե դա հենց ժողովրդի ընտրությունն է։ Սակայն ժողովուրդը երբեք չի ընդունի սրբապղծությունը։ Տաճարը, որտեղ ծառայություն է մատուցում կարգալույծը, և որտեղ «աղոթում» է Փաշինյանը, այն տեղը չէ, ուր հայերը կգնան ամուսնանալու, մկրտվելու կամ հուղարկավորելու։

Ուստի, կարևոր չէ, թե ինչ «նոր եկեղեցիներ» է կառուցում Փաշինյանը։ Կարևորն այն է, որ իսկական, դարավոր Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովուրդը երբեք չի հանձնի նրան։

Ավելի քան 150 ռուսաստանցիներ մնացել են Երևանում՝ չվերթի՝ 16 ժամ տևած ուշացման պատճառով. SHOT Հանրապետությունում ձյուն է տեղում Միհրան Հարությունյանը վերադառնում է MMA Դատարանը մերժել է ողբերգական վթարի մասնակից ոչ սթափ վարորդին կալանավորելու միջնորդությունը Թուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Գեղարքունիքի պարեկները ապօրինի զենք-զինամթերքի և թմրամիջոցի դեպք են բացահայտել Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքինՎթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի թունելում, բախվել են «Renault» և «MAN» բեռնատարներ, «Volkswagen Vento», վիրավոր կա Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինԳործատուները կկարողանան աշխատողներին մինչև 1 միլիոն ռուբլի վճարել առանց հարկերի՝ երեխայի ծննդյան դեպքումՀայաստանում չկա իրական քաղաքացիական հասարակություն․ Արմեն Մանվելյան«Սպազմատոն»-ի վնասակար ազդեցությունները. ինչ պետք է իմանալ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4044 վարորդ Արցախը կորցնելուց հետո, սփյուռքը օդի մեջ է. Սեպուհ Գազարյան Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. Ի՞նչ է հայտնի Տեսախցիկը ֆիքսել է տղամարդու վայրէջքը՝ բարձրահարկ շենքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹՁու գնելիս ուշադրություն դարձրեք այս նշանին․ ԻՐԱԶԵԿՈՒՄ12,000 կամավորներ արդեն միացել են մեր Շարժմանը. «Մեր ձևով»Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդները Տղամարդը ծեծել և կոտրել է կնոջ քիթը՝ ջեռոցը լավ չմաքրելու համար․ մանրամասներ․ ՖՈՏՈՇԱՐՔԶարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովինՀայ շախմատիստները «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի առաջատարներն են Ունենք դիրքեր, որտեղ մեր զինվորները փաստացի պատանդառված են. Ավետիք ՔերոբյանԱբսուրդ է պնդելը, որ թոշակառուն փողը ծախսել չի կարող․ Ավետիք Չալաբյան Ավանեսյանը՝ սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակի մասինՄայր Աթոռը աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումները Ո՞վ է պատասխանատու Միհրան Հակոբյանի դեմ հարձակման համար Ինչ գույնի հագուստ կրել այս Ամանորի գիշերըԱդրբեջանական բենզինն ու իշխանական նարատիվները Չորս միավորի առավելությունը շատ լավ է, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու. Ֆլիկ Չի կարող լինել ժողովրդի համար ավելի թանկ և կարևոր արժեք, քան պետականությունն է. Մհեր ԱվետիսյանԳերմանիան էլ «տորթի» իր բաժինն է ուզում Հարավային Կովկասում Ընդամենը մեկ շաբաթում Շարժմանը միացող անհատ կամավորների թիվը 10.000-ից դարձավ 12.000 կամավոր. Նարեկ ԿարապետյանԻշխանության սխալների հետևանքով մենք արդեն շատ ենք վճարել. «Մեր ձևով»Միհրան Հակոբյանի դեմ իրականացված բորենիության մասին Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ի վերջո, «չոր նախաճաշը» օգտակա՞ր է, թե՞ վնասակար. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, չի հաջողվել փրկել 20-ամյա երիտասարդի կյանքըԵվրոպան վատ ճանապարհով է գնում, և մենք չենք ուզում, որ այն այդքան շատ փոխվի. Թրամփ Եղնիկներ և վերանդա. Ծաղկաձորում դռներն են բացել Մուլտի Գրանդ ռեզորթն ու Ռոյալ Սքայ ռեստորանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Փաստ»Կաթողիկոսի կողմից արցախցիների իրավունքների բարձրաձայնումը խանգարում է վարչապետին․ Վահե ԴարբինյանԳիտնականը պետք է ունենա աճելու հնարավորություն․ ինչպե՞ս կանխել ուղեղների արտահոսքը. Ատոմ ՄխիթարյանԻնչպես պաշտպանել երեխային սեզոնային վիրուսներիցՉափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը. Ռոբերտ ԱմստերդամԻնչպե՞ս են ամերիկյան, իրանական և ռուսական շահերը համակեցության մեջ լինելու. «Փաստ»ԱՄՆ-ում տեղադրվում են 3D արևային վահանակներ. Ինչու են դրանք ավելի լավը, քան սովորականները