Երևան, 11.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսալեզու և հայալեզու մի շարք լրատվամիջոցներ վերջին օրերին փորձում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գործունեությունն ու հայտարարությունները ներկայացնել երկիմաստության շղարշի տակ, սակայն փաստերի հետ աշխատող ցանկացած ոք, առավել ևս՝ ցանկացած լրագրող գիտի, որ հետախուզության պետի գործունեությունը չի կարող գնահատվել նույն չափանիշներով, ինչ սովորական պաշտոնյայի։ Եվ այս պարագայում առաջին հերթին առաջ պետք է գա հիմնական հարցը՝ նման հրապարակումներով արդյո՞ք մեծ վնաս չի հասցվում այն անձանց, ովքեր գուցե ՀՀ պետական շահերի համար են աշխատել, և արդյո՞ք նման հրապարակումներով մեր պետական շահը չի վտանգվում։

Լինի Հայաստանում, թե որևէ այլ երկրում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իսրայել, Մեծ Բրիտանիա կամ Ռուսաստան, զինված ուժերի հետախուզության ղեկավարները պարտավոր են շփվել տարբեր երկրների ռազմական ներկայացուցիչների, ներառյալ գեներալների հետ։ Դա պրոֆեսիոնալ պարտականություն է, ոչ թե արտասովոր երևույթ։

Հիշեցնենք, օրինակ՝ ԱՄՆ Պաշտպանության հետախուզության գործակալության (DIA) ղեկավարները մշտապես հանդիպում են տարբեր տարածաշրջանների բարձրաստիճան սպաների հետ, այդ թվում՝ մրցակցող պետությունների։ Ռուսական ГРУ-ի ղեկավարների, բրիտանական MI6-ի կամ ֆրանսիական DRM-ի պարագայում էլ շփումները նույնիսկ հակադիր շահերի երկրների հետ սովորական և անհրաժեշտ պրակտիկա են։ Այդ շփումների հիման վրա արտասովոր «կապեր» ենթադրել կամ դրանցից քաղաքական եզրահանգումներ անելը տեղին չէ։ Նամանավանդ, մեր տեղեկություններով, այդ հանդիպումներին, որպես կանոն, պարտադիր ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը։ Եվ ընդհանրապես, նման հանդիպումներն անցնում են օպերատիվ ուղեկցումով, այսինքն՝ ներկա է լինում պետական համապատասխան աշխատակիցը: Ավելին, այդ մասին բարձրաձայնելը, հրապարակումներ անելն ինքնին կարող է ենթադրել հստակ պատասխանատվություն:

Կարապետյանին մեղադրելու՝ թե՛ իշխանական, թե՛ այլ որոշ շրջանակների փորձերը փաստացի նույն տրամաբանության շարունակությունն են. ոչ թե փաստերի քննություն, այլ քաղաքական նպատակներով կառուցված պատմություններ։ Իշխանությունը թիրախավորել է նրան քրեական գործերով, ոչ իշխանական որոշ խմբեր՝ քարոզչական հնարքներով։ Երբ մարդը դառնում է թիրախ միաժամանակ երկու հակադիր բևեռի կողմից, սա կարող է վկայել թե՛ նրա ունեցած էական տեղեկության գնի և նշանակության, թե՛ որպես գործիչ՝ կշռի մասին։ Նման երևույթի մեկ օրինակ. Ուկրաինայում 2019-21 թթ. հետախուզական գծով մի շարք գեներալներ հայտնվեցին միաժամանակ իշխանության և ընդդիմության հարվածների տակ միայն այն պատճառով, որ նրանք ունեին պատերազմական որոշումների մասին կարևոր փաստաթղթեր։

Ինչ վերաբերում է հարցին՝ «ինչու է հիմա խոսում», միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ անվտանգության համակարգերում աշխատած մարդիկ ոչ թե առաջին իսկ պահին են հրապարակում իրենց տեղեկությունները, այլ այն ժամանակ, երբ համոզվում են, որ իշխանական ճնշումը հասել է այն կետին, երբ լռելը դառնում է վտանգավոր հենց պետության համար։ ԱՄՆ ազգային անվտանգության նախկին աշխատակիցները, բրիտանացի ռազմածովային հետախուզության պաշտոնյաները կամ ֆրանսիական ռազմական հետախուզության նախկին ղեկավարները հաճախ հանդես են եկել բացահայտումներով հենց այն ժամանակ, երբ երկրում քաղաքական ճնշումները սրվում էին։

Կարապետյանի դեպքն այս տրամաբանությունից չի տարբերվում։ Նա ամիսներ շարունակ եղել է իրավական ճնշումների թիրախ, և դա դժվար է անվանել «պատահական համընկնում»։ Եթե իշխանությունն իսկապես վստահ է, որ նրա հայտարարություններն անհիմն են, ապա ամենալավ լուծումը դրանց հրապարակային հերքումն է, ոչ թե հետապնդումները։

Ի դեպ, այն թեզը, թե Կարապետյանը տարիներ շարունակ չի խոսել, նույնպես վտանգավոր և պարզունակ մոտեցում է։ Պատերազմից հետո բազմաթիվ երկրների ռազմական ղեկավարները լռում են ամիսներ ու անգամ տարիներ, մինչև իրավական սահմանափակումները և պետական գաղտնիքի դրույթները թույլ չեն տալիս խոսել։ Վարագույրը բացվում է այն պահին, երբ նախկին պաշտոնյան այլևս չունի սահմանափակող որևէ ինստիտուտ։ Կարապետյանի դեմ այժմ կիրառվող մեթոդները՝ քրեական գործեր, մեդիա արտահոսքեր, հին պատմությունների նոր փաթեթավորում, նույն գործիքակազմն է, որը կիրառվում է շատ երկրների դեպքում, երբ պետք է լռեցնել տվյալների կրողին։

Որպես վերջաբան. ինչպես արդեն գրել էինք, մինչ այդ իշխանությունը արդեն անտրամաբանական քրեական գործով թիրախավորել էր Արշակ Կարապետյանին՝ նրա կողմից, որպես ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, իբր իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը ավարտին հասցնելով: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, թե իբր Արշակ Կարապետյանը մարտական դիրքը թողնելու վերաբերյալ բանավոր հրաման է տվել, որի հետևանքով հակառակորդը 2021 թ. մայիսի 17-ին դիրքավորվել է այդ դիրքում:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ԳՇ պետի առաջին տեղակալի նկատմամբ, որն ի պաշտոնե ոչ մի իրավասություն չէր կարող ունենալ նման հրաման տալու, առավել ևս, որ նա այդ ժամանակ համակարգում էր թիկունքային աշխատանքները: Ավելին, այդ կարգի բանավոր հրաման տալու իրավունք որևէ մեկը չունի. անհրաժեշտ է ԳՇ պետի կամ պաշտպանության նախարարի հրամանը, այն էլ՝ գրավոր: Ի դեպ, այդ ժամանակ ԳՇ պետը եղել է Արտակ Դավթյանը, իսկ պաշտպանության նախարարը՝ Վաղարշակ Հարությունյանը: Հետաքրքիր է, որ ոլորտի գլխավոր պատասխանատուին, այսինքն՝ պաշտպանության նախարարին իրավապահները փաստորեն որևէ հարց չունեն, քանի որ խոսքը Նիկոլ Փաշինյանի «սրտի զինվորականի» մասին է: Ավելին, Վաղարշակ Հարությունյանը դրանից հետո մինչև 2024 թվականը զբաղեցրել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Փոխարենը քրեական վարույթ է նախաձեռնվել մի մարդու դեմ, որը, կրկնենք, ի պաշտոնե չէր կարող նման հրաման տալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ասում է, որ ՀՀ–ն 99 տարի որպես անկախ պետություն գոյություն է ունենալու․ Փաշինյան Դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ Սթարմերը չի պատրաստվում հրաժարական տալ Եվրախորհրդարանի պատգամավորները Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել Արցախի ղեկավարության 15 ներկայացուցիչներին Եվրոպայում քաղաքական գործիչներին և լրատվամիջոցներին մեղադրել են անմիտ կերպով պատերազմ հրահրելու մեջ Մեկնարկել են «Նոր տարվա կինո 2» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները Մեքսիկայում արթնացող հրաբուխը զարմացրել է գիտնականներին Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում․մարդաբոյ փոսերը 25-ից ավելի մեքենաների անվադողերն են պայթեցրել Մի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ Կարապետյան2025-ին Թուրքիայից քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտեցել են խաղաղությանը․ արդեն շոշափում ենք այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է․ Նիկոլ Փաշինյան Ադրբեջանն ու ԱՄՆ–ն կընդլայնեն համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում Ֆինանսական մեծ ներհոսքեր են տեղի ունենալու․ Փաշինյան TRIPP–ը ներդրումային ծրագիր է, որ իրականացվում է ՀՀ–ում, Ադրբեջանում TRIPP չկա. Փաշինյանը՝ փոխադարձության մասին Թեհրանը ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հաշվի կառնեն իր դիրքորոշումը Հայաստանից մեկնող բեռնատարների հերթերը կկարգավորվեն սահմանին Վարչապետ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը քննարկել են «Միջին միջանցքի» երկայնքով համագործակցության ընդլայնումը Սպերցյանը վնասվածք է ստացել Վենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր ՄիքայելյանՀայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան․ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ տարածաշրջանը խաղաղության մեջ է․ Վենս «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետ«Ալեկոծության մեջ է մեր առագաստը, սակայն վախը չի պատել մեզ». Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնին Մայր Աթոռում Սուրբ Պատարագ մատուցվեց (տեսանյութ) Վթար՝ Բաբաջանյան փողոցում. վարորդները և ուղևորները հիվանդանոցում են Մենք Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ենք ստորագրել. Վենս 27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել Խաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանԱ Սերիա․ 24-րդ տուրի բոլոր գոլերը (տեսանյութ) Սաստիկ բքի պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով Երևանում օտարերկրացին սպառնացել է սպանել դստերը. ոստիկանները կանխել են ողբերգական զարգացումները Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու 21-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներ Էլինա Ավանեսյանը առաջադիմել է 11 հորիզոնականովԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Խոշոր ավտովթար․ կա 4 վիրավոր Ստախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանՎենսը հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. «MAN» մակնիշի բեռնատարը «Վան» ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղության երկու չվերթ Հայտարարագրման օրենքը շպրտել աղբարկղը. ավտորիտարիզմը պետք է մերժվի․ Էդմոն ՄարուքյանՈրպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Լիանա Արաբյանը ԱՄՆ-ում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր պարոն Վենսի այցից հետո, եթե Հայաստանը կարողանա վճարել. Աշոտ ՄարկոսյանՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ալագյազ-Ջամշլու մերկասառույց ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. մահացածը վարորդներից մեկի մայրն էԻրեն զգուշացրել եմ, որ տեղեկություններ չկան սկսվող պատերազմի մասին, բայց հորդորում եմ վստահել սեփական հետախուզական փաստերին․ Արշակ ԿարապետյանՊետությունը դառնում է խոցելի, երբ ղեկավարը դիվանագիտությունը փոխարինում է ներքին PR-ով. Ալիկ Սարգսյան