Երևան, 19.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը «ԹՐԻՓ ուղուց» հետո հաջորդ կարևոր օղակն է, որը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը․ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ հանդիպմանը:

Նախարար Միրզոյանը նշել է. «Իհարկե, մեր աշխարհն էականորեն փոխվել է Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրումից հետո։ Սակայն, չնայած բոլոր դժվարություններին, Եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքները շարունակում են միտված լինել կիրառելի և կենսունակ միջազգային շրջանակի ապահովմանը։ Այսօր՝ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում, պետությունների ինքնիշխան հավասարության, պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքներն ավելի քան երբևէ արդիական են:

Նախարարական խորհրդի 31-րդ հանդիպման ընթացքում իմ վերջին ելույթից հետո մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ։ Որպես ամենանշանակալին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները, վերջինիս՝ որպես վկա, ստորագրեցին Հռչակագիր, որը հաստատեց խաղաղություն ԵԱՀԿ պատասխանատվության գոտու ամենաանկայուն և պատերազմից տուժած տարածաշրջաններից մեկում։

Վաշինգտոնի հանդիպումը նաև իրական հնարավորությունների պատուհան է բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման համար՝ ապահովելով ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտային կապ՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման վրա։ Ընդլայնված փոխկապակցվածությունը՝ ներառյալ «ԹՐԻՓ ուղու» իրագործումը, միտված է Հարավային Կովկասն արդյունավետ և անվտանգ տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի վերածելուն՝ կապելով Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ՝ դրանով իսկ նպաստելով ոչ միայն տնտեսական բարգավաճմանն, այլև տարածաշրջանային անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը հաջորդ կարևոր օղակն է, որը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը։ Մենք ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված երկխոսությունը։

Այսօր ժողովրդավարությունները բախվում են արագ վերափոխվող մարտահրավերների մի ամբողջ շարքի, որոնք փորձության են ենթարկում ժողովրդավարության դիմակայունությունը՝ թե՛ ներսից և թե՛ դրսից: Խառնածին սպառնալիքներն, այդ թվում՝ ապատեղեկատվությունը, կիբեռհարձակումներն, արտաքին միջամտությունն ու մանիպուլյացիան, ինչպես նաև խոցելիության գործիքավորումը, նպատակ ունեն ոչ միայն թուլացնելու պետական ինստիտուտներն, այլև խարխլելու ժողովրդավարական կենսակերպը՝ քայքայելով հանրային վստահությունը և բևեռացնելով հասարակությունները։

Մինչ Հայաստանը պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին, մենք բախվում ենք նման մարտահրավերների աճող ալիքի հետ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մենք շարունակում ենք վճռականորեն հանձնառու լինել ընտրական գործընթացը բարձրագույն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իրականացնելու հարցում՝ համաձայն մեր համոզմունքների, մեր քաղաքացիների ակնկալիքների և ԵԱՀԿ մեր պարտավորությունների»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Դավիթ Համբարձումյանին ծափերով դիմավորեցին դատարանում CMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Երևանի կենտրոնում քաղաքացին սայթաքում է ու հայտնվում կրակի մեջ (տեսանյութ)Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա ՍողոմոնյանՆախորդ շաբաթը Հայաստանի ֆինանսական ոլորտի համար առանձնացավ ևս մեկ կարևոր իրադարձությամբ. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանԶանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, չգիտենք՝ «Զանգեզուրի միջանցքն» ինչ է. մեր տարածքում TRIPP նախագիծ է գործելու. Ռուբինյան Ցիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Լրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարին Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանԱգարակ-Գյումրի ճանապարհին մոտ 50 կմ մերկասառույց է. ինչ է կատարվումՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»Գազ չի լինի «Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ ԿարապետյանUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Արագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը Մի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում. Արման Ծառուկյան ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում Ե՞րբ ազատ կարձակվեն Բաքվի գերիները․ ի՞նչ է ցանկանալու Ադրբեջանը դրա փոխարենՋուր չի լինի մի քանի ժամ Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Օրական 500 մլն դրամ են տանում ժողովրդի գրպանից․ ով է կանգնած թալանի հետևում. Politik.amԴավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցումՈղբերգական դեպք, Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է մաhացած տղամարդ Նիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան Տեքստիլի և թեթև արդյունաբերության վետերանները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ. Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ իր տունը ամբողջ Հայաստանն է․ Լիլիթ Արզումանյան«ՀայաՔվեի» մեծ թիմը մասնակցեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով համաԱրցախյան համերգային երեկոյինՀուշագիր. խաղաղության գինը և մոլորեցման քաղաքականությունըՍահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերություններըԻշխանությունն իր ապօրինություններն իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում․ Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Սոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՀայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան ՎրաստանումԵրկու արագընթաց գնացքների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով 21 մարդ Է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել․ (տեսանյութ)Աղոթք ընտանիքի Կոլումբիայում երկու խմբավորումների բախումների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել Դեն Բիլզերյանը Լաս Վեգասում գտնվող իր առանձնատունը վաճառել է 5.1 միլիոն դոլարով Պակիստանը հրավեր է ստացել միանալու Գազայի խաղաղության խորհրդին Գևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ ԱլեքսանյանՆրանք ի՞մ մասին են խոսում․ Պերեսի արձագանքը` երկրպագուների բnղոքի ակցիային