Երևան, 09.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե ձեր ընտրած մասնագիտությունը թեկուզ աննկատ ծառայի մարդկանց, ձեր գործը կդառնա աղոթք». «Դասավանդիր հանուն Հայաստանի»-ն փոխում է կրթության որակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս ՀԸԲՄ գրասենյակում տեղի ունեցավ GoTeach մասնագիտական կողմնորոշման տոնավաճառը։ Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարբեր համայնքներից ժամանած ավելի քան 30 աշակերտ հնարավորություն ունեցան հանդիպելու «Դասավանդիր հանուն Հայաստանի» շրջանավարտ-դեսպանների և տարբեր ոլորտները ներկայացնող մասնագետների հետ։ Նման հանդիպումների հիմնական նպատակն է օգնել աշակերտներին՝ գտնել իրենց ապագա մասնագիտությունը։ Բանախոսները նշում էին՝ այսօր կան մասնագիտություններ, որոնք կարող են ապագայում չլինել, և հնարավոր է, որ ապագայում լինեն նոր մասնագիտություններ, որոնք այսօր մեզ ծանոթ չեն։ Իսկ սա իրական մարտահրավեր է բոլորիս համար։ Ուստի կարևոր է կարիերա կոչվող ճամփորդության ընթացքում ձեռք բերել բազմապիսի հմտություններ, լինել ճկուն և ժամանակ առ ժամանակ հարմարվել նոր իրավիճակին, երբ դու կարող ես անգամ մասնագիտական ուղղվածություն փոխել, նոր մասնագիտություն սովորել և քեզ համար նոր ոլորտներ բացահայտել։

Իրենց փորձառությամբ աշակերտների հետ կիսվեցին «Դասավանդիր հանուն Հայաստանիի» տարբեր սերունդների ուսուցիչները, որոնք իրենց առաքելությունը դասավանդման ոլորտում ավարտելուց հետո այժմ գործունեությունը շարունակում են տարբեր ոլորտներում։

Աստղիկը «Դասավանդիր հանուն Հայաստանի» շրջանավարտ-դեսպանների առաջին սերնդից է, ով այժմ ղեկավարում է Յուքոմ ակադեմիան։ Նա նշեց, որ ժամանակին դժվարությամբ է որոշել  մասնակցել ծրագրին, սակայն այժմ փաստում է՝ դա իր համար համարձակ և հիանալի որոշում էր։ «Լինելով մասնագիտությամբ մանկավարժ, աշխատելով կրթության ոլորտում՝ կարող եմ իմ գիտելիքներն ու փորձը տեղափոխել այլ հարթակ։ Իմ դեպքում Յուքոմն էր այդ նոր հարթակը։ Մենք կարող ենք ուսումնասիրել և զարգացնել հմտություններ, որոնք մեր ապագայում օգտակար կլինեն, որոնք կկարողանանք տարբեր ոլորտներում կիրառել։ Դրա համար ուզում եմ, որ ձեր միտքը բաց լինի, ուզում եմ, որ լայն մտածեք, հնարավորություններ միշտ կան և դրանք շատ են»։

Անդրանիկը «Դասավանդիր հանուն Հայաստանի» երրորդ սերնդի շրջանավարտ-դեսպաններից է։ Նա «Սաղմոս կերամիքսի» համահիմնադիրն է։ Անդրանիկն անկեղծանում է՝ երբ առաջին անգամ իր ձեռքերում հայտնվեց կավը ու սկսեց դրանով աշխատել, տեսավ, թե ինչքան նման է այն մարդուն։ «Կավը շատ խոնարհ է, չի դիմադրում, ենթարկվում է մեր ձեռքին ու ձևափոխվում է այնպես, ինչպես նրան կձևափոխես։ Կարող ես նրանից շատ գեղեցիկ բան ստանալ։ Մարդն էլ նման է կավին, եթե մենք թույլ ենք տալիս, որ մեր կյանքում Աստված մեր վրա ազդեցություն ունենա, մենք կարող ենք գեղեցկանալ, աճել, զարգանալ։ Հնարավորությունները մեր կողքով անընդհատ անցնում են։ Հաճախ դրանք չենք նկատում, դրանց անհրաժեշտ ուշադրություն չենք դարձնում»։

Անդրանիկը դասավանդել է ֆիզկուլտուրա Մովսես գյուղում։ Այստեղ նա ծանոթացել է ոչ միայն զարմանահրաշ մարդկանց, այլ կավի հետ։ «Սիրահարվեցի կավին։ Երբ ավարտեցի դասավանդման տարիները, որոշեցի՝ պետք է կավագործությամբ զբաղվեմ»։ Ինչ-որ պահից սկսած Անդրանիկը որոշում է անվճար դասընթացներ կազմակերպել բոլորի համար։ «Դասերին եկան միայն դպրոցականներ, որոնք այսօր իմ թիմակիցներն են։ Այդ դպրոցականներն այնքան են վաստակում, որ կարողանում են ապահովել իրենց բոլոր ծախսերը»։ Ծրագրի շրջանավարտ-դեսպանը խորհուրդ տվեց դպրոցականներին՝ եթե ձեր ընտրած մասնագիտությունը թեկուզ մի քիչ, թեկուզ աննկատ ծառայի մարդկանց, ձեր գործը կդառնա աղոթք, և դուք ձեզ երջանիկ կզգաք։

Կարինը ծրագրի շրջանավարտ-դեսպանների վեցերորդ սերնդից է։ Այժմ նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավարն է։ Երբ մեծանաս, ի՞նչ ես դառնալու։ Կարինի բնորոշմամբ, սա այն հարցն է, որ ամենաշատն է լսում դպրոցականը։ «Ինքս չգիտեի, թե ինչ եմ դառնալու, բայց մի բան կար, որ շատ լավ էի գիտակցում՝ սիրում էի ֆուտբոլը։ Տարիների ընթացքում հասկացա, որ այդ հնարավորությունները չունեմ դառնալու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ինքս ինձ խոստացա՝ եթե չեմ դառնում ֆուտբոլիստ, խնդիր չկա, դա ինձ չի կոտրում, կաշխատեմ սպորտի ոլորտում։ Լիբանանից եմ, այնտեղ եմ սովորել, բայց միշտ իմ ապագան տեսել եմ Հայաստանում։ Համաճարակի ընթացքում որոշեցի դիմել ծրագրին, ու հենց այդ որոշումն էլ դարձավ իմ մասնագիտական առաջին քայլերից ամենակարևորը։ Ծրագրի շրջանակում տեղափոխվեցի Արցախ, այնտեղ դասավանդեցի ֆիզկուլտուրա։ Այնտեղ երկու՝ շատ կարևոր բան եմ սովորել՝ լինել ուժեղ և դիմացկուն, ու ինքնավստահ, որովհետև այնտեղ այդքան էլ հեշտ չէր կյանքը։ Հիմա դա ինձ օգնում է իմ աշխատանքում։ Միշտ լսեք ձեր ներքին ձայնին, որովհետև շատ անգամ հենց այդ ձայնն է, որ որոշիչ կդառնա ձեր կյանքում»։

Շուշանիկն աշխատում է Գյումրիում գործող Ավստրիական զարգացման գործակալությունում՝ որպես խորհրդատու։ Նա «Դասավանդիր հանուն Հայաստանի» շրջանավարտ-դեսպանների վեցերորդ սերունդից է։ «2020 թվականին «Դասավանդիր հանուն Հայաստանի» կազմակերպությունը իր 6-րդ սերնդին ուղարկեց դպրոցներ, և Արցախ հասնելուց հետո պարզ դարձավ, որ դասերը սկսելու ենք սեպտեմբերի 14-ից։ Այսինքն՝ երբ սկսվեց պատերազմը, ընդամենը 2 շաբաթվա ուսուցիչ էի։ Սեպտեմբերի վերջին վերադարձել էինք Հայաստան, չգիտեինք, թե ինչով զբաղվել և հենց այդ օրերին «Դասավանդիր հանուն Հայաստանիի» մի քանի կամավորների հետ որոշեցինք աշխատել այն երեխաների հետ, որոնք Արցախից Հայաստան էին տեղափոխվել, նրանք հյուրանոցներում էին և հրաժարվում էին գնալ դպրոցներ։ Սկսեցինք արտակարգ իրավիճակների կրթության ծրագիրը։ Դիլիջանում իմացա, որ պատերազմը վերջացել է, իմացա նաև, որ իմ գյուղը դեռ կա, և առաջին բանը, որ որոշեցի, վերադառնալն էր։ Դեկտեմբերի 3-ին արդեն Արցախում էի։ Շատ գեղեցիկ տարիներ ունեցա այնտեղ։ Իսկ վերադառնալով Հայաստան, փորձում էի հասկանալ, թե ինչ անել, որպեսզի իմ դերը կրթության ոլորտում շարունակվի։ Գյումրիում գործող Ավստրիական զարգացման գործակալության ծրագրի հետ տասը հանրակրթական դպրոցներում իրականացրել ենք 220 հազար եվրո արժողությամբ ծրագիր և ընդհանրապես կրթության ոլորտում ունեցել ենք 966 հազար եվրոյի ներդրում։ Ամբողջ Շիրակի մարզում փորձել ենք փոփոխություն բերել գրադարանների, մշակութային կենտրոնների, երաժշտական ու արվեստի դպրոցների, սպորտդահլիճների, հանրակրթական դպրոցների կյանքում։ Ունեցել ենք հնարավորություն դպրոցներին ապահովելու դուալ կրթության հնարավորությամբ, դպրոցներին կից բացել ենք ջերմոցներ։ Հիմա երեխաները իրենց առօրյան և ընդհանրապես կյանքը կարողանում են շատ ավելի հեշտ կազմակերպել։ Չվախենաք որոշում կայացնելուց, եթե անգամ դրանք սխալ լինեն, ձեզ հաստատ ինչ-որ բան սովորեցնելու են»։

DHL Armenia-ն և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանին» համագործակցում են DHL Group-ի և Teach For All-ի համաշխարհային նախաձեռնության՝ GoTeach ծրագրի շրջանակում, որի նպատակն է երիտասարդներին պատրաստել աշխատանքային շուկային։

Լուսինե Առաքելյան

Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՆոր մանրամասներ դպրոցական աղջկան սպանած տղամարդուցՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԳորիս-Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին բուք է. Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները․ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը՝ Վենսին Լուսնի վրա առաջին «ինքնազարգացող քաղաքը» կարող է հայտնվել 10 տարուց Էլ պակաս ժամանակահատվածում․ Մասկ Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Սուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթք Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտում 41-ամյա Լինդսի Վոնին օլիմպիական մրցուղուց ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց Հայաստան հաջորդ այցելության ժամանակ ինձ կձերբակալեն. ԼապշինԿատուն ավելին է հասկանում, քան թվում է. հետազոտություն Հայաստանը ռուսաստանցիների միջազգային գործուղումների ամենապահանջված ուղղությունների թվում է«Մանչեսթեր Սիթիի» կամային հաղթանակը «Լիվերպուլի» նկատմամբ (տեսանյութ) Ակնկալվում է նարնջի համաշխարհային բերքի աճ Թուրքիայի սահմանից մինչև Հայաստանի սահման ճանապարհների հիմնական հատվածները պատրաստ կլինեն 2030-ին. ԿոբախիձեՎենսի խոսնակը հայտնել է նրա Երևան և Բաքու այցի ժամանակացույցը Ուկրաինայում հակամարտությունը շների հակադարձ էվոլյուցիայի պատճառ է դարձել Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹրամփը դեղերի զեղչերի կայք է գործարկել Թույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանՎաղն Իրանի խորհրդարանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմայով փակ նիստ տեղի կունենա«Ուրարտուն» պարտվեց «Չժեցյանին» Թրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԱնվտանգության երաշխիքների շրջանակներում Ուկրաինայում ամերիկյան զnրքեր չեն լինի. Ուկրաինայի արտգործնախարարԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ ԿարապետյանՊուտինը զրուցել է Լուկաշենկոյի հետ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնում Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանԲաժանումից հետո Լեպսը հիասթափված է կանանցից. «Թո՛ղ գրողի ծոցը գնա ամեն ինչ» Ո՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշով Սամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԹրամփը կոչ է արել ընդունել «Ամերիկայի փրկության մասին» օրենքը Ուկրաինան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը Կուբայում երկրաշարժ է տեղի ունեցել Զինակից ընկերոջը ծեծի է ենթարկել մաքրություն չկատարելու համար Երեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (լուսանկարներ) Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունԻնդոնեզիան նախատեսում է սահմանափակել արմավի յուղի արտահանումը Իրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըՎրաստանը 2025թ. Հայաստան է վերարտահանել ավելի քան 22 մլն դոլարի նավթամթերքներ Սննդամթերքների գլոբալ կորուստները 2026թ. կարող են կազմել 540 մլրդ դոլար Ինչպես հրավիրել ժամադրության փետրվարի 14-ին՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի և չփչացնել ամեն ինչ11 ֆուտբոլիստ արդեն երաշխավորել է իր տեղը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների ցանկը՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համարՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համարՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվել