Երևան, 21.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի վերջո, «չոր նախաճաշը» օգտակա՞ր է, թե՞ վնասակար. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակի ընթացքում փոխվում են մարդկանց նախասիրություններն ու պահանջմունքները՝ կապված սնունդ ընդունելու, ի մասնավորի՝ նախաճաշի հետ, առավել ևս՝ ժամանակակից մարդու զբաղվածության և անընդհատ «վազքի» պայմաններում: Հիմա գնալով արդեն «մոդայիկ» է դառնում արագ պատրաստվող նախաճաշը, որի մաս է կազմում, այսպես կոչված, «չոր նախաճաշը», չնայած այն գրեթե մեկուկես դարի պատմություն ունի:

Չոր նախաճաշը պատրաստի կամ կիսապատրաստի ուտելիք է, որը բաղկացած է հատիկավորներից (եգիպտացորեն, ցորեն, բրինձ և այլն) և կարող է լինել փաթիլների, գնդիկների, բարձիկների, օղակների կամ մուսլիի տեսքով: Այն մեծամասամբ լրացուցիչ եփելու կարիք չունի և սովորաբար ուտում են կաթով, յոգուրտով կամ հյութով: Կան չոր նախաճաշի տարբեր տեսակներ՝ պարզ փաթիլներից մինչև գրանուլաներ՝ չորացրած մրգերով և ընկույզով:

Չոր նախաճաշի տեսակներն են.

–Փաթիլներ. դրանք ամենից հաճախ պատրաստվում են եգիպտացորենից, որոնք հատուկ ջերմամշակման ենթարկելուց հետո դառնում են խրթխրթան ու այդպես էլ վաճառվում են:

–Ֆիգուրային. գնդիկներ, օղակներ, բարձիկներ և աստղիկներ՝ պատրաստված բրնձից, վարսակի փաթիլներից կամ եգիպտացորենի ալ յուրից, որոնք, ի դեպ, կարող են լինել լցոնված:

–Մուսլինային. չեփված հացահատիկային փաթիլների, թեփի, չորացրած մրգերի, ընկույզի կամ հատապտուղների խառնուրդ, որոնք պետք է նախապես թրջել կաթի կամ հյութի մեջ՝ փափկելու համար:

–Գրանոլաներ. հացահատիկի, ընկույզի, չորացրած մրգերի և երբեմն շոկոլադի խառնուրդներ:

Չոր նախաճաշերը ժողովրդականություն են ձեռք բերել 1899 թվականին՝ ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Քելլոգի՝ եգիպտացորենի փաթիլների գյուտարարի շնորհիվ։ Քելլոգը ձգտում էր Միչիգանի առողջարանների հիվանդների համար ավանդական նախաճաշերը փոխարինել առողջարար սննդով։ Նա եփված եգիպտացորենի զանգվածը չորացնելիս պատահաբար ստացել էր առաջին եգիպտացորենային փաթիլները. դրանք, իհարկե, համեմունքներ չունեին, չկար շաքար, աղ կամ շոկոլադ, դրանք նախատեսված էին առողջարանների բուժառուների համար։ Հետո՝ 1906 թվականին, հիմնադրվել է Kelloggs ընկերությունը, որն սկսել է զանգվածաբար արտադրել եգիպտացորենի փաթիլներ՝ դարձնելով դրանք ամբողջ աշխարհի համար հայտնի նախաճաշ։ Արդեն 20–րդ դարում տեղի է ունեցել արագ սննդի անցման հեղափոխությունը: 1950–1960 թվականներին հայտնվել են շոկոլադային գնդիկները, 1970–ականներին՝ մուսլիները և դրանց դիետիկ տարբերակները, 1990– ականներից չոր նախաճաշերին սկսել են ավելացնել վիտամիններ, մանրէասպան նյութեր և առողջ սննդի տարատեսակներ (գրանոլաներ)։

Իհարկե, կարելի է երկար վիճել չոր նախաճաշերի օգուտների և վնասների մասին: Բայց գիտականորեն համարվում է, որ դրանց օգուտը հիմնականում այն է, որ պարունակում են մանրաթել, որը կարևոր է մարսողության համար։ Բացի այդ, դրանք հեշտ է հարստացնել վիտամիններով և հանքանյութերով։

Վնասներն այն են, որ ժամանակակից չոր նախաճաշերը շատ են պարունակում շաքար, աղ, համեմունքներ և համի ուժեղացուցիչներ։ Ընդ որում, արտադրության ընթացքում հատիկավորների որոշ սննդարար նյութեր կորչում են։ Բացի այդ, որոշ չոր նախաճաշերի բարձր կալորիականությունը կարող է հանգեցնել քաշի ավելացման։ Նաև կա կարծիք, որ չոր նախաճաշերի չարաշահումը կարող է վնասակար լինել մարսողության համար։

Ներկայում աշխարհում չոր նախաճաշերի ամենամեծ շուկան ԱՄՆ–ն է: Ամերիկացիները տարեկան միջինն ուտում են մոտ 4,5 կգ չոր նախաճաշ մեկ մարդու հաշվով։

1990–ականներին են առաջին փաթիլները Հայաստան բերվել ԱՄՆ-ից ու Ռուսաստանից։ 2000–ականներին լայն տարածում են ստացել «Nesquik» և «Fitness» շարքերը, իսկ 2010–ականներին հայտնվել են չոր նախաճաշերի հայկական տարբերակները՝ մուսլի և գրանոլա։ 2020–ականներին տեղական արտադրությունն աճել է, շուկայում հայտնվել են ավելի բնական ու «առանց շաքարի» տարբերակներ։

Հայաստանում այսօր արդեն կան մի քանի տեղական խոշոր բրենդներ, որոնք պատրաստում են չոր նախաճաշեր՝ մուսլիներ, հացահատիկային խառնուրդներ, գրանոլաներ, էներգետիկ խառնուրդներ: Կան նաև փոքր արտադրություններ՝ «healthy granola» ձևաչափով: Ընդ որում, տեղական արտադրանքը հաճախ ավելի բնական է, քիչ շաքարով ու առանց կոնսերվանտների, քան դրանց արտասահմանյան անոլոգները։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այրվել են մեքենաներ, բնակելի շենքԱնկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցըՏնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձներըԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականըՄայրն իր 10 ամսական որդուն հարյուրավոր ներարկումներ է արել. երեխան մահամերձ հիվանդանոցում է հայտնվելՄեր ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ինչ է որոշվելու առաջիկա ընտրություններում, և ինչու պետք արժևորել յուրաքանչյուրիս սեփական մեկ ձայնը. Ավետիք ՉալաբյանՏարադրամի փոխարժեքն այսօր՝ հունվարի 21-ին «Հրապարակ». Սկզբում կընտրեն 50 հոգի, հետո էլի 50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԶինվորի աղոթք Կրասնոդարի երկրամասում պայթյուններ են տեղի ունեցել, վնասվել է բազմահարկ շենք Թրամփը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի անդամների պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ին օգնության հասնելու համար Նորվեգական «Բուդյո-Գլիմտը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» Լուկաշենկոն՝ Խաղաղության խորհրդի մասին. «Մեկ միլիարդ դոլար պետք չէ» Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար. մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի Գազայում թուրք զինվորներ չեն լինելու․ Իսրայելի վարչապետ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր․ Լևոն Ազիզյան Դու իմ ուրախությունն ու սրտի ժպիտն ես. Նազենի Հովհաննիսյան Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի շտապ քննարկմանը Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու առիթով Պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված 5 տնտեսական քայլերը․ Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին ՆԱՏՕ-ն սահմանափակում է ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալների փոխանակումը Գրենլանդիայի վեճի պատճառով Զգուշացում․ Հաքերները որսում են SMS հաղորդագրությունները. ինչպե՞ս պաշտպանվել Կատարը հրավեր է ստացել մասնակցելու Գազայի Խաղաղության խորհրդին ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Մենք կբացենք հայ-ադրբեջանական սահմանը. հաջորդ անգամ կլինեն հանդիպումներ հայ-ադրբեջանական գործարար շրջանակների միջև. ՀՀ նախագահ Ալկոհոլային կեղծ խմիչքներ իրացնող երիտասարդները ձերբակալվել են Ալիևի կառավարությունը ուղիղ ֆինանսավորում է Արևմտյան Ադրբեջան ծրագիրը. ուր է Կառավարության պատասխանըՔաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում և Կենտրոնական բանկում Դիտավանի խաչմերուկում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ կան վիրավորներ Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Արագածի և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է ՀԱՊԿ և ԱՊՀ բարձրագույն վարչական պաշտոնյաները միաձայն կարծիք են հայտնել, որ տարածաշրջանային կազմակերպությունները կոչված են կարևոր դեր խաղալ խաղաղության պահպանման Կապան-Երևան ավտոճանապարհին «Mitsubishi Airtrek»-ը բախվել է ձնակույտերին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր «Ցիրկոն» հրթիռները հարվածել են Վիննիցայի մերձակայքում գտնվող ամրացված բունկերին Սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում՝ նավթամթերք, որից այս երկիրը մեծապես կախվածության մեջ է. Ալիև Քրդական ուժերը դուրս են եկել Ալ-Հոլ ճամբարից և ուղևորվել դեպի Սիրիայի հյուսիս․ ՍԴՈւ-ի հայտարարություն Երևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳՄՍՆ՝ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան 509 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿ Իջևան-Բերդ ավտոճանապարհին բախվել են «Lada»-ն և «Nissan»-ը․ կան տուժածներ «Ուժեղ Հայաստան»․ ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնտեսական օրակարգըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացուն Կասեցվել է «Էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունը Ադրբեջանի հետ դիվերսիֆիկացիա գոյություն ունենալ չի կարող․ Նաիրի ՍարգսյանՆոր նշանակումներ․ Մայր Աթոռը հայտարարություն է տարածել