Ողբերգական վթար՝ Արարատում, բախվել են ՊՆ-ում հաշվառված «Կամազ» ու «ՎԱԶ 2106», 1 մարդ մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արարատ քաղաքի Գրիբոյեդով փողոցում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը տեղում մահացել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2106»-ը և փակել գազաբալոնի փականը։ Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Կյանքից անժամանակ հեռացել է Գուրգեն Գրիգորյանը
2
Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»
3
Մի ամբողջ ընտանիք է մահացել իրենց բնակարանում տեղադրված գեներատորի պատճառով
4
Մոսկվայում սառցաբեկորը 20-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա
5
Հայhոյանքներ, դիրքում չքնելու հարց․ ի՞նչն է եղել Վարդենիսի խրամատում զինվորին մաhվան պատճառը



